Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Փաստ». Բոլորն ուզում են իրենց ուսերից «գցել» պատասխանատվությունը


«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին հարցազրույց է տվել «Ռադիոլուրին» և արել հայտարարություն, որն առնվազն տարօրինակ է, եթե չասենք ավելին: Նա, ըստ էության ասել է, թե Արցախը «նախկիններն են տվել», դեռ... 1991-ին, Ալմա Աթայի հռչակագրով: Բառացի. «... Նրանք, ովքեր պնդում են, թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչվել 2022 թվականին Պրահայում, ստում են, որովհետև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կողմից Ադրբեջանի մաս է ճանաչվել Ալմա Աթայի հռչակագրի պահից սկսած»,-ասել է դեսպանը:

Բնականաբար, նրա այս հայտարարությունը, որ նույնությամբ կրկնում է Արցախն ուրացած Փաշինյանի ինքնաարդարացման խախուտ թեզը, մեծ արձագանք ստացավ: Արձագանքող գործիչները ընդգծեցին, որ դեսպան Դըկոտինյին կա՛մ ստում է, կա՛մ անտեղյակ է Արցախի հիմնախնդրին, այդ խնդրի ընթացքին, նաև Ալմա Աթայի հռչակագրին:

Դեսպանի անտեղյակության պահը սկզբունքորեն կարելի է բացառել ի սկզբանե: Չի կարող Հայաստանում դեսպան նշանակված դիվանագետը անտեղյակ լինել հայության համար ամենից կենսական հարցի մանրամասնություններին: Երկրորդ՝ որևէ դեսպան ինքնագլուխ հայտարարություններ, որպես կանոն, չի անում: Երրորդ՝ Ֆրանսիան ԵԱՀՄ Մինսկի համանախագահ երկիր է, ու նրա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները պետք է որ տեղեկացված լինեն բանակցային գործընթացին:

Ինչևէ, ակնհայտ է, որ դեսպանի ասածը հակատրամաբանական է մի քանի շատ պարզ հիմնավորմամբ. եթե Հայաստանը, ինչպես նա ու նրա պաշտպանած Փաշինյանն են պնդում, դեռևս 1991-ին է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, ապա ինչի՞ շուրջ էր Արցախյան հակամարտության ակտիվ ռազմական փուլը 1992-94 թվականներին, ինչո՞ւ էր ԼՂՀ ներկայացուցիչը ստորագրում հրադադարի փաստաթուղթը, այս դեպքում ամենից էականը՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, Ֆրանսիան Արցախի հիմնախնդրի հետ կապված այդ ինչի՞ շուրջ էր բանակցում մոտ 30 տարի, Արցախի ի՞նչ կարգավիճակի հարց էին քննարկում, վերջապես, ինչո՞ւ գեթ մեկ անգամ նույն Ֆրանսիան չէր վկայակոչում Ալմա Աթայի այդ թղթի կտորը, որը Արցախի խնդրի հետ բացարձակապես ոչ մի կապ չունի:Վստահ ենք, որ դեսպան Դըկոտինյին այդ ամենը ոչ պակաս հրաշալի գիտի:

Այդ դեպքում ինչո՞ւ է նա մեկին մեկ կրկնում Փաշինյանի թեզը, այն էլ՝ «խփված» ու որևէ քննադատության չդիմացած թեզը: Եվ ինչո՞ւ է դա հիմա անում: Շատ փորձագետներ վստահ են, որ դեսպան Դըկոտինյին փաստացի ոչ այնքան պաշտպանում է Նիկոլ Փաշինյանին, ինչպես կարող է թվալ արտաքուստ, այլ առաջին հերթին իր երկրի նախագահ Մակրոնին, որը համարվում է Պրահայում արցախուրացության, Արցախի հանձնման «քավորներից» մեկը: Այսինքն, պարզ «նիկոլություն» է՝ ֆրանսիական մոտիվներով՝ բոլորը մեղավոր են, ինձանից բացի: Ի դեպ, ժամանակին երբ նույն Մակրոնին Ֆրանսիայի հայերը մեղադրեցին Պրահայի համար, նա չքմեղացավ, թե այդ Փաշինյանն է Արցախն ադրբեջանական ճանաչել, ու նման պայմաններում ինքը ոչինչ չէր կարող անել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Լրահոս

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում
Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ
Ջրի անվտանգությունը՝ COP17-ի օրակարգում
Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով
Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
ԱՄՆ-ն դիտարկում է Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորությունը․ WSJ
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից
Բոլոր հարցերին օպերատիվ լուծում է տրվել․ ԿԸՀ նախագահ
Գերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերի
Ամենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա Աղեկյան
5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին
Կիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվել
Փեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակից
Մանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված է
Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է
«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել
Թայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզում
Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
Այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան

Լրացուցիչ նորություններ

...

ԱՄՆ-ն դիտարկում է Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորությունը․ WSJ

Գերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերի

Կիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվել

Փեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակից

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի

Մասկ. Որոշ քաղաքական գործիչներ լվանում են փողերը ԱՄՆ քարոզարշավների համար՝ օգնելով Կիևին

Արաղչի. Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան

Կիմ Չեն Ընը նպատակ է դրել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհի ամենաուժեղ զինված ուժերը

Գուտերեշը ողջունել է Օլեշկիում հրադադարի համաձայնագիրը

Զելենսկին բողոքել է Պուտինից և Թրամփից

ԱՄՆ նախագահի թոռների մայրը հաղթահարել է կրծքագեղձի քաղցկեղը

Մակրոնը Փարիզի ահաբեկչությունը որակել է որպես Ֆրանսիայի համար շրջադարձային պահ

Արաբական և իսլամական երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզում երթևեկությունը

Թրամփը խոստովանել է ուկրաինական կարգավորման համար մաքսատուրքերի անարդյունավետությունը

Մոսկվան և Կիևը պայմանավորվել են հրադադարի շուրջ՝ խաղաղ բնակիչներին տարհանելու համար

Հորդանանում զինված հարձակում է տեղի ունեցել

Այս ամառ Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել

ԱԷԿ-ի ԺՊ է նշանակվել․ Ալիեվն ամրապնդում է Բաքվի դիրքերը Եվրոպայում

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ մեկ շաբաթում ձերբակալվել է ահաբեկչության մեջ կասկածվող 70 մարդ

Թրամփը չի կարողացել համոզել Google-ին վերանվանել Ատլանտյան օվկիանոսը