Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Կրկին փորձիր. ոչ մեկը Փաշինյանի սրտով չէ. «Հրապարակ»

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. 

«Նախկին թաղապետ, հավատարիմ ՔՊ-ական Ավետ Պողոսյանին իշխանությունն առանց պաշտոնի չի ուզում թողնել։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ հուլիսի 3-ից Ավետ Պողոսյանը ազատվեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից։ Բայց նույնիսկ սրանից հետո Պողոսյանն առանց պաշտոնի երկար չմնաց։ Այսօր մեկնարկող նստաշրջանի օրակարգում է նաեւ ՀՌՀ անդամի ընտրության հարցը, իսկ ՀՌՀ անդամի պաշտոնում միակ առաջադրված թեկնածուն Ավետ Պողոսյանն է։ Ավետ Պողոսյանի կենսագրությունն ուսումնասիրելիս նկատում ենք, որ նա լրագրության ոլորտում չի ունեցել որեւէ գործունեություն։ՀՀ Սահմանադրության հոդված 197-ը սահմանում է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի կազմը եւ կազմավորման կարգը։Հոդվածի 3-րդ կետով սահմանվում է. «Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ կարող է ընտրվել բարձրագույն կրթություն ունեցող, պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող յուրաքանչյուր ոք, որը զանգվածային լրատվության բնագավառում հեղինակավոր մասնագետ է: Հանձնաժողովի անդամների նկատմամբ օրենքով կարող են սահմանվել լրացուցիչ պահանջներ»:Թեեւ պատգամավորի պաշտոնին կարող է հավակնել յուրաքանչյուրը՝ առանց մասնագիտական խտրականության, եւ օրենքով՝ ՀՌՀ անդամի ընտրության կարգը հենց այդպես էլ սահմանված է, այնուամենայնիվ հստակ կետ կա, որին պետք է համապատասխանի ՀՌՀ անդամը, այն է՝ լինել «զանգվածային լրատվության բնագավառում հեղինակավոր մասնագետ». իսկ գաղտնիք չէ, որ Ավետ Պողոսյանը ո՛չ հեռուստատեսության հետ կապ ունի, ո՛չ ռադիոյի։ Նա մինչ հեղափոխությունը, ըստ մամուլի, տաքսի է վարել ԱՄՆ-ում: Փաստորեն այս տաքսու վարորդը ՔՊ-ական լրագրողների ու լրատվամիջոցների շրջանում բարձր հեղինակություն ունի:Հիշեցնենք, որ դեռ հունիսին ՀՌՀ անդամի պաշտոնում 2 թեկնածու էր ներկայացվել՝ Զառա Արամյանը եւ ոչ այնքան հայտնի Գոհար Մուրադյանը. ՔՊ-ն երկուսին էլ մերժեց:Վերհիշենք նաեւ, թե ինչ սկանդալային պատմությամբ Ավետ Պողոսյանը լքեց փոխնախարարի պաշտոնը։Ըստ կառավարությունից մեզ հասած լուրերի, երբ «Հայասաթ-1» արբանյակը ԱՄՆ-ի «Վանդենբերգ» ավիաբազայից ուղարկվել է տիեզերք SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով, ապա նաեւ՝ «Արմսաթ-1»-ը, դրանք խնդիր դարձան ոլորտի համակարգող Պողոսյանի համար:Բանն այն է, որ ըստ տարբեր մասնագետների՝ տիեզերք ուղարկված արբանյակները այլ երկրների արբանյակների գլխին պատուհաս են դարձել, խափանել շատ երկրների արբանյակների կամ դրանց ծրագրերի մի մասի գործունեությունը: Եվ ահա, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նամակներ են հղել տարբեր երկրների (ցանկը ճշտվում է, ավելի ուշ կհրապարակենք) կառավարություններից, հորդորել են հետ իջեցնել արբանյակը/ները, քանի որ ոչ պրոֆեսիոնալ եւ չհաշվարկված է եղել աշխատանքը, որակը եւ մեկնարկը: Կառավարությունները պնդել են, որ իրենց արբանյակների աշխատանքը խափանում է գրանցել հենց «Հայասաթ»-ի պատճառով։Ահա այս պատճառով էլ, թերեւս, Ավետ Պողոսյանին պարզապես հեռացրել են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, սակայն ձախողման համար որեւէ այլ պատժամիջոց չի կիրառվել:Ավետ Պողոսյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս տեղեկություններին ի պատասխան, ասել էր. «Նախ՝ ինձ աշխատանքից չեն ազատել, առավել եւս՝ լուրջ պատճառներով: Ինչ վերաբերում է «Հայասաթ 1» արբանյակին, դա մասնավոր նախաձեռնություն է, որը պետության եւ նախարարության հետ կապ ունի միայն այնքանով, որ պետությունից ստացել է տիեզերական գործունեության լիցենզիա՝ օրենքով սահմանված կարգով: Իսկ եթե նկատի ունեք ՀՀ-ին պատկանող «Արմսաթ 1» արբանյակը, այն բնականոն հունով շարունակում է իր աշխատանքը՝ ինչպես ի սկզբանե նախատեսված է եղել: Ձեր եւ որեւէ տեղեկություն իրականությանը չի համապատասխանում»:Հիշեցնենք, որ Ավետ Պողոսյանը ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի քաղաքացիական ամուսինն է»։

