Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$755.69

BTC

$114771

ADA

$0.738829

ETH

$3565.33

SOL

$164.17

22 °

Yerevan

21 °

Moscow

34 °

Dubai

18 °

London

29 °

Beijing

18 °

Brussels

21 °

Rome

25 °

Madrid

BNB

$755.69

BTC

$114771

ADA

$0.738829

ETH

$3565.33

SOL

$164.17

22 °

Yerevan

21 °

Moscow

34 °

Dubai

18 °

London

29 °

Beijing

18 °

Brussels

21 °

Rome

25 °

Madrid

Ընտրություններից հետո քաղաքային իշխանություններն այս բնակիչներին չեն այցելել, որևէ խնդրով չեն զբաղվել․ Գառնիկ Դանիելյան


ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանի գրառումը․ «Գործընկեր Արմինե Խերանյանի հետ այցելեցինք «Էրեբունի» օդանավակայանի տարածքում գտնվող Արշակունյաց 135 շենքի բնակիչներին, որոնք դիմել էին մեզ մի քանի հրատապ հարցով։


Անմիջական մթնոլորտում ընթացող հանդիպմանը բնակիչները ներկայացրին իրենց բնակավայրի խնդիրները՝ հայտնելով, որ օդանավակայանի տարածքը բացարձակապես անտարբերության է մատնված քաղաքային իշխանությունների կողմից։


Հրատապ է տրանսպորտի խնդիրը։ Կենտրոն հասնելու համար հարկ է լինում երկու տրանսպորտ փոխելու, իսկ երեկոյան ժամերին այն բացարձակապես չի գործում։


Ինչպես բնակիչները, այնպես էլ՝ ես, որպես ԱԺ պատգամավոր, գրություններով դիմել էի Երևանի քաղաքապետարանին՝ վերանայելու հ․ 16 երթուղու ուղեգիծը՝ այն հասցնելով մինչև «Էրեբունի» օդանավակայան։ Նշեմ, որ խոսքը վերաբերում է ընդամենը 5 կմ-ով երկարացմանը։ Ստացված բացասական պատասխանը, բնականաբար, մեզ չի գոհացնում։


Շարքից դուրս է եկել կոյուղին՝ շենքում ստեղծելով հակասանիտարական վիճակ։ Մեր աչքերով արձանագրեցինք խոնավությունից փտած պատերը։ Ամբողջ համակարգը ենթակա է փոփոխման, և աբսուրդն այն է, որ մի քանի միլիոնանոց ծախսը թողնվել է բնակիչների վրա։


Շենքն ունի բավականին մեծ, առաջին կարգի ապաստարան, որն ունի հրատապ բարեկարգման կարիք։ Բազմաթիվ տեղերից հոսող կոյուղաջրերի հետևանքով ապաստարանը խոնավացել է, և անհրաժեշտության պարագայում չի կարող ծառայել իր նպատակին։ Այս պարագայում նույնպես խնդրի լուծումը թողնվել է բնակիչների հոգածությանը։


Նշեմ, որ ապաստարանների և նկուղների հարցը բարձրաձայնել եմ բազմիցս։ Սահմանամերձ համայնքներում դրանք չափազանց քիչ են, իսկ մայրաքաղաքում բազմաբնակարան շենքերի նկուղները, որոնք անհրաժեշտության դեպքում պետք է ծառայեցվեն որպես ապաստարան, կամ կողպված են, կամ վերածվել են աղբանոցի: Անվտանգային մարտահրավերների առաջ կանգնած պետությունը չպետք է անտեսի քաղաքացիների պաշտպանության համար անչափ կարևոր այս հարցը։


Արշակունյաց 135 շենքում առկա է շուրջ 110 բնակարան, բնակվում են 400-ից ավելի քաղաքացիներ։


Ընդհանուր առմամբ, «Էրեբունի» օդանավակայանի և Շենգավիթ վարչական շրջանի հարակից թաղամասերից տրանսպորտից օգտվում է 1500-2000 մարդ։


Նախընտրական շրջանում այս տարածք այցելած և խոստումներ տված քաղաքային իշխանությունները, որոնց կարգախոսն էր՝ «ասեք, կանենք»-ը, ընտրություններից հետո բնակիչներին երբևէ չեն այցելել, որևէ խնդրով չեն զբաղվել։


Մեր պատրաստակամությունը հայտնելով Արշակունյաց 135 շենքի բնակիչներին՝ խոստացանք օգտագործել բոլոր լծակներն ու հարթակները՝ բարձրաձայնելու իրենց հուզող կենցաղային, բայց անչափ կարևոր հարցերը։ Բարձրաձայնելուց զատ, արվելու է ամեն ինչ, որպեսզի այդ խնդիրներն օր առաջ լուծում գտնեն»։

