Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Երևանում տեղի ունեցավ քննարկում «Արդյո՞ք Ադրբեջանը պատրաստ է իրական խաղաղության» թեմայով (տեսանյութ)


Երևանում տեղի ունեցավ քննարկում «Արդյո՞ք Ադրբեջանը պատրաստ է իրական խաղաղության» թեմայով

Երևանում տեղի ունեցավ «Պատրա՞ստ է արդյոք Ադրբեջանը խաղաղության» խորագրով կլոր սեղան, որին մասնակցեցին հասարակական քաղաքական առաջնորդներ և քաղաքագետներ։

Փետրվարի 26-ին Euromedia24-ի մամուլի կենտրոնում տեղի ունեցավ «Պատրա՞ստ է արդյոք Ադրբեջանը խաղաղության» խորագրով կլոր սեղան։ Այն կազմակերպվել էր «Ո՛չ «Արևմտյան Ադրբեջանին»» հայկական ժողովրդական շարժման մասնակցությամբ։ Մասնագետներն ու հասարակական գործիչները քննարկեցին Բաքվի իրական մտադրությունները խաղաղության բանակցությունների և նրա շարունակական հայատյաց քաղաքականության համատեքստում։

Միջոցառմանը մասնակցեցին «Ո՛չ «Արևմտյան Ադրբեջանին»» հայկական ժողովրդական շարժման առաջնորդ, «Դեմոկրատական ​​այլընտրանք» կուսակցության նախագահ և քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, «Ազգային անվտանգություն» կուսակցության առաջնորդ Գառնիկ Իսագուլյանը, «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ և քաղաքագետ Արման Ղուկասյանը և «Հայաքվե» նախաձեռնության քաղաքական խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը։ Մասնակիցները նշեցին, որ պաշտոնական Բաքուն շարունակում է օգտագործել հայատյաց հռետորաբանություն, և որ խաղաղության նախաձեռնությունները օգտագործվում են որպես քողարկում՝ Հայաստանի վրա ճնշման նոր փուլ նախապատրաստելու համար։


Սուրեն Սուրենյանցը նշեց, որ տպավորություն է՝ խաղաղության գործընթացը հասել է մի վիճակի, որ խաղաղության խանգարող հանգամանքը մնացել է միայն ՀՀ ընդդիմությունը։ ՀՀ իշխանության ներկայացուցիչները նման տպավորություն են ստեղծում։ Կեղծ թեզ է առաջ քաշվում՝ իբր պատերազմի և խաղաղության երկընտրանք։

«Իրականության մեջ դա Հայաստանով պայմանավորված չէ»,- ասաց Սուրեն Սուրենյանցը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի ջանքերով՝ մի հանգրվանի ենք հասել, որ գլխավոր սուբյեկտը, ով արհամարհում է այդ խաղաղությունը, չի էլ պատրաստվում ստորագրել այդ փաստաթուղթը, և այդ սուբյեկտը Ալիևն է։ Նախ չկա որևէ որևէ ստորագրված փաստաթուղթ, և որևէ նշան չկա, որ այն կլինի։ Որևէ երաշխիք չկա, որ Սահմանադրությունը փոխելուց հետո Ադրբեջանը շտապելու է ստորագրել այդ փաստաթուղթը։ Նրանք իրենց գզրոցներում ունեն բազմաթիվ այսպիսի փաստաթղթեր։ Երկրևորդ՝ խաղաղության ձգտող երկիրը ռազմագերիների հարցը նման գռեհիկ շահարկման թեմա չի դարձնում, իսկ Ալիևը France24-ին տված հարցազրույցում նոր ծրագրային թեզ է առաջ քաշել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման իր պատկերացրած մոդելի մասին, երբ ասում էր որ իրենց դատարանը Նյուրնբերգ է, իսկ ռազմագերիները նացիստներից ավելի վատ հանցագործ են։ «Սրանից հետևում է, որ մենք էլ Գերմանիայի նման կապիտուլացված, ջախջախված երկիր ենք, և մեզնից կորզելու շատ բան կա»,-ասաց Սուրեն Սուրենյանցը։ 


