Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Ռուսաստանը շահագրգռված չէ լուրջ բանակցություններով։
«Մենք լայնածավալ դիվանագիտական ջանքեր ենք գործադրում։ Դրանցից մեկը Գերմանիայի արտաքին գործերի նախարարի այցն էր Նյու Յորք և նրա բանակցությունները Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հետ։
Ռուսաստանի կողմից այդ բանակցություններին հաջորդած գնահատականը ցույց տվեց, որ Մոսկվան ներկայում, ըստ ամենայնի, շահագրգռված չէ լուրջ բանակցություններով։
Ուստի մենք բոլոր ջանքերը կգործադրենք, որպեսզի շարունակենք օգնել և աջակցել Ուկրաինային՝ ոչ միայն ռազմական առումով, այլև քաղաքական, ֆինանսական և տնտեսական»,- հայտարարել է Մերցը։








