Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Որևէ չափելի խոստում կատարված չէ. երբ վիճակը վատանում է, իսկ քաղաքականությունը չի տալիս արդյունքներ, նորից անցնում են բացահայտ մանիպուլյացիայի և կեղծիքի». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Երրորդ և հաջորդ երեխաներին, մինչև վեց տարեկանը, կտրամադրվի 50 հազար դրամ ամսական նպաստ։ Ըստ նախագծի հիմնավորման, սա արվում է երկրի ժողովրդագրական վիճակի բարելավման համար։


ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը նշում է՝ այս իշխանության օրոք ժողովրդագրական իրավիճակը ոչ թե դրական, այլ, ցավոք, բացասական միտումներ ունի գրեթե բոլոր հիմնական ցուցանիշների մասով։ «Այս տարվա առաջին ութ ամիսներին և՛ ծնելիության, և՛ մահացության ցուցանիշները գրանցել են էական բացասական միտում։ Այսինքն, եթե ծրագրերն արդյունավետ լինեին, ապա առնվազն գոնե ժողովրդագրական իրավիճակի, եթե չասեմ՝ դրական արձանագրում պիտի ունենայինք, այլ գոնե բացասական միտումը պիտի կանխվեր։


Այս ծրագրի մասով շատ կարևոր է անդրադառնալ՝ ի՞նչ են խոստացել և ի՞նչ են անում։ Մեր երկրի Սահմանադրության պահանջն է, որը տեղ է գտել նաև փոփոխված Սահմանադրության մեջ, որ պետք է ունենանք նաև բազմազավակ ընտանիքների պետական աջակցություն, ինչը պետք է ամրագրվի օրենքով։


Յոթ-ութ տարի է՝ անընդհատ խոստանում են, թե իբրև ռազմավարություն կբերեն տարբեր փաստաթղթեր, բայց իրականում ամբողջական մոտեցում չկա։ Ժողովրդագրական իրավիճակի վատացումը մեկ գործոնով պայմանավորված չէ, և եթե 50 հազար դրամ 3-րդ երեխայի համար նպաստ ես վճարում, դա չի նշանակում, որ իրավիճակին համարժեք պետական աջակցություն ես տրամադրում։ Այսինքն, դա համարժեք չէ, և երկրորդը՝ թիրախային էլ չէ։ Բազմաթիվ ընտանիքներ կան, որոնք չեն ունենում երրորդ երեխա ոչ թե այդ 50 հազար դրամը չունենալու պատճառով, իրենք ապահովված են, կան այլ խնդիրներ, և այդտեղ նշված գումարի վճարումը, փաստորեն, նաև թիրախային չէ, հատկապես, որ համատարած վճարելու են բոլորին՝ անկախ սոցիալական վիճակից ու կարգավիճակից»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ավետիսյանը։


Կենսաթոշակառուների կյանքի բարելավմանն է ուղղված քարտով առևտուր կատարելու դեպքում հետվճարի չափի ավելացումը՝ 6000-ից մինչև 10000 դրամ։ Տնտեսագետն ընդգծում է՝ պետք է արձանագրել, որ ընդամենը վերին շեմն են բարձրացրել։


«Այսօր ամսական 6 հազար դրամ է այդ հետվճարը, դարձնում են 10 հազար դրամ, այսինքն՝ կենսաթոշակառուի միջին թոշակը կարող է բարձրանալ ընդամենը 4000-ով, իսկ իրականում փաստենք, որ առաջին՝ թոշակառուների գրեթե կեսն է օգտվում այս հետվճարի ծրագրից, մյուս կեսը չի օգտվում։


Երկրորդ՝ հիմնական ծախսային ուղղություն կոմունալ վճարների վրա այն չի տարածվում։ Խոստացել էին, որ միջին կենսաթոշակի չափը պետք է հավասարվեր նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին, բայց ընդամենը լավագույն դեպքում չորս-հինգ հազար դրամի բարձրացում են անում, այն էլ՝ ոչ թե ուղղակի բարձրացնում են կենսաթոշակի չափը, այլ հետվճարի միջոցով փորձում են կատարել իրենց խոստումը։ Մինչդեռ այն կատարելու համար թոշակը 2026 թվականին պետք է բարձրանար 30-ից 35 հազար դրամ։


Այդ չկատարված խոստումը քողարկելու համար ինչ-որ լոլոներ են կարդում՝ իբրև թե թոշակ են բարձրացնում, այն էլ՝ մաքսիմում 4000 դրամով։ Այս իշխանության օրոք՝ 2018-25 թվականներին, 61 հազար դրամից նվազագույն սպառողական զամբյուղը դարձել է 78 հազար դրամ՝ պաշտոնական վիճակագրությամբ, այսինքն՝ 17 հազար դրամով ավելացել է մեկ անձի ապրելու համար անհրաժեշտ նվազագույն ծախսը, միևնույն ժամանակ՝ դրա կեսի չափով է ավելացել միջին կենսաթոշակը։


Մեր շարքային քաղաքացիների կյանքն ավելի վատացել է, որովհետև միջին թոշակի գնողունակությունը նվազել է։ Կյանքը թանկացել է նվազագույնը 17000 դրամով, մարդկանց միջին կենսաթոշակը բարձրացել է 9000 դրամով։ Սա ուղղակի իրենց դեմքն է»,-նշում է մեր զրուցակիցը։


Կառավարությունն ասում է, որ տարաբնույթ սոցիալական ծրագրեր է կյանքի կոչում, բայց աղքատության մակարդակը տարեցտարի աճում է։ «Իրենք առաջնորդվում են բացառապես պոպուլիստական նպատակադրումներով, խոստանում են, սպասում առաջացնում, չեն իրականացնում, ծրագրերը համարժեք չեն սոցիալական վիճակին, ինչը հանգեցնում է նրան, որ առաջադրված նպատակները չեն կատարվում։


Պոպուլիստական, մարդկանց հաճելի նպատակը հնչեցնում են, բայց այն աջակցությունը, որ դրա տակ դրված է, նպատակի հետ կա՛մ առանձին դեպքերում աղերս չունի, կա՛մ էլ ամբողջական չի համապատասխանում, կան դեպքեր, երբ նույնիսկ հակասում է։ Դրա համար էլ մենք արձանագրում ենք իրավիճակի այսպիսի բացասական միտում, իսկ ծրագրեր անելը կամ չանելը, նոր ծրագրեր կյանքի կոչելն, ընդհանրապես, սոցիալական քաղաքականության իմաստով, պետք է կարևորես` ազդեցությունը գնահատելով։ Այսինքն՝ ազդեցություն կունենա՞ այդ ծրագիրը, թե՞ չէ։


Մինչդեռ անել ինքնանպատակ ծրագրեր, փիառվել՝ հիմնականում չի նշանակում, որ կունենաս դրական արդյունք: Այս իշխանության օրոք նույնիսկ հասել են նրան, որ իրավիճակն են արդեն ակնհայտ մանիպուլացնում։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը վերցրել է վիճակագրական՝ իրար հետ չհամադրվող աղքատության ցուցանիշը և դրանք համեմատում ու գլուխ է գովում, իբրև թե 2024 թվականին 2023 թվականի համեմատ 2 տոկոսային կետով աղքատությունը նվազել է։


Այնինչ, պաշտոնական վիճակագրության տվյալի մեջ հստակ գրված է, որ 2024 թվականին փոխվել են հաշվարկը, հաշվարկի կշիռները, հետևաբար՝ հստակ գրված է, որ 2024 թվականին հրապարակած աղքատության ցուցանիշը համադրելի չէ նախորդ տարիների հետ։ Բայց նախարարը՝ ոլորտի պատասխանատուն, ոչ համադրելի ցուցանիշ է համադրում և ներկայացնում։


Ինչո՞ւ, որովհետև երբ վիճակը վատանում է, իսկ քաղաքականությունը չի տալիս արդյունքներ, նորից անցնում են բացահայտ մանիպուլյացիայի և կեղծիքի»,-հավելում է նա։ Ավետիսյանը կրկին հիշեցնում է՝ ոչ մի խոստում չեն կատարել։ «Երեք հիմնական չափելի խոստում էին ներկայացրել, որ նվազագույն կենսաթոշակի չափը պետք է դառնա պարենային զամբյուղի արժեքին համապատասխան, կատարված չէ, միջին կենսաթոշակի չափը պետք է դառնար նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին համապատասխան, կատարված չէ, նվազագույն աշխատավարձն էլ պետք է սահմանվեր 85 հազար դրամ, իսկ այսօր 75 հազար է, չի բարձրացվել, հետևաբար՝ դա էլ կատարված չէ։


Որևէ չափելի խոստում կատարված չէ։ Այս իշխանության օրոք նախորդ յոթ տարիներին, հավաքական իմաստով, մեր բնակչության 40 տոկոսը կազմող սոցիալապես խոցելի խմբերի մեր քաղաքացիների կյանքի որակը վատացել է, որովհետև առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճն ավելի արագ է տեղի ունեցել, քան այդ մարդկանց, այդ թվում՝ կենսաթոշակառուների, անապահովության նպաստ ստացող աղքատ ընտանիքների և աշխատող աղքատների եկամուտներն են ավելացել»,-եզրափակում է Թադևոս Ավետիսյանը։


ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Հերթական որոշումը՝ Գագիկ Ծառուկյանի ընտանիքի անդամների դեմ
Արյուն ու խուճապ Թուրքիայում․ դպրոցը վերածվել է պատերազմի դաշտի
ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանի և 17 գործիչների փաստաբանական թիմի ասուլիսը
Նախընտրական շոու-ծրագիր է, անխուսափելի պարտությունը զգալու արդյունք. Մամիկոն Ասլանյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության ձերբակալված անդամներին մեղադրանք է առաջադրվել
Էս ռեպրեսիաների ռեժիսյորը մեկ մարդ է՝ Նիկոլ Փաշինյանը․ Էդգար Ղազարյան
Լույսը վառի՛ր. Ուժեղը
Չինաստանը մարտահրավեր է նետում Արևմուտքին․ նոր ուժերի բալանս
Ներքին գործերի նախարարությունում կոլեգիայի հանդիսավոր նիստ՝ Ոստիկանության 108-րդ տարեդարձի առիթով
Փաշինյանը գռեհիկ բաներ չի ասում, ինչ ասում է՝ ճիշտ է ասում. Արթուր Հովհաննիսյան
Ուժեղ Հայաստանը, որպես հայի ինքնության համար պայքարող ուժ` թիրախավորված է. Գոհար Մելոյան
15 հոգու բերման են ենթարկել, սա քաղաքական հետապնդում է. Մարիաննա Ղահրամանյան
ԱՄՆ-ն արտադրում է ավելի շատ միջուկային զենք, քան երբևէ․ Ադրբեջանը ապրանքներ է ներմուծել ՀՀ-ից
«Ուժեղ Հայաստան»-ի շուրջ իրականացվողը քաղաքական հետապնդում է,նաև արգելք ընտրություններին մասնակցելու
Քաղաքական պայթյուն․ Հայաստանը նոր ենք ձեռք բերել․ Փաշինյան
Նորից կնոջ են բերման ենթարկել՝ մեր նախընտրական ցուցակից Հասմիկ Ամիրզադյանին. Ղազինյան
«Ուժեղ Հայաստան»-ից բերման ենթարկված Հասմիկ Ամիրզադյանը 5 որդեգրված երեխա ունի. փաստաբան
Ամեն օր փողոցային արտահայտություններ ենք լսում, լավ, սա ի՞նչ մակարդակ է. Արմեն Ռուստամյան
Շատ կարևոր է, որ հարկատուները կարողանան մեր երկրում արդյունավետ աշխատել. Թունյան
Ապրիլի 19-ին բոլորիդ հրավիրում եմ ավտոերթի․ միասին բացենք Հյուսիս-Հարավ ճանապարհը

Լրացուցիչ նորություններ

...

Էներգետիկ անցումը դառնում է համակարգված. դերակատարները միավորվում են մեկ հարթակում. «Փաստ»

«Հրապարակ». Կոչ արեցին Սփյուռքում բնակվող հայերին՝ հունիսի 7-ին գալ Հայաստան եւ քվեարկել

Արդար մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում. «Փաստ»

«Արկածախնդրության» ծանրագույն հետևանքները. այսպիսի՞ «ապագա» ենք պատկերացնում. «Փաստ»

«Հրապարակ»․ ՔՊ-ն աղմուկի տակ իր «սեւ գործն» է առաջ տանում

Ո՞ր կուսակցություններն են առաջիկա օրերին նախընտրական համագումար հրավիրելու. «Փաստ»

Եվրոպացի լիդերները վերապահումով կաջակցե՞ն Փաշինյանին, թե՞ վարկանիշի հետ կռիվ չեն տա. «Փաստ»

ՀՀ օդային տարածքում արգելվում է միայն ընդհանուր նշանակության ավիացիայի թռիչքների իրականացումը․ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե

Հորմուզ․երկրորդ իրանական նավը ճեղքել է շրջափակումը․Գրիգորի Խաչատուրովը կկալանավորվի (տեսանյութ)

Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Սրբազանը Վեհափառի մոտ իր համար բարեխոսող է փնտրում. «Իրավունք»

Դպրոցների հետ կապված՝ Փաշինյանն իրականացնում է «նախկինների ծրագիրը»․ «Հրապարակ»

ՔՊ-ի նախընտրական ցուցակը խմբագրման փուլում է. «Հրապարակ»

Ալիևը մտադիր է շահագործել Արցախի բոլոր հանքերը. «Ժողովուրդ»

Վարկով առողջապահություն. 102 մլն վարկ՝ ապահովագրության համակարգի համար. «Ժողովուրդ»

Փոսերի տակ մնացած վարկանիշ. ՔՊ-ն Երևանում ձայն է փնտրում, իսկ Ավինյանը՝ արդարացումներ. «Ժողովուրդ»

«Ահա այս ձայնագրության համար են ձերբակալել կրծքով կերակրող բազամազավակ մորը, մեր ուժեղ Գոհար Ղումաշյանին». Նարեկ Կարապետյանը մանրամասներ է հայտնում (Տեսանյութ)

ՀՀ ԱԳ նախարարը և և ԵՄ հանձնակատարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

Պատանիների փայլուն ելույթը` Թաոլու-Գունգֆուի ՀՀ առաջնությունում. ովքեր են հաղթողները

Բիզնեսը դժգոհ է Փաշինյանից. Աբրահամյանին չեն ուզում ՀՀ-ից դուրս թողնել

«Հրապարակ»․ Բիզնեսը դժգոհ է Փաշինյանից