Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Խաղաղության խոստումների և սպառազինության մրցավազքի արանքում. ի՞նչ է ցույց տալիս Բաքվի ռազմաբյուջետային և դիվանագիտական օրակարգը



«Փաստ» օրաթերթը գրում է.

 Տարածաշրջանային անվտանգության շուրջ ձևավորված նոր հռետորաբանության պայմաններում, երբ պաշտոնական մակարդակով հաճախ է հնչում խաղաղության հաստատման մասին թեզը, փաստացի գործընթացները ստիպում են ավելի զգուշավոր ու սթափ գնահատականներ տալ։ Չնայած պաշտոնական պնդումներին, թե 2025 թվականից տարածաշրջանում հաստատվել է խաղաղություն, Ադրբեջանի ֆինանսական և արտաքին քաղաքական քայլերը ցույց են տալիս, որ ռազմական գործոնը շարունակում է մնալ Բաքվի ռազմավարության առանցքում, իսկ բանակցային օրակարգին զուգահեռ կուտակվում են նոր ճնշման լծակներ։Ադրբեջանի 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը հստակ ազդակ է տալիս ռազմականացման շարունակականության մասին։

Պաշտպանական ուղղությամբ նախատեսված միջոցները կազմում են ամբողջ բյուջեի մոտ 21%-ը, ինչը, ըստ վերլուծական գնահատականների, ռազմական ծախսերի պատմական առավելագույն մակարդակն է։ Թեև նախորդ տարվա պլանի համեմատ աճի տեմպը համեմատաբար չափավոր է (1,1%), իսկ 2025 թվականի փաստացի ցուցանիշի համեմատ կազմում է 9,3%, առավել ուշագրավ է ծախսերի կառուցվածքը։ Այս փուլում շեշտը դրվում է ոչ միայն ընթացիկ կարիքների՝ աշխատավարձերի ու պարենի ապահովման վրա, այլև երկարաժամկետ կարողությունների ձևավորման։ Ռազմական բյուջեի մոտ 60 %-ն ուղղվում է նոր զինատեսակների ձեռքբերմանն ու բանակի արդիականացմանը։

Նման կառուցվածքը վկայում է, որ Բաքուն ձգտում է պահպանել և խորացնել ռազմատեխնիկական առավելությունը՝ միաժամանակ հաշվի առնելով թե՛ Հայաստանի ուղղությամբ ուժային ճնշման հնարավորությունը, թե՛ Իրանի շուրջ զարգացող լարվածության և հնարավոր ռազմական սրացումների սցենարները։Ռազմական պատրաստությանը զուգահեռ՝ ադրբեջանական ղեկավարության հռետորաբանության մեջ պահպանվում են թե՛ Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջը, թե՛ խաղաղության գործընթացը ձգձգելու վերաբերյալ մեղադրանքները։ Դրանց կողքին առավել ակտիվորեն է շահարկվում անհետ կորածների և 2020–2023 թվականների ականապատ դաշտերի քարտեզների հարցը։

Այս թեմայի շուրջ հնչող թվերն ու շեշտադրումները վերջին տարիներին պարբերաբար թարմացվել են՝ սկսած 2023 թվականի օգոստոսյան ու սեպտեմբերյան հայտարարություններից, երբ Հիքմեթ Հաջիևը հումանիտար տվյալները կապում էր հետպատերազմյան կարգավորման հետ և մեղադրանքներ հնչեցնում գերեզմանների վայրերը թաքցնելու վերաբերյալ, իսկ Ալիևը խոսում էր 3890 անհետ կորածի մասին, մինչև 2025-ի հոկտեմբերին Բաքվում կայացած համաժողովում նշված շուրջ 4000 անհետ կորածի ու 29 զանգվածային գերեզմանի ցուցանիշները։ Այնուհետև 2026 թվականի հունիսին Հիքմեթ Հաջիևը հրապարակեց արդեն նոր տվյալներ՝ ներկայացնելով 4009 անհետ կորածի և 32 զանգվածային գերեզմանի մասին տեղեկություններ, ինչպես նաև հայտնելով 889 մասունքի հայտնաբերման և 313 անձի ինքնության պարզման մասին։ Այժմ արդեն պահանջներ են հնչում ևս ավելի քան 200 ենթադրյալ գերեզմանների վերաբերյալ տվյալների տրամադրման ուղղությամբ։

Թեև այս պահանջները դեռևս պաշտոնապես չեն ձևակերպվել որպես պայմանագրի ստորագրման ուղղակի նախապայման՝ ի տարբերություն սահմանադրական փոփոխության հարցի, դրանց պարբերական արծարծումը՝ ներառյալ Հիքմեթ Հաջիևի ակտիվ հրապարակային դիրքորոշումները միջազգային հարթակներում, ունի հստակ նպատակ։ Հումանիտար թեմաները գործնականում ծառայում են որպես ճկուն քաղաքական գործիք, որը թույլ է տալիս Բաքվին ցանկացած պահի ուժեղացնել ճնշումը Երևանի վրա և միջազգային հանրության առջև ձևավորել խոչընդոտող կողմի կերպար։ Այս պատկերն առավել սուր է ընդգծվում այն իրողության ֆոնին, երբ Հայաստանն արդեն երեկ հրապարակել է նոր Սահմանադրության նախագծի տեքստը, ինչն, ըստ էության, տեղավորվում է Ալիևի բարձրաձայնած պահանջների տրամաբանության մեջ, սակայն դա ամենևին չի հանգեցնում Ադրբեջանի կողմից խաղաղության օրակարգի սպասարկման։

