Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»



«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանյան դեղագործական շուկայում տիրող գնային քաղաքականությունն ու ապրանքատեսականու սահմանափակվածությունը վաղուց արդեն դուրս են եկել զուտ առողջապահական քննարկումների շրջանակից՝ վերածվելով խորքային սոցիալական մարտահրավերի։ Դեղերի անհամաչափ և արհեստականորեն բարձր գները տարիներ շարունակ ծանր ֆինանսական բեռ են դառնում հազարավոր ընտանիքների համար, որոնք ստիպված են կանգնել կենսական երկընտրանքի առաջ՝ գնել դեղորայք, թե սննդամթերք։Այս հրատապ խնդրի հանգուցալուծմանն ուղղված քայլերի շրջանակում Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել օրենսդրական նոր նախաձեռնություն, որի հեղինակը «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն է։

Օրենսդրական այս նոր նախաձեռնության հիմքում ընկած է ԵՄ-ում գրանցված դեղերի համար Հայաստանում պարզեցված գրանցման մեխանիզմների ներդրումը, ինչը թույլ կտա դեղերի արժեքը նվազեցնել առնվազն 20 տոկոսով և վերացնել բյուրոկրատական այն խոչընդոտները, որոնց պատճառով հարյուրավոր որակյալ դեղեր պարզապես չեն գրանցվում երկրում։Խնդրի խորությունը պարզ է դառնում հարևան Վրաստանի հետ գների կոպիտ համեմատականներից։ Շաքարային դիաբետի «Մետֆորմինը» Վրաստանում արժե 920 դրամ (կամ «Մետֆորմին Դենկը»՝ 1590 դրամ), իսկ Հայաստանում՝ 1700-4260 դրամ։ «Ռոզուլիպը» Վրաստանում 2800 դրամ է, մեզ մոտ՝ 5600 դրամ։ «Ամոքսիկլավը» Վրաստանում արժե 2400 դրամ, իսկ Հայաստանում՝ 4100 դրամ։ «Օմեպրազոլի» միջին գինը հարևան երկրում 1141 դրամ է, այն դեպքում, երբ մեզ մոտ այն հասնում է 5360 դրամի։

Այս իրավիճակը շտկելու նպատակով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Ստրասբուրգում հանդիպում է ունեցել Դեղերի և առողջապահության վերահսկողության եվրոպական կենտրոնի (EDQM) տնօրեն Պետրա Դյորի հետ՝ քննարկելով գների նվազեցման և ավելի քան 1,3-1,8 միլիոն հայաստանցու համար հարյուր հազարավոր դրամներ խնայելու հնարավորությունները, այնուհետև նույն հարցերը քննարկվել են նաև Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։Այս նախաձեռնությանն ի պատասխան՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդես է եկել հրապարակային տեսաուղերձով՝ փորձելով արդարացնել գործող համակարգը և կասկածի տակ դնել փոփոխությունների անհրաժեշտությունը։ Նախարարն իր խոսքում որպես հիմնական հակափաստարկ վկայակոչում է 2018 թվականից հետո առողջապահական բյուջեի աճը։Սակայն սա զուտ մակերեսային թվաբանություն է, քանի որ միջազգային փորձը վաղուց ապացուցել է, որ պետական բյուջեի մեխանիկական ուռճացումը որևէ դրական ազդեցություն չունի, եթե իրականում չի կրճատվում այն ծանր բեռը, որը քաղաքացին ստիպված է վճարել սեփական գրպանից։

Անդրադառնալով առողջության համընդհանուր ապահովագրությանն ու դեղորայքային ապահովմանը՝ նախարարը հայտարարում է, թե իբր 1,8 միլիոն քաղաքացի 1200 քիմիական անվանումով դեղորայքի համար գրեթե ոչինչ չի վճարում, իսկ 8 ամիսների ընթացքում դրանց հատկացվել է 25 միլիարդ դրամ՝ գումարած 7 միլիարդի կենտրոնացված գնումները։Սակայն նախարարի բերած թվերը բնավ չեն արտացոլում իրական պատկերը, քանի որ պետության կողմից անվճար տրամադրվող դեղերի ցանկը չափազանց սահմանափակ է։

Առողջապահական համակարգում այսօր առկա է լուրջ բյուրոկրատական խոչընդոտ։ Մարդիկ ստիպված են ամիսներով հերթագրվել պոլիկլինիկաներում ու հիվանդանոցներում, որպեսզի հասնեն նեղ մասնագետների մոտ կոնսուլտացիաների կամ ստանան իրենց հասանելիք բուժսպասարկումը։ Այդ սպասումն ու հերթերն այնքան են ձգձգվում, որ պացիենտի համար բուժումն ու դեղորայքի նշանակումը դառնում են անհետաձգելի, և նա չի կարող ամիսներով սպասել պետական հերթին։

Հիվանդության խորացման վտանգի առաջ կանգնած՝ քաղաքացիները զրկված են անվճար համակարգից ժամանակին օգտվելու հնարավորությունից։ Արդյունքում, հերթերում չմնալու և ժամանակ չկորցնելու համար մարդիկ ստիպված են լինում վճարել սեփական գրպանից և դեղերը ձեռք բերել կամ դիմել մասնավոր կլինիկաներ։Ավելին, նախարարն իր հրապարակային խոսքում շրջանցում է այն փաստը, որ համակարգում սկսել են լայնորեն կիրառվել համավճարներ՝ ընդգրկելով բոլորին՝ սկսած անչափահաս երեխաներից մինչև տարեցները, մինչդեռ նախկինում հայտարարվում էր, թե համակարգը պետք է լինի բացարձակ անվճար։

Քաղաքացիները բժշկական հաստատություններում ամեն քայլափոխի բախվում են լրացուցիչ վճարումներ կատարելու պահանջին, ինչն իրականում ցույց է տալիս, որ իշխանությունների նկարագրած այդ հեքիաթային իրավիճակը պարզապես աբսուրդ է, և առողջապահական համակարգը խորը ճգնաժամի ու կոլապսի մեջ է։Արդարանալով և նշելով, թե նախարարությունն արդեն շրջանառության մեջ է դրել գրանցման մեխանիզմների պարզեցման որոշում և սպասվում է «Դեղերի մասին» օրենքում փոփոխությունների փաթեթ, նախարարը փորձում է մեղմել հանրային դժգոհությունը։ Սակայն այս կիսատ ու ուշացած քայլերը կոսմետիկ բնույթ են կրում, մինչդեռ հարևան երկրներում նույն դեղերը հասանելի են 2-3 անգամ էժան գներով։

Ներկայացված նախագիծն ու արմատական լուծումներն այլընտրանք չունեն. եվրոպական չափանիշների անհապաղ ներդրումն ու դեղերի շուկայի մոնոպոլիաների վերացումը կենսական անհրաժեշտություն են։ Հակառակ դեպքում, իշխանությունների թղթային ու վիճակագրական ձեռքբերումները շարունակելու են մնալ իրականությունից կտրված, իսկ հայաստանյան քաղաքացին շարունակելու է շատ թանկ վճարել սեփական առողջության և կյանքի համար։


Լրահոս

Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»
«Քվեարկել ընդդեմ վարչական լծակներ, սպառնալիքներ և ընտրակաշառք կիրառող թեկնածուների ու քաղաքական ուժերի»․ Փաշինյան
Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»
Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ «Ժողովուրդ»
Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել
Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»
Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել
Ռուսաստանը և Իրանը քննարկել են ԵԱՏՄ-ի հետ Թեհրանի համագործակցությունը
Նավթային աղտոտման առավել բարձր մակարդակ է գրանցվում Կարմիր, Սև և Միջերկրական ծովերում
Մակրոնը ցուցարարների պահանջներն արդարացի է համարել
Հայ պատանի բռնցքամարտիկը Թուրքիայում հաղթել է թուրք մրցակցին
Կոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվել
Իլոն Մասկը խոստացել է ԱՄՆ-ի յուրաքանչյուր երեխայի SpaceX-ի մեկական բաժնետոմս նվիրել
ՆԱՏՕ-ն սկսել է իր հակաօդային պաշտպանության համակարգի լայնածավալ վերափոխումը. ԶԼՄ-ներ
Էմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է
Ուկրաինայում կարգավորումն անհնար է առանց Կիևի ներկայացուցիչների մասնակցության. Պեսկով
«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան

Լրացուցիչ նորություններ

...

Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»

«Քվեարկել ընդդեմ վարչական լծակներ, սպառնալիքներ և ընտրակաշառք կիրառող թեկնածուների ու քաղաքական ուժերի»․ Փաշինյան

Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ «Ժողովուրդ»

Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել

Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»

Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»

Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել

99-ամյա կինը ռեկորդ է սահմանել՝ թռչելով ինքնաթիռի թևին, Փարիզում՝ շքեղ խանութների թալան

Նեթանյահուն հավանական է համարել Թուրքիայի հետ պատերազմը. Փաշինյանը 25 հազար եվրո է ստացել

Թրամփի ճնշումը Կիևի վրա, Իրանի կոշտ զգուշացումը ԱՄՆ-ին և Մոսկվա-Փհենյանի «անպարտելի» դաշինքը

Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքների ընթացքը

ԱՄՆ-ի 1792թ. թողարկված մետաղադրամը վաճառվել է 2,93 միլիոն դոլարով

Ռուսական ուժերն այս գիշեր ամենաուժեղ հարվածներից մեկն են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին. Զելենսկի

Հռոմի պապը վիրահատությունից հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

Թուրքիան մտադիր է 2027 թվականին կրկնապատկել Սև ծովում գազի արդյունահանումը

COP17-ը ընձեռում է հրաշալի հնարավորություն Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների երիտասարդներին՝ փոխանակվելու փորձով․ Ռոբերտ Աբիսողոմոնյան

Մեքսիկայում երեք տղամարդու մոտ 159 տարվա ազատազրկման են դատապարտել սերֆերների սպանության համար

Հյուսիսային Կորեան գերճշգրիտ կառավարվող տորպեդ է փորձարկել