Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Արտահանման ոլորտի մռայլ դինամիկայի շղարշը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Երկրի արտաքին առևտրի դինամիկան, որպես կանոն, համարվում է տնտեսական առողջության և մրցունակության հիմնական ինդիկատորներից մեկը, սակայն Հայաստանում հիմա այդ առումով ևս գերիշխում են անառողջ միտումները, ինչը հիմնականում պայմանավորված է արտահանման ոլորտում առկա խնդիրների հետ։ Օգոստոսի վիճակագրական տվյալները բացահայտեցին արտահանման ոլորտում տեղի ունեցող շոկային բացասական զարգացումները, երբ արտահանման անկումը հասավ 40,8 տոկոսի՝ ցուցաբերելով կտրուկ վատթարացում՝ համեմատած նախորդ ամսվա 15,3 տոկոսանոց անկման հետ։


«Լույս» հիմնադրամի իրականացրած վերլուծությունը ևս ցույց է տալիս, որ այս թվերը պարզապես վիճակագրական աբստրակցիա չեն, այլ արտացոլում են ավելի խոր համակարգային խնդիրներ, որոնք կուտակվել են տարիների ընթացքում և այժմ դրսևորվում են իրենց ամբողջ սրությամբ։ Վերջին մի քանի ամսվա ընթացքում արտահանման դինամիկան ցուցաբերեց որոշակի տատանումներ, երբեմն էլ թվում էր, թե աստիճանական բարելավման միտումներ են նկատվում, և կուտակային ցուցանիշները տեղ-տեղ ապավինող նշաններ էին ցույց տալիս։ Այդ բարելավումները, որքան էլ որ զուսպ լինեին, ստեղծում էին որոշակի հույս, թե գուցե տնտեսությունը գտնում է իր հավասարակշռության կետը և սկսում վերականգնվել նախորդ տարիների խոշոր ցնցումներից հետո։ Սակայն օգոստոսյան կտրուկ անկումը փշրեց այդ զուսպ լավատեսությունը և ցույց տվեց, որ արտահանման ոլորտում ստեղծված իրավիճակը շատ ավելի խոցելի է, քան թվում էր, և որ նախորդ ամիսների թեթև դրական միտումները հավանաբար ավելի շուտ ժամանակավոր տատանումներ էին, քան իսկական տնտեսական վերելքի նշաններ։


Կուտակային ցուցանիշները թեև շարունակեցին բարելավվել, սակայն արեցին դա զգալիորեն ավելի դանդաղ տեմպերով՝ ընդամենը մեկ տոկոսային կետով, մինչդեռ նախորդ ամսվա համապատասխան բարելավումը կազմում էր 3,5 տոկոսային կետ։ Այս կտրուկ դանդաղումը հստակ ազդանշան է, որ արտահանման ոլորտում տեղի ունեցող խնդիրները ոչ միայն չեն լուծվում, այլև խորանում են՝ ստեղծելով համակարգային ճգնաժամի նախադրյալներ։


Արտահանման կառուցվածքային վերլուծությունը բացահայտում է խնդրի բարդ և բազմաշերտ բնույթը։ Հունվար-հուլիս ժամանակահատվածի տվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ արտահանման անկումը առավելապես կենտրոնացած է մեկ կոնկրետ ապրանքախմբի շուրջ, որը պայմանականորեն կոչվում է «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր», և որը իրականում արտացոլում է ոսկու վերաարտահանման գործառնությունները։


Այս ապրանքախմբի արտահանումը կրել է ահռելի՝ 75,7 տոկոսանոց անկում, իսկ դրա նպաստումը ընդհանուր արտահանման նվազմանը կազմել է 52,1 տոկոսային կետ։ Այս թվերը վկայում են այն մասին, որ Հայաստանի արտահանումը նախորդ տարիներին գերազանցապես կախված է եղել ոսկու վերաարտահանումից, որը, բնականաբար, չէր կարող լինել կայուն և երկարաժամկետ զարգացման հուսալի հենարան։


Երբ այս արհեստական աղբյուրը սպառվում կամ անկում է ապրում, ապա բացահայտվում է տնտեսության իրական արտահանման ներուժը, որը ցավալիորեն թույլ է և ոչ զարգացած։ Սակայն խնդիրը սահմանափակված չէ միայն ոսկու վերաարտահանման կտրուկ նվազմամբ։ Մի շարք այլ կարևոր ապրանքախմբեր նույնպես էական բացասական նպաստում են ունեցել արտահանման ընդհանուր անկմանը։


Օրինակ՝ մեքենաների, սարքավորումների և մեխանիզմների արտահանման նվազումը նույնպես վկայում է ենթակառուցվածքային և արդյունաբերական ներուժի թուլացման մասին, իսկ մանածագործական իրերի և ոչ թանկարժեք մետաղների ու դրանցից պատրաստված իրերի արտահանման անկումը ցույց է տալիս արտադրական հատվածի խնդիրները։ Այս ապրանքախմբերի ընդհանուր բացասական նպաստումը կազմել է շուրջ 1,2 տոկոսային կետ, ինչը թեև չափով զիջում է ոսկու վերաարտահանման անկման ազդեցությանը, այնուամենայնիվ, նշանակալի է և վկայում է արտահանման բազայի նեղացման մասին։


Միաժամանակ անհրաժեշտ է նկատել, որ որոշակի ապրանքախմբեր դրական դինամիկա են ցուցաբերել, սակայն դրանց դերը ընդհանուր պատկերում մնում է սահմանափակ։ Օրինակ՝ պատրաստի սննդի արտադրանքի ապրանքախումբը ցույց է տվել 30,6 տոկոսանոց աճ, ինչը նպաստել է ընդհանուր արտահանման աճին 1,7 տոկոսային կետով։ Սա, անշուշտ, դրական զարգացում է և վկայում է սննդամթերքի արտադրության և վերամշակման ոլորտի ունակության մասին՝ իր տեղը գտնել արտաքին շուկաներում և մրցունակ մնալ։


Բուսական ծագման արտադրանքի և սարքերի ու ապարատների արտահանման աճերը նույնպես դրական նպաստում են ունեցել՝ յուրաքանչյուրը 0,5 տոկոսային կետով։ Սակայն այս դրական միտումները, որքան էլ խրախուսիչ լինեն, չեն կարողանում փոխհատուցել արտահանման հիմնական ապրանքախմբերի անկումը և բավարար չեն ընդհանուր պատկերը փոխելու համար։


Իսկ մնացած ապրանքախմբերի նպաստումները արտահանման աճին եղել են չնչին։ Արտահանման ճշգրտված վերլուծությունը, երբ չեզոքացնում ենք «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ապրանքախմբի նպաստման չափը, այսինքն՝ հանում ենք վերաարտահանման արհեստական ազդեցության զգալի մասը, բացահայտում է ավելի խոր և անհանգստացնող իրականություն։ Այս դեպքում արտահանման աճը կազմում է ընդամենը 2,5 տոկոս, որը ցածր ցուցանիշ է ցանկացած չափանիշով և հատկապես մտահոգիչ է՝ հաշվի առնելով բազայի էֆեկտը։


Բազայի էֆեկտը, որը սովորաբար պետք է ապահովեր ավելի նշանակալի աճ նախորդ տարիների ցածր ցուցանիշների համեմատ, չի աշխատում, ինչը հստակ վկայում է արտահանման իրական ներուժի թուլության մասին։ Այսինքն, երկրի արտահանողները չեն կարողանում օգտվել նույնիսկ վիճակագրական հնարավորություններից, որոնք տրվում են ցածր համեմատման բազայի առկայության դեպքում։


Այս պատկերը ոչ միայն բնութագրում է ընթացիկ տարվա մարտահրավերները, այլև փաստում է վերջին տարիներին արտահանման պոտենցիալի համակարգային կորստի փաստը։ Արտահանման պոտենցիալի կորուստը բարդ երևույթ է, որը պայմանավորված է մի շարք փոխկապակցված գործոններով։ Նախ և առաջ՝ դա արտացոլում է երկրի արտադրական բազայի թուլացումը և արդիականացման բացակայությունը։


Վերջին տարիներին Հայաստանը չի կարողացել զարգացնել նոր արտահանման ուղղություններ, որոնք կարող էին փոխարինել հին և սպառված ճյուղերին, և չի ներդրել բավարար ռեսուրսներ արտադրության մոդերնիզացիայի և տեխնոլոգիական արդիականացման ու բազմազանեցման մեջ։ Արդյունքում երկիրը մնացել է կախված սահմանափակ թվով ապրանքախմբերից, որոնցից շատերը կա՛մ հումքային բնույթ են կրում, կա՛մ էլ արհեստական բնույթ ունեն, ինչպիսին է ոսկու վերաարտահանումը։ Արտահանման պոտենցիալի կորուստն ինչ-որ առումով կապված է նաև արտաքին շուկաներում մրցակցային առավելությունների թուլացման հետ։ Հայկական ապրանքները շատ դեպքերում չեն կարողանում մրցել ինչպես գնային, այնպես էլ որակի առումով, ինչը հանգեցնում է շուկայական բաժնի կորստի և արտահանման ծավալների նվազման։


Արտահանման ոլորտի թույլ լինելու մեջ կարևոր դեր է խաղում նաև տնտեսական քաղաքականության անկայունությունը և կանխատեսելիության բացակայությունը, որը խոչընդոտում է երկարաժամկետ ներդրումներին և արտահանման զարգացմանն ուղղված ռազմավարական ծրագրերի իրականացմանը։


Շուկայական դիվերսիֆիկացիայի բացակայությունը նույնպես էական խնդիր է։ Հայաստանի արտահանումը հիմնականում կենտրոնացած է սահմանափակ թվով երկրների և շուկաների վրա, ինչը ստեղծում է լրացուցիչ խոցելիություն աշխարհատնտեսական և աշխարհաքաղաքական ցնցումների նկատմամբ։


Երբ մեկ կամ մի քանի հիմնական ներմուծող երկրներում տեղի են ունենում տնտեսական դժվարություններ կամ քաղաքական լարվածություններ, դա անմիջապես անդրադառնում է հայկական արտահանման վրա։ Նոր շուկաներ բացելու անկարողությունը և գոյություն ունեցող շուկաներում մրցունակության պահպանման դժվարությունները վկայում են մարքեթինգային և առևտրային քաղաքականության թերությունների, ինչպես նաև տնտեսական քաղաքականության մակարդակում ռազմավարական մոտեցումների բացակայության մասին։


Ֆինանսավորման հասանելիության խնդիրը նույնպես էական դեր է խաղում արտահանման զարգացման սահմանափակման գործում։ Հայաստանում փոքր և միջին արտահանողները հաճախ բախվում են դժվարությունների աշխատանքային կապիտալի և ներդրումային ֆինանսավորման ապահովման հարցում։ Այս ամենը, գումարած բանկային վարկերի բարձր տոկոսադրույքները, գրավի խիստ պահանջները և վարկային պայմանների կարճ ժամկետները դժվարացնում են արտահանողների գործունեությունը հատկապես նոր շուկաներ մուտք գործելիս, երբ անհրաժեշտ են զգալի սկզբնական ներդրումներ։


ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Լրահոս

Գիտնականները զգուշացնում են վեյփինգի մահացու վտանգի մասին
Շիմպանզեները, ինչպես պարզվել է, ցուցաբերում են ռացիոնալ մտածողության նշաններ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Հրդեհ է բռնկվել Օհանով փողոցում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետի տանիքում․ ժամանել է հրշեջների 6 մարտական հաշվարկ
Ռուսաստանը ցանկանում է համաձայնագիր կնքել, Զելենսկին ստիպված կլինի գործել․ Թրամփ
Ուկրաինայի ԶՈւ-ն հրթիռային հարված է հասցրել Բելգորոդին. կա երկու զոհ
Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Մեծ քննարկում. Հոգևոր արժեքներ (տեսանյութ)
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում․ Գավառ քաղաքի սկզբնամասում բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու «ՎԱԶ 2107»-ը․ կան վիրավորներ
Բացառիկ իրավիճակ. Հայաստանում կառավարությունը հարձակվում է իր իսկ եկեղեցու վրա․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
Բազմաթիվ ոստիկանական ուժեր այս պահին Մասյացոտնի թեմի առաջնորդարանն են հսկում․ ինչ է կատարվում (տեսանյութ)
Վերանայում ենք այն հիվանդությունների ցանկը, որոնք անհամատեղելի են ծառայության հետ. Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը վաղուց է հատել կարմիր գծերը. նրա գործունեությունը կառուցված է PR-ի տրամաբանության վրա (տեսանյութ)
Արմավիրի մարզում «Mercedes»-ը Շահումյան գյուղում բшխվել է գազատար խողովակին և գլխիվայր շրջվել․ կա վիրшվոր
Էմոցիաների տակ հայտարարություններ եմ արել, որոնց համար չեմ հպարտանում.ներողություն եմ խնդրում (տեսանյութ)
ԱՄՆ-ում հայտնել են՝ Ուկրաինան զենքի փորձադաշտ է. Պաշտոնանկություններ՝ Փաշինյանի որոշմամբ (տեսանյութ)
ՈՒՂԻՂ. ՔՊ-ում ներքին ընտրություններ են. Փաշինյանը ներկայացնում է իրավիճակը
Տիգրան Ավինյանը՝ քաղաքապետի պաշտոնից «հոգնելու», ՔՊ ընտրությունների մասին (տեսանյութ)
Հայաստանը կհյուրընկալի կարատեի մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնությունը
Կարևոր
Թուրքիան ու Հայաստանը համաձայնության են եկել ուղիղ ցամաքային առևտրի վերաբերյալ

Լրացուցիչ նորություններ

...

Տիրադավների տանն ընկած կռիվը գնալով լրջանում է․ 8 մլն 520 հազար դրամ՝ «Վարչաբենդի» միջոցառման համար

Փաշինյանի երաժշտական տաղանդի բացահայտումը բավականին թանկ է նստել իշխող կուսակցության վրա. «Ժողովուրդ»

«Ուժեղ Հայաստան» կուսակցության դեմ գործի է դրվել իշխանական պատժիչ մեքենան. «Հրապարակ»

ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանի դեմարշը Նիկոլին. «Իրավունք»

ՔՊ-ականների տվայտանքներին վերջ կդրվի. «Հրապարակ»

Ինչու է իշխանությունը քաղբանտարկյալների հանդեպ «մեծահոգի» դարձել. «Հրապարակ»

200 մլն դրամից 36 մլն դրամը սանհանգույցների և լոգարանների սպասարկման համար․ «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի ծախսերը. «Ժողովուրդ»

Ալկոհոլ օգտագործածներին բուժօգնություն չցուցաբերելու դեպքով ՄԻՊ-ը սպասում է . «Ժողովուրդ»

Էրդողանին արդեն նոյեմբերին կփոխարինի որդին. Նախակրթարանի տարիքային շեմը կնվազեցվի մինչև 4 տարեկան (տեսանյութ)

ՔՊ-ականին ներում են, 8 հոգևորականի մեղադրանք առաջադրում․ Ձերբակալությունների «քավորը» Մեխակյանն է

«Իմպորտնի դիջեյներ» դեռ էլի կգան ու կգնան, կարևորն ընտրողի որոշումն է. «Փաստ»

Ստեղծում են քաոս, հետո մտածում՝ ինչպես հաղթահարել. «Փաստ»

ՔՊ քարտուղարին ներում են, իսկ 8 հոգևորականի մեղադրանք են առաջադրել. «Ժողովուրդ»

Եկեղեցին քանդելու ճանապարհին ձեռքը «փրփուրներին» է գցում. «Փաստ»

Հակաեկեղեցական «բարենորոգման»... հակառակ կողմը. «Փաստ»

Հայկ Սարգսյանը կլքի՞ ՔՊ–ն. Դատարանը թույլատրել է Սամվել Կարապետյանին վարսավիր այցելի

ՔՊ-ն Հռիփսիմե Հունանյանին փոխարինող չի ընտրել. «Հրապարակ»

«Հրապարակ». Հայկ Սարգսյանը կլքի՞ ՔՊ–ն. Փորձում էր շանտաժ անել

«Հրապարակ». Դատարանը թույլատրել է Սամվել Կարապետյանին վարսավիր այցելի

«Հրապարակ». Բոլորն անխտիր ու անմնացորդ ներգրավված են նախընտրական պրոցեսներում. «ձիգ» թեկնածուներ