Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Իսկապե՞ս Հայաստանում տուրիզմն «ապրում է իր լավագույն ժամանակները». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս Նիկոլ Փաշինյանը այսպիսի գրառում է արել. «Տուրիզմը Հայաստանում ապրում է իր լավագույն ժամանակները։ 2025 թվականի մայիս, հունիս, հուլիս ամիսներին Հայաստանի Հանրապետություն են այցելել այդ ամիսների համար պատմականորեն ռեկորդային թվով զբոսաշրջիկներ՝ մայիսին՝ 181 հա- զար 436, հունիսին՝ 215 հազար 253, հուլիսին՝ 263 հազար 592 այցելու»։


Զուտ թվեր մեջբերելու առումով սխալ բան չի գրել: Բայց այստեղ հետաքրքիր է, թե ինչու Նիկոլ Փաշինյանը չի անդրադառնում կիսամյակային կամ եռամսյակային ցուցանիշներին, այլ նշում է երեք ամսվա տվյալ, որոնք վիճակագրության առումով եռամսյակային չեն համարվում (եռամսյակային են հունվար- մարտ, ապրիլ-հունիս, հուլիս-սեպտեմբեր, հոկտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածները): Բանն այն է, որ իրականում դրական ցուցանիշներ արձանագրվել են միայն իր նշած ամիսներին, իսկ ահա կիսամյակային տվյալներով լրիվ հակառակ պատկերն է: Տեսեք, 2024 թվականի հունվար-հունիսին, ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի, Հայաստան է այցելել 944162 մարդ, իսկ 2025 թ. հունվար-մայիսին՝ 907135, այսինքն՝ 37 հազար զբոսաշրջիկով կամ 4,1 տոկոսով պակաս:

Եթե նույնիսկ ավելացնում ենք հուլիսի տվյալները, երբ իսկապես ավելի շատ զբոսաշրջիկ է այցելել, ապա դարձյալ ունենում ենք մոտ 13 հա- զարով բացասական «բալանս»՝ անցած տարվա հունիս-հուլիսի համեմատ: Ի դեպ, որպեսզի «աննախադեպության» հետ կապված վիճակն ավելի պարզ լինի, նշենք, որ 2023 թ. հունվար-հունիսին Հայաստան է այցելել ավելի քան 1 մլն զբոսաշրջիկ:Կան նաեւ ավելի մտահոգիչ տվյալներ:

Խոսքը Հայաստանից մեկնած զբոսաշրջիկների մասին է: Եթե 2024 թվականի հունվարհունիսին Հայաստանից մեկնել է 705105 զբոսաշրջիկ, ապա այս տարվա առաջին կիսամյակում՝ 748331, այսինքն, 43226 զբոսաշրջիկով կամ 6,1 տոկոսով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Եթե հաշվի առնենք, որ հուլիս-օգոստոսին այդ քանակը անհամեմատ մեծ է լինում, ապա պատկերն առավել պարզ կդառնա:

Ի դեպ, անկարեւոր չէ նշել նաեւ, որ, ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության, միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձ, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելե- լու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ եւ ոչ ավելի, քան անընդմեջ 1 տարի ժամանակով:

Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղեւորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին:

Լրահոս

Հայտնի է 1/16 եզրափակչի առաջին զույգը․ ԱԱ
Մենք մեր ուժերը Հարավային Լիբանանից դուրս չենք բերի, քանի դեռ «Հեզբոլլահը» չի զինաթափվել․ Իսրայելի կառավարության խոսնակ
Ադրբեջանն ու Եվրամիությունը քննարկել են Հայաստանի հետ համագործակցությունն ու խաղաղության գործընթացը
Արեւմտյան Ադրբեջան. կեղծ նարատի՞վ, թե՞ սպառնալիք՝ ՀՀ անվտանգությանը (տեսանյութ)
Ռուսաստանը կփակի Սանկտ Պետերբուրգում Ռումինիայի գլխավոր հյուպատոսությունը
Կապահովվի անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառման շարունակականությունը
Եվրոպան Ֆոն դեռ Լայնը չէ, իսկ Փաշինյանը Հայաստանը չէ. Տիգրան Խզմալյան (տեսանյութ)
Կարևոր
Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
Անժելա Սարգսյանի դստեր հարսանիքն է (Լուսանկարներ)
Կարևոր
ԵԽԽՎ բանաձևը Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին
Այս փուլում դեռևս գոհ ենք Վերաքննիչ քրեական դատարանից․ Գայանե Պապոյանը՝ Դավիթ Համբարձումյանի վճռի մասին
Կարևոր
Որոշ օտարերկրացիների հնարավորություն կընձեռվի առանց մուտքի վիզայի պարտադիր պահանջի այցելել ՀՀ մինչև 2027 թ. հուլիսի 1-ը
Կարևոր
Եվրոպան Ֆոն դեռ Լայնը չէ, իսկ Փաշինյանը Հայաստանը չէ. Տիգրան Խզմալյան (տեսանյութ)
Բազաներ տրամադրելու հարցում դաշնակիցների մերժումը հարցականի տակ է դնում ՆԱՏՕ-ի իմաստը․ Ռուբիո
Կարևոր
Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
Կարևոր
Հունիսի 1-18-ը ՀՀ-ից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ պատգամավորի ահազանգը
Կարևոր
Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Կիրականացվի ռազմական նշանակության ապրանքի և գույքի որակի վերահսկողության գործընթաց
Ամիրյա՞ն, թե՞ Պապ թագավոր․ երևանցիների կարծիքը (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

ՔՊ-ն գոհ է Առուշանյանից. Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է

Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ»

ՔՊ-ն գոհ է Առուշից, նա ընտրությունների է պատրաստվում․ «Հրապարակ»

Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններին

Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ»

Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ»

Ով կլինի ԱԺ նախագահ․ Ի՞նչ նվեր է ուղարկել Մարկո Ռուբիոն ԱՄՆ-ից Միրզոյանին

«Հրապարակ»․ Նվերը մոռացե՞լ էր հետը բերել․ ի՞նչ նվեր է ուղարկել նա ԱՄՆ-ից

«Հրապարակ». Քաղաքական ուժերը տարակուսած են և սպասում են Սամվել Կարապետյանի կոնկրետ քայլերին

ՍԴ-ում պատրաստվում են ընտրությունների վերաբերյալ ամենասպասված որոշմանը. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Վեհափառը կմորթվի, չի հանձնվի

«Հրապարակ»․ Ընդդիմությունը համաձայնելո՞ւ է զբաղեցնել օրենքով հասանելիք պաշտոնները

Սկանդալից մինչև միլիոններ. Արմեն Փամբուխչյանի հայտարարագրերի հետքերով. «Ժողովուրդ»

ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը. Փաշինյանը մտադիր է Ծառուկյանին սնանկացնել

Եկեղեցին մեծ գումարներ է վճարել բյուջե․ «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին սնանկացնել․ «Հրապարակ»

Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը. Ժողովուրդ

Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»

«Հրապարակ»․ Ավինյանի բախտը բերեց