Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Եվրոպական երկրների հանրության ռադիկալացման պատճառները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.Վերջին տարիներին Եվրոպայում հանրային տրմադրությունների ռադիկալացման և դժգոհությունների խորացման միտումներ են նկատվում։ Եվ այդ դժգոհություններն իրենց մեջ շատ խորքային պատճառներ են կրում։

Առաջին պատճառը տնտեսական է։ Տևական ժամանակ, հատկապես ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում, եվրոպական երկրների տնտեսությունները դժվարությունների առաջ են կանգնել՝ լճացման փուլում հայտնվելով։

Տնտեսական ստագնացիան պայմանավորված է էներգակիրների գների աճով, գյուղատնտեսական ոլորտի ճգնաժամով, աշխատավարձերի ցածր մակարդակով և կենսաթոշակային, այսպես ասած, բարեփոխումներով։

Այս երևույթներն ունեն թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ ազդեցություններ, որոնք կարող են ձևափոխել Եվրոպայի տնտեսական և քաղաքական դաշտը։

Պատահական չէ, որ այս ֆոնին ծայրահեղ աջ և ազգայնական քաղաքական ուժերի նկատմամբ վստահությունը շարունակաբար աճում է։Եվրոպայում գնաճն ու ինֆլ յացիան արդեն մի քանի տարի է, ինչ սոցիալական լարվածության պատճառ են դարձել։ Չնայած Կենտրոնական բանկերի միջամտությանը, աշխատավարձերի աճը չի համընկնում ապրանքների և ծառայությունների թանկացման տեմպերի հետ։

Մեծ Բրիտանիայում բժիշկները, ուսուցիչները, երկաթուղային աշխատողները և այլ մասնագիտությունների ներկայացուցիչներ պարբերաբար գործադուլներ են կազմակերպում՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում։

Վերջերս էլ Գերմանիայում, Բելգիայում և այլ վայրերում ավիացիոն ոլորտի աշխատողներն են գործադուլներ սկսել՝ ձգտելով հասնել աշխատանքային պայմանների բարելավման և աշխատավարձերի բարձրացման։

Եվ երբ Եվրոպական կենտրոնական բանկը բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքները՝ փորձելով զսպել գնաճը, ապա այդ քաղաքականությունն ավելի է բարդացնում քաղաքացիների ֆինանսական վիճակը, առավել ևս՝ հիպոթեքային վարկ ունեցողների համար։

Իսպանիայում, Պորտուգալիայում և Իտալիայում մարդիկ բողոքում են վարկային բեռի աճից։

Իսկ Լեհաստանում բարձր տոկոսադրույքները դժվարացրել են բնակարանային վարկերի մարումը։

Մյուս կողմից՝ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Եվրոպան ստիպված է եղել կրճատել համեմատաբար էժան ռուսական գազի ներմուծումը՝ անցնելով այլընտրանքային աղբյուրների։ Սակայն նոր մատակարարների (ԱՄՆ, Նորվեգիա, Կատար) հետ պայմանագրերը գազի գնի կտրուկ աճ են առաջացրել։

Այդ իսկ պատճառով Գերմանիայում, Չեխիայում և այլ երկրներում հազարավոր մարդիկ դուրս են գալիս փողոց՝ պահանջելով ավելի մատչելի էներգակիրներ։

Վառելիքի և պարարտանյութերի բարձր գների և սուբսիդավորման կրճատման հետևանքով ֆերմերների բողոքի ակցիաներ տեղի ունեցան Ֆրանսիայում, Գերմանիայում, Բելգիայում, Նիդեռլանդներում, Իտալիայում, Իսպանիայում։

Միևնույն ժամանակ, քանի որ Եվրոպայում սոցիալական անհավասարության խնդիրն ավելի է խորանում, Բելգիայում, Գերմանիայում և Իսպանիայում հազարավոր մարդիկ դուրս են գալիս փողոց՝ պահանջելով ավելի մեծ պետական աջակցություն սոցիալական ոլորտում։Ըստ էության, եթե կառավարությունները չգտնեն երկարաժամկետ լուծումներ, ապա գործադուլներն ու բողոքի ակցիաները կշարունակվեն։

