Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Եկեղեցին վաղը կնշի Հոգեգալստյան տոնը


Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 8-ին կնշի Հոգեգալուստյան (Պենտեկոստե) տոնը։ 

Սուրբ Հարության հիսուներորդ օրը Հայ Առաքելական եկեղեցին տոնախմբում է Ս. Հոգու էջքն առաքյալների վրա: Սուրբ Հոգին Սուրբ Երրորդության երեք անձերից մեկն է, համագո և հավասար Հորը և Որդուն: Քրիստոս Իր երկրային կյանքի ընթացքում առաքյալների հետ խոսել էր Սուրբ Հոգու գալստյան մասին. «Իսկ Մխիթարիչը` Սուրբ Հոգին, որին Հայրը կուղարկի Իմ անունով, Նա ձեզ ամեն բան կուսուցանի և ձեզ կհիշեցնի այն ամենը, ինչ Ես ասացի ձեզ» (Հովհ. 14:26):

Սուրբ Հոգու գալուստը նկարագրված է «Գործք Առաքելոց»-ում. «Երբ Պենտեկոստեի օրերը լրացան, բոլորը միասիրտ, միատեղ էին: Եվ հանկարծակի երկնքից հնչեց մի ձայն` սաստիկ հողմից եկած ձայնի նման. և լցրեց այն տունը: Եվ նրանց երևացին բաժանված լեզուներ` նման բոցեղեն լեզուների, որոնք նստեցին յուրաքանչյուրի վրա: Եվ բոլորը լցվեցին Սուրբ Հոգով ու սկսեցին խոսել ուրիշ լեզուներով, ինչպես որ Սուրբ Հոգին նրանց խոսել էր տալիս» (Գործք 2:1-4):

Աստվածաշնչյան այս հատվածում նշվում է, որ տարբեր ազգերի ներկայացուցիչներ, ովքեր ներկա էին, զարմացան` յուրաքանչյուրն իր հարազատ լեզուն լսելով:

Քրիստոնեական Եկեղեցում շնորհի վարդապետությունը կապված է Սուրբ Հոգու հետ: Ըստ այդ վարդապետության՝ յուրաքանչյուր առաքինություն աստվածային պարգև է, որ տրվում է հավատացյալին Սուրբ Հոգուց, և որևէ առաքինության վերագրումը սեփական անձին և ոչ թե Աստծուն հպարտության տանող մեծ մեղք է: Հետևաբար, Հոգեգալստի հիշատակումը նաև կոչ է յուրաքանչյուր հավատացյալի` հպարտությունից խուսափել և աստվածային շնորհներով միայն բարի գործեր կատարել:

Qahana.am-ից տեղեկանում ենք, որ երկուշաբթիից սկսվում է եղիական պահքը: Հայ Առաքելական եկեղեցու սահմանած՝ տարվա չորս եղանակների պահքերից սա ամառնամուտի շաբաթապահքն է: Ինչպես մյուս եղանակների պահքերը, եղիական պահքը ևս եկեղեցական որևէ տոնի պատրաստություն չէ: Ըստ ավանդության` եղիական է կոչվում միայն այն պատճառով, որ նախորդում է շաբաթապահքի հաջորդ կիրակիին` Ս. Եղիա մարգարեի հիշատակության տոնին: Ամառվա այս պահքը սկսվում է Հոգեգալստյան կիրակիի հաջորդ օրը (պահքի բարեկենդանը Հոգեգալստյան կիրակին է):

Զատկի օրվա փոփոխման հետ պահքի սկիզբը կարող է փոփոխվել մայիսի 11-ից մինչև հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում: Մյուս եղանակների պահքերի նման, այս պահքը ևս տևում է 5 օր` երկուշաբթիից մինչև ուրբաթ:

Լրահոս

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է դուրս բերել իր ուժերը Գազայի՝ Իսրայելի վերահսկողության տակ գտնվող շրջաններից
Նիգերիան միլիարդավոր դոլարներ կհավաքի գլոբալ տաքացման դեմ պայքարի համար
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
Հայաստանն արել է ամեն ինչ, որ ռուս խաղաղապահները Արցախից դուրս գան. Քոչարյան
Նոյեմբերի 9-ի փաստաթղթով հնարավոր էր պահել Արցախը, Փաշինյանը հրաժարվեց․ Քոչարյան
Իսրայելը հայտարարել է, որ թուրքական բանակը չի մասնակցի Գազայում կայունացման ջանքերին
Ո՞ւմ շահերն է սպասարկում ՀՀ կառավարությունը․ Արմեն Այվազյան
Գազայում անջատվել է ինտերնետն ու բջջային հեռախոսակապը
ԱՄՆ-ում ուղղաթիռ է կործանվել
Փաշինյանը հաջորդ կիրակի Խաչիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում կմասնակցի պատարագի (տեսանյութ)
ԱՄՆ-ն դադարեցրել է զենքի մատակարարումը Ուկրաինային և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցներին․ Axios
«Եթե ես հանդիպեմ քեզ հետ, Նիկոլ Փաշինյանն ինձ կուտի»․ Արայիկ Հարությունյանը հրաժարվել է հանդիպել Քոչարյանին
Մենք վախեցող տեսակ չենք․ «Մայր Հայաստանի» թեկնածուների արձագանքը՝ ԱԱԾ-ի կողմից կարված «գործին» (տեսանյութ)
Լույսը վառի´ր. Կենաց ասողը
Անդրանիկ Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն
«Վանը» պարտության մատնեց «Գանձասարին»
Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի ավանդատուն-թանգարանի գանձերը
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում
Վաղարշակ Քեյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն
Պատկերացրու հետո ինչ է լինելու քո «բարի համբավի» հետ. Արմեն Աշոտյան

Լրացուցիչ նորություններ

...

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Փաշինյանը հաջորդ կիրակի Խաչիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում կմասնակցի պատարագի (տեսանյութ)

Լույսը վառի´ր. Կենաց ասողը

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում

Պատկերացրու հետո ինչ է լինելու քո «բարի համբավի» հետ. Արմեն Աշոտյան

Ժողովուրդն է մեր կյանքի առանցքն ու ծառայության նպատակը՝ Քրիստոսի ներկայությամբ շաղախված․ Արամ Ա

Անխնա ծախսում է պետական ռեսուրսները. Ոսկան Սարգսյան

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տան բնակելի հատվածներ

Միքայել Սրբազանի գործով (Չ)դատավոր Արմինե Մելիքսեթյանի հերթական գլուխգործոցը 2. Երեմ Սարգսյան

«Խնդրում ենք չանհանգստանալ»․ ՆԳՆ ՓԾ–ն զգուշացնում է

Ե՞րբ կմեկնարկեն դպրոցների ձմեռային արձակուրդները

«Ախտոյանները պետք է հեռանան»․ լարված իրավիճակ՝ Փարաքարում

Կապանում անցկացվել է Կուրկուտի փառատոնը (լուսանկարներ)

Երանի Եկեղեցի շինողաց․ Թեմակալ առաջնորդի առաջնորդության 15 տարիներն՝ Արագածոտնի թեմում

Զինապահին վճարելու փոխարեն կվճարեն ապահովագրության գումար. Ավանեսյանը մանրամասներ է ներկայացնում նոր նախագծի մասին

Կորուստ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի ընտանիքում

«Ռուսական գազը մնում է Հայաստանի համար ամենաշահավետ աղբյուրը»։

ԱՄՆ-ի և Թուրքմենստանի միջև կարող է համաձայնագիր կնքվել․Թրամփ-Օրբան հանդիպումը սև բիծ է Զելենսկուն (տեսանյութ)

Վթարային ջրանջատում Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

Ոստիկանները հայտնաբերել են անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարած հետախուզվողի