Լրահոս

1 հասցեի վրա 300-ից ավելի մարդ է հաշվառված եղել․ Գոհար Մելոյան
Իրանը սպառնացել է վտանգավոր հետևանքներով. Ընտրությունների արդյունքների վերահաշվարկը շարունակվում է
Եթե անգամ «Իմ քայլը» հիմնադրամն ասոցացվում է վարչապետի հետ, այնտեղ հանցակազմ չենք գտել․ ՀԿԿ նախագահ
Նախընտրական փուլում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից մոտ 700 անձ է ձերբակալվել․ Մելոյան
Մոսկվայից հնչել է աղմկահարույց հայտարարություն Հայաստանի մասին
Կրակոցներ․ Թմրանյութերի ապօրինի շրջանառություն․ Կոռուպցիայի դեպքերով՝ 115 քրեական վարույթ
ՈՒՂԻՂ. Գոհար Մելոյանի ասուլիսը
«Սխալմունք է եղել, ճնշում չկա»․ ԿԸՀ նախագահը՝ ԲՀԿ-ի ձայները հավաքածից քիչ մուտքագրելու մասին
Գնացեք, դատախազությանը հարցրեք, թե ինչու է Ծառուկյանին մեղադրանք առաջադրվել. ԿԸՀ նախագահ
Շառաչուն ապտակ՝ «զորավար» Սուրեն Պապիկյանին. Շառաչուն ապտակ՝ «զորավար» Սուրեն Պապիկյանին
Որոշել ենք չհրապարակել Սահմանադրության տեքստը, երբ որոշում լինի, նոր կհրապարակենք․ Գալյան
Մեր պետության ապագան որոշվում է Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովում․ Խոսրով Հարությունյան
Այն, ինչ անում է Հովիկ Աղազարյանը, կբնութագրեմ ընդամենը մեկ բառով՝ սրիկայություն. Իվետա Տոնոյան
Ես կարծում եմ՝ ընդդիմադիրները պետքա վախենան դժվարություններից, ոչ թե մենք. Ղազարյան
Իրապես Գյումրիին անհրաժեշտ է, որպեսզի նոր ընտրություններ լինեն. Ղազարյան
Կալաս. ԵՄ-ն չի խստացնում Իսրայելի դեմ պատժամիջոցները՝ միասնության բացակայության պատճառով
Մոդին ռեկորդ է սահմանել Հնդկաստանի վարչապետի պաշտոնում ամենաերկար պաշտոնավարման համար
Իրանի ԱԳՆ-ը կոչ է արել ամերիկյան զորքերին լքել Մերձավոր Արևելքի երկրները
ՈՒՂԻՂ. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
ՈՒՂԻՂ. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Լրացուցիչ նորություններ

...

Շառաչուն ապտակ՝ «զորավար» Սուրեն Պապիկյանին. Շառաչուն ապտակ՝ «զորավար» Սուրեն Պապիկյանին

«Հրապարակ»․ Ադրբեջանում անհանգիստ են

«Հրապարակ»․ «Սրտիկի» համար՝ օրական 5 հազար դրամ

Առանց զինվորների ձայնի Սոթքում ՔՊ-ն պարտվել է. «Հրապարակ»

«Հրապարակ»․ ՔՊ-ի ներսում սկսել են պաշտոնները բաժանել

Ավանեսյանի գործը հասել է դատարան. «Ժողովուրդ»

Հունիսի 14-ի սպասումը․ ԲՀԿ-ի ճակատագիրը անորոշ է, «Հայաստան»-ը հակված է չվերցնել մանդատները, «Ուժեղ Հայաստանը» բաժանված է. «Ժողովուրդ»

Ոստիկանության գվարդիային «համար 1» - ի է բերվել․ Պարտված 3 ուժ 5 տարի բյուջեից փող կստանա

Ինչո՞ւ է ընտրելու իրավունք ունեցողների թիվը նվազել. «Փաստ»

Ոստիկանության գվարդիային «համար 1» պատրաստություն է հայտարարվել. «Հրապարակ»

«Հրապարակ»․ Պարտված 3 ուժ 5 տարի բյուջեից փող կստանա

Ի՞նչն էր այս ընտրությունների հաղթաթուղթը. փաստեր. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Սահմանադրական մեծամասնության բացակայությունը ՔՊ-ում ուրախությամբ են ընդունել

«Հրապարակ»․ ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում

Հետընտրական ի՞նչ ընթացակարգեր են նախատեսված. «Փաստ»

Դեռ ոչինչ վերջնական որոշված չէ. «Փաստ»

Ջուջեւանցիները կդիմե՞ն Շահին Մուստաֆաևին

«Հրապարակ». Կորպուսների հրամանատարներն անձամբ են ստիպում զինվորներին ընտրել ՔՊ

Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ»

Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ»