Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Եվրոպայի կեսը հայտնվել է ծայրահեղ շոգի ճիրաններում․ «Copernicus»-ն ամփոփել է ամռան գլխավոր ռեկորդները

Այս ամառ Եվրոպայի տարածքի կեսից ավելին բախվել է խիստ ջերմային սթրեսի. ցուցանիշը հասել է ռեկորդային 52%-ի։ Դրան զուգահեռ՝ մայրցամաքում գրանցվել է տևական երաշտ, իսկ խոշոր գետերում ջրի մակարդակն աննախադեպ նվազել է։ Նման տվյալներ է հրապարակել Copernicus կլիմայական ծառայությունը՝ փոխանցում է AFP գործակալությունը։

2026 թվականի ամառը դիտարկումների ողջ պատմության ընթացքում երրորդ ամենատաքն էր Եվրոպայում, և ամենաշոգը՝ Արևմտյան Եվրոպայում։ Շոգն այս տարի սկսվեց արտասովոր շուտ. առաջին մեծ ալիքը նկատվեց դեռ մայիսի վերջին ու պահպանվեց ամբողջ ամառ։ Մի շարք երկրներում սահմանվեցին ջերմաստիճանի բացարձակ ռեկորդներ։

Ամռան վերջին Եվրոպայի տարածքի 52%-ում գրանցվել է առնվազն «շատ ուժեղ» ջերմային սթրես։ Այդ պայմաններում զգացվող ջերմաստիճանը կազմում է 38°C և բարձր։ Նման սթրեսի դեպքում մարդու օրգանիզմը չի կարողանում ինքնուրույն հովանալ, ինչը կարող է հանգեցնել գլխացավի, գլխապտույտի, արևահարության, օրգանների անբավարարության և նույնիսկ մահվան։

Շատ ավելի տարածված էր պարզապես «ուժեղ» ջերմային սթրեսը, երբ զգացվող ջերմաստիճանն անցնում էր 32°C-ից։ Արևմտյան Եվրոպայում նման պայմաններ պահպանվեցին միջինը 41 օր, ինչը նոր ռեկորդ է։ Ընդ որում, 17 օր շարունակ տարածաշրջանի արևմտյան հատվածի առնվազն 60%-ում օդի ջերմաստիճանը միաժամանակ գերազանցում էր 30°C-ը։ Համեմատության համար՝ 2003 թվականին նման օրերը 11-ն էին, իսկ 2025-ին՝ ընդամենը 7-ը։

Սակայն այս ամառն արտասովոր էր ոչ միայն սաստիկ շոգով։ Չոր եղանակը տարածվեց մայրցամաքի զգալի մասում, իսկ արդեն օգոստոսի վերջին երաշտը պատել էր Եվրոպայի գրեթե կեսը։ Հատկապես չորային էին արևմտյան ու կենտրոնական շրջանները, Սկանդինավիայի հարավն ու Եվրոպայի հարավ-արևելքը։

Այս ֆոնին եվրոպական գետերը դիմագրավեցին 1992 թվականից ի վեր ամենասակավաջուր ամռանը։ Ջրի ռեկորդային կամ դրան մոտ ցածր մակարդակ միաժամանակ գրանցվեց Հռենոս, Դանուբ, Պո, Լուար, Ռոն և Սեն գետերում։ Դա լուրջ խնդիրներ առաջացրեց բեռնափոխադրումների, գյուղատնտեսական հողերի ոռոգման, հիդրոէներգետիկայի և ատոմակայանների հովացման համակարգերի համար։

Շոգի ու չոր եղանակի համադրությունը նպաստեց նաև անտառային հրդեհների ակտիվացմանը։ Սեպտեմբերի սկզբի դրությամբ Եվրամիությունում հրդեհված տարածքների մակերեսը գրեթե կրկնակի գերազանցում էր 2006–2025 թվականների միջին ցուցանիշը։

Ըստ Copernicus-ի գնահատականի՝ 2026 թվականի ամռան գլխավոր առանձնահատկությունը ոչ թե մեկ առանձին կլիմայական շեղումն էր, այլ միանգամից մի քանի ծայրահեղ երևույթների համատեղումը՝ սաստիկ շոգ, երաշտ, ցածրահոս գետեր և արտասովոր տաք ծովեր։

