Հոգեթերապևտ և հեռուստահաղորդավար Անատոլի Կաշպիրովսկին մահացել է 87 տարեկան հասակում, շաբաթ օրը հայտարարել է հեռուստալրագրող Անդրեյ Մալախովը։
«Անատոլի Միխայլովիչ Կաշպիրովսկին մահացել է։ Թող հանգչի խաղաղությամբ», - գրել է նա իր Telegram ալիքում։
Կաշպիրովսկին ճանաչում է ձեռք բերել 1980-ականների վերջին՝ շնորհիվ մի հեռուստաշոուի, որտեղ նա հիպնոսի սեանսներ էր անցկացնում և հեռուստադիտողներին բուժում էր խոստանում։








