Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Նոր հարկեր, տուգանքի նոր «մատերիալ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ կառավարությունը որոշել է կիրառել դեռևս 2022 թ. ձմռանը Հարկային օրենսգրքում իրականացրած օրենսդրական փոփոխությունները և լրացուցիչ հարկ գանձել կառուցապատող ընկերություններից։

Օրենքի էությունն այն է, որ դեռևս անավարտ՝ կառուցման փուլում գտնվող շինությունների համար առաջադրում են գույքահարկ վճարելու պարտավորություն՝ սկզբնական շինթույլտվության ժամկետի ավարտից կամ այդ ժամկետի երկարաձգման փուլից սկսած։ Այսինքն, եթե կառուցապատող ընկերությունը երկարաձգել է շինթույլտվության ժամկետները, միևնույն է՝ նա պարտավոր է վճարել դեռևս չկառուցված շենքի գույքահարկը։

Հատկանշական է, որ թեև օրենսդրական փոփոխությունն ուժի մեջ է մտել 2023 թ. հունվարի 1-ից, բայց մինչ օրս այդ օրենքը չի կիրառվել։

Փոխարենը Երևանի քաղաքային իշխանությունները կառուցապատող ընկերությունների համար տեղական տուրքերի և վճարների նոր՝ ահռելի բարձր դրույքաչափեր են սահմանել, ինչպես նաև աննախադեպ աստիճանի բարձրացրել են շինթույլտվություններ տրամադրելու և դրանց ժամկետը երկարաձգելու գինը։

Երկու այս փոփոխությունների նպատակն էլ տնտեսվարողներին իբր ստիպելն էր, որ շինաշխատանքները ժամանակին ավարտին հասցնեն և կիսատ չթողնեն։

Փաստորեն միևնույն խնդիրը լուծելու պատրվակով իշխանությունները երկու գործիք (իսկ իրականում՝ պատժամիջոց) են մշակել, որոնցից մեկն արդեն գործում է, իսկ մյուսը՝ մինչ այս տարվա մարտի 1-ը առկախված մնացել։

Բայց փաստորեն կառավարությանը նոր գումարներ են անհրաժեշտ, և նրանք որոշել են ստուգել բիզնեսը հարկման «մատերիալի» վերածելու իրենց զինանոցները, տեսնել, թե էլ ինչպես կարելի է գումար գանձել Հայաստանում գործող բիզնեսներից և գործի դնել նաև երկրորդ պատժամիջոցը։

Դեռևս չկառուցված շենքի համար գույքահարկ պահանջելու օրենքը մեծ սպառնալիք է դարձել կառուցապատող ընկերությունների համար։ Նրանցից շատերը կարող են կանգնել սնանկացման վտանգի առջև՝ մուլտիպլիկատիվ բացասական էֆեկտ առաջացնելով շուկայի բազում այլ ոլորտների, օրինակ՝ բանկային համակարգի համար։

Էլ չենք խոսում իրենց բնակարաններին սպասող բազում քաղաքացիների մասին, որոնք կարող են պարզապես ձեռնունայն մնալ՝ համալրելով իշխանությունների քայլերից տուժած հարյուր հազարավոր քաղաքացիների շարքերը։Ի՞նչ պետք է անեն առանց այն էլ տասնյակ և հարյուրավոր միլիոն դրամ չնախատեսված տեղական տուրքեր և տարատեսակ վճարներ վճարող կառուցապատողներն այս իրավիճակից դուրս գալու համար։ Դժվար է ասել։

Թերևս շատերը կա՛մ ստիպված կլինեն դադարեցնել իրենց գործունեությունը, կա՛մ սնանկանան, կա՛մ էլ դժվարությունները շրջանցելու ուղիներ որոնեն։ Մինչդեռ մեր երկրի՝ Սահմանադրությամբ ապահովագրված պարտավորություններից են գործարար միջավայրի բարելավումը, բնակարանային շինարարության խթանումը և այլն։

Թե բա՝ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ...

Լրահոս

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է
«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել
Թայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզում
Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
Այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան
Անդրանիկի խճանկարը հանեցին, Արցախի համույթներին զրկեցին Վիեննայի բեմից․ ի՞նչ է կատարվում
Ձերբակալություններ՝ մի շարք համայնքներում. Թրամփի հետ խաղեր չեմ խաղում․ Զելենսկի
Մասկ. Որոշ քաղաքական գործիչներ լվանում են փողերը ԱՄՆ քարոզարշավների համար՝ օգնելով Կիևին
Արաղչի. Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան
Կիմ Չեն Ընը նպատակ է դրել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհի ամենաուժեղ զինված ուժերը
Գուտերեշը ողջունել է Օլեշկիում հրադադարի համաձայնագիրը
Ովքեր են 1000 խոշոր հարկ վճարողները. Դուք կուրացել եք․ Թուրք պատգամավորը՝ Ալիևին
Զելենսկին բողոքել է Պուտինից և Թրամփից
ԱՄՆ նախագահի թոռների մայրը հաղթահարել է կրծքագեղձի քաղցկեղը
Արթիկում ընտրական կոռուպցիայի գործով բերման ենթարկվածների թվում է «Ապրելու երկիր»-ի թեկնածուն
Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն
Մակրոնը Փարիզի ահաբեկչությունը որակել է որպես Ֆրանսիայի համար շրջադարձային պահ
Հայաստանի բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ
Արաբական և իսլամական երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզում երթևեկությունը
Թրամփը խոստովանել է ուկրաինական կարգավորման համար մաքսատուրքերի անարդյունավետությունը

Լրացուցիչ նորություններ

...

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը

Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին

Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում

Եվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու Ֆրանսիայում