Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Մեր ձևով». նոր մշակույթ քաղաքական դաշտում և Սամվել Կարապետյանի ուղերձը շարժման ապագայի մասին

Հայաստանի քաղաքական դաշտում ձևավորվում է մի շարժում, որը օր օրի դուրս է գալիս ավանդական մրցակցությունների և խնամիական խմբերի տրամաբանությունից։


«Մեր ձևով» շարժումն արդեն հասել է մի այնպիսի թափի, որ նկատելի է անգամ ամենասուր քննադատներին․ օրեցօր ավելանում են ոչ միայն շարքային միացողները, այլև մասնագետներ, որոնք տարիներ շարունակ խուսափել էին քաղաքական մասնակցությունից։ Նրանց գրավում է շարժման բաց ու պարզ մեխանիզմը՝ որևէ մեկին չթիրախավորելու, այլ գաղափարի շուրջ համախմբվելու պատրաստակամությունը։


Սա Հայաստանի քաղաքական կյանքում ձևավորում է նոր մշակույթ՝ ազնիվ մրցակցությամբ, հանրային վստահության և պրոֆեսիոնալ աշխատանքի հիման վրա։Շարժման ակտիվությունը չի սահմանափակվում հայտարարություններով։ Արդեն իսկ նկատվում է, որ «Մեր ձևով» թիմը կենտրոնանում է կառուցողական օրակարգի և երկարաժամկետ լուծումների վրա՝ համատեղելով հստակ ծրագրեր և քաղաքացիական ինքնակազմակերպման մեխանիզմներ։


Ընտրված մարտավարությունը թույլ է տալիս շարժմանը արագ արձագանքել նոր իրադարձություններին, պահպանել խաղաղ և իրավական պայքարի սկզբունքները՝ միաժամանակ չկորցնելով վճռականությունը։Բայց շարժման ամենամեծ ուժը շարունակում է մնալ նրա հիմնադրի և բարերար Սամվել Կարապետյանի անհատականությունը։ Նրա կալանքը ոչ թե խոչընդոտեց շարժման ընթացքին, այլ հակառակը՝ ընդգծեց այն գաղափարական ուղղությունը, որին հավատում են հազարավոր մարդիկ։ Կարապետյանի նկատմամբ կիրառվող ճնշումները հասարակության զգալի մասի մոտ ընկալվում են որպես քաղաքական հաշվեհարդար և իշխանության վախ սեփական ժողովրդից։ Սա շարժմանը հաղորդեց արդար պայքարի զգացողություն և ուժեղացրեց համախմբումը նրա շուրջ։


Օրերս Կարապետյանը բանտից հանդես եկավ նոր ուղերձով, որտեղ ներկայացրել է շարժման առաջնահերթությունները՝ պետություն–եկեղեցի հարաբերությունների կարգավորում և ազգային արժեքների պաշտպանություն։Իր նամակում Կարապետյանը նշել է, որ շարժման կազմում գործող աշխատանքային խումբը նպատակ ունի մշակել իրավական և գործնական մեխանիզմներ, որոնք կկանխեն եկեղեցու դեմ ցանկացած ապագա միջամտություն։«Պետք է այնպես կարգավորել պետություն–եկեղեցի հարաբերությունները, որ որևէ ուժ այլևս հնարավորություն չունենա խարխլելու մեր կարևորագույն ազգային ինստիտուտը։


Գործող սահմանադրական հիմքերը թույլ են տալիս այս հարցը լուծել մասնագիտական քննարկումների և համատեղ աշխատանքի միջոցով», — ասել է նա։Կարապետյանի խոսքով՝ կարևոր է նաև հոգևոր կյանքի ներկայությունը հասարակության առօրյա կյանքում։ Նա ընդգծեց, որ հասարակության բարոյական և հոգևոր հիմքերի թուլացումը բացասաբար է ազդում երկրի զարգացման վրա։


«Եթե մարդը զրկված է հոգևոր ու բարոյական արժեքներից, նա չի կարող իրագործել այն դերակատարումը, որն անհրաժեշտ է պետության և հասարակության զարգացման համար», — ընդգծել է Կարապետյանը։Խոսելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և նրա մշակութային ժառանգության մասին՝ Կարապետյանը հիշեցրել է, որ անկախության տարիներին Հայաստանը բավարար չափով չի ներկայացրել աշխարհին իր հոգևոր ու մշակութային արժեքները։


«Պետք է ապահովենք, որ Հայաստանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը լինեն առավել ճանաչելի, իսկ մեր քրիստոնյա նախնիների թողած արժեքային ժառանգությունը՝ տեսանելի և գնահատված միջազգային հանրության կողմից», — նշել է նա։«Մեր ձևով» շարժումը այսպիսով դառնում է ոչ միայն քաղաքական նախաձեռնություն, այլև նոր հասարակական մշակույթի կրող։ Այն առաջարկում է հավասար մասնակցություն, ազնիվ մրցակցություն, գործնական ծրագրեր և նոր բարոյականություն քաղաքականության մեջ։


Հենց սա է պատճառը, որ օրեցօր լայնանում են շարժման շարքերը, իսկ Կարապետյանի ազատության պահանջը հնչում է արդեն ոչ թե որպես անձնական, այլ որպես ազգային համերաշխության և արդարության պահանջ։

Լրահոս

Թրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYT
160 մետրանոց աստերոիդն ու միջուկային պայթյունը․ ինչ են պարզել գիտնականները
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
AI-ը բացահայտել է մոռացված նավահանգիստներ և դարավոր առևտրային ուղիներ
Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում
Թրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը Վաշինգտոնից
Թուրքիան նշել է Սիրիայից և Իրաքից զորքերը դուրս բերելու պայմանը
Գերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումների
Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
Վիրուսային դարձած կադրեր Փարիզից․ կինը խանութից հագուստ է գողացել, ամուսինը՝ վերադարձրել
Building Armenia’s First SDG-Aware Schools: Thomasian Foundation and House of Mosaic Partnership
Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմին
Ինչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներով
Իսկ հիմա տեսեք քաղաքական հետապնդումը․ վարչապետը նոր փաստաթուղթ է հրապարակել
Տիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրները
Կատարը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու շուրջ բանակցությունների շարունակման մասին
Շվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ
Կարևոր
Ամպերից վեր. Պլեխանովի անվան համալսարանի դրոշը՝ Արագածի գագաթին
Շվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ
10-ամսական աղջնակ է մահացել. Թրամփը Զելենսկուն հորդորում է զիջումների գնալ Դոնբասում

Լրացուցիչ նորություններ

...

160 մետրանոց աստերոիդն ու միջուկային պայթյունը․ ինչ են պարզել գիտնականները

AI-ը բացահայտել է մոռացված նավահանգիստներ և դարավոր առևտրային ուղիներ

Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում

Թրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը Վաշինգտոնից

Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ

Building Armenia’s First SDG-Aware Schools: Thomasian Foundation and House of Mosaic Partnership

Ինչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներով

Տիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրները

Ինչու է Փաշինյանն ազատել արարողակարգի պետին․ Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են

Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»

«Քվեարկել ընդդեմ վարչական լծակներ, սպառնալիքներ և ընտրակաշառք կիրառող թեկնածուների ու քաղաքական ուժերի»․ Փաշինյան

Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»

Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ «Ժողովուրդ»

Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել

Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»

Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»

Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել

99-ամյա կինը ռեկորդ է սահմանել՝ թռչելով ինքնաթիռի թևին, Փարիզում՝ շքեղ խանութների թալան