Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հայաստանի ինքնիշխանությանն ու ազգային անվտանգությանը սպառնում են ոչ միայն արտաքին ուժերը, այլև սեփական ղեկավարության ձախողումները. Օսկանյան


Հայաստանի ինքնիշխանությանն ու ազգային անվտանգությանը սպառնում են ոչ միայն արտաքին ուժերը, այլև սեփական ղեկավարության ձախողումները։ Ադրբեջանի նկրտումները վաղուց հստակ են՝ ռազմական ուժի և դիվանագիտական ճնշման միջոցով ամրապնդել տարածքային նվաճումները։

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

Նրա կարծիքով՝ այս մարտահրավերները գոյութենական սպառնալիքի են վերածվել ոչ միայն Բաքվի ագրեսիայի, այլև վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձեռնհասության պատճառով։«Նրա սխալ հաշվարկները, անվճռականությունը և տապալված քաղաքականությունը քայքայել են Հայաստանի՝ տարածաշրջանային սպառնալիքներին դիմակայելու կարողությունը՝ կառավարելի հակամարտությունը վերածելով ազգային աղետի։Փաստացի, հենց Փաշինյանն է դարձել Հայաստանի անվտանգության ամենամեծ սպառնալիքը՝ իր ձախողումներով հնարավոր դարձնելով Ադրբեջանի ագրեսիան։

Ադրբեջանի ռազմավարական նպատակները մնացել են անփոփոխ, սակայն Հայաստանի՝ դրանց հակազդելու կարողությունը թուլացել է Փաշինյանի ղեկավարման պատճառով։

Նրա պաշտոնավարումը նշանավորվել է սխալների ամբողջական շարքով, որոնք թուլացրել են Հայաստանի ռազմական պատրաստվածությունը, դիվանագիտական ազդեցությունը և ներքին միասնականությունը։ 2020-ի պարտության, հետո՝ Արցախի անկման, արցախցիների տեղահանության և Հայաստանի աշխարհաքաղաքական աճող մեկուսացման ձախողումները գալիս են մի առաջնորդից, որը չունի դիվանագիտական, ռազմավարական և ռազմաքաղաքական հմտություններ երկրի շահերը պաշտպանելու համար։

Նրա սխալները չեն սկսվել 2020-ին. դրանք ակնհայտ էին դեռ 2018-ից, երբ նա շարունակում էր հեղափոխական հռետորաբանությունը, բայց զուրկ էր արտաքին քաղաքականության հստակ տեսլականից։ Նրա ղեկավարումը Հայաստանը դարձրել է խոցելի Ադրբեջանի սպառնալիքների հանդեպ՝ պաշտպանական պոտենցիալ ուժեղ դիրքը վերածելով թուլության և պարտվողականության։

Տարածաշրջանային իրատեսական քաղաքականություն և պաշտպանական ամուր ռազմավարություն մշակելու փոխարեն՝ Փաշինյանը տղայական ազգայնականությունից գնաց մինչև անընդունելի զիջողականության, որոնցից ոչ մեկը չէր բխում դիվանագիտական և անվտանգության իրատեսական շրջանակից։

Նրա կառավարությունն անտեսեց հետախուզական նախազգուշացումները, անտեսեց Ադրբեջանի ռազմական հզորացումը և սխալ կառավարեց հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ միաժամանակ օտարանալով ավանդական գործընկերներից և առանց ապահովելու իրատեսական այլընտրանքներ։

Նրա ամենաաղետալի սխալներից մեկը այն համոզմունքն էր, որ քաղաքական հռետորաբանությունը կարող է փոխարինել ռազմավարական կանխատեսմանը։ Երբ դա ենթարկվեց պատերազմի փորձությանը, նա միանգամայն անպատրաստ էր դրան։ Երբ առերեսվեց դիվանագիտական հետևանքներին, անվճռական էր և հաճախ անտեղյակ։ Իսկ երբ ի հայտ եկան ուղղություն փոխելու հնարավորություններ, նա կրկնապատկեց այն քաղաքականությունը, որը հետագայում էլ ավելի թուլացրեց Հայաստանի դիրքերը։

Այժմ, երբ Փաշինյանի անձնական անվտանգությունն ավելի ու ավելի է կապվում իշխանությունը պահպանելու հետ, նրա արտաքին քաղաքական որոշումները թերևս ավելի շատ բխում են ինքնապահպանման բնազդից, քան ազգային շահից։

Նրա շրջադարձը դեպի Արևմուտք իրականացվեց անզգույշ՝ օտարացնելով Ռուսաստանին և փոխարենը արևմտյան շոշափելի երաշխիքներ չապահովելով։ Գործնական վերադասավորումը կարող էր օգուտ բերել Հայաստանին, եթե ռազմավարական մոտեցում ցուցաբերվեր։ Բայց Փաշինյանի կառավարությունը ապավինեց խորհրդանշական ժեստերի, օրինակ՝ ԵՄ անդամակցության հարցի բարձրացմանը՝ չկարողանալով հաստատել անվտանգության կոնկրետ շրջանակ։

