Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկոռնյուի կառավարությանը հաջողվել է հաղթահարել Ազգային ժողովում նաև երկրորդ անվստահության քվեն, որը ներկայացրել էր ծայրահեղ աջ «Ազգային ճակատ» կուսակցությունը, այս մասին հաղորդում է France24 պարբերականը: Բանաձևը ստացել է 144 «կողմ» ձայն՝ անհրաժեշտ 289-ի փոխարեն:
Քվեարկությունից հետո Լեկոռնյուն հայտարարել է, որ վերադառնում է աշխատանքի և ուրախ է, որ այժմ կարող են քննարկումներ սկսվել: