Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Որոշ խոսացող գլուխներ «Սերժին մերժելով» չհասկացան, որ դա Հայաստանի դեմ իրականացված օպերացիայի փուլ է․ Արմեն Աշոտյան


Ներընդդիմադիր զարգացումներին վերաբերող վերջին հոդվածիցս հետո ուրախ եմ փաստել, որ մեր գործընկերները նույնպես վերադարձրեցին քննարկումները բովանդակային և փաստարկային դաշտ, առնվազն ֆլագման մեդիայի, ֆլագման հաղորդմանը, A մակարդակի հյուրի ձևաչափով։

Նրանք ճիշտ են հասկացել նաև այն հանգամանքը, որ բովանդակային քննարկումների իմաստով հարկ չկա կաշկանդվելու իմ՝ կալանավորված լինելու հանգամանքով, քանզի տվյալ պարագայում ես «զենք» եմ դիտարկում արգումենտացված պնդումները, այլ ոչ թե դրանք ներկայացնելու ձևաչափերը։ Իհարկե, եթե կարողանայի անձամբ և եթերում բարձրաձայնել տեսակետներս, ապա կուժաղացնեին դրանց էմոցիոնալ տպավորությունը, բայց ոչ ասելիքի խորությունը։

Շնորհակալ եմ զուգահեռաբար ինձ ուղղված ազատության մաղթանքների համար, մանավանդ, որ ժամանակին, ազատության մեջ գտնվելով, փակ ձևաչափերով քանիցս քննարկել եմ այս՝ իրար չհարվածելու թեման՝ երկրորդ նախագահի պատկան ներկայացուցիչների հետ։

Էպիստոլյար ժանրի կանոններին համապատասխան այս ներածությունից հետո թույլ տվեք անցնել բուն ասելիքին, որը, ընթերցողի գործը հեշտացնելու համար, կներկայացնեմ մեր գործընկերների կողմից առաջ քաշվող թեզերի ժամանակագրական վերլուծությամբ։

Եվ այսպես։

1. 1998-2008 թվականներ։ Երկրորդ նախագահի պաշտոնավարման ժամանակահատվածն, անշուշտ, լի է ոչ միայն դժվարություններով, մարտահրավերներով, մեզ բաժին հասած ողբերգական իրադարձություններով, այլև դրանք հաղթահարելու, Հայաստանի արտաքին, անվտանգային, պաշտպանական, տնտեսական ոլորտների հաջողությունների պատմություններով, որոնց բաղկացուցիչ և կարևոր մաս է կազմել նաև Հանրապետականը։ Որպես երկրորդ նախագահի քաղաքական հենարան՝ այդ տարիների կառավարության ղեկավարների (Վազգեն Սարգսյան և Անդրանիկ Մարգարյան), անվտանգային և քաղաքական առանցքային պատասխանատուների (Սերժ Սարգսյան) հանգուցային դերակատարությամբ։ Որպես թե՛ 1998-ի, թե՛ 2003-ի ընտրություններին Ռոբերտ Քոչարյանի առաջադրման և հաղթանակների հուսալի դաշնակից։ Ուստի, երկրորդ նախագահի պաշտոնավարման տարիների հաջողությունները, որոնց մասին միակողմանիորեն այդքան սիրում են հիշեցնել մեր գործընկերները, ինչպես նաև հանրության կողմից առ այսօր բարձրաձայնվող խնդիրները, նաև մերն են։

2. 2008-2018 թվականներ։ Մեր գործընկերների փորձերը՝ այդ ժամանակահատվածը ներկայացնել որպես երկրորդ նախագահի՝ քաղաքականությամբ չզբաղվելու, ու, միևնույն է, մեր կողմից թիրախավորվելու տարիներ, մեղմ ասած, իրականության հետ աղերս չունեն։

Եվ այստեղ ամենաուժեղ փաստարկը հենց երկրորդ նախագահի՝ տարիներ առաջ արած հայտարարությունն էր առ այն, որ նա չի պատրաստվում դառնալ Հայաստանի ամենաերիտասարդ թոշակառուն։ Ասեց և արեց: Այդ 10 տարիների ընթացքում նախագահ Քոչարյանի ներկայաթյունը շեշտված էր Հայաստանի քաղաքական կյանքում և այն հիմնականում ուղղված էր հենց նախագահ Սարգսյանի քաղաքականության դեմ։ Այդ մասին էին տարբեր առիթներով արված իր հրապարակային հայտարարությունները, այդ տարիներին իր հետ շաղկապվող քաղաքական որոշ ուժերի ընդդիմադիր ակտիվությունը, այդ քարոզչական թելը թելող, Նիկոլի ՀԺ-ից ոճով, զրպարտություններով և շանտաժով չտարբերվող մի շարք կայքերի թունավոր հակաքարոզչությունը Սերժ Սարգսյանի և Հանրապետականի դեմ: (Ի դեպ, երկրորդ նախագահին սատարող այդ կայքերից մեկում աշխատած, երրորդի դեմ անզուսպ լեղարձակող գրչակներից մեկն այսօր զբաղեցնում է ՀՀ ԱԽ քարտուղարի պաշտոնը։ (Совпадение? )

Ավելին, 2011 թվականի սեպտեմբերին նախագահ Քոչարյանը հայտարարեց, որ չի բացառում ակտիվ քաղաքականություն իր վերադարձը։ Իսկ գուցե բուրժուադեմոկրատական հեղափոխություն անող, երրորդ նախագահի դեմ ագրեսիվ գործողություններ նախաձեռնած եռյակում նախագահ Քոչարյանի հետ այդ ժամանակ ասոցացվող երկու կուսակցությունների ներկայությունը նույնպե՞ս պատահականություն էր։ Ի մի բերելով այս ժամանակահատվածը՝ ափսոսանքով փաստեմ, որ այդ ընթացքում ապատեղեկատվության և հակաքարոզչության մակարդակը առնվազն թույլ չի տալիս մեկ կողմին ներկայանալ որպես «թիրախ» կամ «զոհ»։

3. 2018-ի մարտ-մայիս։ Շնորհակալ եմ մեր գործընկերներին, որ փաստացի բաց խոստովանեցին, որ «Սերժն ա բերել Նիկոլին» կեղծ պնդումը և դրա հետևողական տարածումը իրենց աշխատանքային կաբինետներից է իրականացվել։ Մենք էլ զարմանում էինք, թե որտեղի՞ց այդ միֆը մեյդան եկավ ու դեռ միամտաբար քննարկում այդ հարցը մեր ընդդիմադիր գործընկերների հետ։ Պատկերացնում եմ, թե հոգու խորքում ոնց էին զվարճանում իմ միամտության վրա։ Ուզում եմ անկեղծորեն հասկանալ, թե ինչո՞ւ է այդ կեղծ և նենգ հակաքարոզչությունն ուղղվել մեր դեմ, ո՞րն էր մեջքից մեզ խփելու նման կասկածելի հնարքի շարժառիթը։ Չէ՞ որ մեր գործընկերներից շատերը իրենց, ոչ թե Սարգսյանի կամքով էին 2018-ին հայտնվել «Սերժ մերժողների» էքզալտացված շարքերում։ Չէ՞ որ այդ ժամանակ նրանք չէին խորշում Նիկոլի ձեռքերով երրորդ նախագահին պաշտոնանկ անելու շանսից։ Չէ՞ որ դա փաստացի իրենց կողմից այդքան երկրպագվող գեոպոլիտիկ կենտրոնի սրտով էր։

Ի վերջո, մենք ի՞նչ մեղք ունեինք, որ «Սերժին մերժելուց» հետո նրանք չկարողացան «պերեխվատ» անել «հեղափոխությունը»։ Որ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո իրադարձություններն իրենց ուզած սցենարով չգնացին։ Որ 2018-ի մայիսի 1-ին Հանրապետականի՝ ինքնազոհաբար Նիկոլին դեմ քվեարկելու շնորհիվ ժամանակ շահելուց նրանք չօգտվեցին։ Որ հայտնի մայրաքաղաքում կարծեցին, որ ոչինչ, Նիկոլի հետ էլ լեզու կգտնեն, а куда он денется՝ սկզբունքով։

Ձեր որոշ խոսացող գլուխներ անգամ Արցախի կորստից հետո պնդում են, որ «Սերժին մերժելը ճիշտ էր, Նիկոլի վարչապետությունն էր սխալ»՝ ինքնախաբեությամբ և գոնե ռետրոսպեկտիվ չհասկանալով, որ դա Հայաստանի դեմ իրականացված օպերացիայի նույն փուլերն էին։

Ի դեպ, այդ օրերին նախագահ Քոչարյանի կողմից արտահայտված և բրենդային դարձած ձևակերպումը, թե «իշխանությունը ճամպրուկ չէ, որ փոխանցեն Փաշինյանին»՝ հիշու՞մ եք, երբ է արվել։ Ասեմ. 2018-ի ապրիլի 29-ին, Սերժ Սարգսյանի հրաժարականից 6 օր անց։ Կարո՞ղ եմ հարցնել. եթե դեմ էիք Սարգսյանին պարտադրվող հրաժարականին, ինչո՞ւ մինչ այդ հանրային սատարում չդրսևորվեց։

