Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Օվերտոնի պատուհանը». մանիպուլյացիայի տեխնոլոգիան՝ ընդդեմ սրբությունների. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Հայ առաքելական եկեղեցին կազմալուծելու փորձերում Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն կիրառում է իր սիրելի «Օվերտոնի պատուհան» մոդելը։ «Օվերտոնի պատուհան» հասկացությունը՝ ամերիկացի քաղաքական վերլուծաբան Ջոզեֆ Օվերտոնի կողմից առաջարկված, նկարագրում է, թե ինչպես հասարակական գիտակցության մեջ ներմուծել սկզբնապես արգելված կարծիք։


Դրա միջոցով, օրինակ՝ հնարավոր է համոզել հասարակությանը, որ մարդակերությունը նորմալ է։ Պետք է պարզապես գործել հետևողականորեն։ Նախ՝ անընդունելի գաղափարը բերվում է քննարկման դաշտ («Մեզ մոտ խոսքի ազատություն է, ինչո՞ւ չխոսենք մարդակերության մասին»), ապա կատարվում է հասկացությունների փոխարինում («Ոչ թե մարդակերություն, այլ անտրոպոֆագիա»), և ապա՝ ապաքրեականացում (ստեղծվում են նախադեպեր, երբ մարդակերությունը չի պատժվում)։


Հետո ստեղծվում է հասարակական քննարկման պատրանք (ներկայացվում են «մարդակերության կողմնակիցներ», որոնք վիճում են ընդդիմախոսների հետ, և հայտարարվում է, որ հասարակությունը բաժանվել է այս հարցում)։


Այնուհետև իրականացվում է PR-արշավ՝ մարդակերության դրական կերպարի ձևավորման ուղղությամբ, և վերջապես՝ հասարակական գիտակցության մեջ ներմուծվում է նոր դոգմա՝ «մարդակերությունը արգելելն արգելված է»։ Ծանոթ երևույթ է, չէ՞։ Ո՞վ էր դեռ գարնանը հավատալու նրան, ինչ տեղի է ունենում Եկեղեցու հետ այսօր։


Հոգևորականների զանգվածային ձերբակալություններ, ուժայինների կողմից տաճարների գրավում, Էջմիածնի գրոհ, անպատկերացնելի, անպարկեշտ հայհոյանքներ Եկեղեցու հասցեին՝ պետության ղեկավարների և իշխանական լրատվամիջոցների կողմից, ֆանտասմագորիկ ներկայացում՝ Ասատրյանի մատուցած «պատարագը»՝ ոստիկանությամբ լցված տաճարում, «Քաղաքացիական պայմանագրի» անդամներով՝ որպես սպասավորներ, և պաշտոնյաներով՝ որպես հավատացյալներ։


Պատարագ, որի ժամանակ սրբապղծությունից դժգոհներին անմիջապես դուրս են բերում՝ բերանը փակելով։ Ո՞վ կհավատար, որ Ասատրյանը կփոխի Հովհաննավանքի դռների փականները, իսկ ոստիկանությունը կհսկի, որ տաճարի հավատացյալները նրան չխանգարեն։ Այսօր մենք սարսափով տեսնում ենք, որ պատրաստ ենք նման լուրերին։ Ստացվում է՝ պատրաստ ենք նաև սրացմա՞նը։ Մեր Եկեղեցու քրեականացմա՞նը։


Հոգևորականների նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարի՞ն։ Ամենասուրբի ոչնչացմա՞նը։ Այո, հասարակությունը դեռ դիմադրում է։ Ժողովուրդը մնում է իր Եկեղեցու կողքին և չի աջակցում սրբապղծությանը, հոգևորականները չեն գնում Ասատրյանի ճանապարհով։ Բայց Փաշինյանի կողմից Եկեղեցին քանդելու ուղղությամբ արդեն շատ բան է արվել։


Հայ առաքելական եկեղեցու և հոգևորականների դեմ հարձակումներն արդեն ապաքրեականացված են։ Ոչ միայն վիրավորանքներն ու զրպարտությունները, այլև Եկեղեցու նկատմամբ ֆիզիկական հարձակումներն այլևս չեն պատժվում օրենքով, այլ հակառակը՝ աջակցվում են պետական մարմինների կողմից։ Օրինակ՝ տաճարի շենքի գրավումը կարգալույծի կողմից՝ ուժայինների օգնությամբ։


Եվ ամենակարևորը՝ արդեն թույլատրելի է դարձել քննարկում Եկեղեցու լեգիտիմության և այն նոր կառույցով՝ կառավարությանը ենթակա մարմնով փոխարինելու հնարավորության շուրջ։ Իսկ այնտեղ, որտեղ քննարկում կա, ենթադրվում է երկու ճամբար։ Պարզվեց՝ կարգալույծ Ասատրյանն «այլ ճամբարի» անձնավորումն է։ Թեև այդ «ճամբարում» նա մենակ է և այլևս հոգևորական չէ, Փաշինյանի PR ծառայությունն ամեն դեպքում արդեն կառչելու բան ունի։


Բայց նույնիսկ «Օվերտոնի պատուհանի» միջոցով հասարակության վրա ազդեցության դեպքում հնարավոր է դիմակայել մանիպուլյացիաներին։ Պետք է պարզապես խուսափել սադրիչների հետ քննարկումներից (քանի որ նրանց նպատակը հենց ձեզ քննարկման մեջ ներքաշելն է՝ հասարակական քննարկման պատրանք ստեղծելով), արգելափակել նրանց հետ շփումը։ Գործել այնպես, ինչպես Եկեղեցին վարվեց Ասատրյանի դեպքում՝ առանց բանավեճի, պարզապես անտեսել, եթե մարդն ինքն է որոշել, որ Եկեղեցու հետ այլևս ճանապարհ չունի։


Թող վիճի ինքն իր հետ։ Բացի այդ, կարևոր է մնալ Հայ առաքելական եկեղեցու հավատացյալ։ Նիկոլ Փաշինյանի «եկեղեցին» հավատացյալներ չունի, նա հազիվ կարողացավ հավաքել մի խումբ՝ մեկ գրավված տաճարը լցնելու համար, եթե գրավի ևս մի քանիսը, ստիպված կլինի այդ խմբին հերթով տեղափոխել բոլոր տաճարներով։


Օվերտոնը՝ Օվերտոն, բայց Փաշինյանը ո՛չ հիպնոզացնող է, ո՛չ էլ խարիզմատիկ և չի կարող կախարդել հայ ժողովրդին ու ներշնչել իր գաղափարները, եթե ժողովուրդը հասկանա, թե ինչ են փորձում անել իր հետ։ Իսկ փորձում են անել հայտնի բան՝ խլել հայերի ազգային ինքնությունը, որպեսզի չհակառակվեն թյուրքական ազդեցության աճին։ Չի կարելի մոռանալ՝ մարդակերությունն անընդունելի է, արյունապղծությունն անընդունելի է, մանկապղծությունն անընդունելի է, սրբապղծությունն անընդունելի է, Եկեղեցու պղծումն անընդունելի է։


Եվ եթե ձեզ առաջարկեն այսպես կամ այնպես քննարկել այս թեմաները, պարզապես շրջվեք։ Թող այդ թեմաները քննարկեն միայն Փաշինյանի ֆեյքերը։


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

ԱՄՆ-Իրան հակամարտությունն՝ անավարտ պատերազմի և նոր էսկալացիայի վտանգի միջև․ Շահնազարյանի մեկնաբանությունը
Նեթանյահուի գրասենյակը Էրդողանին անվանել է «հակասեմիտ բռնապետ»
Երկու ամիս անց Ավետիք Չալաբյանն ազատության մեջ է.Ստեղծվել է աշխարհի ամենաարագ էլեկտրական դրոնը
«Արսենալը» չեմպիոնության տիտղոսը չի պաշտպանելու, այլ կրկին նվաճելու է․ BBC
Ճամբարակի ողբերգությունը․ վարորդը երեք երեխայի հայր է, կինը՝ հղի․ նոր մանրամասներ
Իրանը Իրաքի համար բացել է Հորմուզի նեղուցը՝ վերացնելով նավերի անցման սահմանափակումները
Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր
ԱՄՆ-ն 50% մաքսատուրք է սահմանել կանադական մի շարք ապրանքների նկատմամբ
Ձերբակալվել է Ռուսաստանում Ադրբեջանի համայնքի ղեկավարը՝ կաշառքի միջնորդության գործով
«Երանի՛ այն ազգին, որի օգնականը Տեր Աստված է». Գարեգին Բ-ի շնորհակալական ուղերձը
Ուկրաինական անօդաչուները հարվածել են «Ozon»-ի լոգիստիկ կենտրոնին
Ղազախստանն ընտրում է նոր խորհրդարան՝ Կուրուլթայ
Միլիարդներով սպառազինություն հանձնած իշխանությունը վառելիքի որակից, փամփուշտից է խոսում․ Աբրահամյան
«Հրապարակ»․ Անվճար միջոցառում՝ վճարովիի անվան տակ
ՀՀ Կառավարության վերջնական կազմը պետք է ձևավորվի մինչև սեպտեմբերի 3-ը․ իշխանական կաբինետում սպասում են վերանշանակումների․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ո՞րն էր դեսպանի հետկանչի պատճառը, ո՞վ կփոխարինի նրան
«Հրապարակ»․ Ովքեր փորեցին «Ուժեղ Հայաստանի» թեկնածուների ոտքի տակ
«Հրապարակ»․ Դատարանը մերժել է Վահե Հակոբյանի հայցը
ՔՊ-ն հետ է քաշվում․ իշխանությունը պատրաստվում է ապահովել «Ուժեղ Հայաստանի» երկու հանձնաժողովների նախագահների ընտրությունը․ «Ժողովուրդ»
Լավ լուր՝ չընդունված դիմորդների համար․ ի՞նչ է պետք անել մինչև օգոստոսի 24-ը

Լրացուցիչ նորություններ

...

Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ օգոստոսի 21-ին

Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ օգոստոսի 20-ին

Շաքարավազի համաշխարհային գները հասել են 2025 թվականի մայիսից ի վեր առավելագույն մակարդակին

1,4 մլրդ դրամի վնաս պետությանը․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք

Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է

Հայաստանը գրեթե դադարել է վրացական ձմերուկ գնել․ 638 տոննայից՝ ընդամենը 5,4 տոննա

Խոզի մսի համաշխարհային արտադրությունը կդանդաղի. կանխատեսում

Տարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում հուլիսի 31-ի դրությամբ

Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր

Տարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում հուլիսի 27-ի դրությամբ

Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 26-ին

Հայկական մեռնող տնտեսությունն ու դրա հետևանքները․ տնտեսագետի մեկնաբանությունը

Ռուբլին էժանացել է. տարադրամի փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ

Brent-ն էժանացել է

Տարադրամի փոխարժեքը փոխանակման կետերում հուլիսի 22-ի դրությամբ

Ո՞ր երկրներն են ամենից շատ ծախսում կրթության վրա

Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 17-ին

Իրանը չի ծրագրում այս պահին բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ․ Էսմայիլ Բաղայի

Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 12-ին

Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 5-ին