Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ինչո՞ւ և ե՞րբ սկսվեցին խոսակցությունները կոնկրետ նոր Սահմանադրության մասին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սահմանադրության թեմայի խմորն սկսել է ավելի ու ավելի շատ «ջուր քաշել»: Բայց մինչ փոփոխությունների թեմային անդրադառնալը եկեք չալարենք և, ինչպես ասում են, հատիկը զատենք որոմից:

Նախ՝ հակիրճ «պատմական էքսկուրս»: Հայաստանի Սահմանադրությունն ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին հանրաքվեով:

Հետագայում ՀՀ Սահմանադրությունը երկու անգամ, հասկանալի է, նույնպես հանրաքվեներով, ենթարկվել է փոփոխությունների. ա) 2005 թվականին, երբ նախագահական կառավարման մոդելը փոխարինվեց կիսանախագահականով՝ ԱԺ դերի մեծացմամբ, բ) 2015 թվականին, երբ կիսանախագահական կառավարման մոդելը փոխարինվեց խորհրդարանականով, կատարվեցին մի շարք այլ փոփոխություններ՝ պետական տարբեր կառույցների սահմանադրականացման հետ կապված (ՄԻՊ, ԲԴԽ և այլն):

Այսինքն, մինչև օրս գործում է 1995 թվականի հուլիսի 5-ին ընդունված Սահմանադրությունը՝ 2005 և 2015 թթ. կատարված փոփոխություններով:

Փաշինյանն ինքը ժամանակին հայտարարում էր, թե 2015 թ. փոփոխություններով Սահմանադրությունը «Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյում է»:

Բայց դա չխանգարեց, որ Փաշինյանը իրեն ոչ միայն չափազանց հարմարավետ զգա ոչ իր համար «կարված կոստյումով», այլև ժամանակ առ ժամանակ ուզուրպացնի պետական իշխանությունը, օրինակ՝ խորհրդարանի վրա գրոհ նախաձեռնելով (2018 թ. հոկտեմբեր), դատարանների վրա հարձակվելով (2019 թ. մայիս), ոտնահարելով Սահմանադրության բազմաթիվ պահանջներ, այդ թվում՝ պետության տարածքային ամբողջականության, ինքնիշխան տարածքի փոփոխության հետ կապված (այսպես կոչված՝ «սահմանազատում»):

Բայց հիմա բուն հարցն այլ է:Իսկ հարցն այդ այն է, որ երբ Փաշինյանն օրերս հանրայնացրեց տարբեր տարիների իր վիճելի ֆեյսբուքյան «փիլիսոփայական» գրառումներից հյուսված աջաբսանդալը՝ «գաղափարախոսական ուղերձը», շատ փորձագետներ միաբերան ու անվարան ընդգծեցին, որ նա պարզապես կատարում է ՀՀ գործող Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ Ալիևի պահանջը:

Մեր մեջ ասած, դա այնքան ակնհայտ է, որ նույնիսկ հավելյալ հիմնավորումների կարիք չունի:Բայց Փաշինյանի «կռուտիտային» քարոզիչները շրջանառության մեջ դրեցին մի զգլխիչ «թեզ», թե Փաշինյանը դեռ շատ ավելի վաղ, օրինակ՝ 2019 թվականին էր խոսում Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտության մասին, անգամ փոփոխություններ նախապատրաստելու հանձնաժողով էին ձևավորում, հետո անգամ հանրաքվեի պատրաստություն էին տեսնում (նույնիսկ բուկլետներ էին տպել), բայց «կովիդի» համաճարակն ու 2020-ի աղետաբեր պատերազմը խանգարեցին այդ մտահղացումների իրականացմանը:

Ուստի, հիմա են վերադարձել 5-6 տարի առաջվա մտքերին: Ասել կուզի՝ դա իրենց վաղեմի վարդագույն երազանքն էր, ու իրենք Ալիևի հրամանները չեն կատարում:Սակայն այս զուտ քարոզչական թեզը պարզապես չի դիմանում քննադատության. այն պարզունակ մանիպուլ յացիա է:

Եվ ահա թե որտեղ է թաղված «շան գլուխը»:Այո, նախկինում, նախքան պատերազմը, Փաշինյանն ու ՔՊ-ն իսկապես խոսում էին Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին ու, այո, դրան ուղղված պատրաստություններ էլ էին տեսնում: Բայց:

Կրկնում ենք՝ խոսքը բացառապես որոշակի փոփոխությունների մասին է: Հիմա թե՛ Փաշինյանը, թե՛ նրա ՔՊ-ն խոսում են լրիվ նոր Սահմանադրություն գրելու և ընդունելու մասին: Իսկ դա էապես այլ բան է, քան Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելը:

Այսինքն, Փաշինյանն ու ՔՊ-ն ցանկանում են չեղարկել, «ջրել», ոչնչացնել գործող Սահմանադրությունը և ընդունել բոլորովին այլ կամ լրիվ նոր, իսկ այդ «նախաձեռնության» ուղղորդողի պարագան նկատի ունենալով՝ «թափ-թազա» Սահմանադրություն:Սա՛ է խնդիրը:

Ավելին, այստեղ կա նաև ուրիշ շատ կարևոր նրբություն, թե ինչու չի կարող աշխատել փոփոխությունների տարբերակը, և ինչու է նոր Սահմանադրության ընդունումը Ալիևի պահանջ:

Բանն այն է, որ գործող Սահմանադրության նախաբանը հղում է անում Հայաստանի Հանրապետության ձևավորման հիմնարար փաստաթղթին՝ Անկախության հռչակագրին, որն արտացոլում է և՛ Արցախի հայության ինքնորոշման իրավունքը, և՛ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը, և՛ ՀՀ-ի՝ զինված ուժեր ունենալու սուվերեն իրավունքը:

Իսկ Սահմանադրության նախաբանը, հղումով հանդերձ, անփոփոխելի է: Նմանապես անփոփոխելի են Սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ և այդ իմպերատիվը սահմանող 203-րդ հոդվածները: Այսինքն, զուտ փոփոխություններով նշյալ թեզերը հանել հնարավոր չէր:Ուրեմն, ինչպե՞ս անել, որ և՛ իրենց «կիրթ ու կառուցողական» Ալիևի պահանջը կատարեն, և՛ շրջանցեն այդ անշրջանցելի թվացող իմպերատիվ նորմերը:

Շատ պարզ, եթե ոչ՝ պարզունակ. վերցնել և ընդհանրապես հեչ անել գործող Սահմանադրությունը ու տեղն ընդունել լրիվ նորը: Հենց դա անելու ցրցամն էլ տալիս էր Նիկոլ Փաշինյանը:

Այսինքն, չկա հին Սահմանադրությունը, չկա և իր նախաբանը՝ Անկախության հռչակագրին հղումով ու անփոփոխելի հոդվածներով:

Ընդսմին. Սահմանադրության մեջ փոփոխություններ անելը մեկ բան է, իսկ զրոյից լրիվ նոր Սահմանադրություն գրելն ու ընդունելը՝ բոլորովին այլ բան:Իսկ «նոր Սահմանադրության» մասին Փաշինյանն ու նրա ՔՊ-ն սկսեցին խոսել միայն այն բանից հետո, երբ Ալիևը նման պահանջ առաջ քաշեց: Այնպես որ, մնացյալը սովորական «մուտիտներ» ու մանիպուլ յացիաներ են:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր
Արսեն Զախարյանը գոլի հեղինակ է դարձել Եվրոպա լիգայի խաղում
ՊԵԿ-ում քննարկվել են ԱՄՆ-ի հետ մաքսային և սահմանային անվտանգության ծրագրերը
Մոսկվան և Կիևը պայմանավորվել են հրադադարի շուրջ՝ խաղաղ բնակիչներին տարհանելու համար
Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը
Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ
Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանը
Նրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին
«Կիմ Չեն ընյան» ընտրություններ. շատերը վախենում են Նիկոլի տեռորից. Համբարյան
Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են
ԹՐԻՓՓ համաձայնագիրը հասավ ԱԺ․ Գաղտնի հաշիվների մեղադրանքներ՝ Քուշների հասցեին
Դատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը
Հորդանանում զինված հարձակում է տեղի ունեցել
Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին
Այս ամառ Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել
Կիևին՝ ՆԱՏՕ-ից հրաժարվելու առաջարկ, Չինաստանի նոր քայլերը Թայվանի շուրջ, Մակրոնը վիրավորել է Թրամփին
Հնդկաստանը ողջունում է հայ-ադրբեջանական հարաբերություններում արձանագրված առաջընթացը
Քարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ին
Քաղցկեղի դեմ անհատականացված պատվաստանյութ․ փորձարկումը ցույց է տվել մահվան ռիսկի 42%-ով նվազում
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան

Լրացուցիչ նորություններ

...

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը

Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին

Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում

Եվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու Ֆրանսիայում

Կիևը հրթիռակոծվում է, Պուտինը պատրաստ է բանակցել․ Եվրոպան փնտրում է իր դերը

Հուսով ենք՝ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Թրամփը Կիևի վրա ռուսական հարձակման ձախողման մեջ մեղադրել է մի «հիմար գեներալի»

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը

Կեղծ հայտարարություններ ու խարդախություն. ԵՄ-ն պաշտոնական հետաքննություն է սկսել Booking.com-ի դեմ

ԹՐԻՓՓ, ՀԱՊԿ և 1,2 մլրդ դրամի գույք․ Հայաստանի շուրջ օրվա գլխավոր թեմաները

Քրվարույթ՝ Մասիսի ՔՊ-ական թեկնածուի նկատմամբ. Ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականը

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո