Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հայը ազգն է, ադրբեջանցին՝ ժողովուրդը. Վահե Սարգսյան

Պատմաբան Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ես մի օր էս մղձավանջից կխելագարվեմ երևի...

Դրա՝ ԱԶԳ ու ԺՈՂՈՎՈՒՐԴ հասկացությունների ողորմելի բացատրությունը լսեցի (Հայաստանի կործանման դրույթ համար 2-ն էր):
Հետևյալն ասեմ: Հռչակավոր ազգագրագետ, Ազգագրության ամբիոնի հիմնադիր վարիչ, ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Մկրտումյանը ԵՊՀ-ում ՄԵԶ ՃԻՇՏ ՀԱԿԱՌԱԿՆ ԷՐ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ. ազգը զարգացման ավելի բարձր աստիճան է, քան ժողովուրդը:

Այսպես՝ կա մարդկության զարգացման երեք փուլ՝
1. ցեղ,
2. ժողովուրդ,
3. ազգ:
Ցեղերը բնորոշ են նախնադարյան հասարակարգին:

Ցեղախմբերից հետո հասարակության զարգացման 2-րդ աստիճանում ԺՈՂՈՎՈՒՐԴՆ է, որի ձևավորումը բնորոշ է ֆեոդալիզմի հասարակարգին:
Իսկ ԱԶԳԸ հասարակությունների զարգացման ՎԵՐՋԻՆ՝ ԲԱՐՁՐ աստիճանն է, որի ձևավորումը տեղի է ունենում կապիտալիզմի, սոցիալիզմի պայմաններում, երբ կազմավորվող հանրույթի առանձին հատվածների միջև ուժեղանում են կապերը, շփումները և այլն:

Ի դեպ, ժողովրդի մեջ կան ենթաէթնիկ հանրույթներ, ազգի մեջ՝ ոչ: Օրինակ, հայերից որևէ մեկը իրեն չի կարող համարել ուրարտացի, Էթիունիի ցեղերից մեկը կամ հայասացի (Հայկական լեռնաշխարհի ցեղեր): Հետևաբար՝ ՀԱՅԸ ԱԶԳ Է, կազմավորված, կազմավորման ամենաբարձր աստիճանին հասած էթնիկ հանրույթ, այլ ոչ թե կազմավորման 2-րդ աստիճանում գտնվող ժողովուրդ:

ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆ Է, չկազմավորված հանրույթ, ով բռնի ուժով ձուլել է ուզում թաթերին, թալիշներին, ցախուրներին, ուդիներին, լեզգիներին, ինգիլոյներին ու այլ ժողովուրդների, որպեսզի դառնա ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԱԶԳ:
Մնում է հարցնել՝ հայրենադավը դիտավորյա՞լ է ՀԱՅԻՆ ԱԶԳՒՑ ԻՋԵՑՆՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՍՏԻՃԱՆԻ, որ Ալիևն իրեն վատ չզգա, թե՞ ուրիշ պատճառ կա:

Օրինակ՝ ազգաբանորեն ոչնչացնել ԿԱԶՄԱՎՈՐՎԱԾ հայ ազգին, արհեստականորեն հակադրել պետականությանը, պետությանը, իսկ հակագիտական բացատրությամբ հնարած ինչ-որ հանրույթի (իր բառերով՝ ժողովրդի) հռչակել իբր պետականության հիմնադիր կամ կրող:

Դե, եթե էս ստորաքարշ վիճակը շարունակվի՝ կարող է վաղը իմանանք՝ 300 հազար ադրբեջանցիները հռչակվում են 2-րդ դրույթում հնարված ժողովուրդը, իսկ հայ ազգը՝ թափառական մի ցեղ»:

Լրահոս

Հայաստանում կանցկացվեն «Սարոյանական օրեր» (տեսանյութ)
Բաքվում պահվող հայ գերիների շրջանում եղել են ինքնասպանության փորձեր․ Սիրանուշ Սահակյան (տեսանյութ)
Կարևոր
Նարեկ Մկրտչյանի եղբոր մոտ թմրանյութ չի հայտնաբերվել․ ՆԳ նախարար
Զելենսկին Փարիզում հանդիպել է Սթիվեն Ուիթքոֆի հետ
Բեռլինում վարորդը մխրճվել է ամբոխի մեջ. կան վիրավորներ
Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերում «միջանցքի» մասին որևէ հիշատակում չկա․ Իրանի դեսպան
«Հարցը ո՞րն է՝ Մինսկի խմբի ձևական գոյությո՞ւնը, թե՞ հայության՝ պայքարելու պատրաստակամությունը»
«Աջակիցների կոալիցիան» պառակտվել է․ FT
ԱՄՆ ներգաղթային ծառայությունը 200 ոստիկան կվարձի անօրինական ներգաղթյալների դեմ պայքարելու համար
Իրանը վտարել է Ավստրալիայի դեսպանին
Խոտածածկույթի վնասը տեղափոխեց Հայաստան–Պորտուգալիա թիմերի նախախաղային մարզումները ՀՖՖ ակադեմիա
Անհայտ անձինք թալանել են Ադրիեն Դյուբուշեի անվան Ֆրանսիայի ազգային ճենապակու թանգարանը
Spiegel. Գերմանիային գրեթե տասը միլիարդ եվրո է անհրաժեշտ զինվորական համազգեստի համար
Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Թեհրանը չի ենթարկվի Արևմուտքի պահանջներին
Լոռու և Արմավիրի մարզպետներ են նշանակվել
Երևան-Կապան-Երևան չվերթերը ժամանակավորապես կդադարեցվեն
Կիևը մերժեց Պուտինի առաջարկը Զելենսկու հետ հանդիպման վերաբերյալ. Ես Դոնբասը Պուտինին չեմ տա․ Զելենսկի
Հերթական վարժական հավաքները կկազմակերպվեն սեպտեմբերի 23–ից նոյեմբերի 28–ը
Ձերբակալվել է ՀՀ նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայրը
Թբիլիսիի քաղաքապետ. Վրաստանը թույլ չի տա, որ իրեն օգտագործեն այնպես, ինչպես օգտագործվեց Ուկրաինան

Լրացուցիչ նորություններ

...

Ասում էին` հայրս փտելու է բանտում. Տաթեւի կալանավորված համայնքապետի դուստրը ահազանգում է

Նման զարգացումը կդառնար իսկական սկանդալ. լրագրողը Խոյում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին

2 տարուց քիչ ժամանակում Տավուշից հեռացել է արցախցի 229 ընտանիք՝ 1070 անձ

Խոյի ՔՊ-ական համայնքապետն ու եղբայրը ծեծի են ենթարկել ոստիկաններին

Ստիպված Ադրբեջանում գտնվող մարդիկ են ծայրահեղ ու իրենց կյանքի համար վտանգավոր քայլերի դիմում. Տիգրան Աբրահամյան

Սահմանամերձ Բերդավան գյուղում աշակերտները դասեր են անում 20 տարածքում․ Ոսկան Սարգսյան

«Արցախում «երկրորդ հայկական պետության» սնանկ գաղափարը պետք է մեկընդմիշտ թաղել․ ԱՐՑԱԽԸ ՀԱՅԱՍՏԱՆ Է, ԵՎ ՎԵ՛ՐՋ»․ Արմեն Այվազյան

Նախկին նախարարի մամուլի խոսնակը ազատման դիմում է ներկայացրել

Արցախի անկախության վերականգնումը մեր ժողովրդի սրբազան դատի անբաժանելի մասն է․ Արամ Ա կաթողիկոս

ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը մասնակից պետությունների ծափահարությունների ներքո ևս մեկ անգամ վկայում է, որ Արցախի ոչնչացումը մինչև վերջին մանրուքը համաձայնեցված էր . Արմեն Այվազյան

Սրբազանի ինքնազգացողությունը լավ էր, դուխն ու հումորը տեղը․պատգամավորներն այցելել են Միքայել Սրբազանին

Մինսկի խումբն այսօրվանից լուծարված է․ Տաթևիկ Հայրապետյան

Աշխարհը դառնում է բազմաբևեռ. ԱՄՆ-ն կլինի այսուհետ բևեռներից մեկը, բայց ոչ ամենակարողն ու թելադրողը. Վահան Բաբայան

Վիշապը, Փիղը և Արջը հանդես եկան միասին. Սուրեն Սուրենյանց

Այսպիսի վերաբերմունքն անթույլատրելի է․ Գառնիկ Դանիելյան

Նրանք ջնջում են անցյալը, որպեսզի կառավարեն ապագան․ Իշխան Սաղաթելյան

Խորհրդարան անցած ոչ մի քաղաքական ուժ կոալիցիա չի կազմելու ՔՊ-ի հետ

«Կաառավարությունը-Ես-Եմ»-Նիկոլը ոնց-որ շատ ա նեղված մեր վերջին բացահայտումներից. Լեւոն Զուրաբյան

Չեմ մոռանալու հանուն քեզ, Հայաստան և չեմ ներելու հանուն քեզ, Արցախ․ Բագրատ Սրբազանը կոչ է անում մասնակցել սեպտեմբերի 2-ի հանրահավաքին

Օտար անձը անարգել հասել է սահմանագծի վերջին շերտը․ Տիգրան Աբրահամյան