Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի շուրջ քննարկումները չեն դադարում:

Այն սահմանում է քրեական պատասխանատվություն՝ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար:

Ի՞նչ է ասում միջազգային իրավական փորձը նյութապես շահագրգռելու մասով: 2024 թ. հունիսի 26-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) միաձայն ընդունեց իր մշտադիտարկման հանձնաժողովի կողմից պատրաստած զեկույցը Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ։

Զեկույցը նշել է, որ խաղաղ հավաքների ազատության եվրոպական ուղեցույցի համաձայն, հավաքներին մասնակցելու նյութական խրախուսումը չի կարող քրեականացվել, և քրեական պատժի կիրառումն այս դեպքում ոչ իրավաչափ է։

Շեշտել են հանրային գործիչ Ավետիք Չալաբյանի անունը, մտահոգություն հայտնել, որ Հայաստանի գործող իշխանությունները Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածն օգտագործել են նրան քաղաքականապես պատժելու նպատակով:

Ըստ իրավաբանների, Քրեական օրենսգրքի այս հոդվածը հակասում է ոչ միայն միջազգային կոնվենցիաներին, այլ ինքնին հակասահմանադրական է: Նյութապես շահագրգռելը հանցագործություն չէ, Քրեական օրենսգրքում որևէ հստակ ձևակերպում չկա «նյութապես շահագրգռել» տերմինի հետ կապված: Հանրահավաքին մասնակցելը հանցագործություն չէ, հավաքների ազատությունը երաշխավորում է Հայաստանի Սահմանադրությունը: Ուստի անհասկանալի է, թե ինչո՞ւ է հանրահավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռելը հանցագործություն:

Ի դեպ, Քրեական օրենսգրքում այս հոդվածի լրացումը տեղի է ունեցել դեռևս 2021 թ.-ին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի «թեթև ձեռքով», սակայն 2022 թ.-ին ընդունվող Քրեական օրենսգրքում այս դրույթը չպետք է ներառված լիներ: Բայց օրենսգրքի ընդունումից մի քանի օր առաջ 236-րդ հոդվածի լրացման քննարկման հարցը ներառվեց Ազգային ժողովի օրակարգ, արագացված կարգով այն ընդունվեց, մեր երկրի նախագահն էլ ստորագրեց: Հիմա անդրադառնանք հոդվածի նշված մասի հակասահմանադրական լինելուն: ԵԽԽՎ զեկույցից հետո, որն արդեն իսկ հիշատակեցինք, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները որոշում են դիմել Սահմանադրական դատարան՝ պահանջելով դիտարկել Քրեական օրենսգրքի 236.2 հոդվածի համապատասխանությունը Սահմանադրությանը:Պատգամավորները մի քանի հարցադրմամբ էին դիմել ՍԴին, մասնավորաբար՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասը՝ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար պատասխանատվություն սահմանելու մասով չի՞ հակասում Սահմանադրության 44րդ հոդվածին, այն հավաքների ազատության իրավունքի իրացման անհրաժեշտ, պիտանի և համաչափ սահմանափակո՞ւմ է:

Պատգամավորները բարձրացրել էին նաև 236-րդ հոդվածի 2-րդ մասի իրավական որոշակիության հարցը, ինչպես նաև՝ արդյո՞ք այն համահունչ է Հայաստանի վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկային: Ներկայացված հիմնավորումներում նշված է՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար պատասխանատվություն սահմանելուն առնչվող նորմերը առերևույթ հակասում են Սահմանադրության 44-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 5-րդ մասերին:Դրանք վերաբերում են հավաքների ազատությանը: Հաջորդիվ ընդգծել էին, որ Քրեական օրենսգրքի վկայակոչված դրույթը հակասում է Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին, որոնք վերաբերում են համաչափության և որոշակիության սկզբունքներին: Բարձրացվել է «նյութապես շահագրգռել» տերմինի որոշակիության խնդիրը: Բացի դա, ՍԴ ներկայացված դիմումի մեջ պատգամավորները փաստարկել էին, որ նույն դրույթն առերևույթ հակասում է նաև Սահմանադրության 81-րդ հոդվածին, այն է՝ «Հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում ՀՀ վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան», բացի դա՝ «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել ՀՀ միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները»։Ներկայացված դիմումի մեջ հղում է արված Վենետիկի հանձնաժողովին, ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի զեկույցին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած մի շարք վճիռներին: Պատգամավորներն ընդգծել են, որ Եվրոպական խորհրդին անդամակցող բոլոր մյուս երկրների քրեական, ինչպես նաև խաղաղ հավաքների կարգավորմանը նվիրված օրենսդրական ակտերում բացակայում են նույնաբնույթ իրավական նորմեր։ Սահմանադրական դատարանն այս հարցով հոկտեմբերի 15-ին պետք է վճիռ կայացներ: Բայց Բարձրագույն դատարանը որոշում է գնալ այլ ճանապարհով: Հոկտեմբերի 11-ին կասեցնում է այդ հարցի հետագա քննարկումը և դիմում Վենետիկի հանձնաժողովին՝ խնդրելով նրան խորհրդատվական կարծիք տրամադրել, մասնավորաբար՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասը՝ «հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը» ձևակերպումը համահո՞ւնչ է իրավական որոշակիության սկզբունքի եվրոպական չափանիշներին:Հաշվի առնելով ԵԽԽՎ զեկույցում հնչած դիրքորոշումները, եվրոպական կոնվենցիաներին հակասող դրույթները՝ մեծ չէ՞ հավանականությունը, որ կհնչի նույն կարծիքը՝ սա հանցակազմ չպարունակող գործողություն է, դեմ ենք սրա քրեականացմանը: Քրեական օրենսգրքի 236.2 հոդվածի մասին խոսելիս չենք կարող չհիշատակել Ավետիք Չալաբյանի անունը: Նրա գործը ցույց է տալիս նշված հոդվածի այս քննարկվող դրույթի բոլոր խութերը: 2022 թ.-ի մայիսի 14-ին Չալաբյանը կալանավորվեց: Հետո սկսվեց դատական նիստերի երկար շղթան, որի հանգուցալուծումը, կարծես թե, մոտենում է:«Փաստը» վերջերս առիթ ունեցել էր անդրադառնալու թեմային: Վերաքննիչ դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը, իսկ Չալաբյանի պաշտպանական թիմը դատարանում հստակ քայլերով գնում է նրա անմեղությունն ապացուցելու ճանապարհով: Եթե Ավետիք Չալաբյանն այսօր ազատության մեջ է մասնակցում դատական նիստերին, ապա նույն «բախտավորությունը» չունի Դաշնակցության ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը, որն անցնում է նույն հոդվածով և արդեն չորս ամիս է՝ անազատության մեջ է: Ստացվում է, որ 2018 թ.-ին «ժողովրդավարության բաստիոն» հռչակված Հայաստանում մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ: Շատերն են համոզված, որ արդարությունը միանշանակ վերականգնվելու է, երկրորդ կարծիք լինել չի կարող, բայց ցավալի է, որ Սահմանադրական դատարանը, լինելով Հայաստանում արդարադատության բարձրագույն մարմինը, իր մեջ ուժ չգտավ հակասահմանադրական ճանաչելու Քրեական օրենսգրքի 236 հոդվածի 2-րդ մասը և իր բաժին պատասխանատվությունը կարծես փոխանցեց Վենետիկի հանձնաժողովին:Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ զենք-զինամթերք հանձնելու հերթական դեպքերն են գրանցվել
Համայնքային ոստիկաններն ու Գվարդիայի ծառայողները հայտնաբերել են ընդհանուր 50 գրամ մարիխուանայի փաթեթներ․ թմրանյութեր տեղադրողը ձերբակալվել է (տեսանյութ)
Ինչու՞ ենք բառառում, որ ՔՊ շրջանակներում կան հայրենասեր հայեր, ովքեր կարմիր գծեր ունեն
Իրանը զգուշացրել է ԱՄՆ-ին․ Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է
Ֆրանսիայում կողոպտել են մատուռ և գողացել կրոնական ցուցանմուշներ
Իսրայելի օդային հարվածների հետևանքով Լիբանանի հարավում 14 մարդ է զոհվել
Փաշինյանա-քպական խունտայի ութամյա կործանարար իշխանությունից հետո հայ «ընդդիմադիրները» կարող են նաև քաղաքական մտքի ահա այսպիսի գոհարներ արտադրել. Այվազյան
Ընդդիմադիրները նախընտրեցին միայնակ, «հպարտ» գնալը. շատ լուրջ բռնաճնշումներ կտեսնենք. Կարապետյանց
Իրանը հրապարակել է ամերիկյան թիրախների դեմ հրթիռների արձակման կադրերը
1 հասցեի վրա 300-ից ավելի մարդ է հաշվառված եղել․ Գոհար Մելոյան
Իրանը սպառնացել է վտանգավոր հետևանքներով. Ընտրությունների արդյունքների վերահաշվարկը շարունակվում է
Եթե անգամ «Իմ քայլը» հիմնադրամն ասոցացվում է վարչապետի հետ, այնտեղ հանցակազմ չենք գտել․ ՀԿԿ նախագահ
Նախընտրական փուլում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից մոտ 700 անձ է ձերբակալվել․ Մելոյան
Մոսկվայից հնչել է աղմկահարույց հայտարարություն Հայաստանի մասին
Կրակոցներ․ Թմրանյութերի ապօրինի շրջանառություն․ Կոռուպցիայի դեպքերով՝ 115 քրեական վարույթ
ՈՒՂԻՂ. Գոհար Մելոյանի ասուլիսը
«Սխալմունք է եղել, ճնշում չկա»․ ԿԸՀ նախագահը՝ ԲՀԿ-ի ձայները հավաքածից քիչ մուտքագրելու մասին
Գնացեք, դատախազությանը հարցրեք, թե ինչու է Ծառուկյանին մեղադրանք առաջադրվել. ԿԸՀ նախագահ
Շառաչուն ապտակ՝ «զորավար» Սուրեն Պապիկյանին. Շառաչուն ապտակ՝ «զորավար» Սուրեն Պապիկյանին
Որոշել ենք չհրապարակել Սահմանադրության տեքստը, երբ որոշում լինի, նոր կհրապարակենք․ Գալյան