4. 2021-ի արտահերթ ընտրություններ։ Այս ժամանակահատվածին վերաբերող ռետրոսպեկտիվ գնահատականները նույնպես զարմանք առաջացրեցին ինձ մոտ։ Նախ, 2026-ի ընտրություններով հաղթել-չհաղթելու հնարավորությանը անդրադառնալ և 2021-ին նույն պատմության վերագնհատումը իրականացնել «Հանրապետականը երկու անգամ պարտվել է» թեզով՝ ընդհանրապես համոզիչ չէ, որովհետև ո՛չ 2018-ին, ո՛չ էլ 2021-ին Հանրապետականը ընտրություններով ոչ հաղթանակ է խոստացել, ոչ էլ իրատեսական է համարել այն։

Ավելին, հիշեք, խնդրում եմ, որ երբ դուք ուզում էիք գնալ ընտրությունների, իսկ մենք դեռ ձեզ խնդրում էինք դա չանել, ձեր ճամբարից սկսեցիք մեզ մեղադրել, որ ձեզ իբր մենակ ենք թողնում, որ իբր Նիկոլի դեմ վախենում ենք գնալ, որ իբր Նիկոլին հեռացնելուն դեմ ենք։ Ես 100 տոկոսով գիտեմ, որ վերջին պահին կայացված ՀՀԿ-ի որոշումը՝ մասնակցել այդ ընտրություններին (ինչին ես, մեկ է, դեմ եմ քվեարկել) ամբողջությամբ ընդունելի է եղել երկրորդ նախագահի կողմից։ Իսկ հիմա էլ մեզ ասում էք, թե «խանգարեցինք ձեր մաթեմատիկայի՞ն»։ Էդ ո՞նց։ Որ մենք չմասնակցեինք, դուք հաղթելո՞ւ էիք Նիկոլին։ Չէ՞ որ նույն երկրորդ նախագահն իր վերջին ասուլիսում ասաց, որ մեր հիպոթետիկ միավորումից սիներգիա չի լինի, որ մեր և ձեր ընտրողները մի մասով տարբեր են, որ մեր ձայների մի մասը ձեզ անհասանելի է (և հակառակը):

Ուստի, տղերք ջան, դուք ձեզանից խոսացեք. մենք վատն ենք, «նախկին» ենք, 2 անգամ պարտվել ենք ընտրություններում, «Նիկոլ ենք բերել», «ձեզ խանգարում ենք»… Հիմա որ մենք վերանանք, մահանանք, բանտարկվենք, լռենք, դուք ընտրություններով Նիկոլին հաղթելո՞ւ եք…

2026-ի մասին հիմա էլ չեմ գրում։ Կրկնեմ, նախագահ Քոչարյանը մինչ ասուլիսը լավ գիտեր նախագահ Սարգսյանի և Հանրապետականի մոտեցումները։ Իսկ կարո՞ղ է, այդուհանդերձ, մեր, ժամանակին՝ պրոդրոմալ, իսկ հիմա՝ ակտիվ մանիֆեստացվող տարաձայնությունների պատճառը ա՞յլ տեղ է։ Կարո՞ղ է դրանք գլոբալ գեոպոլիտիկ տեղաշարժերից լոկալ դեֆորմացիաների հետևանք է։

Չգիտեմ, մտածելու է…

Հետգրության փոխարեն։ Ցանկացած նորմալ երկրներում, այն էլ՝ փոքր, նախկին նախագահները ազգային հարստություն են։ ԲՈԼՈՐԸ։ Անկախ քաղաքական և գաղափարական տարաձայնություններից։ Թե՛ առաջինը, թե՛ երկրորդը, թե՛ երրորդը։ Իրենց փորձով, գիտելիքով, կապերով, իմաստնությամբ և ավանդով։ Ու հիմա էլ չմեղադրեք ինձ «լևոնական» լինելու մեջ։ «Բուրժուադեմոկրատական հեղափոխության» ականջը կանչի։ Մանավանդ, որ ՀԱԿ-ի գործընկերներն ինձ համար հարազատ, ձեր ֆլագման մեդիայի տաղավարներում վաղուց ավելի հաճախ են հյուրընկալվում, քան Հանրապետականները։ Ու ես իրենց էլ եմ ունկնդրում։

