Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Տնտեսություն՝ առանց ստորացման. ի՞նչ է առաջարկում Սամվել Կարապետյանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինչ հայ հասարակության ուշադրությունը կենտրոնացած է երկրի արտաքին քաղաքականության վրա, ազգային տնտեսության հարցերը որոշ չափով դուրս են մնում ուշադրության կենտրոնից։ Միևնույն ժամանակ, իշխանության ներկայացուցիչների հռետորաբանությունից կարելի է եզրակացնել, որ բարեկեցությունը, իբր, ինքնաբերաբար կգա Հայաստան՝ թուրքերի հետ որոշակի պայմանավորվածությունների հասնելու դեպքում։

Այսպիսով, կարելի է առանձնացնել Հայաստանի տնտեսական զարգացման ցանկացած ծրագրի յուրահատկությունը, որը ներկայացվում է ներկայիս իշխանության կողմից։

Դրանք միշտ ենթադրում են, որ Հայաստանը այս կամ այն ձևով պետք է սպասարկի Թուրքիային և Ադրբեջանին՝ որպես շուկա, որպես տարանցիկ հարթակ, որպես օղակ՝ թուրքերին անհրաժեշտ տնտեսական շղթաներում, և այլ նման եղանակներով։ Սա վնասակար է Հայաստանի համար նաև այն պատճառով, որ նրան մշտապես կախվածության մեջ է դնում թուրքական և ադրբեջանական էլիտաների տրամադրություններից։ Իսկ այդ տրամադրությունները, ինչպես հեշտ է պատկերացնել, միշտ պայմանավորված են լինելու նրանով, թե ինչ զիջումների է պատրաստ Հայաստանը՝ կատարելու Բաքվի և Անկարայի պահանջները։

Օրինակ՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որն այդքան ակտիվորեն քարոզվում է Նիկոլ Փաշինյանի կողմից, ըստ էության, կրկին հանգեցնում է նույն բանին՝ ՀՀ-ի վերածմանը թուրքերի համար տարանցիկ գոտու։ Նախագիծը ո՛չ լոգիստիկայի առումով, ո՛չ քաղաքականապես կենսունակ չէ։ Մի՞թե Հայաստանը ոչ մի այլ բանի համար պիտանի չէ, քան լինել Թուրքիային և Ադրբեջանին ծառայող տարանցիկ միջանցք։ Փաշինյանը խոստանում է, որ դա կբարձրացնի Հայաստանի միջազգային կարգավիճակը, սակայն նույն Ալիևների կողմից տարածվող նարատիվներից պարզ է դառնում, որ նման նախագծերում մեր երկրի նկատմամբ վերաբերմունքը լինելու է ծայրահեղ անհարգալից։ Մեզանից պահանջվելու է պարզապես ճանապարհ տալ (և՛ ուղիղ, և՛ փոխաբերական իմաստով) ու լռել։Բացի այդ, գոյություն ունի համարձակ գաղափար՝ Հայաստանի տնտեսական խնդիրները լուծել՝ կազմակերպելով նրա անդամակցությունը Եվրամիությանը։ Սակայն հայերի մեծամասնությունը նման ծրագրերին արձագանքում է տխուր ժպիտով։

Անկեղծ ասած՝ Հայաստանի համար ԵՄ անդամ դառնալը այնքան իրական է, որքան Ամերիկայի հիսունմեկերորդ նահանգը դառնալը։ Եթե Եվրոպային Հայաստանը հետաքրքրում էլ է, ապա բացառապես որպես տարանցիկ տարածք՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև։ Այսինքն, կրկին թուրքերի հետ կապով, ընդ որում՝ ոչ որպես հավասար գործընկեր, այլ ենթակա դերակատարությամբ։ Ընդհանուր առմամբ, երկար ժամանակ իշխանության ղեկին գտնվող կուսակցությունը ակնհայտորեն չի կարող առաջարկել Հայաստանի համար որևէ նոր տնտեսական նախագիծ, որտեղ չլինի առանցքային կետ՝ թուրքական և ադրբեջանական տնտեսությունների սպասարկման անհրաժեշտության մասին։

Այս ֆոնին լայն հասարակական հետաքրքրություն են առաջացրել Սամվել Կարապետյանի կողմից առաջարկվող պարզ և կոնկրետ տնտեսական լուծումները, որոնք չեն ենթադրում բազմաչարչար Հայաստանի անդամակցությունը ո՛չ «տնտեսական Օսմանյան կայսրությանը», ո՛չ հեռավոր արևմտյան միություններին։Խոսելով ենթադրվող բարեփոխումների մասին՝ Կարապետյանը բավականին կոնկրետ է։ Նա նշում է գործազրկության բարձր մակարդակը (և դրա հետևանքով՝ կյանքի ցածր որակը) հանրապետության մարզերում, ինչի պատճառով հուսահատված մարդիկ միակ ելքը տեսնում են արտագաղթը։ Խնդրի լավագույն լուծում նա համարում է ինդուստրիալիզացումը, մասնավորապես գործարանների կառուցումը այնտեղ, որտեղ դրանք ժամանակին եղել են։ Նա կարևորում է նաև Հայաստանում արտադրված ապրանքների նկատմամբ պահանջարկի խթանումը։

Սա իրատեսական է՝ ներկայում երկիրը տարեկան 4 միլիարդ դոլարով ավելի շատ ապրանք է գնում, քան վաճառում։Մեկ այլ միջոց է՝ գյուղատնտեսական արտադրանքի գնման համակարգի փոփոխությունը և այս ոլորտում մրցակցության ձևավորումը։ Սա հնարավորություն կտա գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիներին իրենց արտադրանքի համար արժանապատիվ գումար ստանալ։ Դա կխթանի գյուղաբնակներին աշխատել այս ոլորտում, այլ ոչ թե ապրել նպաստներով՝ նարդի խաղալով ու առանց որևէ փոփոխությունների հույսի։

Այսպիսով, խոսելով գործազրկության խնդրի մասին՝ Կարապետյանը առաջարկում է.

- նոր արտադրությունների ստեղծում,

- գնման համակարգի բարեփոխում,- միջազգային ներդրողների ներգրավում,

- պետական նպատակային ծրագրեր՝ տեղական բիզնեսի աջակցման համար։

Եվ հաճելի է, որ այս ցանկում չկա ոչ մի կետ Թուրքիայի հետ տնտեսական համագործակցության ընդլայնման մասին, ոչ էլ ԵՄ-ից կամ ԱՄՆ-ից ինչ-որ բան խնդրելու փորձ։ Այսինքն, ինքնաբերաբար հասկանալի է դառնում, որ Հայաստանը իր տնտեսական խնդիրները կարող է լուծել ինքնուրույն։

Ի վերջո, նա հաշմանդամ չէ։Սամվել Կարապետյանի մոտեցումը անվանում են «գործնական» և կապում նրա՝ խոշոր գործարար լինելու հանգամանքի հետ։ Բայց ինչ-որ իմաստով ցանկացած մոտեցում տնտեսությանը բիզնեսային է, պարզապես շատ բան կախված է իշխանությունների մոտեցումից. սեփական երկիրը կարելի է հարգել կամ չհարգել, հավատալ նրա հնարավորություններին կամ ձեռք թափ տալ, համարել, որ նա արժանի է ինքնուրույն լինել կա ենթադրել, որ նրա ճակատագիրն է միշտ լինել ուրիշների «օգնականը»։

Փաշինյանը, որը Հայաստանի համար ընտրում է «մեծ խաղացողների» տարանցիկ հարթակի դերը, ուղղակի չի հարգում մեր երկիրը։ Եվ դա իր իրավունքն է։ Պարզապես երկրի նկատմամբ նման անհարգալից վերաբերմունքի պայմաններում լավ չէ մնալ նրա ղեկին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

ՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրը
Տուգանքները պետք է խստացնել, որպեսզի անձը երկու-երեք անգամ մտածի՝ արժե՞ խուսափել պարտավորությունից
Ընտանեկան բռնության դեմ պայքարի փաթեթի համար լրացուցիչ փորձաքննության կարիք չկա․ կառավարություն
Բռնությունը յուրաքանչյուր հաստատության համար առանձին օրենքո՞վ պետք է կարգավորել. Ղազարյան
Ղահրամանյան․ Պետք է չշտապել օրենսդրական փոփոխությունների հարցում
Այո, Աննա Հակոբյանի արշավի շրջանակում է մշակվել ընտանեկան բռնության մասին նոր օրենքը. ՆԳ նախարար
Լուլա դա Սիլվան չորրորդ անգամ դարձել է Բրազիլիայի նախագահ
ՈՒՂԻՂ․ ԱԺ-ում Աննա Հակոբյանի նախագիծն են քննարկում
Ընտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան Աբրահամյան
Հայտնի են Վարդենիս համայնքում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Մեծամորում բախվել են «Toyota»-ն և «Ford Mustang»-ը․ կա 1 զոհ․ 4 վիրավորներց մեկը հղի կին է
«Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքները
Վայքում ՔՊ-ն ստանում է ձայների 96.12%-ը. Նոր տվյալներ են հրապարակվել
Գավառում «Համերաշխություն» դաշինքը Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ ստանում է քվեների 81.3%-ը
ՔՊ-ն ամենաքիչ քվեները ստացել է Եղեգնաձորում, ամենաշատը` Վայքում ու Արմավիրում. արդյունքները ըստ ՏԿԵ նախարարի
Սկանդալ ընտրություններից առաջ․ ԶԼՄ-ները բացահայտել են «Մոսադի արքայազնի» հետ Նեթանյահուի գաղտնի հանդիպման մանրամասները
Մեղրիում, Քաղաքացիական պայմանագիրը ստացավ 70% վստահություն՝ Սերգո Գալստյանի գլխավորությամբ. ՔՊ
Միգրացիայից մինչև ինքնիշխանություն․ Մարին Լը Պենը ներկայացրել է «Ֆրանսիայի վերածննդի» ծրագիրը
«Քարի լիճ» տանող ավտոճանապարհին արգելափակված ավտոբուսի 49 ուղևորները տեղափոխվել են Ամբերդ բնակավայր

Լրացուցիչ նորություններ

...

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը

Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին