Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Բելգիայի Ներկայացուցիչների պալատում լսումներ են անցկացվել Արցախի վերաբերյալ բանաձև- նախագծի շուրջ


Բելգիայի Ներկայացուցիչների պալատում, Գասպար Կարապետյանի մասնակցությամբ, լսումներ են անցկացվել Արցախի վերաբերյալ բանաձևև նախագծի շուրջ

Բելգիայի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ապրիլի 2-ին անցկացրել է կարևոր լսումներ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի նախագիծ, որ ներկայացվել է պատգամավորներ Էլս Վան Հուֆի և Միշել Դե Մաեգդի կողմից։ Լսումը ներառել է դիվանագիտական և հայ համայնքի ներկայացուցիչների ելույթներ, որոնք հանձնաժողովին տրամադրել են անհրաժեշտ պատկերացումներ Արցախի հայության իրավունքների պաշտպանության ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի համար։

Հայկական կողմից ելույթ են ունեցել Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը, նախկինում Ֆրանսիայում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը և ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը։

Հանձնաժողովի առջև հանդես գալով՝ Գասպար Կարապետյանը շեշտել է ճգնաժամի կարևորագույն խնդիրները, որոնք անհրաժեշտ է ներառել առաջիկա բանաձևերում։ Նա ընդգծել է, որ Ալմա-Աթայի հռչակագիրը իրավական հիմք չի կարող հանդիսանալ Ադրբեջանի տարածքային պահանջների համար՝ շեշտելով, որ այն իրավական ուժ չունի։ Գասպար Կարապետյանը ընդգծել է՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հիմքը դրված է ԽՍՀՄ-ի 1990 թվականի ապրիլի 3-ի օրենքի վրա՝ «Միութենական հանրապետությունների դուրս գալու հետ կապված հարցերի կարգավորման մասին»։

Կարապետյանը հավելել է, որ «Ալմա-Աթա»-ի իրավական ուժը հիմնված էր ԱՊՀ-ի ստեղծման արձանագրությունների ընդունման վրա, որոնց վավերացումը Հայաստանի կողմից ներառում էր հատուկ ձևակերպում այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը չպետք է գտնվի Ադրբեջանի իշխանության տակ։

Սա ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը՝ ապացուցելով, որ նույնիսկ Ալմա-Աթայի արձանագրությունների ստորագրման պահին Լեռնային Ղարաբաղը չէր գտնվում Ադրբեջանի անմիջական վերահսկողության տակ։ Այս հանգամանքը պետք է հաշվի

առնվի Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրի քննարկման ժամանակ։

Այս հարցի շուրջ Կարապետյանը քննադատել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը՝ նշելով, որ նրա ընդունած բազմաթիվ զիջումներն ուժեղացրել են Ադրբեջանի պահանջները և նպաստել լարվածության աճին։ Նա նաև տեղեկացրել է հանձնաժողովի անդամներին այն նախապայմանների մասին, որոնք Ադրբեջանը պարտադրում է Հայաստանին՝ չնայած երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրման մասին հայտարարությանը։

Անընդունելի պահանջների թվում են՝ • Հայաստանի բանակի զինաթափումը, • Հայաստանի սահմանադրության փոփոխումը, • կամայական մեծ ֆինանսական փոխհատուցումների պահանջը, • Ադրբեջանի պահանջը՝ Հայաստանը Բաքվին հանձնի բոլոր նախկին նախագահներին՝ որպես ահաբեկիչների դատելու համար։

Կարապետյանը ընդգծել է՝ այս զիջումները էքզիստենցիալ վտանգ են ներկայացնում Հայաստանի ինքնիշխանության և անկախության համար՝ ցույց տալով, որ Բաքուն չի պատրաստվում հաստատել արդար խաղաղություն և նվազեցնել լարվածությունը։

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահը հանձնաժողովից պահանջել է հաշվի առնել այս կարևոր կետերը և կոչ արել Բելգիայի կառավարությանը՝ ԵՄ-ի միջոցով ճնշում գործադրել Ադրբեջանի պաշտոնյաների վրա՝ պահանջելով դադարեցնել Հայաստանի դեմ սպառնալիքները։

Անդրադառնալով թեմային՝ նա շեշտել է․ «Այո, մենք ցանկանում ենք խաղաղություն, բայց անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը հանդես գա որպես երաշխավոր, որը կհետևի պայմանագրի ընթացքին և դրա իրագործմանը երկու կողմերից»։

Բացի այդ, Կարապետյանը վերահաստատել է Արցախի բնիկ հայերի մշակութային, կրոնական և քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանելու անհրաժեշտությունը, որպեսզի դրանք չոչնչացվեն Ադրբեջանի կողմից, որը փորձում է վերացնել հայկական ներկայության բոլոր հետքերը։ Նա նաև բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդների իրավունքների կոպիտ խախտումները՝ պահանջելով նրանց անհապաղ ազատ արձակում։

Կարապետյանը հանձնաժողովին կոչ արեց՝ Բելգիայի արտաքին գործերի նախարարությանը խնդրել՝ Եվրոպական Միության Արտաքին գործերի խորհրդում բարձրացնել այս հարցերը։

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահը նաև ընդգծել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իրենց նախնիների հողերը միջազգային պաշտպանության երաշխիքներով հավաքական վերադարձի հիմնարար իրավունքը։ Նա նշել է նաև՝ Արցախի Ազգային ժողովը ստեղծել է հատուկ հանձնաժողով՝ հավաքական վերադարձի իրավունքի իրագործման համար։

Կարապետյանը բարձր է գնահատել Շվեյցարիայում վերջերս ընդունված որոշումը, որը պարտավորեցնում է շվեյցարական կառավարությանը բաց երկխոսություն նախաձեռնել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների միջև։

Ըստ Կարապետյանի՝ քննադատել է Հայաստանի վարչապետի որոշումը՝ փակելու Լեռնային Ղարաբաղի հարցը Հայաստանի Հանրապետությունում, այն դեպքում, երբ օտարերկրյա երկրները պաշտպանում են Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքները։

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի և «Եվրոպացիներ հանուն Արցախի» հարթակի անունից Կարապետյանը նաև նշել է, որ, ԵՄ դիտորդական առաքելության դուրս բերման պահանջը Ադրբեջանի կողմից անընդունելի է, և նրա մանդատը պետք է պաշտպանվի և խրախուսվի Բելգիայի կողմից։

Գասպար Կարապետյանի ելույթից հետո բազմաթիվ պատգամավորներ հարցեր ուղղել են հարցեր, հատկապես Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայ փախստականների հարցի շուրջ՝ շեշտելով, որ անհրաժեշտ է ավելացնել ԵՄ-ի և Բելգիայի կողմից տրամադրվող հումանիտար օգնությունը։

Պատգամավորները ճշտել են նաև, թե ինչ պայմանների դեպքում փախստականները կարող են վերադառնալ Լեռնային Ղարաբաղ։

Բանաձևի նախագծի քվեարկությունը նախատեսվում է անցկացնել Բելգիայի Դաշնային Խորհրդարանում՝ մայիսի վերջում։

 

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ

03 ապրիլ 2025թ․

Լրահոս

«Նրանք նմանակում են Բերիային». Մասկը պատասխանել է իր ձերբակալությունը պահանջող քննադատներին
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն
Արտաշատի Վարդաշեն գյուղում ՀՅԴ-ն հավաքել է 51% ձայն
Արտաշատի Վարդաշեն գյուղում ՀՅԴ-ն հավաքել է 51% ձայն
Կիրանցում ՔՊ-ն ստացել է ձայների 88.89%-ը. Վահագն Ալեքսանյան
Axios․ Նեթանյահուն խնդրել է Թրամփին կրկին աջակցել իրեն Իսրայելում ընտրություններից առաջ
FT-ի հարցումը․ Ամերիկացիների մոտ 70%-ը մտահոգված է Թրամփի վարչակազմում առկա կոռուպցիայով
Սենատոր Ադամ Շիֆը պահանջել է կանչել Պենտագոնի ղեկավարին՝ Ուկրաինայում Starlink-ի խափանումների պատճառով
«Հարվածը կլինի հանկարծակի». իրանցի լրագրողը նախազգուշացրել է ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր հարձակման մասին
«Իրանի հզորության խորհրդանիշը». ՌԾՈւ հրամանատարը գնահատել է Հորմուզի նեղուցի պաշտպանությունը
Ամենաբարձր ցուցանիշը Ստեփանավանում է՝ 58.36%. ընտրությունների մասնակցության արդյունքները՝ ժամը 17.00–ի դրությամբ
Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է. Սպուտնիկ Արմենիա
ԿԸՀ-ն հանդես է եկել հստակ կոչով․ զերծ մնացեք նման հայտարարություններից
Հիտլերի նախկին նստավայրում կրկին հրդեհ է բռնկվել
Անկարգություններ Բարսելոնայում․ 128 մարդ ձերբակալվել է, տասնյակ խանութներ վնասվել են
Ողբերգական վթար Աջափնյակում. 3 երեխաների մայրը հիվանդանոցում մահացել է
UFC-ի ղեկավար Դանա Ուայթը խոսել է Ռուսաստանում մրցաշար անցկացնելու մասին
Ամենաակտիվը շարունակում է մնալ Ստեփանավանը. մասնակցության արդյունքները ժամը 14.00–ի դրությամբ
Ձերբակալություններ հայաշատ Գլենդելում․ մարդկանց զգուշանում են՝ տնից դուրս չգալ․ ԶԼՄ
Բաց քվեարկություն՝ ՔՊ-ի օգտին (լուսանկար)

Լրացուցիչ նորություններ

...

Արտաշատի Վարդաշեն գյուղում ՀՅԴ-ն հավաքել է 51% ձայն

Արտաշատի Վարդաշեն գյուղում ՀՅԴ-ն հավաքել է 51% ձայն

Կիրանցում ՔՊ-ն ստացել է ձայների 88.89%-ը. Վահագն Ալեքսանյան

Ամենաբարձր ցուցանիշը Ստեփանավանում է՝ 58.36%. ընտրությունների մասնակցության արդյունքները՝ ժամը 17.00–ի դրությամբ

ԿԸՀ-ն հանդես է եկել հստակ կոչով․ զերծ մնացեք նման հայտարարություններից

Ամենաակտիվը շարունակում է մնալ Ստեփանավանը. մասնակցության արդյունքները ժամը 14.00–ի դրությամբ

Բաց քվեարկություն՝ ՔՊ-ի օգտին (լուսանկար)

Ամենաբարձր մասնակցությունը Ստեփանավանում է. Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

Ժամը 12.00–ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 1 ահազանգ. ՆԳՆ

Քվեարկության սենյակում գտնվող չհրկիզվող պահարանը շուրջ 30 րոպե բաց էր․ «Ազատ քվե» (տեսանյութ)

Արտենին թուրքերի և ադրբեջանցիների քարտեզների վրա արդեն նշվել է որպես մի վայր, որտեղ ազգային խորհրդանիշը հնարավոր եղավ հեռացնել առանց լուրջ դիմադրության. Արմեն Այվազյան

ԱՀԱԶԱՆԳ. Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունները հսկող տեսախցիկների աշխատանքում կան խափանումներ

ՏԻՄ ընտրություններ Հայաստանի 21 համայնքներում. ընտրական տեղամասերը բացվել են

Ջրի անվտանգությունը՝ COP17-ի օրակարգում

Բոլոր հարցերին օպերատիվ լուծում է տրվել․ ԿԸՀ նախագահ

Ամենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա Աղեկյան

Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան

«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել

Թայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզում

Անդրանիկի խճանկարը հանեցին, Արցախի համույթներին զրկեցին Վիեննայի բեմից․ ի՞նչ է կատարվում