Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հրաժեշտ՝ բիբլիական Արարատին. որոշումն ուժի մեջ մտավ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Կառավարության թիվ N 702-Ն որոշման համաձայն՝ նոյեմբերի 1-ից՝ այսօրվանից, ՀՀ մուտքի կամ ելքի սահմանահատման կնիքի վրա այլեւս չի լինելու Արարատ լեռան պատկերը, չեն լինելու նաեւ այլ տեղեկություններ՝ բացառությամբ սահմանահատման վերաբերյալ ինֆորմացիայի: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը սոցիալական ցանցում ներկայացրել էր որոշման հիմնավորումները. «Կնիքները համապատասխանեցվել են սահմանահատումներին ներկայացվող ժամանակակից պահանջներին, ինչպես նաեւ «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը»։


Իսկ ինչպես գիտենք՝ իշխանության «Իրական Հայաստանի» տեսլականն առանց Արարատ լեռան է։ «Տվյալ նշումների կեղծման ռիսկերի նվազեցման, դրանց ճանաչելիության, հստակ տեսանելիության եւ ընթեռնելիության, միջազգային չափանիշներին համապատասխանության ապահովման, ինչպես նաեւ սահմանային վերահսկողության արդյունավետության բարձրացման նպատակով առաջարկվում է վերանայել դրանց ձեւերը։ Բացի այդ, առաջարկվում է փոփոխել ամսաթիվ-կնիքների չափերը՝ անձնագրի համապատասխան էջերն առավել օպտիմալ օգտագործելու նպատակով», – ասված է որոշման հիմնավորման մեջ։


Միաժամանակ, այս նախագծին կից ԱԱԾ-ն ներկայացրել էր նոր կնիքիների նմուշները, որտեղ ակնհայտ երեւում էր՝ միակ փոփոխությունն այն է, որ Արարատ լեռան պատկերը չկա։ Հիշեցնենք, որ Հայաստանը սկսել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց, որի հիմնական նպատակներից են սահմանների բացումը եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։ Այս որոշմանը նախորդել էր Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի այցը Հայաստան. որոշ ընդդիմադիրներ ընդգծեցին, որ սա Քըլըչի՝ ՀՀ գալու գինն էր, քանի որ նա նման բանակցություններ չի վարել Հայաստանի հետ։


«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը այս առիթով դատի է տվել ՀՀ Կառավարությանը եւ դատարանի միջոցով պահանջում է չեղարկել որոշումը: Ստացվում է՝ մինչ դատարանը քննում է հարցը, որոշումն արդեն մտավ այսօրվանից ուժի մեջ»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբ
Վեհափառի եղբայրը և եղբորորդին մեղավոր են ճանաչվել. ՌԴ-ն պատրաստ է Իրանին օգնել․ Պուտին
ՆԱՏՕ-ն Իտալիայում առանց զինամթերքի միջուկային զսպման զորավարժություններ կանցկացնի
ՀԱՐՑՈՒՄ․ Շաքիի միջադեպը՝ սահմանապահների անպատասխանատվության հետևա՞նք․ ինչ են ասում քաղաքացիները
Իրանը մտադիր չէ հրաժարվել ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրա հարձակումներին. Փեզեշքիան
Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ են
Milliyet. Թուրքիան առաջարկում է Սև ծովում նավերի համար երկու անվտանգության միջանցք ստեղծել
NYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների
Կարևոր
Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն
Axios. Ուիթքոֆը և Քուշները նախատեսում են Մոսկվայում քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցը
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը
Առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի․ Փաշինյան-Փեզեշքիան հանդիպման մանրամասները
«Հրապարակ». Առաջին օրենսդրական նախաձեռնությունը
Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»
«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսել
Դատարանը արգելանք է դրել Էդգար Ղազարյանի բանկային հաշիվների վրա
Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ»
«Հրապարակ». Մի քանի բուհեր կմիավորվեն
Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ»
Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ են

«Հրապարակ». Առաջին օրենսդրական նախաձեռնությունը

Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսել

Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Մի քանի բուհեր կմիավորվեն

Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ»

Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում. Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը

Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ»

«Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»

ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ»

Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»

ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Հայկ Սարգսյանն այդքանով չի պրծնելու

«Հրապարակ»․ Բանտում քաղաքապետ է «աշխատում»

Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում

Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը

«Հրապարակ»․ ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար

ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»