Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ավելին, ուժեղ Ուկրաինան խնդիր է դիտվել թերևս առաջին հերթին հենց Եվրոպայում, պարզապես այն ավիրվել է Ռուսաստանի ձեռքով. Հակոբ Բադալյան


Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Եվրոպական վեց երկիր՝ Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Լեհաստան և Բրիտանիա, ինչպես նաև Եվրահանձնաժողովը տարածել են հայտարարություն, որ իրենք պետք է ևս մասնակից լինեն Ուկրաինայի պատերազմի դադարեցման բանակցությանը:

Մի կողմ թողնենք ձևակերպումը, թե պետք է նպատակը լինի Ուկրաինային ուժեղ դիրք ապահովելը:
Ուկրաինայի դիրքը իհարկե չի հուզում որևէ մեկին: Ավելին, ուժեղ Ուկրաինան խնդիր է դիտվել թերևս առաջին հերթին հենց Եվրոպայում, պարզապես այն ավիրվել է Ռուսաստանի ձեռքով:

Ինչպես առիթ եմ ունեցել ասելու, Ուկրաինայի դենացիֆիկացիան և դեմիլիտարիզացիան թերևս Ռուսաստանից ոչ պակաս, իսկ գուցե ավելի պետք է եղել հենց հարևան Լեհաստանին, եվրոպական մյուս երկրներին:

Պատկերացրեք, Եվրոպայում ո՞վ էր ուզելու հաջողակ, արդիական, զարգացող, ուժեղ, ինքնիշխան Ուկրաինա, երբ Ուկրաինան իր տարածքով ու բնական ռեսուրսներով ամենամեծ երկիրն է Եվրոպայում՝ միլիոն բնակչությամբ:

Եվրոպական երկրներին ու Եվրահանձնաժողովին անշուշտ հետաքրքրում է սեփական ճակատագիրը, որպեսզի այն չկանխորոշեն Ռուսաստանն ու ԱՄՆ, և որոշակիորեն էլ Չինաստանը:

Կհաջողվի՞ Տրամպին պարտադրել սեփական ներկայություն: Այստեղ իհարկե հարցն այն է, որ չնայած վեց երկրների համատեղ հայտարարությանը, նրանք այդուհանդերձ ունեն նաև հենց իրենց շահերի տարբերությունը: Ըստ այդմ հարց կառաջանա, թե որքանո՞վ ավելի ուժեղ կլինի «դուրս չմնալու» ընդհանուր շահը՝ միմյանց հետ շահերի տարբերությունից:Կա իհարկե Եվրամիության օրինակը, երբ ավելի մեշ թվով երկրներ են մեկ ընդհանուր շահով ներառվել, ունենալով իրենց առանձին շահերը:

Բայց, նաև հարկ է նկատել, որ խոշոր հաշվով հենց տարբերությունների հանգամանքը խորացրել է Եվրամիության ներսում հարաբերությունների որոշակի ճգնաժամ, որը դրսեւորվել է տարբեր առիթներով ու տարբեր կերպ: Իհարկե, եվրոպական հարաբերությունների մշակույթը նպաստել է, որ ճգնաժամը ունենա շատ ցիվիլ դրսեւորում, բայց միևնույն է, այն կա:

Եվ այստեղ թերևս արժե դիտարկել մյուս հարցը՝ կարո՞ղ է ուկրաինական պատերազմի դադարեցման այս գործընթացի հարցում եվրոպական վեց երկրի ընդհանուր որոշակի շահ դառնա եվրոպական ռազմա-քաղաքական նոր ձևաչափի կազմավորման հիմք:

Ի դեպ, ուշադրություն դարձնենք, որ ԵՄ անդամ հինգ երկրին ու Եվրահանձնաժողովին այս հարցում միանում է նաև Բրիտանիան, որը դուրս է ԵՄ-ից արդեն տարիներ շարունակ:Ի վերջո, Եվրամիության հիմքը եղել է երկու պետությունների գործակցություն՝ Ֆրանսիան ու Գերմանիան, ինչպես ասում են՝ «ածխային համաձայնությունը» նրանց միջեւ:

Կարո՞ղ է ներկայումս վեց երկրի ընդհանուր մտահոգությունը դառնալ եվրոպական տրանսֆորմացիայի նոր մեկնարկ եւ կազմավորել նոր եվրոպական ռազմա-քաղաքական բլոկ:Բայց, կտեղավորվե՞ն այդ մեկ բլոկում Բրիտանիան ու Գերմանիան:

Չէ՞ որ, դարձյալ հիշեցնեմ, ուկրաինական պատերազմը սկսել է առաջինը Գերմանիայի ստացած հարվածից, որը իհարկե ավելի շատ բարոյա-քաղաքական էր, սակայն խիստ շառաչուն, եւ այդտեղ եվրաատլանտյան խարտիայի ամերիկա-բրիտանական ձեռքը շատ նկատելի էր»:

Լրահոս

Շտապ
Իրանն ու Իսրայելը շարունակում են միմյանց հարվածել (տեսանյութ)
24 ժամ ջուր չի լինելու
Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
«Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժումը ռեզոլյուցիա է ստորագրել. քաղաքական ուժերին բանաձեւ են առաջարկում (տեսանյութ)
Թաիլանդում գտնվող ՀՀ 56 քաղաքացու թռիչք չեղարկվել կամ հետաձգվել է․ ՀՀ ԱԳՆ
Փաշինյանի կառավարման 8 տարիներից 6-ում երկրապահների երդմնակալության արարողություն տեղի չի ունեցել (տեսանյութ)
Օրվա 20 ամենաթրենդային շորթերը. (տեսանյութ)
Տարածաշրջանը կանգնած է պայթյունի եզրին.Հետաձգվել են դեպի Երևան չվերթներ (տեսանյութ)
Մոսկվայի մարզում տղամարդը պայթեցրել է բանկոմատը
Ճանապարհերի վիճակը՝ ժամը 18.20-ի դրությամբ
Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմինը
Շտապ
Իրանը հայտարարել է իսրայելական և ամերիկյան թիրախների վրա նոր հարվածների մասին
Քաղցր տրամադրության հասցեն Երևանում․ Cօcao սրճարանը նշում է իր առաջին տարեդարձը
Շուրջ 324 միլիոն դրամ արժեքով գույքը հանձնվել է Հայաստանին
Տարածաշրջանը պայթյունավտանգ փուլում է.Փորձել են հրկիզել ՀՀ ԱԱԾ շենքը (տեսանյութ)
«Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժումը ռեզոլյուցիա է ստորագրել. քաղաքական ուժերին բանաձեւ են առաջարկում
Կարևոր
Կապ է հաստատել ՀՀ 4 քաղաքացի․ ԱԳՆ-ն՝ Դուբայ-Երևան թռիչքի մասին
Կարևոր
Ռմբակոծությունների հետևանքով հետաձգվել է «FlyDubai» ավիաընկերության Դուբայ-Երևան թռիչքը․ ՀՀ ԱԳՆ
Կարևոր
Կիպրոսում ՀՀ դեսպանությունն օպերատիվ կապի մեջ է հավատարմագրման երկրի իշխանությունների և դեսպանություն դիմած ՀՀ քաղաքացիների հետ
Արշակ Սրբազանի տեղաշարժը սահմանափակել են. Ֆեյք հարցումների մարաթոն է սպասվում

Լրացուցիչ նորություններ

...

Այս պատերազմից հետո աշխարհն առերեսվելու է բոլորովին այլ Մերձավոր Արևելքի հետ. Արմեն Այվազյան

Գագիկ Հարությունյանի վերջին գրառումը (լուսանկար)

«Մեռնում եմ, չեմ կարում». Գոռ Հարությունյանի հուզիչ խոսքերը եղբոր մահվան մասին

Խաչիկ Գալստյանը 2 օրից կլինի տանը․ փաստաբան

Ի՞նչ էր պատգամել Էնվերն ու ինչպե՞ս Փաշինյանի օգնությամբ Էրդողանը դա կյանքի կոչեց․ Շարմազանով

Սյունիքի, մասնավորապես Կապան համայնքի փակվող դպրոցների ցանկը (Լուսանկար)

Սրանց պետք է հեռացնել, որ և՛ անկախ Հայաստան լինի, և՛ իրական հայ-ռուսական դաշինք. Էդուարդ Շարմազանով

Սանասարյանը արդարացվեց. Արդյո՞ք Փաշինյանը ներողություն կխնդրի նրանից

«Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել»․ Լևոն Ազիզյան

2018-ից առ այսօր ՆԳՆ բյուջեն աճել է 3,3 անգամ, բայց ի՞նչ է ստացել «հերոս հարկատուն» դրա դիմաց. պատգամավոր

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ եւ նույն պրիմիտիվ հնարքներով նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն․ Աշոտյան

Երբեք դրամաշնորհ չեմ վերցրել, այդ թվում Սորոսից․ Դավիթ Սանասարյան

Արդյո՞ք սա նշանակում է, թե վաղը պատերազմ չի սկսվի․ Վարդան Ոսկանյան

Ես սատարում եմ բոլորին, ովքեր պայքարելու են ադրբեջանամետ, անպատիվ, անմշակույթ, ի վերջո անգրագետ իշխանության դեմ․ Դավիթ Ամալյան

Շիրակում կաթը գյուղացիներից մթերվում է150–160, խանութում վաճառվում է մինչև 900 դրամով. պատգամավոր

Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-23-ը կանխատեսվում է նորմայից բարձր 6-8 աստիճանով. Լևոն Ազիզյանը մանրամասնում է

Ստացել եմ դեռևս նախորդ տարվա նոյեմբերին իմ կողմից նշանակված միջազգային փորձաքննությունների արդյունքները՝ Արշակ սրբազանին վերագրվող տեսագրությունների վերաբերյալ. Բաբայան

Փաշինյանն ամեն կերպ փորձում է խափանել Ավստրիայում հրավիրված Եպիսկոպոսաց ժողովը․ Հակոբ Բադալյան

Երբ ճշմարտությունը կորցնում է իր օբյեկտիվ հիմքը, մարդը դառնում է անտարբեր և չի զանազանում չարը բարուց․ Տեր Իսահակ

Մինչև հունիս Փաշինյանն ու Ալիևը դեռ ինչե՜ր են անելու․ Արմեն Այվազյան