Այս խնդիրն ավելի է բարդանում այն պայմաններում, որ եվրոպական երկրների համայնքը բախվում է ժողովրդագրական ճգնաժամի երևույթի հետ։ Եվ քանի որ երիտասարդ աշխատողների թվի պակաս է զգացվում, որոնց վճարված հարկերից էլ պետք է գոյանան մեծ թվով տարեց մարդկանց կենսաթոշակները, ապա իրավիճակը բալանսավորելու համար բարձրացվում է կենսաթոշակային տարիքը։

Պատահական չէ, որ Ֆրանսիայում բողոքի զանգվածային ակցիաներ տեղի ունեցան կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ։ Հարյուր հազարավոր մարդիկ դուրս եկան փողոցներ՝ մասնակցելով ցույցերին։ Ըստ տարբեր աղբյուրների, միայն Փարիզում բողոքների որոշ օրերին մասնակիցների թիվը ուղղակի գերազանցեց 1 միլիոնը։

Ընդհանուր առմամբ, միգրացիայի դեմ ուղղված բողոքի ցույցերն ու ակցիաները Եվրոպայում դարձել են սոցիալական և քաղաքական դիսկուրսի կարևոր բաղադրիչ։ Միգրացիայի աճը հանգեցնում է բնակչության կազմի փոփոխության, անվտանգության խնդիրների և հասարակական դժգոհության ապաստանի քաղաքականության հանդեպ։

Միգրացիայի դեմ պարբերաբար բողոքի խոշոր դրսևորումներ են տեղի ունենում Գերմանիայում, Իտալիայում, Շվեդիայում, Ֆրանսիայում։

Բավական է, որ միգրանտների մասնակցությամբ որևէ միջադեպ տեղի ունենա, հակամիգրացիոն տրամադրությունները միանգամից կտրուկ սկսում են աճել։ Գերմանիայում և Շվեդիայում հակամիգրացիոն շարժումների ակտիվացման ֆոնին նույնիսկ որոշ դեպքերում բախումներ են գրանցվել։

Եվ ընդհանրապես, եվրոպական երկրներում հանրային ու քաղաքական բևեռացվածությունն այնպիսի բարձր մակարդակի վրա է, որ նույնիսկ փոքր միջադեպը կարող է շատ խոշոր բողոքի գործողությունների պատճառ դառնալ։

Օրինակ, երբ Սերբիայի Նովի Սադ քաղաքի երկաթուղային կայարանում ծածկի փլուզման հետևանքով 15 մարդ մահացավ, անցած տարվա նոյեմբերից մեկնարկեցին ուսանողների և ընդդիմության բողոքի ակցիաները։

Իսկ այս օրերին Բելգրադում անցկացվող ցույցերը հասել են իրենց պիկին, երբ մասնակիցների թիվն անցել է 100 հազարը։ Այս ամենի հետ մի շարք հարցեր են առաջանում նաև ներհայաստանյան իրականության հետ կապված: Ի մասնավորի, ստացվում է, որ համեմատաբար մի փոքր առիթը Եվրոպայում կարող է պատճառ դառնալ, որ հարյուր հազարավոր մարդիկ դուրս գան փողոց ու պահանջներ ներկայացնեն, սակայն Հայաստանում, երբ իշխանություններն ուղղակի մեր պետականությունը գլորում են անդունդը՝ անընդհատ զիջումներ կատարելով հակառակորդին, շատերը դեռ թմրության մեջ են...

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Լրահոս

Ռուսաստանն Ուկրաինային երկու ամիս ժամանակ է տվել Դոնբասից դուրս գալու համար․ Զելենսկի
Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Սիսիան ավտոճանապարհին ձյուն է տեղում
Երևան քաղաքի Սերո Խանզադյան փողոցում այրվում են տներ
Ռուսաստանը ճնշում է գործադրում ԱՄՆ-ի վրա՝ հայտարարելով, որ երկու ամսից կգրավի Դոնբասը. Զելենսկի
Իսրայելը դադարեցնում է Ֆրանսիայից զենքի գնումները
3500 զինվորականներով ամերիկյան դեսանտային նավը գտնվում է Հնդկական օվկիանոսում. CENTCOM
Վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը
Ժաննա Անդրեասյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի իր գործընկերոջ հետ
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է (տեսանյութ)
Առաջիկա օրերը վճռորոշ կլինեն, Իրանը գիտի դա. Հեգսեթ
Թրամփ. ԱՄՆ-ը չի օգնի այն երկրներին, որոնք չեն աջակցում Իրանի դեմ գործողությանը
Ես կազմակերպել եմ Արցախի ազատագրումը. Գեւորգ Գեւորգյանը 5 մլն դրամ գրավով ազատ արձակվեց
Միքայելի նկատմամբ կիրառվել է երկրից չբացակայելու խափանման միջոց, Դավիթը դեռ ՔԿ-ում է, հարցաքննում են
Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ը կհիշի Փարիզի կողմից իր երկինքը ավիացիայի համար բացելուց հրաժարվելը
Կարևոր
Եկեղեցու միջադեպի գործով ձերբակալված երկվորյակ եղբայրներից մեկն ազատ է արձակվել
Լեհաստանը հրաժարվել է Patriot համակարգը Մերձավոր Արևելք ուղարկելուց
Լավրով. Իրանական ճգնաժամը սպառնում է վերածվել ավելի լայն հակամարտության
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կպատասխանի Հայֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հարձակմանը
Bloomberg. Արաբական երկրները կարող են 200 միլիարդ դոլար կորցնել Մերձավոր Արևելքի հակամարտության պատճառով
Այս պահին միակ այլընտրանքը Սամվել Կարապետյանի ուժն է, սա է իրականությունը. Կարապետյան

Լրացուցիչ նորություններ

...

Քարոզարշավը մեկնարկել է, բայց ԿԸՀ-ն անկարող է վերահսկել. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Երկվորյակների պապը հայտնի գործիչ է եղել

«Հրապարակ»․ Անահիտ Ավանեսյանը զարմացրել է կուսակիցներին

«Հրապարակ»․ Դատախազությունը հաշտ է Նարեկ Մկրտչյանի եղբոր պատժի հետ

Նախ՝ կարելի է հայելու առջև կանգնել.... «Փաստ»

«Սրտիկով» պաստառներով հեղեղել են հանրապետությունը. «Փաստ»

Նորից ակտիվացնում են հայհոյախոսությունը, չարությունն ու ատելությունը. «Փաստ»

Ցանկություն կա թույլ չտալ, որ «Արարատ-Արմենիան» չեմպիոն դառնա. «Փաստ»

Իշխանության սրտի օլիգարխը չի վճարում շինարարներին. 2 նոր պատգամավոր կգործուղվեն խորհրդարան

«Հրապարակ»․ Կատարել են Փաշինյանի հրահանգը

«Հրապարակ»․ Հայաստանում եթե դու իշխանություն ունես, ուրեմն օրենքը դու ես

Ե՞րբ կմեկնարկեն ամառային զորակոչը և զորացրումը. «Փաստ»

Խոստովանական հայտարարություններ, որ նախանշում են անդունդ. «Փաստ»

Արտոնյալ արդարադատությո՞ւն. երբ օրենքը նույնը չէ բոլորի համար. «Փաստ»

Ինչպես են մի գիշերում «անկախ» դառնում. «Փաստ»

Պարզունակ, հնամաշ քարոզչական «հնարք». «Փաստ»

«Երեւանում մենք խնդիր չունենք, արխային». Հայկ Մարությանը գլուխ է գովացել. «Իրավունք»

«Հրապարակ»․ Շարունակվում է «ընտրակեղծարարներին» պատժելու գործընթացը

«Հրապարակ»․ Սասունի վախն են բռնում

«Հրապարակ»․ «Խառոշիներին» ուղարկում են «հանգստանալու»