Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Այս պատերազմից հետո աշխարհն առերեսվելու է բոլորովին այլ Մերձավոր Արևելքի հետ. Արմեն Այվազյան


Քաղաքագետ Արմեն Այվազյանը գրում է.
 

Եվ այսպես, ամերիկա-իսրայելյան պատերազմն Իրանի դեմ ընթանում է արդեն մոտ 12 ժամ։ Այս պահին կարելի է տալ մի քանի նախնական գնահատական։
Առայժմ ԱՄՆ-ն և Իսրայելը որևէ լուրջ ռազմական կամ քաղաքական արդյունք չեն արձանագրել։ Ակնհայտ է, որ նրանք թերագնահատել են Իրանի ինստիտուցիոնալ կայունությունն ու դիմադրողականությունը՝ միաժամանակ գերագնահատելով սեփական ռազմական կարողությունները։
 

Թրամփն ու Նեթանյահուն իրենց հաշվարկներում հիմնվել են սխալ և կեղծ կանխադրույթների վրա՝ ենթադրելով, թե Իրանի Իսլամական Հանրապետությունը կփլուզվի մի քանի օր կամ շաբաթ տևող օդային հարվածների հետևանքով։ Սակայն արդեն իսկ այն փաստը, որ խոշորածավալ հարձակման ենթարկվելուց ընդամենը մի քանի ժամ անց Իրանը կարողացավ պատասխան հարվածներ հասցնել թե՛ Իսրայելին, թե՛ տարածաշրջանի յոթ պետություններում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին և շահերին, վկայում է, որ այս պատերազմում նա դեռ բազմաթիվ անակնկալներ կմատուցի իր հակառակորդներին։
 

Միայն օդային հարվածների միջոցով՝ առանց ցամաքային բաղադրիչի, նման տարածքային, ժողովրդագրական և ռազմական պոտենցիալ ունեցող պետությանը ռազմավարական պարտության մատնելը գործնականում անհնար է։ Իսկ պատմական փորձը ցույց է տալիս, որ օդային գերակայությունն ինքնին չի ապահովում քաղաքական նպատակների իրականացում, եթե այն չի ուղեկցվում տարածքի վերահսկմամբ։
 

Լայնածավալ ցամաքային գործողություն իրականացնելու համար, սակայն, ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ առավել ևս Իսրայելը բավարար ուժային և նյութատեխնիկական ռեսուրսներ չունեն։ Իրանի դեմ հնարավոր ներխուժման առավել իրատեսական ուղղությունը ծովայինն է, սակայն ԱՄՆ ծովային հետևակի ընդհանուր թվաքանակը ներկայումս կազմում է մոտ 170–180 հազար զինծառայող, և այդ ուժերի զգալի մասի կենտրոնացումը մեկ ռազմաճակատում լրջագույն լոգիստիկ և ռազմաքաղաքական սահմանափակումների կբախվի։
 

Նույնիսկ ավելի մեծ ուժերի կիրառման դեպքում ներխուժումն անխուսափելիորեն բախվելու էր բազմաշերտ, խորքային պաշտպանությանը և երկարատև դիմադրությանը՝ վերածվելով բարձր կորուստներով հյուծիչ պատերազմի։
 

Անգամ եթե Իրանի ղեկավարության առաջին դեմքերը սպանվեն, պետությունը նրանց կփոխարինի նախապես ընտրված և նշանակված նոր կադրերով։ Իրանին պետք է ընդամենը վերապրել՝ պահպանել իր պետական կառուցվածքն ու զինված ուժերը։ Եթե նրան հաջողվի դա ապահովել, արդեն իսկ կարելի կլինի խոսել ռազմավարական հաջողության մասին, քանի որ այդ պարագայում ԱՄՆ-ի և Իսրայելի «անհաղթելիության» միֆը ամբողջ աշխարհում հօդս կցնդի։

Այս պատերազմից հետո աշխարհն առերեսվելու է բոլորովին այլ Մերձավոր Արևելքի հետ։

Շարունակում ենք հետևել իրադարձություններին։

Լրահոս

«Ահա այս ձայնագրության համար են ձերբակալել կրծքով կերակրող բազամազավակ մորը, մեր ուժեղ Գոհար Ղումաշյանին». Նարեկ Կարապետյանը մանրամասներ է հայտնում (Տեսանյութ)
Շտապ
Զինծառայող է մահացել. ՊՆ-ն հաստատում է. Մանրամասներ
«Իրենց դրամապանակի վրա են զգալու հետևանքները»․ ՌԴ-ից հնչած հայտարարությունների հետքերով (տեսանյութ)
Թրամփը կարծում է, որ Մեծ Բրիտանիան պետք է ընդլայնի նավթի արդյունահանումը Հյուսիսային ծովում
ՀՀ ԱԳ նախարարը և և ԵՄ հանձնակատարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
Կողմ ենք խաղաղությանը, բայց ոչ մեզ նվաստացնելու ճանապարհով. Շահեն Հարությունյան (տեսանյութ)
Պատանիների փայլուն ելույթը` Թաոլու-Գունգֆուի ՀՀ առաջնությունում. ովքեր են հաղթողները
«Մագնեզիում խմե՛ք բրիֆինգներից առաջ, կօգնի»․ Զոհրաբյանը դիմեց ChatGPT-ին (տեսանյութ)
Կարևոր
18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը վերացվեց
Երբ կարող է պատերազմ սկսվել Թուրքիայի և Իսրայելի միջև. Արշակ Սրբազանը չի կալանավորվի (տեսանյութ)
Ինչպես վիզուալ մեծացնել փոքր բնակարանը (տեսանյութ)
Թիրախում՝ Հորմուզը․ ԱՄՆ-ն սկսում է վտանգավոր խաղ (տեսանյութ)
Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից բացահայտվել են բարեգործության արգելքի խախտման դեպքեր (տեսանյութ)
ԱՄՆ-ն մոտենում է Իրանի ջրերին․ լարվածությունը հասնում է վտանգավոր կետի (տեսանյութ)
Քննչականը հաշվի չի առել նորածին ունենալը, սա ռեպրեսիա է․ փաստաբանը՝ Ղումաշյանի ձերբակալման մասին (տեսանյութ)
Սա հերթական քաղաքական միջոցառում է, ու սրանով չի ավարտվելու (տեսանյութ)
Կերակրող մորը՝ Գոհար Ղումաշյանին բերման են ենթարկել, սա իշխանության ջղաձգման, վախերի հետևանք է (տեսանյութ)
Որոշ համայնքների բնակիչներ ահազանգում են, որ ծորակից գալիս է խմելու համար ոչ պիտանի ջուր. Դանիելյան (տեսանյութ)
Նաիրա Զոհրաբյանի հետ հարցազրույցը Դիտե՛ք 20։30-ին՝ Euromedia 24-ի եթերում
Սա տեռոր է երիտասարդ սերնդի, ազգի նկատմամբ. Գևորգ Գևորգյանը՝ Եկեղեցում տեղի ունեցած միջադեպի մասին

Լրացուցիչ նորություններ

...

Իրանի դեմ այս պատերազմը կողմերի լարվածության սանդղակը բարձրացնելու մասին էր․ իրանագետ

Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ. Աշոտյան

Զզվելի, ուղղակի շա՜տ զզվելի է տեսնել, թե ինչպես են քոչարյանական քարոզչական կոյուղիները նույն էժան նիկոլությունն անում. Սամվել Ֆարմանյան

Իսլամաբադում 21 ժամ տևած բանակցություններից հետո ԱՄՆ–Իրան բանակցությունները ընդհատվել են՝ առանց համաձայնության գալու. Արմեն Այվազյան

Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ

Ավտոներկրողներն ահազանգում են՝ երկու օր է՝ չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները․ Գառնիկ Դանիելյան

Իշխան Սաղաթելյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել ու շնորհավորել Սուրբ Զատիկը

Իրանի այս երկու ուղղություններն էլ այժմ աշխատում են. Վարդան Ոսկանյան

Կարևոր հաղթանակ Հայաստանում սպանված չեչեն աղջկա` Այշատ Բեյմուրադովայի գործով. Նարեկ Ալոյան

18 տարեկան «երեխան» «Վերջին զանգը» կնշի Արմավիր ՔԿՀ-ում. Գարիկ Սարգսյան

ԱՄՆ նախագահը կարող է ամեն օր հայտարարել, որ արդեն հաղթել է Իրանին, բայց նավթային շոշափելի գումարները հոսում են հենց Թեհրան․ Վարդան Ոսկանյան

Ուղևորը ներկայացել է ԱԱԾ ծառայող ու ասել՝ Փաշինյանի հասցեին հնչեցված խոսքերի համար պատասխան կտան

Նա, ով պատրաստ կլինի կրել Չարչարանաց խաչելության ճանապարհը, նա էլ կհասնի Հարության հաղթանակին. Բագրատ Սրբազան

Այս կնոջ բոլոր խոսքերի տակ անթաքույց ստորագրում է արցախացիների 90 տոկոսը․ Ռոման Երիցյան

Արցախից թռել ես դու՝ այն ճանաչելով Ադրբեջանի անբաժանելի մաս․ Շարմազանովը՝ Փաշինյանին

Հերի՛ք է ստեղ, մանիպուլացնեք ժողովրդին. Լիա Սարգսյան

Աչքներս լույս․ իսրայելցի գեներալը ամբողջ թիմով գալիս է «Հայաստանին ծառայելու»․ Արմեն Այվազյան (տեսանյութ)

Միշտ մտածել եմ, որ մի բարակ գիծ կա, որը գոնե Արմինե Օհանյանի դեպքում Նիկոլը չի հատի․ Նաիրա Զոհրաբյան

Խորին ցավակցություններս ընտանիքին և հարազատներին

Կյանքը շատ-շատ սիրող պապաս․ Նինա Տիտանյանը՝ հոր կորստից հետո գրառում է արել