Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հայաստանը պետք է կարողանա ուժեղացնել իր դիրքերը՝ ակտիվացնելով ռազմավարական երկխոսությունը ԱՄՆ-ի և եվրոպական գործընկերների հետ. Արման Բաբաջանյան


Հայաստանը ամենաբարձր մակարդակով մասնակցում է Մյունխենի անվտանգության համաժողովին՝ մի հարթակում, որտեղ ձևավորվում են անվտանգության նոր սկզբունքները և քննարկվում են գլոբալ մարտահրավերների հաղթահարման ուղիները։ Այս տարի համաժողովի առանցքային թեմաներից են Եվրոպական անվտանգության ապագան, Ուկրաինայի պատերազմը և ԱՄՆ-ի փոփոխվող դերակատարումը համաշխարհային անվտանգության համակարգում։

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը:

Ըստ Բաբաջանյանի, Եվրոպական անվտանգային ճարտարապետությունը վերափոխման փուլում է, և այս գործընթացը վերաբերում է ոչ միայն ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին, այլև ավելի լայն աշխարհաքաղաքական միջավայրին, ներառյալ Հարավային Կովկասը։

«Ուկրաինայի պատերազմը ցնցել է Եվրոպան՝ ստիպելով երկրներին վերագնահատել անվտանգության ռազմավարությունները, ուժեղացնել պաշտպանական կարողությունները և վերանայել իրենց դիրքորոշումները Ռուսաստանի հետ հարաբերություններում։

Սա նշանակում է, որ Հայաստանի համար կարևոր է ապահովել իր անվտանգության օրակարգի ընդգրկումը միջազգային քննարկումներում, մանավանդ՝ հաշվի առնելով տարածաշրջանային անորոշությունները։ԱՄՆ-ի դերը փոխվում է՝ պայմանավորված ինչպես ներքին քաղաքական վերադասավորումներով, այնպես էլ գլոբալ գերակայությունների վերանայմամբ։

Եթե նախորդ տարիներին Վաշինգտոնի ուշադրության կենտրոնում էին Եվրոպան և ՆԱՏՕ-ի հզորացումը, ապա այժմ միտումը ակնհայտորեն բազմակողմ է՝ ընդգրկելով նաև Ասիան, Մերձավոր Արևելքը և այլ տարածաշրջաններ։

Այս իրավիճակում Հայաստանը պետք է կարողանա ուժեղացնել իր դիրքերը՝ ակտիվացնելով ռազմավարական երկխոսությունը ԱՄՆ-ի և եվրոպական գործընկերների հետ, ինչպես նաև մասնակցելով նոր նախաձեռնություններին, որոնք ձևավորվում են անվտանգության ապահովման շրջանակում։

Հաշվի առնելով այս ամենը՝ Մյունխենի համաժողովը կարևոր հնարավորություն է Հայաստանի համար՝ հստակ ներկայացնելու իր դիրքորոշումը, ամրապնդելու հարաբերությունները առանցքային գործընկերների հետ և հասկանալու, թե ինչ տեղ կարող է զբաղեցնել ձևավորվող նոր անվտանգային միջավայրում։

Դիվանագիտական ճկունությունը և ակտիվ ներգրավվածությունը այս գործընթացներում կտրամադրեն Հայաստանի համար լրացուցիչ հնարավորություններ՝ ինչպես անվտանգային, այնպես էլ քաղաքական և տնտեսական առումներով»,- ասված է գրառման մեջ։

Լրահոս

Շտապ
Իրանն ու Իսրայելը շարունակում են միմյանց հարվածել (տեսանյութ)
24 ժամ ջուր չի լինելու
Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
«Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժումը ռեզոլյուցիա է ստորագրել. քաղաքական ուժերին բանաձեւ են առաջարկում (տեսանյութ)
Թաիլանդում գտնվող ՀՀ 56 քաղաքացու թռիչք չեղարկվել կամ հետաձգվել է․ ՀՀ ԱԳՆ
Փաշինյանի կառավարման 8 տարիներից 6-ում երկրապահների երդմնակալության արարողություն տեղի չի ունեցել (տեսանյութ)
Օրվա 20 ամենաթրենդային շորթերը. (տեսանյութ)
Տարածաշրջանը կանգնած է պայթյունի եզրին.Հետաձգվել են դեպի Երևան չվերթներ (տեսանյութ)
Մոսկվայի մարզում տղամարդը պայթեցրել է բանկոմատը
Ճանապարհերի վիճակը՝ ժամը 18.20-ի դրությամբ
Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմինը
Շտապ
Իրանը հայտարարել է իսրայելական և ամերիկյան թիրախների վրա նոր հարվածների մասին
Քաղցր տրամադրության հասցեն Երևանում․ Cօcao սրճարանը նշում է իր առաջին տարեդարձը
Շուրջ 324 միլիոն դրամ արժեքով գույքը հանձնվել է Հայաստանին
Տարածաշրջանը պայթյունավտանգ փուլում է.Փորձել են հրկիզել ՀՀ ԱԱԾ շենքը (տեսանյութ)
«Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժումը ռեզոլյուցիա է ստորագրել. քաղաքական ուժերին բանաձեւ են առաջարկում
Կարևոր
Կապ է հաստատել ՀՀ 4 քաղաքացի․ ԱԳՆ-ն՝ Դուբայ-Երևան թռիչքի մասին
Կարևոր
Ռմբակոծությունների հետևանքով հետաձգվել է «FlyDubai» ավիաընկերության Դուբայ-Երևան թռիչքը․ ՀՀ ԱԳՆ
Կարևոր
Կիպրոսում ՀՀ դեսպանությունն օպերատիվ կապի մեջ է հավատարմագրման երկրի իշխանությունների և դեսպանություն դիմած ՀՀ քաղաքացիների հետ
Արշակ Սրբազանի տեղաշարժը սահմանափակել են. Ֆեյք հարցումների մարաթոն է սպասվում

Լրացուցիչ նորություններ

...

Այս պատերազմից հետո աշխարհն առերեսվելու է բոլորովին այլ Մերձավոր Արևելքի հետ. Արմեն Այվազյան

Գագիկ Հարությունյանի վերջին գրառումը (լուսանկար)

«Մեռնում եմ, չեմ կարում». Գոռ Հարությունյանի հուզիչ խոսքերը եղբոր մահվան մասին

Խաչիկ Գալստյանը 2 օրից կլինի տանը․ փաստաբան

Ի՞նչ էր պատգամել Էնվերն ու ինչպե՞ս Փաշինյանի օգնությամբ Էրդողանը դա կյանքի կոչեց․ Շարմազանով

Սյունիքի, մասնավորապես Կապան համայնքի փակվող դպրոցների ցանկը (Լուսանկար)

Սրանց պետք է հեռացնել, որ և՛ անկախ Հայաստան լինի, և՛ իրական հայ-ռուսական դաշինք. Էդուարդ Շարմազանով

Սանասարյանը արդարացվեց. Արդյո՞ք Փաշինյանը ներողություն կխնդրի նրանից

«Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել»․ Լևոն Ազիզյան

2018-ից առ այսօր ՆԳՆ բյուջեն աճել է 3,3 անգամ, բայց ի՞նչ է ստացել «հերոս հարկատուն» դրա դիմաց. պատգամավոր

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ եւ նույն պրիմիտիվ հնարքներով նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն․ Աշոտյան

Երբեք դրամաշնորհ չեմ վերցրել, այդ թվում Սորոսից․ Դավիթ Սանասարյան

Արդյո՞ք սա նշանակում է, թե վաղը պատերազմ չի սկսվի․ Վարդան Ոսկանյան

Ես սատարում եմ բոլորին, ովքեր պայքարելու են ադրբեջանամետ, անպատիվ, անմշակույթ, ի վերջո անգրագետ իշխանության դեմ․ Դավիթ Ամալյան

Շիրակում կաթը գյուղացիներից մթերվում է150–160, խանութում վաճառվում է մինչև 900 դրամով. պատգամավոր

Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-23-ը կանխատեսվում է նորմայից բարձր 6-8 աստիճանով. Լևոն Ազիզյանը մանրամասնում է

Ստացել եմ դեռևս նախորդ տարվա նոյեմբերին իմ կողմից նշանակված միջազգային փորձաքննությունների արդյունքները՝ Արշակ սրբազանին վերագրվող տեսագրությունների վերաբերյալ. Բաբայան

Փաշինյանն ամեն կերպ փորձում է խափանել Ավստրիայում հրավիրված Եպիսկոպոսաց ժողովը․ Հակոբ Բադալյան

Երբ ճշմարտությունը կորցնում է իր օբյեկտիվ հիմքը, մարդը դառնում է անտարբեր և չի զանազանում չարը բարուց․ Տեր Իսահակ

Մինչև հունիս Փաշինյանն ու Ալիևը դեռ ինչե՜ր են անելու․ Արմեն Այվազյան