Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Եթե չվերադարձա, մամայիս ու պապայիս կասեք, որ իրենց շատ եմ սիրում». Հակոբ Սողոյանը զոհվել է հոկտեմբերի 7-ին Ջրականում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.«Հակոբս չարաճճի, աշխույժ, ակտիվ երեխա էր: Ուզում էր աչքի ընկնել, ուշադրության կենտրոնում լինել: Շուտ էր լեզու գտնում ցանկացած մարդու հետ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Գայանեն՝ Հակոբի մայրիկը:Դպրոցական տարիների մասին խոսելիս նշում է՝ որդին սիրում էր դպրոցը: «Սկզբում առաջադիմությունը գերազանց չէր: Ուսուցիչներն ասում էին՝ ընդունակ է շատ, բայց աշխատասեր չէ: Նրանք շատ էին գնահատում Հակոբի մարդ տեսակը, բնավորությունը: Երբ ավելի մեծացավ, հասունացավ, սկսեց սովորել, առաջադիմել ուսման հարցում: Սեր ուներ սպորտի հանդեպ, ֆիզկուլտուրան յուրահատուկ տեղ էր գրավում իր համար»: Իններորդ դասարանն ավարտելուց հետո Հակոբն ընդունվել է Մարտունու քոլեջ, սովորել՝ որպես ավտոմեխանիկ:

«Իր մասնագիտությունը շատ էր սիրում: Ավարտեց քոլեջը, դիպլոմը վերցրեց և զորակոչվեց բանակ: Բանակից վերադառնալուց հետո մտածում էր մեքենաների վերանորոգման կետ բացելու մասին, սիրում էր իր մասնագիտությունը: Մյուս կողմից՝ մտածում էր նաև բարձրագույն կրթություն ստանալու մասին: Ապագայի պլաններում ուսումը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում շարունակելն էր»: Մայրիկը հիմա վերլուծում է որդու վարքագիծը նաև բանակ զորակոչվելուց առաջ: «Հակոբն առհասարակ սիրում էր բոլորին օգնել, ձեռք մեկնել, կամեցող էր, բարի սիրտ ուներ: Փորձում էր յուրաքանչյուրի համար մի բարի գործ անել, օգտակար լինել: Իրեն ասում էի՝ տղա՛ ջան, հոգնում ես, շուտով բանակ ես զորակոչվելու, հանգստացիր: Ի վերջո, մայր եմ, անհանգստանում էի իր համար: Բայց Հակոբս արձագանքում էր. «Մամ, թող ինձ լավով հիշեն»: Աշխատասեր էր, չէր կարող պարապ նստել: Սիրում էր նաև անակնկալներ անել մարդկանց համար, որ նրանք իրենց լավ զգան»:

2019 թ. հունվարի 17-ին Հակոբը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Առաջին ամիսներին ծառայել է Արմավիրի ուսումնական զորամասում, այնուհետև տեղափոխվել Խնձորեսկի զորամաս: «Իր ծառայությունը շատ լավ է անցել: Երկու եղբայր նույն զորամասում են ծառայել: Մեծս զորացրվեց, իսկ Հակոբը շարունակում էր ծառայությունը: Բանակում ծառայելն իր համար շատ մեծ նշանակություն ուներ: Միշտ ասում էր՝ տղան պիտի ծառայի: Զանգահարում էր՝ մա՛մ, չես էլ պատկերացնում, թե բանակը մեզ որքան բան է տվել, որքան ենք փոխվել: Միայն թե չլիներ այդ չարաբաստիկ պատերազմը... Չէինք զգում, որ բանակում ծառայող ունենք, մեզ նեղություն չէր տալիս, երբեք չէր տրտնջում: Չէր ուզում նաև, որ որևէ մեկը հանկարծ բարեխոսի իր համար, ամեն ինչ ուզում էր ինքնուրույն անել, հարգանքի արժանանալ իր ծառայակից ընկերների ու հրամանատարական կազմի շրջանում: Այդպես էլ եղել է»: Ծառայելու ընթացքում Հակոբը պարգևատրվել է «Քաջարի մար տիկ», «Բանակի գերազանցիկ» կրծքանշաններով: 2020 թ. սեպտեմբերի 27-ին պատերազմ սկսվեց:«Պատերազմի հենց առաջին օրն իրենց տարել են մարտադաշտ, հենց առաջին օրվանից եղել են Ջրականում: Միայն իր մեծ եղբորը և հորեղբորն էր ասել, որ պատերազմ է, իրենց տանում են: Հետո արդեն մենք էլ իմացանք: Ճանապարհին իրենց տեխնիկան փչացել էր: Երբ զանգահարեց, այնպես էր խոսում, որ չիմանայի, թե որտեղ է, ինչ է անում, բայց արդեն ամեն ինչ գիտեի: Ասացի՝ Հակո՛բ ջան, երանի այդ տեխնիկան չնորոգես ու չգնաս պատերազմ: Արձագանքեց. «Մա՛մ, մյուս անգամ նման բան չասես, տղերքը մեր օգնության կարիքն ունեն, պետք է անպայման իրենց հասնենք»: Երբ արդեն տեղ էին հասել, զրուցում էինք, ասում էր՝ ամեն ինչ նորմալ է, չենք էլ հասկանում, թե մեզ ինչու են բերել այստեղ: Համոզում էր մեզ, թե ռազմական գործողություններ չկան, ամեն ինչ խաղաղ է, որ չանհանգստանանք: Բայց սեպտեմբերի 27-ից մինչև իր զոհվելու օրը՝ հոկտեմբերի 7-ը, Ջրականում մասնակցել է այդ անիրավ պատերազմին: Հետևակի մարտական մեքենայի ավագ մեխանիկ էր»: Տիկին Գայանեն վերհիշում է՝ որդու տեխնիկային առաջին անգամ հարվածել են սեպտեմբերի 30-ին, անձնակազմը ողջ է մնացել:«Հակոբն այլևս չպետք է մասնակցեր մարտական գործողությունների, իր տեխնիկան չկար, բայց նրանք պահանջել են երկրորդը և կրկին մտել պատերազմի մեջ: Իր բոլոր փաստաթղթերը տվել է ընկերներին. «Տալիս եմ ձեզ, եթե չվերադարձա, մամայիս ու պապայիս կասեք, որ իրենց շատ եմ սիրում, բայց հայրենիքն ինձ համար ավելի քաղցր է»: Իր հրամանատարն ասաց՝ որևէ մեկին ստիպողաբար մարտադաշտ չեմ տարել, Հակոբն ասել է՝ պետք է գնանք: Մարտերի մեջ են մտել, իրենց առջև դրված խնդիրը կատարել, բայց վերադառնալիս ԱԹՍ-ն հարվածել է»: Հակոբը զոհվել է հոկտեմբերի 7-ին, տուն է «վերադարձել» հոկտեմբերի 29-ին: «Հակոբը մեզ միշտ զանգում էր, իր զոհվելու օրը մեզ երեք անգամ զանգել է: Մինչ այս դեպքերը, տագրս մահացել էր, հոկտեմբերի 7-ը նրա ծննդյան օրն էր, գերեզմանատուն էինք գնում, Հակոբս զանգահարեց, թե իմ փոխարեն էլ խունկ կծխեք:Հետո տուն եկանք, էլի զանգեց, հայրիկն ասաց՝ Հակո՛բ ջան, ի՞նչ վիճակ է ձեզ մոտ, ուզում եմ գալ: Տղաս արձագանքեց, որ դրա կարիքը չկա, ամեն ինչ նորմալ է: Նույն երեկոյան կրկին զանգեց՝ Կուբաթլուում ենք, հիմա հարմար չէ, հեռախոսս էլ լիցքավորում չունի, առավոտյան կզանգեմ: Ձայներ էին գալիս, երբ հարցրեցինք, թե ինչ է, չպատասխանեց, հեռախոսն անջատեց: Այդ ժամանակ Կուբաթլուում խաղաղ էր, և մեզ հանգստացնելու համար Հակոբս ասել էր, որ այնտեղ է: Բայց իրականում Ջրականում է եղել: Հոկտեմբերի 8-ի առավոտյան անհանգիստ էինք: Միշտ սպասել ենք, որ առաջինն ինքը զանգի: Բայց այդ օրը չդիմացանք, անընդհատ իրեն զանգում էինք, չէր պատասխանում: Այն համարներով էինք զանգում, որոնցով նա մեզ ավելի վաղ զանգահարել էր, բայց ասում էին, որ նման մարդու չեն ճանաչում: Մի տեսակ կասկածներ առաջացան: Հետո զանգեցինք իր հրամանատարին, ամուսինս ներկայացավ, թե ով է, ասաց, որ երեխուց լուր չունենք, մի քանի վայրկյան անց նա արձագանքեց՝ ցավակցում եմ, երեխեն էլ չկա»:Հրամանատարն է Հակոբի ընտանիքին հայտնել նրա զոհվելու լուրը: Նա ամբողջընթացքում կապի մեջ է եղել ծնողների հետ, մինչև նրանք գտել են իրենց որդուն: «Հակոբիս զոհվելու մեկ տարին էր լրանում, իր հրամանատարն Արցախից եկավ մեր տուն, ասաց. «Սողոն ինձ համար այնպիսի զինվոր է եղել, որ եթե չայցելեի իր շիրիմին, ինձ համար դա մեծ ցավ կլիներ»: Տղայիս «Սողո» էին ասում զորամասում, կրճատել էին նրա ազգանունը և այդպես էին կոչում»: Հակոբը տան երեք տղաներից մեկն է: Հիմա ընտանիքի անդամները մեկը մյուսի ուժն են ոտքերի վրա ամուր կանգնելու համար: «Տղաս հանուն իր հայրենիքի է պայքարել: Նա վստահ էր, որ իր ու տղաների պաշտպանած հողը կանգուն է մնալու, շարունակելու է մերը լինել, այն հողը, որի համար իրենք արյուն թափեցին: Իմ տղան չի լքել մարտի դաշտը, կարող էր իր կյանքը փրկել, բայց դա չի արել: Հպարտ եմ, որ նման տղա ունեմ, բայց, իհարկե, մեզ համար անասելի ցավոտ է, որ Հակոբս մեզ հետ չէ: Սփոփանք է գուցե այն, որ մեր տղային կարողացել ենք հողին հանձնել ու ամեն անգամ իրեն այցելելիս հանգստություն ենք զգում»:Հ. Գ. -Հակոբ Սողոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Հուղարկավորված է Գեղարքունիքի մարզի հայրենի Ձորագյուղի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Լրահոս

Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու
Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է
Լավրով․ Թուրքիան չի կարող փոխանցել կամ վաճառել С-400-ներն առանց Ռուսաստանի համաձայնության
Հաջորդը Վանա լիճն է. Սևանը հատած լողորդը՝ ռեկորդի, առաջին զգացողության և նոր մարտահրավերների մասին (տեսանյութ)
Փարիզում մահացել է Գվինեայի նախկին վարչապետ և ընդդիմության առաջնորդ Սիդյա Տուրեն
Իտալական ռազմական մեքենան կրակել է յուրայինների ուղղությամբ
Կաթողիկոսի թեկնածու էլ ՔՊ-ն կունենա. Փաշինյանը ինչ վատ տարբերակ է իրենց համար. Իշխանյան (տեսանյութ)
Երևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներին
Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է
6 տարի անց կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները, Սանկտ Պետերբուրգում
Արգելք Թուրքիայում գտնվող հայաստանցիներին․ ՌԴ բանակը նոր բնակավայրեր է վերցրել վերահսկողության տակ (տեսանյութ)
Բռնցքամարտի օլիմպիական չեմպիոնը կալանավորվել է
40 տարի բանտում անցկացնելուց հետո արդարացվել է
Իրանի անսպասելի քայլը, Փհենյանի սպառնալիքը և Զելենսկու բացահայտած գաղտնիքը (տեսանյութ)
Իրանն իր ռազմական կարողությունների մի մասը տեղափոխել է ստորգետնյա օբյեկտներ
Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավոր
Աթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի
Հայտնի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների գործով հերթական նիստի օրը
ՌԴ տիեզերագնացների կազմում առաջին անգամ հայ կա․ ո՞վ է
Թրամփի տարօրինակ ժեստը, Աթենքի պայթյունը, Բանգկոկը՝ ջրի տակ․ ցնցող կադրեր (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին

«Փաստ». ՀՀ երկրորդ նախագահի կալանքի պայմանները չեն համապատասխանում անգամ օրենքի նվազագույն չափանիշներին

«Հրապարակ»․ Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է

«Ժողովուրդ». TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին

«Փաստ». Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը

«Հրապարակ»․ Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում

«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում պաշտոնից ազատված դատավորների գործերով

«Հրապարակ»․ Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. շուտով նա կլքի խորհրդարանը ու բա՞նտ կգնա

«Փաստ». Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը»

«Ժողովուրդ». Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում

«Փաստ». Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս

«Հրապարակ»․ Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը

ՔՊ-ն ընտրության է գնում միայնակ. Պայթյունից մահացած զինծառայողի գործով կան մի քանի վարկածներ

«Հրապարակ»․ Պաշտոնը «ժառանգություն է թողնելու»

«Ժողովուրդ». Ալավերդու համայնքապետը 12 անշարժ և 3 շարժական գույք ունի․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը

«Հրապարակ»․ Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին

«Ժողովուրդ». Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար

«Հրապարակ»․ Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է

«Ժողովուրդ». ՔՊ-ն ընտրության է գնում միայնակ՝ ուշագրավ իրավիճակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին