Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Թուրքմենստան, որտեղ կմասնակցի մի շարք միջոցառումների և կանցկացնի երկկողմ հանդիպումներ, այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
Ինչպես նախկինում հայտնել էր նախագահի օգնական Յուրի Ուշակովը, Ռուսաստանի առաջնորդը կմասնակցի Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում կայանալիք Խաղաղության և վստահության միջազգային տարվան նվիրված ֆորումին։