Լրահոս

Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան
Եվրոպայի կեսը հայտնվել է ծայրահեղ շոգի ճիրաններում․ «Copernicus»-ն ամփոփել է ամռան գլխավոր ռեկորդները
Մեդվեդևը զգուշացրել է Հայաստանին «նոր Ուկրաինա» դառնալու վտանգի մասին
Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Կարևոր
19 հայերի շարունակվող կալանքը հրատապ հումանիտար խնդիր է․ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ
Անթալիայից ժամանելուց հետո «Շերեմետևո»-ի զուգարանում մահացել են կինը և նրա նորածին որդին
Թուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավոր
Ջրհեղեղներ Կրետեում. 23 մարդ փրկվել է, ութ աշխատակից շարունակում է շրջափակված մնալ կիրճում
Եվրոպայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտները վտանգված են
ՀՀ կառավարության անդամները երդվեցին
«Սահմանին ծառայություն չիրականացվի՝ ամեն ինչ էլ կլինի»․ Հակոբյանը՝ ադրբեջանցու ներխուժման մասին
Զենքով կին Ֆրանսիայում, հեղեղ՝ Իսպանիայում. սարսափելի կադրեր Եվրոպայից
Կարևոր
Կարեն Սաֆարյանը խոշոր ներդրումներ է անում Վրաստանում․ ի՞նչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանն այս ամենի հետ
ՀՀ սահմանը հատել է մեկ ադրբեջանցի. Ադրբեջանի ռազմական բյուջեն կհասնի 5,2 միլիարդ դոլարի
ՌԴ ԱԳՆ-ն կրկին նախազգուշացրել է օտարերկրացիներին՝ Ուկրաինա չայցելելու մասին
Միշուստինը ներկայացրել է ԵԱՏՄ զարգացման առաջնահերթ ուղղությունները
Իրանը պատրաստ է ԵԱՏՄ-ի հետ ակտիվ գործընկերության
Ֆրանսիան և Թուրքիան արգելափակել են Հայաստանի և Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի համագործակցության ծրագրերը․ Politico
Ի՞նչ իրավունքով է պատգամավորը քննելու եկեղեցականին․ քաղաքագետի մեկնաբանությունը
Իսրայելական զորքերը հրետակոծել են Սիրիայի հարավում գտնվող Ալ-Մայադին նահանգը

Լրացուցիչ նորություններ

...

Մեդվեդևը զգուշացրել է Հայաստանին «նոր Ուկրաինա» դառնալու վտանգի մասին

Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև

Թուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավոր

Ջրհեղեղներ Կրետեում. 23 մարդ փրկվել է, ութ աշխատակից շարունակում է շրջափակված մնալ կիրճում

ՌԴ ԱԳՆ-ն կրկին նախազգուշացրել է օտարերկրացիներին՝ Ուկրաինա չայցելելու մասին

Միշուստինը ներկայացրել է ԵԱՏՄ զարգացման առաջնահերթ ուղղությունները

Իրանը պատրաստ է ԵԱՏՄ-ի հետ ակտիվ գործընկերության

Ֆրանսիան և Թուրքիան արգելափակել են Հայաստանի և Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի համագործակցության ծրագրերը․ Politico

Իսրայելական զորքերը հրետակոծել են Սիրիայի հարավում գտնվող Ալ-Մայադին նահանգը

Guardian. Կիևը ապրում է հակամարտության սկսվելուց ի վեր ամենադժվար շրջանը

Telegraph. Մեծ Բրիտանիայում մի քանի գնացքների երթևեկությունը չեղարկվել է բզեզների պատճառով

Հյուսիսային Կորեան միջին հեռահարության ռազմավարական հրթիռներ արձակելու վարժանքներ է անցկացրել

Կադիրովին շնորհվել է բանակի գեներալի կոչում, նրան նվիրել են կարմիր բերետ և ոսկե ուսադիրներ

Axios. ԱՄՆ-ը պատրաստ չէ միանալ Սաուդյան Արաբիայի կողմից հութիների դեմ իրականացվող գործողությանը

Կաշպիրովսկու ռեժիսորը հայտնել է նրա մահվան պատճառը

87 տարեկանում մահացել է Անատոլի Կաշպիրովսկին

Թրամփը հայտարարել է առողջության ապահովագրության համար 100 դոլար վճարելու մասին

Nikkei. Ճապոնիան 2030 թվականին կսկսի նոր, էժան հրթիռների զանգվածային արտադրությունը

Թրամփը համարում է, որ նավթի գները անկում կապրեն Իրանի հետ հակամարտության ավարտից հետո

Թրամփը համարում է, որ նավթի գները անկում կապրեն Իրանի հետ հակամարտության ավարտից հետո