Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Սննդի անվտանգության խորքային խնդիրներն ու դրանց առանցքային շերտերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.Ներկա շրջափուլում, երբ աշխարհը բախվում է բազմաթիվ գլոբալ մարտահրավերների՝ առողջապահական ճգնաժամերից մինչև կլիմայական փոփոխություններ, սննդամթերքի անվտանգությունն այլևս չի դիտարկվում միայն որպես սպառողների իրավունքներին վերաբերող հարց: Այն դարձել է ազգային անվտանգության անբաժանելի կարևոր բաղադրիչ։ Սննդամթերքի անվտանգությունը կապված է երկրի կայունության, հանրային առողջության, տնտեսական զարգացման և նույնիսկ քաղաքական ինքնիշխանության հետ։ Իսկ այլ կերպ ասած՝ սննդամթերքի անվտանգությունը միայն պետության խնդիր չէ. այն յուրաքանչյուր քաղաքացու առողջության և բարեկեցության ապահովման հարց է։Հայաստանում այս հարցն ունի առանձնահատուկ կարևորություն՝ հաշվի առնելով մեր երկրի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրադրությունը, ՀՀ տնտեսական կառուցվածքը և ժողովրդագրական միտումները։ Ճիշտ է՝ ժամանակի ընթացքում որոշ քայլեր արվում են այս ուղղությամբ, բայց դա բավարար չէ։ Միայն առանձին դետալների շուրջ կարգավորումներով սննդի անվտանգության հարցը չի պարփակվում, խնդիրն ավելի խորքային է, քան թվում է առաջին հայացքից։ Առաջին հերթին առկա են սանիտարահիգիենիկ պայմանների բազմաթիվ խախտումներ, որոնք իսկապես մտահոգիչ են։ Բազմաթիվ ուսումնասիրություններ և ստուգումներ ցույց են տալիս, որ սննդի շղթայի տարբեր փուլերում՝ մթերքի պահեստավորումից մինչև մատուցում, հաճախ չի պահպանվում անհրաժեշտ ջերմաստիճանային ռեժիմը, բացակայում են անհրաժեշտ հիգիենիկ պայմանները, իսկ արտադրական տարածքներում երբեմն նկատվում է կենդանական ծագման թափոնների անպատշաճ կառավարում։Բազմաթիվ մասնագետներ պարբերաբար շեշտում են, որ սննդամթերքի արտադրության և իրացման գործընթացում նվազագույն սանիտարական պահանջների խախտումը կարող է հանգեցնել լուրջ առողջապահական խնդիրների՝ սկսած ստամոքսաաղիքային թեթև տհաճություններից մինչև բակտերիալ վարակումներ, սուր թունավորումներ և հիվանդությունների տարածում։Առավել վտանգավոր է, երբ խնդիրներն ի հայտ են գալիս մթերքներում, որոնք սպառվում են անմիջապես՝ առանց ջերմային մշակում անցնելու, օրինակ՝ մրգերը կամ բանջարեղենը։ Հատկապես սեզոնային ակտիվության ժամանակ՝ ամռանը և տոնական օրերին, ռիսկերը կրկնապատկվում են, երբ շուկաներում և հանրային սննդի կետերում հաճախ ավելանում է մարդկանց հոսքը, իսկ վերահսկողությունը՝ թուլանում։ Փորձագետները հորդորում են թե՛ պետական մարմիններին, թե՛ գործարարներին առավել խիստ ուշադրություն դարձնել սանիտարահիգիենիկ ստանդարտների պահպանմանը, իսկ սպառողներին՝ պահանջատեր լինել՝ ընտրելով միայն այն հաստատությունները, որոնք ապահովում են մաքուր և անվտանգ սննդամթերք:

Հաջորդ կարևոր հարցը, որի ուղղությամբ հարկավոր է կենտրոնանալ, վերաբերում է վերահսկողության և ստուգումների ոչ բավարար մակարդակին։ Ճիշտ է՝ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պարբերաբար անցկացնում է ստուգումներ և արձանագրում խախտումներ, սակայն գործող միջոցները դեռևս չեն բավարարում իրավիճակի շոշափելի բարելավմանը։ Պետական մարմինների կողմից վերահսկողությունը մեծամասամբ անհավասարաչափ է։ Կան ոլորտներ կամ տարածքային միավորներ, որտեղ ստուգումները կա՛մ շատ հազվադեպ են լինում, կա՛մ էլ ձևական բնույթ են կրում։ Երբեմն անգամ ժամկետանց ապրանքներ են վաճառվում, երբ սպառողներն այդքան էլ ուշադիր չեն լինում։ Հայաստանում ժամկետանց ապրանքները հաճախ հայտնվում են շուկայում տարբեր «ճկուն մեթոդների» կիրառման արդյունքում։ Օրինակ՝ որոշ անբարեխիղճ վաճառողներ պարզապես նոր պիտակ են կպցնում ապրանքի վրա՝ նշելով ավելի ուշ ժամկետ։ Շատ խանութներ և շուկաներ ժամկետանց կամ ժամկետի ավարտին մոտեցող ապրանքները վաճառում են մեծ զեղչերով՝ հաճախ առանց սպառողին հստակ տեղեկացնելու իրական վիճակի մասին։ Որոշ դեպքերում էլ ժամկետանց ապրանքները բացվում են, փաթեթավորվում փոքր տուփերում կամ փաթեթներում՝ առանց պատշաճ մակնշման։ Բայց առավել վտանգավոր է այն իրավիճակը, երբ այլ երկրներում արգելված ու էժան սննդամթերքը կարող է հայտնվել մեր շուկայում։ Օրինակ՝ էժան թուրքական լոլիկի ու այլ անորակ մթերքների մեծ խմբաքանակը ոչ միայն հարվածում է հայ գյուղատնտեսներին, այլև լուրջ վտանգ է ներկայացնում ազգաբնակչության առողջության համար։

Մյուս առանցքային խնդիրը կապված է սննդամթերքի որակի և անվտանգության մասին տեղեկատվության պակասի մասին։ Սպառողները հաճախ չեն տեղեկանում սննդի արտադրության, պահեստավորման կամ տեղափոխման գործընթացների մասին, ինչն ավելի դժվարացնում է անվտանգ ապրանք ընտրելը։ Մակնշումները հաճախ այնքան փոքր չափերի են, որ շատերը նույնիսկ դժվարանում են կարդալ։

Մյուս կողմից էլ՝ սպառողները խաբվում են գույնզգույն փաթեթավորմանը։ Ուստի, այս պայմաններում առաջնային խնդիր է մարդկանց իրազեկվածությունը բարձրացնելը։Մեծ հաշվով, խնդրահարույց է նաև սննդային հավելանյութերի և քիմիական նյութերի չկարգավորված օգտագործումը։

Որոշ արտադրողներ օգտագործում են արգելված կամ չվերահսկվող քանակությամբ հավելանյութեր, կոնսերվանտներ ու քիմիական նյութեր, որոնք վնասաբեր են առողջության համար և կարող են պայմաններ ստեղծել քաղցկեղի ու այլ հիվանդությունների առաջացման համար։ Նկատի ունենանք, որ Հայաստանում քաղցկեղի տարածման վիճակագրությունը բավական մտահոգիչ է, ինչը որոշ չափով պայմանավորված է նաև սննդի մեջ կանցերոգեն նյութերի կիրառմամբ։

Անհրաժեշտ է նաև առավելագույնս սահմանափակել գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների կիրառումը Հայաստանի ողջ տարածքում:

Մարդիկ հաճախ փորձում են առավել էժան սննդամթերքից օգտվել՝ գաղափար անգամ չունենալով, որ դրանք գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ են պարունակում։ Մյուս կողմից էլ՝ խնդրահարույց է մատակարարման շղթայի նկատմամբ վերահսկողության պակասը։

Երբ ապրանքը շուկայում խնդիր է առաջացնում, հաճախ դժվար է պարզել դրա աղբյուրը, որովհետև ամբողջ մատակարարման շղթան պատշաճ կերպով չի գրանցվում և վերահսկվում։Բացի այդ, մեր հանրության շրջանում տեղական արտադրության ապրանքների նկատմամբ վստահության պակաս կա։ Ու սա՝ այն պայմաններում, որ Հայաստանում արտադրված սննդամթերքը մեծամասամբ շատ ավելի որակյալ ու վերահսկելի է, քան ներկրվածը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 