Երրորդ՝ որևէ նշան չկա, որ ՀՀ տարածքների դեօկուպացիա է տեղի ունենալու։ Հակառակը, կան բազմաթիվ նշաններ, որ Ադրբեջանը բարձրացնելու է անկլավների հարցը։ Դրանից հետո Ադրբեջանն, այսպես կոչված, «մինի միջանցքներ» է պահանջելու։ 

Այս պարագայում Հայաստանի ընդդիմությունն ասում է, որ այս մոդելը խաղաղության չի տանում, որ առանց միջազգային երաշխիքների և վերահսկողական մեխանիզմների՝ այդ խաղաղությունը թղթի վրա է մնալու և անընդհատ խախտվելու է։ Հետևաբար, Ադրբեջանը խաղաղության չի ձգտում։


Նրա խոսքով՝ TRIP-ը ոչ անվտանգության երաշխիք է, ոչ էլ Միացյալ Նահանգները մտել են նման բեռի տակ։ Թրամփի վարչակազմը շատ անկեղծ է։ Նա բացահայտորեն ասում է՝ այդ աշխարհաքաղաքական նախագիծն ինչի համար է։ Դա ո՛չ Հայաստանի մասին է, ո՛չ էլ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի։ «Այն, ինչ հիմա Նիկոլ Փաշինյանը որպես անշրջելի խաղաղություն է ներկայացնում, ընդամենը նախընտրական պաուզա է։ Ալիևը շահագրգռված է Փաշինյանի վերընտրությամբ, և ինքը շահագործում է «խաղաղություն» բառը»,- ասաց Սուրեն Սուրենյանցը։ 

Նրա կարծիքով՝ հայ և ադրբեջանցի ժողովուրդը կարող է համակեցվել, որովհետև սա քաղաքական հակամարտություն է։ Եվ խաղաղության համար հակամարտող կողմերի միջև բալանս է պետք, այնպիսի վիճակ, երբ կողմերից մեկի համար պատերազմը դառնում է չափազանց թանկ հաճույք, և ինքը պետք է շատ մեծ գին վճարի։ Այդ բալանսի խնդիրը կարող է լուծվել միջնորդներով ու երաշխավորներով։ Փաստաթուղթը կաշկանդող գործոն է, և դրա լինելն ավեի լավ է, քան չլինելը, բայց այն ոչ մի հարց չի լուծում, եթե չկան ազդեցիկ միջնորդներ, ովքեր անվտանգության երաշխիքներ են տալիս թույլ պետությանը և մյուս կողմից զսպում են ուժեղի ախորժակը։ Իհարկե մենք պետք է համակեցության ձգտենք և հաշվի առնենք պատերազմի հետևանքները։ Բայց այդ հզորությունը վերականգնելու համար մեզ մի քանի տասնամյակ է պետք։


Խնդիրը նաև համաշխարհային տուրբուլենտությունն է և այն, որ մեր տարածաշրջանի համար կա պայքար։ 

Նա հավելեց, որ եթե Հայաստանն ու Ադրբեջանը նույնիսկ որոշակի լուծումների հանգեն, դա երկարաժամկետ գործընթաց չէ։ Հիմա աշխարհակարգ հաստատելու շուրջ նոր բանակցություններ են գնում։ Նրա խոսքով՝ Անքորիջից սկսած՝ Մոսկվան ու Վաշինգտոնը չեն քննարկում միայն Ուկրաինայի հարցը։ Ալիևը մի քանի գլոբալ սխալներ է արել, որ համաշխարհային իրավիճակը փոխվելուց հետո իրեն չի ներվելու. երբ որ Ռուսաստանի ձեռքերը ազատվեն, հնարավոր է՝ նա ինչ-որ բաներ չների Ալիևին։

Մանրամասն՝ տեսանյութում։  

Լրահոս

ՔՊ-ին փորձություն է սպասվում, Ստեփանավանում թեժ պայքար է լինելու. Մարիաննա Ղահրամանյան
Մինչև Տիգրանաշենը էս իշխանությունը պատրաստվում է տարածքներ զիջել Տավուշում. Իշխան Սաղաթելյան
Փաշինյանը խնդիր ա դրել կամ իր առաջ են դրել ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ում վերացնել․ Իշխան Սաղաթելյան
Փաշինյանի վարած քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում են ագրեսոր. Իշխան Սաղաթելյան
ՈՒՂԻՂ․ Խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցները
ՈՒՂԻՂ. Խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցները
Ջուր չի լինելու մինչև սեպտեմբերի 23-ի ժամը 11:00-ն․ հասցեներ
Սյունիքի ոստիկանները մոտ 1400 գրամ մարիխուանա են առգրավել․ 42-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)
Միջին նորոգման աշխատանքներ են ընթանում Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում (տեսանյութ)
Այնթապում 63-ամյա վարորդը «Ruichi»-ով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, երկուսը անչափահաս են
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում
ՌԴ ԱԳՆ․ Հայաստանի քաղաքացիները պետք է գնահատեն եվրաինտեգրման վտանգը
«Հրապարակ». Որ ուժի համայնքապետի թեկնածուն կլինի Գևորգ Փարսյանը
Կարևոր
«Հրապարակ». Կոպիրկինը հրաժեշտ կտա՞ Հայաստանին․ ՌԴ-ում նրանից դժգոհ են
«Ժողովուրդ». Լենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը
«Հրապարակ». Արմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը
«Հրապարակ». Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում
Կարևոր
«Ժողովուրդ». Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար
Թուրքիան և Ադրբեջանը քննարկել են Հայաստանի հետ կապված հարցեր
Ո՞վ կլինի Ծառուկյանի հաջորդ մրցակիցը. UFC-ի նախագահը բացում է փակագծերը

Լրացուցիչ նորություններ

...

ՔՊ-ին փորձություն է սպասվում, Ստեփանավանում թեժ պայքար է լինելու. Մարիաննա Ղահրամանյան

Մինչև Տիգրանաշենը էս իշխանությունը պատրաստվում է տարածքներ զիջել Տավուշում. Իշխան Սաղաթելյան

Փաշինյանը խնդիր ա դրել կամ իր առաջ են դրել ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ում վերացնել․ Իշխան Սաղաթելյան

Փաշինյանի վարած քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում են ագրեսոր. Իշխան Սաղաթելյան

ՈՒՂԻՂ․ Խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցները

ՈՒՂԻՂ. Խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցները

ՌԴ ԱԳՆ․ Հայաստանի քաղաքացիները պետք է գնահատեն եվրաինտեգրման վտանգը

Թուրքիան և Ադրբեջանը քննարկել են Հայաստանի հետ կապված հարցեր

Նիկոլ Փաշինյանի ուղերձը ՀՀ անկախության 35-րդ տարեդարձի առիթով

«Խաղաղ ժամանակներում ենք ապրում» ասողը թող ճակատին գրի՝ տականք, սրիկա, պոռնիկ․ Հայրիկյան (տեսանյութ)

ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի ուղերձը ՀՀ անկախության 35-րդ տարեդարձի առիթով

Նիկոլը լավ է անում․ էդ բարձր աշխատավարձը ընդդիմությունն էլ է ստանալու․ Զոհրաբյան (տեսանյութ)

Մենք պետական սահման ունե՞նք․ Սասուն Միքայելյանի կոշտ հայտարարությունը (տեսանյութ)

Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ, Factor.am

Սիգիրիա. ժայռի գագաթին կառուցված հին ամրոցը

2-ամյա աղջիկն ընկել է թոնիրը, կրկնակի վրաերթ, ինքնասպանություններ

Անկախ Հայաստանը՝ 35 տարեկան. 40 օր է պետք ՌԴ-ին ջախջախելու համար. Զելենսկի

ՀՀ իշխանությունները Բաքվի դիկտատորի հետ գնում են կեղծ խաղաղության. Սյուզաննա Ավետիսյան

Ի՞նչ խաղաղություն, եթե ՀՀ–ի տարածքում դեռ կան ադրբեջանական ԶՈՒ–եր, Բաքվում կան գերիներ. Մելոյան

Մեր խնդրանքն առ Աստված բարձրացրեցինք, որպեսզի անսասան լինի հայոց պետականությունը. Գարեգին Բ