Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ինչի՞ շուրջ են «միավորվում» հայրենյաց բնապահպանական ՀԿ-ներն ու ինչո՞ւ են աղմկում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.Քիչ չեն դեպքերը, երբ որևէ քաղաքական գործիչ սկսում է թիրախավորել այս կամ այն լրագրողին կամ լրատվամիջոցին՝ կապված վերջիններիս գործունեության հետ, որը, մեղմ ասած, լավ լույսի ներքո չի ներկայացնում տվյալ գորչի կամ նրա հետ կապված քաղաքական ուժի գործունեությունը։ Նույնը կարելի է ասել նաև տարբեր պետական կառույցների պարագայում։Վերջին շրջանում ԶԼՄ-ների հրապարակումներից «դժգոհության» ձայներ են լսվու նաև բնապահպանական ուղղվածության որոշ հասարակական կազմակերպությունների կողմից։ Նման «նեղսրտումների» պատճառ են հանդիսացել ի մասնավորի չեխական «Առնիկա» ՀԿ-ի վերաբերյալ վերջին շրջանում հրապարակված հոդվածները։ Օրինակ՝ «Քիմիական անվտանգության կոալիցիան», որի անդամները մեզ հայտնի նույն բնապահպանական ՀԿ-ներն են, մի երկարաշունչ հայտարարություն է արել, որտեղ ուշագրավ է հատկապես մի ձևակերպում. «...անտեսում են այն փաստը, որ Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, ընտրել է եվրաինտեգրման ուղին և ջանքեր է գործադրում կանոնակարգերը մոտեցնելու եվրոպական քաղաքականությանը, որը պահանջում է թափանցիկություն և հաշվետվողականություն, այդ թվում՝ շրջակա միջավայրի և կլիմայի ոլորտում»։Այն, որ Ադրբեջանը անսահման հեռու է ժողովրդավարությունից, չի էլ քննարկվում: Բայց հետաքրքիր է, որ փաստորեն չեխական «Առնիկան» մեզ մոտ ուսումնասիրություններ է անում, քանի որ մենք ժողովրդավար երկիր ենք։ Հետաքրքիր է՝ արդյո՞ք Չեխիայի Հանրապետությունն իր արտաքին քաղաքականության մեջ նույնպես առաջնորդվում է այդ սկզբունքով։

Մի փոքր դիտարկենք Չեխիայի և ոչ ժողովրդավարական Ադրբեջանի վերջին շրջանի հարաբերությունները։ Մարտի սկզբին Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարության աղբյուրը նշել է, որ «վստահելի էներգետիկ գործընկերությունը և համագործակցությունը մնում են ԵՄ-ի և Ադրբեջանի, ինչպես նաև Չեխիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հիմնաքարը»: Չեխիայի վարչապետն անցած տարի հանդիպել է Ադրբեջանի նախագահի և ԱԳՆ ղեկավարի հետ, Չեխիայի խորհրդարանի ղեկավարն էլ մի քանի անգամ եղել է Բաքվում։ Էլ ավելի ակտիվ են մշակութային կապերը. անցած տարվա նոյեմբերին Պրահայում բացվել է Ադրբեջանի տունը, անցկացվել են ադրբեջանցի գործիչների մշակութային երեկոներ, արվեստի ցուցահանդեսներ։ Իսկ 2024 թ. հոկտեմբերին Պրահայում անցկացվել են ֆոտոցուցահանդեսներ, որոնք նվիրված էին Ադրբեջանում Հայաստանի կողմից տեղադրված ականների զոհերին։Իսկ Հայաստանին բաժին է հասել միայն «Առնիկան», որը երկար տարիներ մեր համայնքներին փորձում է «փրկել» հանքարդյունաբերական ոլորտից։

Մյուս կողմից՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի ներկայացրած բնապահպանական հայցերի մասին վերոնշյալ կոալիցիան և նրա անդամ ՀԿ-ները երբևէ դիրքորոշումներ չեն հայտնել, ու միայն օտարերկրյա կազմակերպության գործունեության իրական դրդապատճառները բացահայտել փորձող ԶԼՄներն են «ստիպել» միավորվել հայրենյաց բնապահպաններին, ինչը ևս մեկ անգամ լուրջ կասկածի տեղիք է տալիս ինչպես «Առնիկայի», այնպես էլ հայաստանյան որոշ բնապահպանների գործունեության իրական նպատակների մասին։

Լրահոս

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է
«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել
Թայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզում
Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
Այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան
Անդրանիկի խճանկարը հանեցին, Արցախի համույթներին զրկեցին Վիեննայի բեմից․ ի՞նչ է կատարվում
Ձերբակալություններ՝ մի շարք համայնքներում. Թրամփի հետ խաղեր չեմ խաղում․ Զելենսկի
Մասկ. Որոշ քաղաքական գործիչներ լվանում են փողերը ԱՄՆ քարոզարշավների համար՝ օգնելով Կիևին
Արաղչի. Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան
Կիմ Չեն Ընը նպատակ է դրել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհի ամենաուժեղ զինված ուժերը
Գուտերեշը ողջունել է Օլեշկիում հրադադարի համաձայնագիրը
Ովքեր են 1000 խոշոր հարկ վճարողները. Դուք կուրացել եք․ Թուրք պատգամավորը՝ Ալիևին
Զելենսկին բողոքել է Պուտինից և Թրամփից
ԱՄՆ նախագահի թոռների մայրը հաղթահարել է կրծքագեղձի քաղցկեղը
Արթիկում ընտրական կոռուպցիայի գործով բերման ենթարկվածների թվում է «Ապրելու երկիր»-ի թեկնածուն
Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն
Մակրոնը Փարիզի ահաբեկչությունը որակել է որպես Ֆրանսիայի համար շրջադարձային պահ
Հայաստանի բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ
Արաբական և իսլամական երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզում երթևեկությունը
Թրամփը խոստովանել է ուկրաինական կարգավորման համար մաքսատուրքերի անարդյունավետությունը

Լրացուցիչ նորություններ

...

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը

Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին

Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում

Եվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու Ֆրանսիայում