Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում․ ովքեր են նրանք և ինչով են հայտնի



«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի դիվանագիտական համակարգում կադրային լուրջ փոփոխություններ են սպասվում։Նախագահ Վահագն Խաչատուրյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ հրամանագրեր է ստորագրել՝ վեց երկրներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպաններին, ինչպես նաև ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավարին պաշտոններից հետ կանչելու մասին։

Հետ կանչվածների թվում են Կանադայում ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը, Արգենտինայում դեսպան Հովհաննես Վիրաբյանը, Հունաստանում դեսպան Տիգրան Մկրտչյանը, Բուլղարիայում դեսպան Ծովինար Համբարձումյանը, Իսրայելում դեսպան Արման Հակոբյանը և Նիդերլանդներում դեսպան Վիկտոր Բիյագովը։ Պաշտոնից հետ է կանչվել նաև ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար Արման Իսրայելյանը։Հետաքրքրական է, որ հետ կանչված դիվանագետների մեծ մասը երկար տարիների աշխատանքային փորձ ունի։

Նրանցից մի քանիսը նախկինում ղեկավարել են ԱԳՆ կարևոր վարչություններ, աշխատել նախագահի և վարչապետի աշխատակազմերում, ներկայացրել Հայաստանը միջազգային կառույցներում։Մասնավորապես, Անահիտ Հարությունյանը Կանադայում դեսպան էր 2019 թվականից, մինչ այդ աշխատել է ԱԳՆ-ում և եղել արտաքին գործերի նախարարի օգնականը։ Հովհաննես Վիրաբյանը մինչև Արգենտինայում դեսպան նշանակվելը զբաղեցրել է ԱԳՆ տարբեր պաշտոններ, այդ թվում՝ աշխատել նախարարի արարողակարգի պատասխանատու։Տիգրան Մկրտչյանը նախկինում եղել է ԱԳՆ մամուլի վարչության պետը, ինչպես նաև Հայաստանի դեսպանը Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում։

Ծովինար Համբարձումյանը երկար տարիներ աշխատել է նախագահի և վարչապետի աշխատակազմերում, իսկ Արման Հակոբյանը ղեկավարել է ԱԳՆ Ամերիկայի վարչությունը։Վիկտոր Բիյագովը մինչ Նիդերլանդներում դեսպան նշանակվելը Հայաստանի մշտական ներկայացուցիչն էր ՀԱՊԿ-ում։ Արման Իսրայելյանն էլ երկար տարիներ զբաղվել է ՆԱՏՕ-ի և միջազգային անվտանգության հարցերով։Ուշագրավ է, որ միաժամանակ հետ են կանչվում տարբեր աշխարհագրական ուղղություններում աշխատող դիվանագետներ՝ Ամերիկայից մինչև Եվրոպա և Մերձավոր Արևելք։ Ավելին՝ նրանց թվում կան ինչպես երկար տարիներ պաշտոնավարած, այնպես էլ համեմատաբար վերջերս նշանակված պաշտոնյաներ։

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է դիվանագետների կատարած աշխատանքից։ Կառավարության մեր աղբյուրները փոխանցում են, որ, ըստ Փաշինյանի, նրանք իրենց դրված առաքելությունները չեն կարողանում նորմալ կատարել, ու որոշել է գրեթե բոլոր երկրներում փոխել դիվանագիտական կորպուսը։ Առաջիկայում էլի դիվանագետներ են հետ կանչվելու»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


Լրահոս

Խաղաղության խոստումների և սպառազինության մրցավազքի արանքում. ի՞նչ է ցույց տալիս Բաքվի ռազմաբյուջետային և դիվանագիտական օրակարգը
Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը
Նոր Սահմանադրության շուրջ իշխանությունները հայտնվել են անսպասելի իրավիճակում․ ընդդիմության գրոհը խառնել է նրանց ծրագրերը
6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը
Արտառոց կետ՝ նոր սահմանադրության նախագծում
Դատական համակարգում «խուճապ է»․ «վնգստացող դատավորներին» հաշված օրեր են մնացել
Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում․ ովքեր են նրանք և ինչով են հայտնի
Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են
Կանադայում 1,8 միլիոնից ավելի մարդ ամեն օր կանեփ է օգտագործում
Դանիան առաջարկում է դպրոցներում արգելել հեռախոսները՝ նաև դասամիջոցներին
Ութ տարվա ճանապարհից հետո BepiColombo-ն հասել է Մերկուրի
Մակրոնը 350 միլիոն եվրո է հատկացնում քաղաքացիական ավիացիայի հետազոտություններին
Էբոլայի բռնկումը Կոնգոյում․ Բունիայի գերեզմանատները հուշում են ավելի մեծ կորուստների մասին
Գերմանիայում 24-ժամյա գործադուլները հարվածել են Mercedes-ի և BMW-ի գործարաններին
Կարևոր
«Coca-Cola»-ին առնչվող ընկերությանը սպառնում է ավելի քան 2 միլիարդ եվրոյի տուգանք
Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է
Կապանում բախվել են «Mercedes»-ը և «Lexus»-ը․ 2 վիրավորներից մեկը անչափահաս է
Մեծ գուշակի խոսքերը կատարվում են․ ո՞ր նշաններին էր Վանգան բացառիկ հաջողություն խոստացել 2027 թվականին
Փաշինյանը սադրիչ խմբերի միջոցով բախումներ կհրահրի. ինքը 2018թ-ի Փաշինյանը չի, որ մարդկանց փողոց հանի. Սուրենյանց (տեսանյութ)
Կարևոր
Պատմական ռեկորդ աշխատաշուկայում. Գևորգ Պապոյան

Լրացուցիչ նորություններ

...

Խաղաղության խոստումների և սպառազինության մրցավազքի արանքում. ի՞նչ է ցույց տալիս Բաքվի ռազմաբյուջետային և դիվանագիտական օրակարգը

Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը

Նոր Սահմանադրության շուրջ իշխանությունները հայտնվել են անսպասելի իրավիճակում․ ընդդիմության գրոհը խառնել է նրանց ծրագրերը

6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը

Արտառոց կետ՝ նոր սահմանադրության նախագծում

Դատական համակարգում «խուճապ է»․ «վնգստացող դատավորներին» հաշված օրեր են մնացել

Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են

Միջուկային սպառնալիքներ, Թրամփին մարտահրավեր և նոր տագնապ Եվրոպայում ու Ասիայում

Փաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը Երևանին

ՔՊ-ում զոնդաժ է արվում՝ ինչպես ծախել նոր սահմանադրությունը. Քաոտիկ վիճակ՝ քաղաքացիները խուճապի մեջ

300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսի

ՔՊ-ականները վերջին ու հուսահատ ճիգերն են գործադրում

Փաշինյանը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների համար հանրային «մեծ գրոհի»

Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում

Եվրոպական բանակցություններից դեպի Մոսկվա․ ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանին

ՔՊ-ում զոնդաժ է արվում․ ինչպես ծախել սահմանադրության նախագիծը

Նախագահի հրամանագրով ԴԵՍՊԱՆՆԵՐ ԵՆ ՆՇԱՆԱԿՎԵԼ. Եվրոպան եռում է․ սահմաններ, զորակոչ ու բողոքներ

Փաշինյանի վերջնագիրը, «Ադրբեջան»՝ արցախցիների անձնագրերում․ Բաքվի նոր պահանջը

176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին․ Թոշակառուները դժգոհում են՝ հետվճարը չի փոխանցվում

Սահմանն ապօրինի հատելիս բռնվել է