Լրահոս

Արեգակի վրա M դասի բռնկում է տեղի ունեցել
Օտուբանջոն հրաժեշտ է տվել «Փյունիկի» խաղացողներին և մարզչական կազմին
Այգու զննությամբ հայտնաբերվել է կանեփի 532 թուփ
Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի «ստվերային նավատորմի նավապետների» դեմ
Ո՞վ է պարտավոր պաշտպանել Հայաստանը հակահայկական համաշխարհային քարոզարշավից. Արմեն Այվազյան (տեսանյութ)
Եվրահանձնաժողովը հավանություն է տվել Սլովակիայի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգետիկայի համաձայնագրի նախագծին
Մենք ապրում ենք մի իրականության մեջ, երբ 6 մլն դոլարով մի երգիչ են բերում , սակայն 120000 անտուն արցախցի կռիվ են տալիս, որ չկտրեն իրենց 40000 ՀՀ դրամ նպաստը
Ջրվեժի բնակիչները ևս ջուր չեն ունենում. եթե խնդիրը չլուծվի, սպառնում են ճանապարհ փակել. shamshyan.com
Դիլիջան-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit» ու «ՎԱԶ 2106»-ը. կա 5 վիրшվոր
Նիգերիայում զինված ավազակները հարձակվել են գյուղի վրա և 50-ից ավելի մարդ առևանգել
Մոսկվայում անոմալ անձրևներ են սպասվում
Երևանում հայտնաբերվել է մոտոցիկլ, որի վրա առկա են արնանման հետքեր, կողքին՝ գարեջրի շշեր. կա վիրավոր
Սպերցյանի հերթական ցուցանիշը Կրասնոդարում
Երևանում և երեք մարզում սպասվում է բարձր ջերմային ֆոն
Գազայում սովի ու թերսնման հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 170-ը
Անցնող շաբաթվա ընթացքում Սևանա լճի տարբեր հատվածներում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանց
Լոռու մարզի Սպիտակ քաղաքում և Լեռնանցք բնակավայրում փորձարկվելու են էլեկտրական շչակներ
Եզդիների ցեղասպանությունը 1915թ. Հայոց ցեղասպանության կրկնությունն է. Ֆրանսիայի դեսպան
Տարածաշրջանի երկրների անվտանգությունը սերտորեն փոխկապակցված է․ Իրանի նախագահ
Ջենիֆեր Լոպեսը «Հայրիկ» ռեստորանում ջերմ շփում է ունեցել Արտակ Թովմասյանի և Աղվան Ավագյանի հետ (լուսանկարներ, տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Եզդիների ցեղասպանությունը 1915թ. Հայոց ցեղասպանության կրկնությունն է. Ֆրանսիայի դեսպան

Լոպեսի համերգը ռազմավարական քայլ է երկրի ապագա զարգացման համար. Արսեն Թորոսյան

Հայ ազգն այլևս պետք է ուրախանա, երգի, պարի․ Ալեն Սիմոնյան

Իմ կարծիքով՝ իրականում Ջենիֆեր Լոպեսի համերգի համար կառավարությունը ոչինչ էլ չի հատկացրել. Րաֆֆի Ասլանյան

Սկսում եմ ՔՊ վարչության նախընտրական քարոզարշավս․ Վիլեն Գաբրիելյան

Առերևույթ է, որ ռուսները Հայաստանում տեղեկատվական նոր օպերացիա են անում․ Դանիել Իոաննիսյան

Ինչ է կատարվում հայ-վրացական սահմանին Լոպեսի համերգին ընդառաջ (տեսանյութ)

Այսօրվա լռողները պետք է քաջ գիտակցեն․ վաղը Նիկոլը իրենց հետևից էլ է գալու. Թող չկասկածեն. Գեղամ Մանուկյան

Փաստորեն այս մարդու և՛ մտածողությունն է աղավաղված, և՛ գործունեությունն է հակահայկական, և՛ արտահայտած մտքերն են սնանկ իրականությունից. Տեր Գաբրիել

Եկեղեցականներին ուղղված ձեր «հորդորները», վստահ եմ, անհասցե կմնան, քանի որ այս պարագայում հորդորի և ճշմարիտ ճանապարհի կարիք ունեք դո՛ւք․ Տեր Սամվել

«Գույք՝ պարտքի դիմաց» կամ «Պետության դիմակայունությունը կոտրելու» դասական հակապետական օպերացիա. Ռոմանոս Պետրոսյան

Սա ոչ թե զիջման վտանգ է, այլ արդեն խոստումը տվել են, խոսքը միջանցքի մասին է. Ռոբերտ Քոչարյան

Հայաստանի ոչնչացման գլոբալիստական ծրագիրը սպասարկող համաշխարհային քարոզարշավը օր օրի ավելի մեծ թափ է հավաքում․ Արմեն Այվազյան

Արամ Սարգսյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ստեփան Սամվելյանի վիճակը կտրուկ վատացել է

1700-ամյա այս սուրբ կառույցի առաքելությունն ու զորությունը թերևս վախ են ներշնչել զանազան ուժերի. Տեր Արծրուն քահանա

Հաճախ չենք բարձրաձայնում, սակայն մշտապես ուշադրության կենտրոնում ենք պահում քաղբանտարկյալների հարցը. Գառնիկ Դանիելյան

Մարդուն անվանում են ահաբեկիչ, հսկայական մեդիաարշավ կազմակերպում, որոշ ժամանակ անց բաց են թողնում. պատգամավոր

Չկա «խաղաղության խաչմերուկ», կա «Թուրանի ճանապարհ», որտեղ Հայաստանին վերապահված է լոկ սպասարկուի դեր

Հանրությանը «կրթել» փորձող այս խմբակը, իրականում, թքած ունի շրջակա միջավայրի և մեր անվտանգության վրա. Գառնիկ Դանիելյան

Անկարան և Լոնդոնը նոր արշավ են նախաձեռնել հայկական ԱԷԿ-ի դեմ․ Վահե Դավթյան