Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Պոզով եւ պոչով կոռուպցիայի» դեմ պայքարը սահմանափակվում է ընդամենը 300 հազար դրամ տուգանքով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Հեղափոխական «պոզով եւ պոչով կոռուպցիայի» դեմ պայքարը սահմանափակվում է ընդամենը 300 հազար դրամ տուգանքով։ Այս անգամ թիրախում է Իջեւանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը։


Բանն այն է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ուսումնասիրում է infocom.am-ի՝ «Իջեւան համայնքը 275 մլն դրամի գնումներ է կատարել անդամներին փոխկապակցված ընկերություններից» հրապարակումը։


«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է, որ ըստ հրապարակման մեջ շրջանառվող տեղեկատվության՝ Իջեւանի համայնքապետարանը 2022-2025 թվականներին 193 մլն ՀՀ դրամի գնման պայմանագրեր է կնքել համայնքի ավագանու անդամ Խաչատուր Աթաբեկյանի հոր` «Արտարս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ:


Համայնքապետարանը նույն ժամանակահատվածում եւս 79.8 մլն ՀՀ դրամի գնման պայմանագրեր է կնքել համայնքի ավագանու մեկ այլ անդամի՝ Խաչատուր Համզյանի հետ փոխկապակցված «Խաչմիշշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ու «Փառանձեմ Նազինյան» անհատ ձեռնարկատիրոջ հետ:


Բացի դրանից, համայնքապետարանը 2024 թվականին համայնքի ավագանու անդամ Նաիրի Ջանվելյանի հետ՝ որպես անհատ ձեռնարկատիրոջ, կնքել է աշխատանքների ձեռքբերման պայմանագիր՝ 980 000 ՀՀ դրամ արժեքով:


Հրապարակման հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրականացրել է համալիր ուսումնասիրություն՝ քննարկված բոլոր դրվագներով: Հանձնաժողովը հրապարակման առարկան ուսումնասիրել է իրականացված գնումների ընթացակարգերի եւ համայնքի ղեկավարի շահերի բախման կարգավորումների համատեքստում:


Հանձնաժողովն իրեն հասանելի տեղեկատվական աղբյուրների, գնումների տեղեկագրի տվյալների ուսումնասիրության արդյունքում արձանագրել է, որ Արթուր Ճաղարյանը` որպես համայնքի ղեկավար եւ պատվիրատուի ղեկավար, 2022-2024 թվականներին համայնքի կարիքների համար շինարարական աշխատանքների ձեռքբերման նպատակով «Արտարս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել է գնման չորս պայմանագիր:


Իջեւան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի եւ համայնքի ավագանու անդամ Խաչատուր Աթաբեկյանի միջեւ, նույն կուսակցության անդամ լինելու հիմքով, առկա է քաղաքական կապ:


Միեւնույն ժամանակ, Խաչատուր Աթաբեկյանը անձնական հարաբերություններով է կապված «Արտարս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միակ մասնակից եւ գործադիր մարմնի ղեկավար Արթուր Աթաբեկյանի հետ: Այդուհանդերձ, հաշվի առնելով պայմանագրերի կնքման ժամկետները, վարչական տույժ նշանակելու հիմքերը բացակայել են:


Հրապարակման մեկ այլ դրվագի ուսումնասիրությամբ, Հանձնաժողովը պարզել է, որ Արթուր Ճաղարյանը` որպես համայնքի ղեկավար եւ պատվիրատուի ղեկավար, 2022 թվականին եւ 2024 թվականին համայնքի կարիքների համար հիմնանորոգման աշխատանքների եւ տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման նպատակով «Խաչմիշշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել է երեք գնման պայմանագիր:


Արթուր Ճաղարյանի եւ Իջեւան համայնքի ավագանու անդամ Խաչատուր Համզյանի միջեւ առկա են քաղաքական հարաբերություններ՝ նույն կուսակցության անդամ լինելու հիմքով: Պայմանագրերի կնքման ժամանակահատվածում Խաչատուր Համզյանը հանդիսացել է «Խաչմիշշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործադիր մարմնի ղեկավարը:


Կնքված մեկ պայմանագրի դեպքում վերջինս հանդիսացել է նաեւ ընկերության միակ մասնակիցը:Հրապարակման վերջին դրվագով պարզվել է, որ Արթուր Ճաղարյանը 2024 թվականին ծառայության գնման պայմանագիր է կնքել նաեւ Իջեւան համայնքի ավագանու անդամ Նաիրի Ջանվելյանի հետ:


Վերջիններիս միջեւ եւս առկա է քաղաքական կապ՝ նույն կուսակցության անդամ լինելու հիմքով:


Նախքան «Հանրային ծառայության մասին» օրենքում 2022 թվականի դեկտեմբերի 7-ին կատարված փոփոխությունների ուժի մեջ մտնելը՝ 2023 թվականի հունվարի 2-ի , պաշտոն զբաղեցնող անձի հետ փոխկապակցված անձանց շրջանակը հիմնականում ներառում էր պաշտոն զբաղեցնող անձի հետ ազգակցական կամ խնամիական կապերով կապված անձանց:


Այդ համատեքստում, նշված ժամանակահատվածում համայնքի ղեկավարը, համայնքի ավագանու անդամի կամ նրա հետ փոխկապակցված անձանց հետ կնքված պայմանագրերի մասով, շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին Հանձնաժողով գրավոր հայտարարություն ներկայացնելու պարտավորություն չի ունեցել:Ելնելով վերոգրյալից՝ Արթուր Ճաղարյանն ունեցել է պարտավորություն՝ «Խաչմիշշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության եւ «Նաիրի Ջանվելյան» Ա/Ձ-ի հետ մեկական պայմանագրերի կնքման շրջանակում Հանձնաժողով ներկայացնել շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին գրավոր հայտարարություն, ինչը, սակայն, չի կատարվել:


Շահերի բախման վերաբերյալ կարգավորումները խախտելու հիմքով՝ Արթուր Ճաղարյանի նկատմամբ հարուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ, եւ կիրառվել է վարչական տույժ՝ 300 հազար դրամ»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Միլիարդներով սպառազինություն հանձնած իշխանությունը վառելիքի որակից, փամփուշտից է խոսում․ Աբրահամյան
«Հրապարակ»․ Անվճար միջոցառում՝ վճարովիի անվան տակ
ՀՀ Կառավարության վերջնական կազմը պետք է ձևավորվի մինչև սեպտեմբերի 3-ը․ իշխանական կաբինետում սպասում են վերանշանակումների․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ո՞րն էր դեսպանի հետկանչի պատճառը, ո՞վ կփոխարինի նրան
«Հրապարակ»․ Ովքեր փորեցին «Ուժեղ Հայաստանի» թեկնածուների ոտքի տակ
«Հրապարակ»․ Դատարանը մերժել է Վահե Հակոբյանի հայցը
ՔՊ-ն հետ է քաշվում․ իշխանությունը պատրաստվում է ապահովել «Ուժեղ Հայաստանի» երկու հանձնաժողովների նախագահների ընտրությունը․ «Ժողովուրդ»
Լավ լուր՝ չընդունված դիմորդների համար․ ի՞նչ է պետք անել մինչև օգոստոսի 24-ը
Ինչպես պաշտպանվել շոգից. մի քանի խորհուրդ
5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի ափերի մոտ
Մոսկվայում այլանդակներ են անվանել Ուկրաինայի ղեկավարությանը
Սա ընտանեկան բռնության տեսակ է․ հորդորում եմ Աննա Հակոբյանին հետևողական լինել․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
Ֆինանսական հաջողությունը շատ մոտ է. օգոստոսի վերջին կենդանակերպի որոշ նշաններ փող կունենան
Հարձակվել են դպրոցներից մեկի վրա Շվեդիայում. Կան վիրավորներ
Մեր աչքի առջև տեղի է ունենում դարի ողբերգությունը. Սաակաշվիլին` Վերին Լարսի մասին
Սպասե՛ք, Փաշինյանը գա ԱԺ՝ բարեվարքությունից բան չի մնա․ է՛լ հայհոյանք, է՛լ անկարգություն. Հակոբյան
Ավետիք Չալաբյանը դատարանից ազատ է արձակվել.Մոսկվան զգուշացրել է Թուրքիային (տեսանյութ)
Ոստիկանության գվարդիայի ծառայողները քաղաքացուն են վերադարձրել կորցրած 3600 դոլար գումարը
Կարևոր
Դատախազությունը կբողոքարկի Ավետիք Չալաբյանին ազատ արձակելու որոշումը
Ռուսաստանը երկրորդ գիշերն անընդմեջ հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանին գտնվող անցակետին

Լրացուցիչ նորություններ

...

«Հրապարակ»․ Անվճար միջոցառում՝ վճարովիի անվան տակ

«Հրապարակ»․ Ո՞րն էր դեսպանի հետկանչի պատճառը, ո՞վ կփոխարինի նրան

«Հրապարակ»․ Ովքեր փորեցին «Ուժեղ Հայաստանի» թեկնածուների ոտքի տակ

«Հրապարակ»․ Դատարանը մերժել է Վահե Հակոբյանի հայցը

ՔՊ-ն հետ է քաշվում․ իշխանությունը պատրաստվում է ապահովել «Ուժեղ Հայաստանի» երկու հանձնաժողովների նախագահների ընտրությունը․ «Ժողովուրդ»

Փաշինյանը որոշել է հետ կանչել ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին

«Ժողովուրդ». Իրավապահները մտահոգված են նոր հաշվեհարդարներով․ Աջափնյակի կրակոցների գործով վտանգը դեռ չի չեզոքացվել

«Ժողովուրդ». ՌԴ-ում ՀՀ դեսպանին Փաշինյանը հետ է կանչել. ի՞նչ է սպասվում Գուրգեն Արսենյանին

«Հրապարակ»․ Սկանդալային դեպք` Արագածոտնի մարզի դատարանում

«Հրապարակ»․ Պապիկյանի դեմ բունտ է հասունանում

«Ժողովուրդ». ՔՊ-ում դեմ են Դավիթ Ղազինյանի ընտրությանը․ գլխավոր դատախազը կարող է ԱԺ գալ նրա «հետևից»

«Ժողովուրդ». Ո՞վ է ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը և ի՞նչ ունեցվածք ունի

«Ժողովուրդ». ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահի թեկնածու Մարիա Կարապետյանի սկանդալները

«Ժողովուրդ». ՔՊ պատգամավոր Թագուհի Ղազարյանը սխալ թվեր է հրապարակել ամբիոնից

«Հրապարակ»․ ՔՊ-ն որոշել է ԱԺ պաշտոններում ընտրությունը սերիալի վերածել

Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանի ու մարզերի բազմաթիվ հասցեներում

Երիտասարդ զինվորների մահվան թվերը Քննչականը «գաղտնիք» է համարում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ ՊՆ-ն փոթորկվել է. Պապիկյանը քավության նոխազներ է զոհաբերում

«Հրապարակ». Ում հետ է նույն խցում նստած Արեգնազ Մանուկյանը

«Հրապարակ»․ Զինվորնե՞ր են թունավորվել