Լրահոս

Կարևոր
ՀՀ գաղութացման ու թուրքացման սողացող գործընթացն աստիճանաբար թափ է հավաքում. Արմեն Այվազյան
Կենդանակերպի երեք նշանների համար սեպտեմբերը տարվա ճակատագրական ամիսն է լինելու
«Արհեստական բանականությունը չի փոխարինելու մարդկանց, այն կփոխարինի մարդկանց, ովքեր չեն զարգանում». Տիգրան Հարությունյանը՝ առաջնորդության, AI-ի և ապագայի մասնագիտությունների մասին
ԹՐԻՓՓ-ի «ճակատագիրն»՝ ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին․ իրանագետի դիտարկումները (տեսանյութ)
Ձերբակալված Սեդրակ Քոչարյանի և մյուսների նկատմամբ կալանքի միջնորդություններ են ներկայացվել․ ՀԿԿ
Կարևոր
Ուղղակի մեղադրանք է բերվել մեղադրանք բերելու համար. որևէ ողջամիտ մարդ այդտեղ խնդիր չի կարող տեսնել․ Ամրամ Մակինյան
Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ)
Ռուսաստանը սպառնում է Հայաստանին.Պետք է կանգնեցնել անմիջապես․ Թրամփը Իրանին (տեսանյութ)
200 հազար մարդ մնացել է առանց էլեկտրամատակարարման
Կարևոր
Զինծառայողն ինքնասպան է եղել. Նոր մանրամասներ
ԱՄՆ-ն առաջարկել է հանել Իրանի դեմ պատժամիջոցները Հորմուզի նեղուցը բացելու դիմաց. Al Hadath
Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
Շոգի պատճառով մեկ շաբաթում հոսպիտալացվել է ավելի քան 5000 մարդ. Ճապոնիա
Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը
Իրանը Պակիստանին է փոխանցել Հորմուզի նեղուցի վերաբերյալ իր պայմանները․ Tasnim
Կասեցվել է «Քվիմագո» ընկերության «Լոռի» ապրանքանիշի ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
Հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 32.8 մլրդ դրամ հավելուրդով
Քոչարյանների գործը հասավ Սերժ Սարգսյանին. Մեդվեդևը սպառնում է Զելենսկուն (տեսանյութ)
Նավասարդ Կճոյանին ես իմ տնից չեմ բերել, հեղափոխության ժամանակ էլ մեզ հետ չի քայլել․ Հակոբյան (տեսանյութ)
Հրդեհ է բռնկվել Ամուրի գազաքիմիական համալիրում. կան տnւժածներ

Լրացուցիչ նորություններ

...

Ադրբեջանական ԱԹՍ-ները Սյունիքում․ հայկական զինուժին հրահանգել են չկրակել (տեսանյութ)

Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ»

ՊՆ-ում վերջին ողբերգական դեպքերը հունից հանել են Նիկոլ Փաշինյանին. «Իրավունք»

Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»

Թող հասկանա «Где раки зимуют». «Իրավունք»

«Հրապարակ»․ Ռուզաննա Երեմյանին փոխարինող են նշանակել

Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ»

Քաղաքական «նոր եթերաշրջանի» բացումը. ինչ սպասել նորընտիր խորհրդարանից. «Փաստ»

Խաղաղության մասին հոգ տանելն է անվտանգային ոլորտում կարևորագույն անելիքներից մեկը. Փաշինյան

Փաշինյանը Վեհափառի ավազանի անունը չտվեց, ԱԺ-ում իրավիճակը լարվեց

Հայաստանի նոր Սահմանադրության տեքստը կհրապարակենք առաջիկա ամիսների ընթացքում

Ճամբարակի ողբերգությունը․ վարորդը երեք երեխայի հայր է, կինը՝ հղի․ նոր մանրամասներ

«Հրապարակ»․ Անվճար միջոցառում՝ վճարովիի անվան տակ

«Հրապարակ»․ Ո՞րն էր դեսպանի հետկանչի պատճառը, ո՞վ կփոխարինի նրան

«Հրապարակ»․ Ովքեր փորեցին «Ուժեղ Հայաստանի» թեկնածուների ոտքի տակ

«Հրապարակ»․ Դատարանը մերժել է Վահե Հակոբյանի հայցը

ՔՊ-ն հետ է քաշվում․ իշխանությունը պատրաստվում է ապահովել «Ուժեղ Հայաստանի» երկու հանձնաժողովների նախագահների ընտրությունը․ «Ժողովուրդ»

Փաշինյանը որոշել է հետ կանչել ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին

«Ժողովուրդ». Իրավապահները մտահոգված են նոր հաշվեհարդարներով․ Աջափնյակի կրակոցների գործով վտանգը դեռ չի չեզոքացվել

«Ժողովուրդ». ՌԴ-ում ՀՀ դեսպանին Փաշինյանը հետ է կանչել. ի՞նչ է սպասվում Գուրգեն Արսենյանին