Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Հրապարակ». Արտահերթ ընտրությունները` կրկին օրակարգում

«Հրապարակ» թերթը գրել է.

Արտահերթ ընտրությունների մասին խոսակցությունները կրկին օրակարգ են բարձրացել։ Նիկոլ Փաշինյանի վերջին շաբաթների գործողությունները, մարզային այցերը, իր եւ կնոջ հանրային ակտիվությունը քաղաքական դաշտի մյուս խաղացողների մոտ հիմնավոր կասկածներ են առաջացրել, որ Փաշինյանն արտահերթ խորհրդարանական ընտրությունների է պատրաստվում։ Այդ կասկածներն առավել հիմնավոր են դարձնում Ադրբեջանից վերջին շաբաթներին անդադար հնչող պահանջները՝ ՀՀ Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ։ Երեւանն ու Բաքուն վերջին ժամանակներում մի կողմից հայտարարում են, որ խաղաղության պայմանագրի տեքստի 80 տոկոսն արդեն համաձայնեցրել են, մյուս կողմից՝ չեն հստակեցնում, թե հատկապես որ դրույթների շուրջ չի հաջողվում պայմանավորվածությունների հասնել։ Դատելով Ադրբեջանի պաշտոնյաների հռետորաբանությունից՝ ներկայիս փուլում այդ երկրի գլխավոր պահանջը ՀՀ սահմանադրության փոփոխության պահանջն է, որից կհեռացվի Անկախության հռչակագրին կատարվող հղումը։ Չնայած Նիկոլ Փաշինյանի իշխանությունն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, ավելին՝ Փաշինյանն ու իր թիմն ամեն օր իրենց սուրբ պարտքն են համարում ադրբեջանական թեզեր տարածել՝ հայտարարելով, թե Արցախը միշտ է եղել Ադրբեջան, իսկ  Սահմանադրական դատարանն էլ սեպտեմբերի 26-ի իր որոշմամբ փաստացի չեղարկեց մեր պետության հիմնարար փաստաթուղթը, սակայն դա Ադրբեջանին չի բավարարում, նրանք խաղաղության փաստաթուղթ են ցանկանում ստորագրել ոչ թե Փաշինյանի, այլ Հայաստանի Հանրապետության հետ, ինչպես հայտարարեցին այդ երկրի պաշտոնյաները։ Պաշտոնական Բաքուն մտահոգություններ ունի, որ ՀՀ հաջորդ իշխանությունները կարող են վիճարկել Նիկոլ Փաշինյանի որոշումները, այն հակասահմանադրական ճանաչել, ուստի նախապես փորձում են կանխել նման սցենարը։ Չնայած Նիկոլ Փաշինյանն ու այլ պաշտոնյաներ Սահմանադրությունը փոխելու մասին բազմաթիվ հայտարարություններ, հրապարակային հավաստիացումներ են արել՝ իհարկե, հերքելով, թե դա Ադրբեջանի պահանջն է, Փաշինյանն էլ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին հանձնարարել է մինչեւ 2026-ի դեկտեմբեր ներկայացնել բարեփոխումների հայեցակարգը, սակայն այդ հավաստիացումներն ակնհայտորեն չեն բավարարում Բաքվին, գրեթե ամենօրյա ռեժիմով այնտեղից կրկնում են Սահմանադրությունը փոխելու պահանջը։ Ըստ ամենայնի՝ Փաշինյանն այլեւս դիմադրության ռեսուրս չունի եւ որոշել է ընդառաջել Բաքվի հերթական պահանջին։ Բայց մինչ սահմանադրական հանրաքվե անելը, արտահերթ ընտրություններ կանցկացնի, հակառակ դեպքում հանրաքվեն դատապարտված կլինի տապալման: Միայն ընտրություններում իր հաղթանակի շոկի ներքո կարող է նա արագ կյանքի կոչել նաեւ հանրաքվեն՝ այն ներկայացնելով իբրեւ վստահության հանրաքվե: Իսկ ընտրություններում տարած հաղթանակով կփակի բոլորի բերանը, եւ եթե պետք լինի, կկեղծի նաեւ հանրաքվեն։ Ըստ գործող Սահմանադրության՝ հանրաքվեի դրված ակտն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը։ 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը մոտ 2,6 մլն էր։ Սա նշանակում է, որ հանրաքվեն կարող է ընդունված համարվել, եթե դրան կողմ քվեարկի 650 000 + 1 քաղաքացի։ Իհարկե, լավագույն լուծումը կլինի, որ համապետական ընտրություններն ու հանրաքվեն նույն օրը նշանակվեն, բայց օրենքն է դա արգելում, ուստի Փաշինյանը որոշել է նախ ամրագրել իր իշխանությունը՝ արտահերթ ընտրությունների միջոցով, ապա անցնել հանրաքվեին։Նշենք, որ գործող օրենսդրությունը նաեւ արգելում է հերթական ընտրություններից մեկ տարի առաջ արտահերթ ընտրության գնալ, սա նշանակում է, որ եթե իշխանությունն արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրություն ունի, մինչեւ եկող տարվա հունիսի 21-ը պետք է անցկացնի։

Լրահոս

Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել է
Ուշակով․ Պուտինը միլիոն անգամ ասել է, որ Զելենսկին կարող է գալ Մոսկվա
«Փյունիկը» և «Ուրարտուն» դուրս են եկել Հայաստանի Գավաթի 1/4 եզրափակիչ
Տիեզերքում պայթյուն է գրանցվել, որի ակտիվությունը տևել է 27 օր
Երեք տարի առանց ջրի, գազի ու էլեկտրականության․ Օլեշկիում հրադադար է սկսվել
ՔՊ վարչության նիստում ամփոփվել են ՏԻՄ ընտրությունների արդյունքները
Նիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհուն
Փողոց ենք դուրս գալու մեկ անգամ ու վերջ. մեր ծրագրերի մասին նախապես չենք ասելու. Միքայելյան (տեսանյութ)
Արարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Վաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումը
Ամերիկացիները վճարում են Թրամփի արկածախնդրության համար. Իրանի նավթի նախարարն արձագանքել է Բեսենթին
Հայաստանն ապամոնտաժելու են. Սահմանադրությունը փոխելու մասին (տեսանյութ)
Թրամփը խոստացել է ճանաչել Կոնգրեսի ընտրությունների արդյունքները, եթե դրանք արդար լինեն
Իրանց երազած ընդդիմությունը երևի «Ենի Ադրբեջանն է», թո՛ղ բերեն, մրցեն իրար հետ․ Աբովյան
Կարևոր
ՆԳՆ-ն հորդորում է ձմեռային անվադողեր ձեռք բերել
Եթովպիայում չորս օրվա ընթացքում այրել են 20 տուն և սպանել 60 քրիստոնյայի
«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ)
Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)
«Թալանել Gucci-ն» և հրկիզել պետական շենքը․ Իտալիայում բացահայտել են Միլանի անկարգությունների մասնակիցների նամակագրությունը
ԱԺ-ում կրքերը թեժացան Գրիգորյանի ելույթի ժամանակ․ անջատեցին վերջինիս խոսափողը

Լրացուցիչ նորություններ

...

Կալանավորվել է զինկոմ․ Սուրեն Պապիկյանի երկրորդ դեղին քարտը

Կատարվել են 1 տասնյակ հարցաքննություններ․ իրականացվում են գաղտնի քննչական գործողություններ

«Հրապարակ»․ ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը

«Հրապարակ»․ Զինկոմ է կալանավորվել

6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Պապիկյանի երկրորդ դեղին քարտը

«Հրապարակ»․ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է

Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»

Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»

Կալանավոր է փախել դատարանից. Ֆրանսիան միջուկայինով է ուզում զսպել Ռուսաստանին

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»