ԵՄ անդամակցության մեկնարկի մասին օրինագծի՝ ոչ պատեհ ժամանակ ընդունումը համընկել է աշխարհաքաղաքական կարևոր զարգացումների հետ, այդ թվում ԱՄՆ փոխնախագահ Ջ․Դ․ Վենսի մյուխնենյան ելույթի և ռուս-ամերիկյան բանակցությունների մեկնարկի, ինչը նշանավորում է աշխարհաքաղաքական նոր վերադասավորում՝ Կովկասի համար, անկասկած, նշանակալի հետևանքներով։

Ակնհայտ սխալ այս հաշվարկը կրկին վկայում է գլոբալ դինամիկայից Փաշինյանի անտեղյակության մասին։ Հայաստանի դիրքավորումն առավելագույնս ամրապանդելու փոխարեն նա շարունակում է գործել վակուումում՝ չտեսնելով աշխարհաքաղաքական ուժերի ավելի լայն փոխազդեցությունը։Իր բոլոր թերություններով հանդերձ՝ Ռուսաստանը պատմականորեն եղել է Հայաստանի անվտանգության հիմնական երաշխավորը։ Թեև Մոսկվայի ձախողումների վերաբերյալ դժգոհությունները հիմնավոր են՝ կապերի խզումն առանց այլընտրանքների ապահովման ռազմավարական անխոհեմություն է։

Դիվանագիտությունը չի կարող լինել ցուցադրական քայլերի մասին։ Այն նախևառաջ ազգային առավելագույն անվտանգություն ապահովելու մասին է։ Փաշինյանի օրոք Հայաստանը մեկուսացել է՝ օտարանալով Մոսկվայից, չստանալով Արևմուտքի աջակցությունը և խոցելի դառնալով Ադրբեջանի ճնշման հանդեպ։Միևնույն ժամանակ, Ադրբեջանի պահանջները շարունակում են ավելանալ։ Իլհամ Ալիևի նկրտումները Արցախից ու նրա ղեկավարության նվաստացումներից անդին են. դրանք պահանջում են Հայաստանի զինաթափում, ադրբեջանցիների վերաբնակեցում բուն Հայաստանում և տարածքային զիջումներ, որոնք խաթարում են Հայաստանի ինքնիշխանությունը։ Սրանք պարզապես ագրեսիվ դիրքորոշումներ չեն, այլ գոյութենական մարտահրավեր Հայաստանի ապագայի համար։

Սակայն Փաշինյանի արձագանքը եղել է պասիվ։ Նա չի կարողացել անել այնպես, որ Ադրբեջանն այդ գործողությունների համար պատասխան ու գին տա։ Նրա կառավարությունը մեկը մյուսի հետևից կուլ է տվել դիվանագիտական և ռազմական հետընթացները՝ քայքայելով Հայաստանի զսպման կարողությունները և երկիրը դարձնելով ավելի խոցելի։Ադրբեջանն իհարկե ագրեսոր է, բայց հենց Փաշինյանի ձախողումներն են Ալիևի նկրտումները դարձրել իրագործելի։

Հայաստանին անհրաժեշտ է նոր ղեկավարություն՝ առաջնորդ, որը հասկանում է ուժերի հավասարակշռությունը, որը կարող է մշակել անվտանգության իրատեսական քաղաքականություն և որը կարող է դիվանագիտությամբ զբաղվել կարողության, այլ ոչ թե հուսահատության դիրքերից։

Փաշինյանը բազմիցս ցույց է տվել, որ այդ դերն իր հագով չէ։ Որքան երկար նա մնա իշխանության, այնքան մեծ է վտանգը, որ Հայաստանի ինքնիշխանությունը կքայքայվի՝ մաս առ մաս, զիջում առ զիջում՝ մինչև որ ոչինչ չմնա պետության անկախությունից։Փոփոխության ժամանակը հիմա է։ Հայաստանը պետք է վերագտնի իր սեփական դերակատարությունը, վերասահմանի իր անվտանգության առաջնահերթությունները և վերակառուցի իր դիվանագիտական վստահելիությունը»,– գրել է Օսկանյանը։

Լրահոս

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Միացյալ Նահանգները կմեղմացնի Սիրիայի դեմ պատժամիջոցները
Ավտովթար՝ Լոռիում․ փրկարարաները վիրավորներին դուրս բերելու համար օգտագործել են հատուկ տեխնիկա
ԱՄՆ-ն շարունակում է Ասադի դեմ պատժամիջոցները
Յուրահատուկ սիմվոլիկա կա․ քաղաքը, ուր Մայր Աթոռն է, ղեկավարի Մայր Հայաստանը․ Վահե Գրիգորյան
Երկրի վրա սկսվել է թույլ մագնիսական փոթորիկ
Սարկոզին պատրաստվում է ապացուցել իր անմեղությունը
Հովհաննավանքում Փաշինյանը պարտվեց. մի «պանիխիդայի» մարդ չկարողացավ հավաքի (տեսանյութ)
Հարավային Կորեան Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության հետ պատերազմ է ծրագրել (տեսանյութ)
Հաստատվել է գրիպ A-ի H3N2 ենթատեսակը
Ընդդիմության վերջնանպատակն է Գյումրիի սցենարի կրկնությունը 2026-ին. Արմեն Վարդանյան (տեսանյութ)
Թրամփը Սպիտակ տանը բանակցություններ է սկսել Սիրիայի նախագահի հետ
Նյու Դելիում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Արգիշտի Մեխակյանը ոնց որ տոնածառի խաղալիք լինի․ Էջմիածնում որ կողմ թեքվում ես`իր նկարն է․ Ստեփանյան (տեսանյութ)
Ռուսաստանը Դուբայի ավիաշոուում կներկայացնի ավելի քան 850 ռազմական ցուցանմուշ
Քննարկվել են PIF հիմնադրամի կողմից Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությունները
Ռուսաստանը՝ Հայաստանի կարևոր տնտեսական գործընկեր. հայ բնակչության 15%-ը կախված է ՌԴ-ի փոխանցումներից
Ճապոնիայում տեղի է ունեցել 5.3 մագնիտուդով երկրաշարժ․ Ֆրանսիայում առաջարկել են ազատ արձակել Սարկոզիին
Քաղաքական ո՞ր ուժերն ու գործիչներն են մեղավոր 44-օրյա պատերազմում Հայաստանի կործանարար պարտության համար․ քաղաքագետ
Արմավիր քաղաքում բախվել են 2 «Mercedes»-ները. կա տուժած

Լրացուցիչ նորություններ

...

Քաղաքական ո՞ր ուժերն ու գործիչներն են մեղավոր 44-օրյա պատերազմում Հայաստանի կործանարար պարտության համար․ քաղաքագետ

Ո՞ւմ շահերն է սպասարկում ՀՀ կառավարությունը․ Արմեն Այվազյան

Ոչինչ չի կարող բաժանել մեզ Քրիստոսի սիրուց՝ ո՛չ հալածանքը, ո՛չ զրպարտությունը․ Մկրտիչ Սրբազանի ուղերձը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ–ից

Լեգենդը իմ ամուսինն է. Աննա Հակոբյան

Ի վերջո, եթե շտանգեն չէիր կարողանալու բարձրացնել, ինչի մարդկանց խաբեցիք․ Տիգրան Աբրահամյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Ինչպե՞ս էր ՀՕՊ Ս-300-ի դիվիզիոնը մինչ պատերազմն Արցախում հայտնվել, ապա խոցվել․ Տիգրան Աբրահամյան

ՄԱՄ ՋԱՆ, ցավդ տանեմ, իմ աշխարհ, անհնարինն ես արել ինձ համար, կներես, ես չկարողացա. Ալեքսանյան (Լուսանկար)

Իշխանություններն արդեն 7 ամիս է՝ չեն բացահայտում իմ ընտանիքին պատկանող ավոտմեքենան այրելու իրական պատվիրատուներին․ Գևորգ Ստեփանյան

Հայաստանն ի վիճակի չէ բալանսավորված տնտեսական հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ․ փորձագետ

Պարզվում է, որ Վաղարշապատ համայնքի ընտրությունների նիկոլական թեկնածուն մինչև հիմա տեղյակ չի, որ այնտեղ սպասվող ընտրություններում ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրել․ Աբրահամյան

Սրբազանը մարտական է, հաջորդիվ ՔԿ ղեկավարի մտացածին խոսքերին համարժեք կպատասխանի․ փաստաբան

Ազգի ու պետության հաղթանակած պատմությունը դեն են նետում, փոխարենը բերում են վիլայեթացում՝ այս ամենն անվանելով պատմության ստեղծում․ Շարմազանով

Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի պարգևատրումն անձամբ Ռուսաստանի նախագահի կողմից անուղղակի, սակայն բավական թափանցիկ ակնարկ է. Ոսկանյան

Ալիևի հայտարարությունը պետք է դիտարկել Ադրբեջանի ներքին ջրային ճգնաժամի համատեքստում. Վահե Դավթյան

Օրվա իշխանությունների անպատասխանատու քայլերի պատճառով լարվում են հայ֊վրացական հարաբերությունները. պատգամավոր

Ստամբուլներում և ՔՊ-ական «ինստիտուտներում» նորաձև կրթություն ստացած անգետներին, որոնք պաթոսով բացականչում են․ Արմեն Այվազյան

Ոչ այն մադուն, ով առյուծների դեմ կռվի է դուրս գալիս առանց վախենալու, որ կմեռնի․ Աննա Հակոբյան

Վեհափառ Հայրապետի մեծ անունն ու գործը, հիրավի, ոսկե տառերով են արձանագրվել մեր ազգային-եկեղեցական տարեգրության մեջ․ Հայր Ասողիկ

Եկեղեցու դեմ իրականացվող այս վտանգավոր քաղաքականությունը պետք է անհապաղ դադարեցվի. պատգամավոր

Տաքսու վարորդը 25 տարեկան է եղել, գերազանցել է արագությունը․ ի՞նչ է պատմում ողբերգական վթարից մահացած բժիշկների գործընկերը