Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՍԱՏՄ ղեկավարն այցելել է Վայոց ձոր՝ սննդամթերքի անվտանգության և սպանդանոցային ծառայությունների բարելավման նպատակով


ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանը Վայոց ձորի մարզում էր խիստ հագեցած օրակարգով. այցելություններ անասնապահական ֆերմա, սպանդանոց, պանրի արտադրամաս, ինչպես նաև հանդիպումներ մարզպետի, մարզի վարչական ղեկավարների, տնտեսավարողների ու գյուղացիների հետ:Տնտեսավարողների, ֆերմերների և վարչական շրջանների ղեկավարների հետ հանդիպումների ընթացքում վերջիններիս մտահոգող հիմնական խնդիրը եղել է սպանդանոցների անհասանելիությունն ու կենդանիների հիվանդությունների տարածումը:

Ըստ նրանց՝ մարզում չկան հասանելի սպանդանոցներ, իսկ տարբեր վայրերից Վայոց Ձորի արոտավայրեր բերվող, այ մարզերից առանց ստուգման գնվող կենդանիները տարածում են հիվանդությունները, մասնավորապես՝ բրուցելոզը, վարակում մարզի կենդանիներին:Տեսչական մարմնի ղեկավարը ներկաներին ծանոթացրել է կառավարության որոշմանը, ըստ որի սահմանվել է հանրապետության այն բնակավայրերի ցանկը, որտեղ հնարավոր է կառուցել սպանդանոցային կետեր:

Հանդիպմանը ներկա մարզի վարչական ղեկավարները վստահեցրել են, որ իրենք պատրաստակամ են յուրաքանչյուր նախաձեռնողի այդ հարցում տրամադրելու համակողմանի աջակցություն:

Իսկ մինչ այդ՝ «Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պարտավոր է և անխափան իրացնելու է իր գործառույթը՝ թույլ չտալ, որ իրացման ցանցից քաղաքացու սեղանին հայտնվի ոչ սպանդանոցային ծագման միս և մսեղիք»,- հանդիպման մասնակիցներին վստահեցրել է Արմեն Դանիելյանը՝ հորդորելով օգտվել Արենի համայնքի Ագարակաձոր գյուղում գործող նորակառույց սպանդանոցային կետի ծառայություններից, ուր ինքն այցելել է մինչ իրենց հետ հանդիպումը ու ծանոթացել հզորություններին (3-4 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, 5 գլուխ խոզ), ինչպես նաև դիմել հարակից մարզերի սպանդանոցներ:

Նա ներկաներին է փոխանցել Կոտայքի մարզի Ջրառատ գյուղում գտնվող սպանդանոցի սեփականատեր Հովհաննես և Արման Աբելյանների տվյալները (հեռ. 093 46-36-89 կամ 077 81-80-00), որոնք պատրաստ են հանրապետության ցանկացած բնակավայրից անվճար տեղափոխել կենդանիներին իրենց սպանդանոց և կազմակերպել մորթը:

Ցանկության դեպում, յուրաքանչյուր կենդանատեր կարող է դիմել տվյալ ընկերությանը և ստանալ մորթի որակյալ ծառայություն:

Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքայելյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է մարզի սննդի շղթայի կազմակերպությունների նկատմամբ վերահսկողությունը, սպանդային կետերի կառուցմանն ուղղված աջակցությունը, կենդանիների հիվանդությունների տարածման դեմ պայքարի գործուն մեխանիզմների ներդրումը:

ՍԱՏՄ ղեկավարը այցելել է անասնապահական ֆերմա Վերնաշեն գյուղում և կաթի վերամշակման արտադրամաս Ելփին բնակավայրում:

Ելփինում գյուղացիների հետ ինքնաբուխ հանդիպման ընթացքում ևս Տեսչական մարմնի ղեկավարությունը ներկայացրել է հնարավոր բոլոր լուծումները սպանդանոցային մորթը առանց խնդիրների կազմակերպելու համար:

Լրահոս

Իրանի ԱԳ նախարարը նախատեսում է այցելել Ռուսաստան, Օման և Պակիստան
Մենք հիշում ենք. Մխիթարյանի հրապարակումը` նվիրված Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին
Ես, որպես գաղթականի ծոռ, դեմ եմ Ցեղասպանությունը ժխտող քաղաքականությանը. քաղաքացի
Ես հաշտ չեմ այսօրվա իրականության հետ. երիտասարդը` եկեղեցու շուրջ կատարվողի մասին
Կարևոր
Էլիտա՝ նախատեսված արտահանման համար. Մինչ Փաշինյանը կրճատում է հայկական համալսարանները, նրա երեխաները սովորում են Եվրոպայում
Սա տարածքային պահանջ չէ, իրավունքների հետևից գնալ է. Նինա Կարապետյանց
Ադրբեջանցիները եկան՝ կլինի Հայաստանի նախիջևանացում. Հովիկ Աղազարյան
Հորմուզի նեղուցը կմնա փակ․ Թրամփ. Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը
Եթե մոռանանք Ցեղասպանությունը, մեր պատմությունը մեր մասին կգրեն ուրիշները. Թաթոյան
Եվրոպան անցնում է ռազմական ռեժիմի մտածողության՝ երկար ճգնաժամի սպասում
Մենք չենք կարող մեր անցյալը մոռանալ, եթե մոռանանք ուրեմն ապագա չենք կարող ունենալ. Գագիկ Ծառուկյան
Արայիկ Հարությունյանը թո’ղ Մոխրոտիկը նայի, էնտեղ 12-ից հետո հետաքրքիր բաներ են կատարվում. Թաթոյան
«Թողե’ք հանգիստ, եկել ենք զոհերի հիշատակը հարգելու». Գագիկ Ծառուկյանը Ծիծեռնակաբերդ էր եկել
Միլիոնավոր կյանքեր, մեկ պահանջ․ ճանաչում և արդարություն
Հայոց ցեղասպանության հարցը թուրքիայի պատասխանատվության հարց է ամբողջ մարդկության առաջ. Զուրաբյան
Անպատկերացնելի է՝ ինչ անում են այս իշխանությունները, անգամ թշնանին չէր անի նման բան. Թանդիլյան
Փաշինյանն իսկական լուզեր է. ամենամեծ վնասն ինքն է հասցրել Հայաստանին. Զուրաբյան
Հայաստանի ներսում գործում է թուրք–ադրբեջանակյան փափուկ ուժ. Մարուքյան
Փաշինյանը սպասարկում է թուրքական շահերը և ՀՀ-ի ապամոնտաժման ծրագիր է գործարկել. Նաիրի Սարգսյան
Մենք «վարչապետական» գզվռտոցի մեջ չենք ուզում մտնել, դրա համար էլ թեկնածու չունենք. Մարուքյան

Լրացուցիչ նորություններ

...

Ես, որպես գաղթականի ծոռ, դեմ եմ Ցեղասպանությունը ժխտող քաղաքականությանը. քաղաքացի

Այսօր Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցն է

Ջահերով երթը՝ թռչնի բարձունքից (տեսանյութ)

Մարսելի Ֆարո պալատը լուսավորվել է եռագույնով՝ ի հիշատակ Հայոց ցեղաuպանության զnhերի

Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը. 168.am

Ֆրանսիան և Լեհաստանը միջուկային զորավարժություններ կանցկացնեն. Բագրատ Սրբազանը կմնա կալանքի տակ (տեսանյութ)

ՈՒՂԻՂ. Ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ․ հազարավոր քաղաքացիներ մասնակցում են երթին

Խոստում, որն իրականություն դարձավ․ «Օրրան»-ը տոնում է հիմնադրման 26-ամյակը (տեսանյութ)

Նախկին հյուպատոսը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման

Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը

Բաց թե՞ փակ խոհանոց (տեսանյութ)

Իրանը մտադիր է պայքարել «մինչև արյան վերջին կաթիլը». Քաղաքական ուժերը ԿԸՀ են ներկայացրել փաստաթղթերը (տեսանյութ)

Բյուրեղավանից շտապօգնության կանչերը չեն դադարում. Արմեն Վարդումյան

Վա՜յ, էս ինչ լավ քաշած տնական արшղի հոտ ա գալիս. Փաշինյանը՝ Երնջատափ բնակավայրի դպրոցում

«INSIDE THE BRIDGE» ջազ համերգ․ երաժշտական կամուրջ Նյու Յորքի և Երևանի միջև

Տիգրան Ավինյանի պնդումը վարորդների արտաժամյա վճարումների մասին հակասում է Հայաստանի օրենսդրությանը. Հասմիկ Համբարձումյան

Ի՞նչ եք ձեռնարկել հայ գերիների իրավունքները պաշտպանելու համար․ Ռուբեն Վարդանյանը ՀՀ ՄԻՊ-ին կոչ է արել այցելել Բաքու

Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու

Մահացել է Հովհաննես Շահնազարյանը

Զելենսկին կկորցնի Ուկրաինան․Լուկաշենկո.Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հայտարարվել է հետախուզում (տեսանյութ)