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Ձորաղբյուր» ՏԿՀ

01.03.2025

Լրահոս

Որքան է արժեցել ԱՄՆ-ին Իրանի դեմ գործողությունը
Մոսկվայից ուղիղ մեղադրանք․ Փաշինյանը կտրում է կապերը Ռուսաստանի հետ
Ուկրաինան ռազմական պարտություն է կրել․ Թրամփ. Ադրբեջանի տարածքով ՀՀ հացահատիկ է եկել
Աղետ Հնդկաստանում․ փոթորիկը շրջել է զբոսաշրջային նավը
Ուղիղ․ Ինչպե՞ս է նշվում Աշխատավորի օրը Երևանում
Ադրբեջանում ԵՄ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Հայաստանի վերաբերյալ բանաձև ընդունելու պատճառով
Կարևոր
Ադրբեջանի ԱԳՆ-ը բողոքի նոտա է հղել ԵՄ դեսպանին՝ Հայաստանի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևի համար
ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը կստուգի «Ֆուկուսիմա Դաիչի» ատոմակայանից օվկիանոս ջրի արտանետումը
Ֆրանսիայում Հայաստանի նոր դեսպանատան շենքի վրա խորհրդանշական ցանկապատը կատարյալ կերպով ամփոփում է Փաշինյանի և Միրզոյանի արտաքին քաղաքականության արդյունքները․ Հայկ Խալաթյան
Սպանության նախապատրաստություն․ Անչափահասի են վրաերթի ենթարկել
Եռաբլուրի մաշված դրոշներն արցախցիները կփոխեն նորերով. Ով է վճարում Եվրոպական գագաթնաժողովի ծախսերը
Վենեսուելան համաձայնագրեր է կնքել ամերիկյան էներգետիկ ընկերությունների հետ
ԱՄՆ-ը Եվրոպայում տեղակայել է մոտ 80,000 զինվորական
JW. ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի միջև լարվածության սրումը կարող է վերածվել հակամարտության
Խոշոր վթարային ջրանջատումներ են Երևանի 4 վարչական շրջաններում
Վրաստանը հայտարարել է, որ երկիրը ապագայում կշարունակի բախվել հեղափոխության փորձերի
Կարիերայիս ավարտը մոտենում է. եկեք վայելենք յուրաքանչյուր հանդիպումը․ Ռոնալդու
Ֆրանսիացիներն էլ են զարմացել՝ դեսպանատան բացմանը ֆրանսահայերը չեն եղել. «Հրապարակ»
Ինչպես են արդարանում փոխհատուցում ստացած Կիրանցի բնակիչները. «Հրապարակ»
Ովքեր են գալու, ինչ օրակարգ կա և ով է վճարում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ծախսերը. «Ժողովուրդ»

Լրացուցիչ նորություններ

...

Մոսկվայից ուղիղ մեղադրանք․ Փաշինյանը կտրում է կապերը Ռուսաստանի հետ

Վտանգավոր է լինելու․ հունիսի 7-ին Արևմուտքը և Ռուսաստանը բախվելու են Հայաստանի տարածքում (տեսանյութ)

«Ուժեղ Հայաստան»-ը նախատեսում է հավաքներ կազմակերպել

Սամվել Կարապետյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ կապվող ձայնագրությունների մասին (տեսանյութ)

Ի՞նչ պետք է պայմանավորվեն թուրքի հետ, երբ մեր երեխաներին են կոտորել․ տիկին Լիդա

Լույսը վառի՛ր. Այցելուն

Պատերազմի մասին ինչ հայտարարություն արել եմ, ուժի մեջ է. ԱՀԾ պետ

ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը շարունակվում է

ՈւՂԻՂ. ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

Ի՞նչ օրակարգով էր ադրբեջանական պատվիրակությունը եկել ՀՀ. հայ ո՞ր գործարարների հետ են հանդիպել

Արծվաշենը և Լեռնային Ղարաբաղը նույնացնելը ոչ միայն պատմականորեն անհիմն է, այլև քաղաքականորեն վտանգավոր. քաղաքագետ

ՈւՂԻՂ. ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

Իրանի նախկին արտգործնախարարը սպառնացել է Ադրբեջանին. Սամվել Ալեքսանյանը միս կներկրի Հնդկաստանից

Ո՞ր գործարարներն էին հանդիպել Ադրբեջանի փոխվարչապետին. Հարց Փաշինյանին

Մարալիկում ինչու՞ են խաբել երեխաներին տարել իբր բանավեճի, բայց բերել ձեր բանախոսությանը

Հնարավո՞ր է ընտրություններից առաջ գերիները վերադարձվեն. Փաշինյանը մանրամասնել է

Գազը մատակարարվում է ՌԴ–ից և, Լարսի փակ լինելու պատճառով, չէր եկել, քիչ էր. Գևորգյան

Ըստ նոր սոցհարցման՝ ովքեր կլինեն ԱԺ-ում

Փաշինյանն ինչո՞ւ չի բարձրաձայնում Արցախի եկեղեցիների քանդման հարցը

Մարդիկ երբեմն փորձում են դեմոնիզացնել բանկային համակարգը ինչը շատ վտանգավոր երևույթ է. Փաշինյան