Ավելի քան 100,000 մարդ երթով անցել է Նյու Յորքի փողոցներով՝ բողոքելով նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության դեմ։ Բողոքի ցույցեր են տեղի ունենում նաև երկրի այլ խոշոր քաղաքներում՝ Վաշինգտոնում, Չիկագոյում, Մայամիում և Լոս Անջելեսում։
Շաբաթ առավոտյան հազարավոր մարդիկ հավաքվել են Նյու Յորքի Թայմս Սքվերում։ Փողոցներն ու մետրոյի մուտքերը լի էին ցուցարարներով, որոնք պաստառներ էին պահում՝ «Ժողովրդավարություն, ոչ թե միապետություն» և «Սահմանադրությունը ֆակուլտատիվ չէ» գրություններով։
Ցույցերից առաջ Թրամփի կողմնակիցները մեղադրել են ակցիայի կազմակերպիչներին ծայրահեղ ձախակողմյան «Անտիֆա» շարժման հետ կապերի մեջ և դատապարտել են միջոցառումը։
Բողոքի ցույցերի կազմակերպիչները և իրենք՝ ցուցարարները, հայտարարել են, որ միջոցառումները խաղաղ բնույթ են կրում։
Բռնության բացակայությունը «Ոչ թագավորներին» կարգախոսով բողոքի ցույցերի հիմնարար սկզբունքն է, հայտարարել է համանուն շարժումն իր կայքում՝ կոչ անելով բոլոր մասնակիցներին խուսափել հնարավոր բախումներից։