Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Միասնականությունն ընդդեմ եկեղեցաքանդության. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Այն, որ կեղծ ու տապալված շրջիկ «պատարագներից» հետո Նիկոլ Փաշինյանն անպայմանորեն փորձելու է ուղիղ հարձակում գործել Մայր Աթոռի, Վեհարանի ու Մայր Տաճարի վրա, կասկածից վեր էր շատ-շատերի համար: Հայ առաքելական եկեղեցու դեմ իր նախաձեռնած այս պատերազմը Փաշինյանը ակտիվորեն շարունակում է արդեն ավելի քան կես տարի: Շարունակում է ագրեսիվ դրսևորումներով, հայ հոգևորականների դեմ զանգվածային ռեպրեսիաներով (Արագածոտնի թեմի քահանաների համատարած հետապնդումը՝ որպես օրինակ), բարձրաստիճան հայ հոգևորականների հանիրավի կալանավորումներով (Մայր Աթոռի դիվանապետը, երկու թեմակալ առաջնորդ ու ևս մեկ արքեպիսկոպոս): Շարունակելը շարունակում է, բայց հետևողականորեն պարտվում է:


Չնայած դրան, Փաշինյանը շարունակում է իր չարությունը տարածել: Դեկտեմբերի 18-ը Փաշինյանը ընտրել էր որպես Մայր Աթոռի վրա ուղիղ հարձակման օր, իսկ որպես հարձակման «լեգիտիմացում» հիմնական գործիքի դերը վերապահել էր կանոնական դաշտից դուրս ելած 10 եպիսկոպոսի:


Այդ օրը նախատեսված էր Գերագույն հոգևոր խորհրդի նիստը, և հնարավոր է՝ փաշինյանական հաշվարկներից մեկն էլ այն էր, որ տիրադավ եպիսկոպոսները փորձելու էին նաև այդ նիստի լեգիտիմությունը վիճարկել: Միաժամանակ, արժե ընդգծել, որ Փաշինյանն այս անգամ ցուցադրաբար փորձեց մի կողմ կանգնել՝ իբր ինքը ոչ մի կապ չունի, անձամբ ֆիզիկապես չի մասնակցում, իբր սոսկ կողքից աջակցում է տիրադավ եպիսկոպոսներին: Անգամ նույն օրը ունեցած ասուլիսում հատուկ նման բան ասաց:


Բայց դա հայտարարություն էր, թերևս, միայն տիեզերական դյուրահավատության աստիճան ունեցողների համար: Բոլորին է ակնհայտ, որ առանց Փաշինյանի կարգադրության, հենց այնպես, ինքնաբերաբար ոստիկանական մի քանի գումարտակ չէր լցվի Վաղարշապատ, չէր պաշարի Մայր Աթոռի տարածքը, ԱԱԾ-ականներն ու սովորական հագնված կարմիրբերետավորները չէին ուղեկցի տիրադավ եպիսկոպոսներին ու վարչական ռեսուրսի կիրառմամբ չէին «մարդ բերի»:


Հատկանշական է նաև Փաշինյանի՝ ցուցադրաբար կողք կանգնելու փորձը: Փաշինյանը, հնարավոր է, շատ կուզենար անձամբ ներկա լինել, բայց իր արտաքին շահառուներից, ամենայն հավանականությամբ, հստակ ցուցում է ստացել՝ անմիջականորեն չխառնվել, քանի որ նույնիսկ դրսի հովանավորների շրջանում աճում է դժգոհությունն այն առնչությամբ, որ այդ կերպ կառավարությունը, աշխարհիկ իշխանությունը ուղղակիորեն միջամտում է ազգային Եկեղեցու գործերին, ինչը օրինականության և սահմանադրականության, ժողովրդավարական սկզբունքների կոպտագույն և աղաղակող ոտնահարում է:


Այդ իսկ պատճառով, որպես մեծ սադրանքի գլխավոր «խմորիչ» հանդես եկան տիրադավ եպիսկոպոսները: Ըստ հակաեկեղեցական սցենարի՝ նրանք դեկտեմբերի 18-ին, ժամը 17-ին (այսինքն՝ ժամերգության պահին) Մայր Աթոռի տարածքում հավաք էին հրավիրել՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի հրաժարականի պահանջով քաղաքական ցույց անելու և համապատասխան բովանդակությամբ պահանջագիր ներկայացնելու համար:


Հատկանշական է, որ չնայած նրանք 10-ն են, բայց նախօրեի խայտառակությանը ներկայացել էին միայն 6-ը: Բացի այդ, չնայած իրենք էին հավաք հրավիրել, բայց այդպես էլ իրենց հրավիրած հավաքին ու տարբեր մեխանիզմներով «բերման ենթարկված» փաշինյանական կողմնակիցների փոքրիկ խմբակի կուտակմանը այդպես էլ տիրություն չարեցին:


Նրանք Սուրբ Գայանե վանքից դեպի Մայր Տաճարի մերձակայք եկան քաղաքացիական հագնված ուժայինների հսկողությամբ: Փորձեցին կարդալ իրենց հակաեկեղեցական «պահանջագիրը», բայց, չնայած ուժայինների տրամադրած երկու բարձրախոսներին, տիրադավների ձայնը խլացավ Հայ առաքելական եկեղեցու աջակիցների բազմահազարանոց բազմության «Հու-դա՛, հուդա՛» վանկարկումների փոթորկուն ալիքների մեջ:


Մի խոսքով, նախ՝ չլսվեց, թե ինչ են նրանք այնտեղ պահանջում, երկրորդ՝ աշխարհով մեկ լսելի եղավ, թե ներկաների բազմությունն ինչ է համարում, ինչպես է ընկալում փաշինյանական եպիսկոպոսներին: Բնութագրական է, որ դրանից գրեթե անմիջապես հետո, երբ Վեհարան մտնելու անհաջող փորձից հետո իրենց «թուղթը» թողեցին պահակակետում, տիրադավ եպիսկոպոսները, նույն վերահանդերձավորված ուժայիններով, ըստ երևույթին՝ ԱԱԾ-ականներով շրջապատված, արագորեն հեռացան, եթե ոչ՝ ճողոպրեցին՝ հավատացյալ մարդկանց նախատինքների ներքո: Փաշինյանի հակաեկեղեցական «հարվածային» ռեսուրսը տեղավորվեց 1 միկրոավտոբուսի մեջ:


Նշեցինք, որ վերահանդերձավորված ոստիկաններից, օպերներից զատ, Մայր Տաճարի մոտ բերվել էին Փաշինյանի մի քանի հարյուր (տարբեր հաշվարկներով՝ 200-300) կողմնակից: Հատկանշական է, որ Հայ առաքելական եկեղեցին իր աջակիցներին, հայ քրիստոնյաներին ոչ մի կոչ չէր ուղղել, երբ հայտնի դարձավ գործադիր իշխանության կազմակերպած հարձակման մասին:


Բայց հազարավոր ու հազարավոր մարդիկ հոժարակամ, սեփական միջոցներով եկել էին Մայր Աթոռ: Առանցքային կարևորություն ունի այն, որ նախատեսված հարձակմանը դիմագրավելու համար Մայր Տաճարի մոտ համախմբվել էին գրեթե բոլոր իրական հակաիշխանական ուժերն ու գործիչները՝ ՀՅԴ-ն, «Հայաստան» դաշինքը, «Մեր ձևով» շարժումը, «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը, ՀՀԿ-ն, ՀԱԿ-ը և այդպես շարունակ:


Այսինքն, ազգային Եկեղեցին պաշտպանելու անհրաժեշտությունը նույն վայրում միավորել էր մարդկանց, որ այլ հանգամանքներում մի փոքր դժվար է պատկերացնել կողք կողքի կանգնած: Սա էական պահ է, որը անպայման պետք է ուժեղացնել և կապիտալիզացնել: Այո, Նիկոլ Փաշինյանը ցանկանում էր ուժ ցուցադրել: Ու սա ձևական կամ հետախուզական հարձակում չէր: Բայց Փաշինյանի այս արկածախնդիր ձեռնարկումը լիովին ձախողվեց:


Եվ նրա «ուժի ցուցադրման» փորձ-շոուն ակնհայտ դարձրեց, որ ուժ չկա: Հատուկ ենք ընդգծում Նիկոլ Փաշինյանի պահը, քանզի ակնհայտ է, որ նույնիսկ նրա սեփական ՔՊ-ում, մի քանի աղմկիչներից բացի, ոչ բոլորն են հիացած ՀԱԵ դեմ այս պատերազմով: Արժե նաև նկատել բուն դեպքերի հետ կապված, որ Մայր Աթոռի տարածքը հեղեղած ոստիկանական ուժերը ձևական առումով «պատ» էին կազմել և հակաեկեղեցականներին ու Եկեղեցու աջակիցներին բաժանում էին միմյանցից:


Սակայն որոշակի պահի, երբ Կաթողիկոսը Մայր Տաճարում քարոզ էր կարդում, ոստիկանները թույլ տվեցին, որ հակաեկեղեցականները Մայր Տաճար ներխուժելու փորձ կատարեն: Բայց այդ փորձը, մեծ հաշվով, կանխվեց մի քանի հանգամանքների բերումով. նախ՝ տաճարի ներսում գտնվող հավատացյալները և հոգևորականները ներսից պահեցին դուռը, մինչև դրսում գտնվող մարդիկ ու հոգևորականները, շղթա կազմելով, հետ մղեցին ներխուժողներին: Դրանից հետո միայն ոստիկանները վերհիշեցին «պատի» ֆունկցիայի մասին:


Ի դեպ, այդ ընթացքում էր, որ սիրված քահանա տեր Վրթանեսի ինքնազգացողությունը վատացավ և, ինչպես հետո պարզվեց, նա ինֆարկտ էր ստացել և վիրահատվեց: Պետք է հատուկ ընդգծել Մայր Աթոռի միաբանների, արժանավոր եպիսկոպոսների, քահանաների, սարկավագների օրինակելի պահվածքը՝ Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ ու առաջնորդությամբ:


Նույնիսկ ամենից լարված պահին Կաթողիկոսը չընդհատեց իր քարոզը, շարունակեց շեղված եպիսկոպոսներին կոչ անել՝ վերադառնալ կանոնական դաշտ, շարունակեց Հայրենիքի ու Եկեղեցու շուրջ համախմբվելու հորդորները:

Լրահոս

Վեհափառի եղբայրը և եղբորորդին մեղավոր են ճանաչվել. ՌԴ-ն պատրաստ է Իրանին օգնել․ Պուտին
ՆԱՏՕ-ն Իտալիայում առանց զինամթերքի միջուկային զսպման զորավարժություններ կանցկացնի
ՀԱՐՑՈՒՄ․ Շաքիի միջադեպը՝ սահմանապահների անպատասխանատվության հետևա՞նք․ ինչ են ասում քաղաքացիները
Իրանը մտադիր չէ հրաժարվել ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրա հարձակումներին. Փեզեշքիան
Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ են
Milliyet. Թուրքիան առաջարկում է Սև ծովում նավերի համար երկու անվտանգության միջանցք ստեղծել
NYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների
Կարևոր
Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն
Axios. Ուիթքոֆը և Քուշները նախատեսում են Մոսկվայում քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցը
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը
Առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի․ Փաշինյան-Փեզեշքիան հանդիպման մանրամասները
«Հրապարակ». Առաջին օրենսդրական նախաձեռնությունը
Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»
«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսել
Դատարանը արգելանք է դրել Էդգար Ղազարյանի բանկային հաշիվների վրա
Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ»
«Հրապարակ». Մի քանի բուհեր կմիավորվեն
Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ»
Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են
Ռուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ են

«Հրապարակ». Առաջին օրենսդրական նախաձեռնությունը

Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսել

Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Մի քանի բուհեր կմիավորվեն

Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ»

Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում. Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը

Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ»

«Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»

ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ»

Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»

ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Հայկ Սարգսյանն այդքանով չի պրծնելու

«Հրապարակ»․ Բանտում քաղաքապետ է «աշխատում»

Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում

Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը

«Հրապարակ»․ ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար

ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»