Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Կապիտուլյացիոն օրակարգի շերտերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հասկանալի է, որ Փաշինյանի իշխանության տարիները պատմության էջերում հիշվելու են բացառապես սև գույներով՝ խայտառակ պարտություն, հազարավոր զոհեր, անընդհատ զիջումներ, երկրի ողնաշարի ջարդում, պարտության պայմանները հաստատող եռակողմ հայտարարություն։

Միևնույն ժամանակ, ինչ-որ առումով հետպատերազմական իրավիճակը գուցե այսքան կատաստրոֆիկ չլիներ, եթե գոնե նոյեմբերի 10-ի հայտարարության պայմաններն իրագործվեին. չնայած բզկտված իրավիճակին, բայց գոնե Արցախը գոյություն էր ունենալու։

Այնինչ, Փաշինյանը Պրահայում ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ամբողջությամբ հանձնեց Արցախը։

Պրահայի պայմանավորվածությունը երկրորդ խոշոր կապիտուլ յացիան էր, շատ ավելի մեծ կապիտուլյացիա, քան նույնիսկ նոյեմբերի 10-ին։Ավելին, Նիկոլ Փաշինյանը հիմա արդեն պայմաններ է ստեղծել երրորդ խոշոր կապիտուլյացիայի համար, երբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կկնքվի, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիրը»։

Իհարկե, խաղաղության պայմանագիրն ինքնին վատ բան չէ, սակայն խնդիրն այն է, թե ինչ պայմաններով է այն կնքվում: Հիմա ակնհայտ է, որ Ադրբեջանն անընդհատ պահանջներ է դնում հայկական կողմի առաջ, որոնք ոչ միայն անընդունելի են, այլև ինչոր առումով ստորացուցիչ։

Օրինակ՝ Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանը նոր Սահմանադրություն ընդունի, համաձայնի, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հետ ու չունենա զինված ուժեր, որոնց միջոցով կարող է դիմագրավել արտաքին ագրեսիային։

Ու քանի որ ճանապարհների ապաշրջափակման հարցը հանվել է խաղաղության պայմանագրի օրակարգից, ապա պայմանագրի կնքմանն էլ պետք է հետևի ապաշրջափակման հարցով հատուկ համաձայնությունը, որն էլ, իր հերթին, կլինի Հայաստանի կապիտուլ յացիայի շարունակությունը։

Իշխանությունները փորձում են հանրությանը մանիպուլացնել, թե իբր ապաշրջափակման թեման պայմանագրից դուրս բերելն իրենց դիվանագիտական «հաղթանակն» է, քանի որ Ադրբեջանի ճնշումը ձախողվել է՝ միակողմանի վերջնագրով Հայաստանին ստիպելու ստորագրել խաղաղության համաձայնագիրը։

Բայց մարդիկ տեսնում են, որ այդպես չէ։ Ադրբեջանն ու Թուրքիան անընդհատ պահանջում են, որ Հայաստանն իրենց սուվերեն միջանցք տրամադրի, այսինքն՝ որևէ իրավունք չունենա այդ երթուղու նկատմամբ։ Ու Փաշինյանի վերջին հայտարարություններից կարելի է եզրակացնել, որ նա, կարծես, դեմ չէ նման ճանապարհ տրամադրելուն։

Ստացվում է, որ ՀՀ իշխանությունները միայն մի աշխատանք են վարպետորեն կատարում, այն է՝ ինչպես անվերապահորեն իրականություն դարձնել Ադրբեջանի կողմից ներկայացվող պահանջները։ Իսկ թե մինչև ուր կարող են հասնել այդ պահանջները, կարծում ենք, հասկանալի է։

Սակայն ամենազավեշտալին այն է, որ Նիկոլ Փաշինյանը պարտությունն ու պարտվողականությունը դեռ ներկայացնում է դրական լույսի ներքո ու հայտարարում, թե 44-օրյա պատերազմում պարտության միջով անցնելով՝ ձեռք ենք բերել ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն։

Այսինքն, ստացվում է, որ եթե չպարտվեինք, ինքնիշխանություն չէինք ունենալու։ Իսկ այդ ինքնիշխանությունն ինչո՞վ է դրսևորվում, ըստ իշխանությունների տրամաբանության՝ միայն նրանով, որ Ռուսաստանը դուրս է գալիս մեր տարածաշրջանից։

Իրականում Ռուսաստանի դիրքերի չափից ավելի թուլացումը չի բխում մեր պետության շահերից, քանի որ միայն ռուսական կողմն է ի վիճակի տարածաշրջանում հակակշիռ ապահովել թուրք-ադրբեջանական գործոնի նկատմամբ։