Ընդհակառակը, ինչպես ցույց են տալիս ռազմաբյուջետային թվերը, պաշտպանական ծախսերի ռեկորդային բաժինը բյուջեում և դրանց շուրջ 60 %-ի ուղղումը սպառազինության ու արդիականացման վրա, Բաքուն շարունակում է ուժային կուտակումը, իսկ դրան զուգահեռ առաջ է մղում նորանոր պահանջներ՝ ընդհուպ մինչև Հաագայի հետ կապված հնչեցված հարցադրումները, ինչը հստակ ցույց է տալիս, որ առկա պահանջների բավարարումը չի փակում ճնշման շղթան, այլ բացում է հաջորդի ճանապարհը։


Լրահոս

Խաղաղության խոստումների և սպառազինության մրցավազքի արանքում. ի՞նչ է ցույց տալիս Բաքվի ռազմաբյուջետային և դիվանագիտական օրակարգը
Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը
Նոր Սահմանադրության շուրջ իշխանությունները հայտնվել են անսպասելի իրավիճակում․ ընդդիմության գրոհը խառնել է նրանց ծրագրերը
6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը
Արտառոց կետ՝ նոր սահմանադրության նախագծում
Դատական համակարգում «խուճապ է»․ «վնգստացող դատավորներին» հաշված օրեր են մնացել
Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում․ ովքեր են նրանք և ինչով են հայտնի
Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են
Կանադայում 1,8 միլիոնից ավելի մարդ ամեն օր կանեփ է օգտագործում
Դանիան առաջարկում է դպրոցներում արգելել հեռախոսները՝ նաև դասամիջոցներին
Ութ տարվա ճանապարհից հետո BepiColombo-ն հասել է Մերկուրի
Մակրոնը 350 միլիոն եվրո է հատկացնում քաղաքացիական ավիացիայի հետազոտություններին
Էբոլայի բռնկումը Կոնգոյում․ Բունիայի գերեզմանատները հուշում են ավելի մեծ կորուստների մասին
Գերմանիայում 24-ժամյա գործադուլները հարվածել են Mercedes-ի և BMW-ի գործարաններին
Կարևոր
«Coca-Cola»-ին առնչվող ընկերությանը սպառնում է ավելի քան 2 միլիարդ եվրոյի տուգանք
Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է
Կապանում բախվել են «Mercedes»-ը և «Lexus»-ը․ 2 վիրավորներից մեկը անչափահաս է
Մեծ գուշակի խոսքերը կատարվում են․ ո՞ր նշաններին էր Վանգան բացառիկ հաջողություն խոստացել 2027 թվականին
Փաշինյանը սադրիչ խմբերի միջոցով բախումներ կհրահրի. ինքը 2018թ-ի Փաշինյանը չի, որ մարդկանց փողոց հանի. Սուրենյանց (տեսանյութ)
Կարևոր
Պատմական ռեկորդ աշխատաշուկայում. Գևորգ Պապոյան

Լրացուցիչ նորություններ

...

Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը

Նոր Սահմանադրության շուրջ իշխանությունները հայտնվել են անսպասելի իրավիճակում․ ընդդիմության գրոհը խառնել է նրանց ծրագրերը

6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը

Արտառոց կետ՝ նոր սահմանադրության նախագծում

Դատական համակարգում «խուճապ է»․ «վնգստացող դատավորներին» հաշված օրեր են մնացել

Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում․ ովքեր են նրանք և ինչով են հայտնի

Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են

Միջուկային սպառնալիքներ, Թրամփին մարտահրավեր և նոր տագնապ Եվրոպայում ու Ասիայում

Փաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը Երևանին

ՔՊ-ում զոնդաժ է արվում՝ ինչպես ծախել նոր սահմանադրությունը. Քաոտիկ վիճակ՝ քաղաքացիները խուճապի մեջ

300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսի

ՔՊ-ականները վերջին ու հուսահատ ճիգերն են գործադրում

Փաշինյանը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների համար հանրային «մեծ գրոհի»

Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում

Եվրոպական բանակցություններից դեպի Մոսկվա․ ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանին

ՔՊ-ում զոնդաժ է արվում․ ինչպես ծախել սահմանադրության նախագիծը

Նախագահի հրամանագրով ԴԵՍՊԱՆՆԵՐ ԵՆ ՆՇԱՆԱԿՎԵԼ. Եվրոպան եռում է․ սահմաններ, զորակոչ ու բողոքներ

Փաշինյանի վերջնագիրը, «Ադրբեջան»՝ արցախցիների անձնագրերում․ Բաքվի նոր պահանջը

176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին․ Թոշակառուները դժգոհում են՝ հետվճարը չի փոխանցվում

Սահմանն ապօրինի հատելիս բռնվել է