Ուզբեկստանն ու Ղազախստանը նոր տրանսպորտային միջանցքներ կստեղծեն և համատեղ կխթանեն տրանսպորտային փոխադրումները դեպի Կասպից ծով և Չինաստան, այս մասին հայտնել է Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի մամուլի ծառայությունը։
Պայմանավորվածությունները ձեռք են բերվել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ բանակցությունների արդյունքում։ Երկրների ղեկավարները քննարկել են տրանսպորտային գործակցության զարգացման կարևորագույն ուղղությունները։«Տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում համակարգային գործակցությունն ընդգծվել է որպես առաջնահերթություն։
Կարևոր է համարվել տրանսպորտային նոր միջանցքների համատեղ ստեղծումը, այդ թվում՝ Ուչկուդուկ-Կիզիլորդա ճանապարհով, և Ակտաու, Կուրիկ ու Խորգոս նավահանգիստներով բեռնափոխադրումների խթանումը»,- նշված է հաղորդագրությունում։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պետական այցով Ուզբեկստանում է։
Նոյեմբերի 15-16-ը նա կմասնակցի Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների 7-րդ խորհրդակցությանը, որին մասնակցելու է հրավիրվել նաև Ադրբեջանը։








