Թիմ Քուկը պատրաստվում է 2026 թվականին լքել Apple-ի գլխավոր տնօրենի պաշտոնը, այս մասին հայտնում է Financial Times-ը։
«Apple-ն ակտիվացնում է ջանքերը ղեկավարության փոփոխության գործընթացն իրականացնելու ուղղությամբ՝ պատրաստվելով նրան, որ Թիմ Քուկը կլքի ընկերության ղեկավարի պաշտոնն արդեն հաջորդ տարի։
Այդ պաշտոնում Քուկին փոխարինելու համար դիտարկվում է ընկերության ավագ փոխնախագահ Ջոն Թերնուսի թեկնածությունը, սակայն դեռ վերջնական որոշում չկա»,- ասված է հաղորդագրությունում։
Financial Times-ի աղբյուրի տեղեկություններով՝ Apple-ի ղեկավարության փոփոխությունը պայմանավորված է վերջին շրջանում ընկերության արձանագրած ոչ գոհացուցիչ ցուցանիշներով։








