Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Բացառիկ. ինչու Սամվել Կարապետյանին Արմավիրի բանտից տեղափոխեցին ԱԱԾ մեկուսարան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով, երբ գործարար-բարերար Սամվել Կարապետյանին Արմավիրի քրեակատարողական հիմնարկից անակնկալ տեղափոխեցին ԱԱԾ մեկուսարան, դրան նախորդել էին լուրջ իրադարձություններ։


«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Արմավիրի բանտում տեղի ունեցած միջադեպն է պատճառ հանդիսացել այս անսպասելի տեղափոխության համար։ Մասնավորապես, դատապարտյալ Արման Առաքելյանը, որը հայտնի է «Գոջի» մականունով եւ բանտում է գտնվում Ռուսաստանում ադրբեջանցի սպանելու համար, որոշել է հացադուլ սկսել հենց Արմավիրի բանտում՝ ի պաշտպանություն բարերար Սամվել Կարապետյանի։ Նկատենք, որ նրա որդիները ներկայումս եւս անազատության մեջ են՝ Էջմիածնում 22-ամյա Պարգեւ Հակոբյանի սպանության քրեական գործի շրջանակում: Խուսափելու համար հնարավոր հացադուլից եւ Սամվել Կարապետյանի շուրջ դատապարտյալների համախմբումից՝ որոշվեց նրան տեղափոխել Արմավիրի ՔԿՀ-ից: «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը գործում է համեմատաբար ավելի խիստ ռեժիմով, ուստի այնտեղ գործարարի պաշտպանությամբ ներքին բունտի հավանականությունը փոքր է, մինչդեռ «Արմավիր» ՔԿՀ-ում իրավիճակը կարող էր դուրս գալ վերահսկողությունից։


«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ ներկայումս հայտնի է միայն այն, որ Սամվել Կարապետյանին տեղափոխել են այլ մեկուսարան, իսկ Արմավիրի բանտում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի մանրամասները դեռեւս ուսումնասիրվում են իրավապահների կողմից։ Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը վարույթի շրջանակում կալանավորված բոլոր անձանց իրավունքների պաշտպանության համար փաստաբանական թիմ է ձեւավորել, վճարել նրանց, որ հանիրավի բանտարկված քաղաքացիների իրավունքները պաշտպանեն մասնագետներ: Փաստացի, գործարարի՝ եկեղեցու կողքին կանգնելու եւ քաղաքական գործընթացներին «իր ձեւով մասնակցելու» մասին հայտարարությունը իշխանությունների կողմից գնահատվել է որպես սահմանադրական կարգը վտանգող կոչ։


Սա թույլ է տալիս դիտարկել քրեական գործը ոչ միայն որպես իրավական գործընթաց, այլեւ որպես նախազգուշացում այն շրջանակներին, որոնք հրապարակայնորեն փորձում են ընդդիմադիր դիրքորոշում ձեւավորել կամ կանգնել Հայ առաքելական սուրբ եկեղեցու կողքին։ Այս առումով Սամվել Կարապետյանի գործը դուրս է միայն նրա անձնական պատասխանատվության դաշտից եւ դառնում է իշխանություն-եկեղեցի հարաբերությունների ու հասարակության մեջ տեղի ունեցող ավելի լայն քաղաքական հակադրության ցուցիչ։


Հիշեցնենք՝ 2025 թվականի հունիսի 18-ին Սամվել Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով։ Խոսքը վերաբերում է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերին, որոնք կատարվել են զանգվածային լրատվության միջոցներով կամ տեղեկատվական տեխնոլոգիաներով։


Ավելի վաղ Սամվել Կարապետյանը News.am-ին տված հարցազրույցում, անդրադառնալով եկեղեցի-իշխանություն հարաբերություններին, ասել էր. «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայոց եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա …. Քանի որ ես միշտ եղել եմ հայ եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն։ Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձեւով ենք մասնակցելու էդ ամեն ինչին»։


Հենց այս հարցազրույցն էլ դարձավ քրեական վարույթ նախաձեռնելու եւ հետագայում մեղադրանք առաջադրելու հիմք»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Թրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYT
160 մետրանոց աստերոիդն ու միջուկային պայթյունը․ ինչ են պարզել գիտնականները
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
AI-ը բացահայտել է մոռացված նավահանգիստներ և դարավոր առևտրային ուղիներ
Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում
Թրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը Վաշինգտոնից
Թուրքիան նշել է Սիրիայից և Իրաքից զորքերը դուրս բերելու պայմանը
Գերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումների
Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
Վիրուսային դարձած կադրեր Փարիզից․ կինը խանութից հագուստ է գողացել, ամուսինը՝ վերադարձրել
Building Armenia’s First SDG-Aware Schools: Thomasian Foundation and House of Mosaic Partnership
Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմին
Ինչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներով
Իսկ հիմա տեսեք քաղաքական հետապնդումը․ վարչապետը նոր փաստաթուղթ է հրապարակել
Տիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրները
Կատարը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու շուրջ բանակցությունների շարունակման մասին
Շվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ
Կարևոր
Ամպերից վեր. Պլեխանովի անվան համալսարանի դրոշը՝ Արագածի գագաթին
Շվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ
10-ամսական աղջնակ է մահացել. Թրամփը Զելենսկուն հորդորում է զիջումների գնալ Դոնբասում

Լրացուցիչ նորություններ

...

160 մետրանոց աստերոիդն ու միջուկային պայթյունը․ ինչ են պարզել գիտնականները

AI-ը բացահայտել է մոռացված նավահանգիստներ և դարավոր առևտրային ուղիներ

Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում

Թրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը Վաշինգտոնից

Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ

Building Armenia’s First SDG-Aware Schools: Thomasian Foundation and House of Mosaic Partnership

Ինչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներով

Տիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրները

Ինչու է Փաշինյանն ազատել արարողակարգի պետին․ Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են

Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»

«Քվեարկել ընդդեմ վարչական լծակներ, սպառնալիքներ և ընտրակաշառք կիրառող թեկնածուների ու քաղաքական ուժերի»․ Փաշինյան

Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»

Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ «Ժողովուրդ»

Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել

Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»

Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»

Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել

99-ամյա կինը ռեկորդ է սահմանել՝ թռչելով ինքնաթիռի թևին, Փարիզում՝ շքեղ խանութների թալան