Լրացուցիչ նորություններ

...

Շառաչուն ապտակ՝ «զորավար» Սուրեն Պապիկյանին. Շառաչուն ապտակ՝ «զորավար» Սուրեն Պապիկյանին

«Հրապարակ»․ Ադրբեջանում անհանգիստ են

«Հրապարակ»․ «Սրտիկի» համար՝ օրական 5 հազար դրամ

Առանց զինվորների ձայնի Սոթքում ՔՊ-ն պարտվել է. «Հրապարակ»

«Հրապարակ»․ ՔՊ-ի ներսում սկսել են պաշտոնները բաժանել

Ավանեսյանի գործը հասել է դատարան. «Ժողովուրդ»

Հունիսի 14-ի սպասումը․ ԲՀԿ-ի ճակատագիրը անորոշ է, «Հայաստան»-ը հակված է չվերցնել մանդատները, «Ուժեղ Հայաստանը» բաժանված է. «Ժողովուրդ»

Ոստիկանության գվարդիային «համար 1» - ի է բերվել․ Պարտված 3 ուժ 5 տարի բյուջեից փող կստանա

Ինչո՞ւ է ընտրելու իրավունք ունեցողների թիվը նվազել. «Փաստ»

Ոստիկանության գվարդիային «համար 1» պատրաստություն է հայտարարվել. «Հրապարակ»

«Հրապարակ»․ Պարտված 3 ուժ 5 տարի բյուջեից փող կստանա

Ի՞նչն էր այս ընտրությունների հաղթաթուղթը. փաստեր. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Սահմանադրական մեծամասնության բացակայությունը ՔՊ-ում ուրախությամբ են ընդունել

«Հրապարակ»․ ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում

Հետընտրական ի՞նչ ընթացակարգեր են նախատեսված. «Փաստ»

Դեռ ոչինչ վերջնական որոշված չէ. «Փաստ»

Ջուջեւանցիները կդիմե՞ն Շահին Մուստաֆաևին

«Հրապարակ». Կորպուսների հրամանատարներն անձամբ են ստիպում զինվորներին ընտրել ՔՊ

Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ»

Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ»