Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Այս ողջ մղձավանջի համար չէր «մանդատ» տրվել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Նիկոլ Փաշինյանն այս էլ որերորդ անգամ հայտարարում է, թե 2026-ին ժողովուրդը երկարեցնելու է ՔՊ-ի մանդատը, քանի որ «խաղաղության օրակարգի հեղինակը ժողովուրդն է»:


Հա, ու միայն Փաշինյանը չի նման հայտարարություն անում, ՔՊ-ի քարոզիչների «երգչախումբը», բնականաբար, իր կուսառաջնորդի «ասեղը» բռնած, նույն թելն է «թելում» առ այն, թե իրենք հաջորդ ընտրություններում արդեն հաղթել են, արդեն վերընտրվել են, ու, առհասարակ, ոչ մեկը հանկարծ «չշշկռի»:


Լսեք, իսկ միգուցե ընդհանրապես ընտրություններ չանե՞նք: Ի՜նչ մի թիթիզություն է դա, ի լրումն՝ բյուջետային միջոցների անիմաստ ծախս, եթե այս գլխից մրճակիր Փաշինյանը բոլորի փոխարեն որոշել է, որ ինքն ինչ անում կամ չի անում, հենց դա է «ժողովրդի ուզածը»:


Լավ, այս անխուսափելի սարկազմից սահուն անցնենք փաշինյանական վերոմեջբերյալ մոտեցման վերաբերյալ կոնկրետ դիտարկումներին: Ինչի՞ մասին են վկայում Փաշինյանի ու նրա կուսակիցների կողմից հրապարակայնորեն ընդգծվող պնդումները, թե 2026-ին «ժողովուրդը երկարեցնելու է ՔՊ-ի մանդատը»: Իսկ վկայում են դրանք հայտարարության հեղինակին համակած խորին անվստահության և իշխանությունը կորցնելու հողի վրա ունեցած սաստիկ վախերի մասին:


Իրապես ինքնավստահ ղեկավարն ու քաղաքական ուժը առիթ-անառիթ, անդադար նման հայտարարություններ անելու անհրաժեշտություն չունի:Բայց հոգեբանությունը՝ դեռ մի կողմ:Շատ ավելի հետաքրքիր է Փաշինյանի կիրառած երկպարույր մանիպուլ յացիան:


Նախ՝ նա այնպես է կառուցում իր հայտարարությունը, որ պատասխանատվությունը գցի իր վրայից ու ամեն ինչ բարդի ժողովրդի վրա, իր իսկ բառամթերքով՝ հետևանքներն ու դրանց համար պատասխանատվությունը գցի ժողովրդի «գրպանը»:


Եթե ինչ-որ բան կամ ամեն ինչ այնպես չլինի, ինչպես ինքը ներկայացնում է, ապա կելնի ու կասի, թե «դուք այդպես ցանկացաք, դա ձեր ուզածն էր...»: Այս 7-8 տարվա մեջ քանի անգամ է այդ մանիպուլ յատիվ հնարքը կիրառել: Չէ, բայց պետք է այդ առումով արժանին մատուցել Փաշինյանին: Տեսեք, նա ոչ միայն չեղած տեղը «խաղաղություն» է ծախում ժողովրդի վրա, այլև դա անում է այնպիսի տոնայնությամբ ու արտահայտություններով, որ այդ ամենը, իբր, ժողովրդի ուզածն է:Երկրորդը. Փաշինյանի նման հայտարարությունը բացեիբաց վկայում է այն մասին, որ նա արդեն իր մեջ վերջնականորեն որոշել է, որ համատարած ու ամենավայրագ եղանակներով բռնանալու է ժողովրդի կամքի արտահայտության վրա, գերադրական աստիճանի չարաշահելու է վարչական ռեսուրսները, ռեպրեսիվ մարմինների միջոցով համատարած հետապնդելու է հասարակությանը և ընդդիմադիր ուժերին:


Մի խոսքով՝ բռնատիրական ամբողջ գործիքակազմով ու իր ամեն բջիջով մինչև վերջ կառչած է մնալու իշխանությունից, այն ոչ մի պարագայում հոժար կամքով չի թողնելու:Նրա այդ մոտիվացիայի շարժառիթներն արդեն շատերի համար են պարզ տեսանելի...Եթե նպատակը կեղծիքները չլինեին, կարող էր ասել, օրինակ՝ «մենք շատ ենք ցանկանում, որ ժողովուրդը երկարեցնի մեր մանդատը», այլ ոչ թե՝ առարկություն չհանդուրժող տոնով կպնդեր, թե ժողովուրդը երկարեցնելու է:Լավ, իսկ այդ ո՞նց են որոշել, թե ժողովուրդը դա է ուզում, կամ ժողովուրդը երկարեցնելու է «մանդատը»:


Եթե Փաշինյանն առաջնորդվում է 2021 թվականով, ապա 2021-ին ժողովուրդը դրա համար չի ձայն (մանդատ) տվել: Եթե անգամ ինքներս մեզ վերջացած միամիտի տեղ դնելով՝ մի պահ մոռանանք 2021-ի ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսի չարաշահումը, այլևայլ կեղծիքներն ու հալած յուղի տեղ ընդունենք, որ այն ժամանակ Փաշինյանն ու ՔՊ-ն անարատ մանդատ են ստացել, էլի հարցեր շատ կմնան: Նախ՝ նման դեպքերում բացարձակապես սխալ է «ժողովուրդ» եզրույթի գործածությունը, որովհետև քվեարկությանը մասնակցել է ընտրողների կեսից քիչ ավելին, ապա ՔՊ-ի օգտին էլ պաշտոնապես հայտարարվել է այդ «կեսից քիչ ավելիի»... կեսից քիչ ավելին:


Պարզ ասած՝ մանդատ տվողները (պաշտոնապես) եղել են ժողովրդի կեսի կեսը, դա՝ լավագույն դեպքում: Իսկ հիմա հաստատ այդ կեսի կեսի կեսն էլ չի մնացել, որ պատրաստ կլինի քվե տալ Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին:Բայց ամենից կարևորը. 2021 թվականին «ժողովուրդը» ինչի՞ համար է մանդատ տվել Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին: Եթե հակիրճ, ապա քվեարկողները (քանի տոկոսն էլ լինեն) 2021-ից (իրականում՝ 2020-ից) բացահայտ շարունակվող այս մղձավանջի համար չեն քվե տվել: Մի՞թե նրա համար է մանդատ տրվել, որ Փաշինյանն ու ՔՊ-ն ուրանան Արցախը, ապա շրջափակման մատնեն Արցախը, ապա դառնան Արցախի տոտալ հայաթափման համահեղինակը:


Մի՞թե 150 հազար մեր հայրենակիցներին բռնագաղթի ենթարկելու, գաղթականացնելու համար էին մարդիկ Փաշինյանին ձայն տվել: Ո՛չ, երիցս՝ ո՛չ: Մի՞թե քպականների՝ անձնական հարստացման ու բյուջետային միջոցները մսխելու համար էին քվե տվել: Ո՛չ: Մի՞թե աղքատության խորացման համար էին քվե տվել: Ո՛չ:Ավելին, 2021-ին էլ էին Փաշինյանին... խաղաղության համար քվե տվել: Այո: Բայց մե՞ջն ինչ. 2021-24 թվականների միջակայքում Փաշինյանն ու իր ՔՊ-ն քանի՞ ռազմական բախում, «մինի-պատերազմ» ու քանի՜ հարյուր նոր զոհեր ու վիրավորներ, տարածքային նոր կորուստներ, թշնամական հարձակումների նոր վտանգներ բերեցին ժողովրդի ու երկրի գլխին: Եվ ո՞վ կարող է վստահ լինել, որ Արցախն ուրացողը այլ տարածքներ էլ չի ուրանա... Դրա՞ համար է պետք «մանդատի երկարեցումը»:


Է՛լ ավելին, Փաշինյանի նախընտրական ծրագրում, ինչպեսև՝ կառավարության գործունեության ծրագրում (նորմատիվ ակտ է՝ կառավարության որոշմամբ հաստատված) հստակ ընդգծված էր Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման դրույթը, Արցախի անվտանգության երաշխավորը լինելու պարտավորությունը, որոնք ուղղակիորեն չեն կատարվել Փաշինյանի ու իր կառավարության կողմից:Ու հիմա, իր իսկ խոստումները դրժած, իր իսկ կառավարության ծրագիրը «գետնի վրա» ոչնչացրած, այդ ամենի համար ոչ մի միլիմետր պատասխանատվություն չկրած, շարունակաբար հրապարակավ կեղծող, մանիպուլացնող (մնացածը չասենք) Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե... ժողովուրդն իր մանդատը երկարեցնելու է:


Ի դեպ, ԵԽԽՎ-ում նախօրեին ունեցած ելույթում էլ Փաշինյանը հայտարարեց, թե «..մի շարք համայնքներում հաղթել են ընդդիմադիր կուսակցություններ, ինչն, ըստ էության, անհնար էր 2018 թվականի հեղափոխությունից առաջ: Հայաստանի քաղաքական կյանքից վերացել է հետընտրական պրոցես հասկացությունը...»:Սա մի առանձին «կինո» է, իհարկե:


Բայց Փաշինյանը լռել է այն մասին (ինչպիսի՜ համեստություն), որ իսկական հետընտրական «պրոցեսները» հենց իր պաշտոնավարման շրջանում են լինում, հենց իր իշխանավարման շրջանում են «մի շարք համայնքներում հաղթած ընդդիմադիրները» ընտրություններից անմիջապես հետո ենթարկվել այլազան հալածանքների՝ բռնաճնշումների, շանտաժի, կալանավորվել են, նրանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել, որոշ դեպքերում անտեսվել է ընտրողների քվեն, որոշ դեպքերում՝ նոր ընտրություններ են նշանակվել:Սա՛ է փաշինյանական «եվրո-ժողովրդավարության» բնութագիրը:


ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Լրահոս

Կարևոր
Ընտանեկան բռնության հետ կապված իրավիճակը ավելի ծանր է, քան կարող էին պատկերացնել ամենահոռետեսները. Հակոբյան (տեսանյութ)
Օդի ջերմաստիճանը կհասնի 40 աստիճանի․ եղանակն՝ առաջիկա օրերին
Անհրաժեշտության դեպքում զանգահարել 112. Հայաստանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Ինքնաթիռը վթարի է ենթարկվել․ կան զոհեր
ԱՄՆ դատարանը անօրինական է ճանաչել Թրամփի վարչակազմի՝ 75 երկրների, այդ թվում Հայաստանի քաղաքացիներին ներգաղթի վիզաներ տրամադրելու արգելքը
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ
Փաշինյանը կադրեր է զոհաբերում՝ սեփական պատասխանատվությունից ազատվելու համար․ Աբրահամյան (տեսանյութ)
Նման սրիկաների համար ներում չկա. Մեդվեդև
Հարյուրավոր մարդկանց են տարհանել կայծակի հարվածից բռնկված հրդեհի պատճառով. Իսպանիա
Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում
ՊՆ-ն հերքել է Ճամբարակի դեպքի աղմկահարույց լուրերը. Ժամանակն ավարտվում է․ ՌԴ-ն՝ Զելենսկուն (տեսանյութ)
«Մեծամորի ատոմակայանի դեմ արշավը պառակտիչ նպատակ ունի»․ Զախարովա
ԱՄՆ-Իրան հակամարտությունն՝ անավարտ պատերազմի և նոր էսկալացիայի վտանգի միջև․ Շահնազարյանի մեկնաբանությունը
Նեթանյահուի գրասենյակը Էրդողանին անվանել է «հակասեմիտ բռնապետ»
Երկու ամիս անց Ավետիք Չալաբյանն ազատության մեջ է.Ստեղծվել է աշխարհի ամենաարագ էլեկտրական դրոնը
«Արսենալը» չեմպիոնության տիտղոսը չի պաշտպանելու, այլ կրկին նվաճելու է․ BBC
Ճամբարակի ողբերգությունը․ վարորդը երեք երեխայի հայր է, կինը՝ հղի․ նոր մանրամասներ
Իրանը Իրաքի համար բացել է Հորմուզի նեղուցը՝ վերացնելով նավերի անցման սահմանափակումները
Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր

Լրացուցիչ նորություններ

...

Ճամբարակի ողբերգությունը․ վարորդը երեք երեխայի հայր է, կինը՝ հղի․ նոր մանրամասներ

«Հրապարակ»․ Անվճար միջոցառում՝ վճարովիի անվան տակ

«Հրապարակ»․ Ո՞րն էր դեսպանի հետկանչի պատճառը, ո՞վ կփոխարինի նրան

«Հրապարակ»․ Ովքեր փորեցին «Ուժեղ Հայաստանի» թեկնածուների ոտքի տակ

«Հրապարակ»․ Դատարանը մերժել է Վահե Հակոբյանի հայցը

ՔՊ-ն հետ է քաշվում․ իշխանությունը պատրաստվում է ապահովել «Ուժեղ Հայաստանի» երկու հանձնաժողովների նախագահների ընտրությունը․ «Ժողովուրդ»

Փաշինյանը որոշել է հետ կանչել ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին

«Ժողովուրդ». Իրավապահները մտահոգված են նոր հաշվեհարդարներով․ Աջափնյակի կրակոցների գործով վտանգը դեռ չի չեզոքացվել

«Ժողովուրդ». ՌԴ-ում ՀՀ դեսպանին Փաշինյանը հետ է կանչել. ի՞նչ է սպասվում Գուրգեն Արսենյանին

«Հրապարակ»․ Սկանդալային դեպք` Արագածոտնի մարզի դատարանում

«Հրապարակ»․ Պապիկյանի դեմ բունտ է հասունանում

«Ժողովուրդ». ՔՊ-ում դեմ են Դավիթ Ղազինյանի ընտրությանը․ գլխավոր դատախազը կարող է ԱԺ գալ նրա «հետևից»

«Ժողովուրդ». Ո՞վ է ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը և ի՞նչ ունեցվածք ունի

«Ժողովուրդ». ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահի թեկնածու Մարիա Կարապետյանի սկանդալները

«Ժողովուրդ». ՔՊ պատգամավոր Թագուհի Ղազարյանը սխալ թվեր է հրապարակել ամբիոնից

«Հրապարակ»․ ՔՊ-ն որոշել է ԱԺ պաշտոններում ընտրությունը սերիալի վերածել

Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանի ու մարզերի բազմաթիվ հասցեներում

Երիտասարդ զինվորների մահվան թվերը Քննչականը «գաղտնիք» է համարում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ ՊՆ-ն փոթորկվել է. Պապիկյանը քավության նոխազներ է զոհաբերում

«Հրապարակ». Ում հետ է նույն խցում նստած Արեգնազ Մանուկյանը