Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։
«Ես կցանկանայի առանձին շնորհակալություն հայտնել իմ ռուս գործընկերներին, Ռուսաստանի Դաշնությանը մեր միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների ժամանակ ցուցաբերած աջակցության համար։
Մենք պետք է ձեզ հետ սերտ խորհրդակցություններ անցկացնենք հնարավոր ապագա իրադարձությունների վերաբերյալ», - ասել է Արաղչին։
Նա նաև ընդգծել է, որ Թեհրանի և Մոսկվայի միջև հարաբերություններն օրեցօր խորանում են։Արաղչիի խոսքով՝ Ռուսաստանի հետ ունեն ընդհանուր դիրքորոշումներ շատ հարցերի շուրջ՝ հավելելով, որ ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականության պայմաններում իրենց դիրքորոշումները նույնն են։