Ու եթե Ռուսաստանն ընդհանրապես դուրս գա տարածաշրջանից, մենք էլ համակերպվենք թուրքադրբեջանական տանդեմի ողորմածությանը հանձնվելուն, ապա բացառված չէ, որ շատ շուտով կորցնենք նաև մեր պետականությունը։Համենայն դեպս, Փաշինյանը երկիրն այս ուղղությամբ է առաջ տանում։

Ըստ նրա՝ կամ պիտի հանձնվենք ու համակերպվենք, ինչ էլ որ մեզ պարտադրեն, կամ էլ պիտի ուղղակի նահատակ լինենք։

Իսկ եթե չենք ուզում նահատակ լինել «հանուն ոչնչի», ապա պետք է լինենք ուղղակի սովորական մարդիկ, որոնք ոչնչով աչքի չեն ընկնում, թեկուզ ստրկական վիճակում են։ Ստրկակական վիճակում մնալու համար անհրաժեշտ է կանխել հերոսության դրսևորումները, որոնք միտված կլինեն պայքարելուն։ Դրա համար էլ իշխանությունները հերոս են հռչակում հարկ վճարողին։

Փաստացի, կապ չունի, որ հայությունը միջազգայնորեն ստորացվում է, կարևորը՝ մարդիկ հարկեր վճարեն, իրենք էլ դրա հաշվին բարձր պարգևավճարներ ստանան։

Այսպես կոտրում են ազգի ոգին, թուլացնում դիմադրողականությունը, կտրուկ խեղդում հնարավոր պայքարի ծիլերը։ Ու եթե ավելի խորքային դիտարկենք իրավիճակը, ապա կտեսնենք, որ ի սկզբանե է այդպես եղել, սա նոր երևույթ չէ, ժամանակի ընթացքում հետևողականորեն հող է նախապատրաստվել պարտության ու զիջումների համար։

Պատահական չէ, որ պետության ղեկը վերցնելուց անմիջապես հետո իշխանությունները սկսեցին թիրախավորել սպաներին ու թուլացնել բանակը։ Իսկ իշխանության կարկառուն ներկայացուցիչները համոզված հայտարարում էին, թե իրենց կատարած հեղափոխությունն ավելի կարևոր է, քան Արցախյան հերոսամարտերը։

Հետո էլ հիշենք, թե 2021 թվականի քարոզարշավի ժամանակ Փաշինյանն ինչպես էր նշում, թե հպարտանում է պարտությամբ։ Բացառված չէ, որ նա հետագայում հպարտանա Հայաստանի կործանմամբ։

Ընդհանրապես, հանրություններն ընտրում են այնպիսի ղեկավարների, որոնք իրենց դեպի հաղթանակներ են առաջնորդում, այլ ոչ թե դեպի պարտություններ ու կապիտուլ յացիա։

Ուղղակի զարմանալի է, որ մեր հանրությունը դեռ հանդուրժում է նման մարդկանց, որոնք մեր ժողովրդի շրջանում թերարժեքության բարդույթ են սերմանում ու անընդհատ վախեցնում պատերազմով ու պատերազմի արհավիրքներով։

Բայց դրա արդյունքում մեր թշնամիներն ավելի խաղաղասեր չեն դառնում, ընդհակառակը, նրանց պետք է, որ Հայաստանը թույլ վիճակում լինի, որ երբ ցանկանան, ագրեսիա սկսեն ու մեր պետականությունը կուլ տան։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Լրահոս

Կարևոր
Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան
Սուրեն Աղաջանյանը ոսկե մեդալ է նվաճել
Օգոստոսի 28-ի լուսնային խավարումը մեծ փոփոխություններ կբերի. ինչ է սպասվում յուրաքանչյուր կենդանակերպի նշանի
Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվում բազմաթիվ հասցեներում
«Արարատ-Արմենիա»-ն Եվրոպա լիգայի ուղեգիր է նվաճել
Կարևոր
Արցախցի կինը 4 երեխաների հետ մնացել է դրսում (տեսանյութ)
Եվրագավաթային աշունը կլինի նաև Երևանում․ Հարությունյան
Շտապ
Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին
Անոմալ շոգի պատճառով ավելի քան 5 հազար մարդ է մահացել
Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
Թրամփը հայտարարել է, որ չի վախենում ՆԱՏՕ-ի երկրների վրա Ռուսաստանի հարձակումից
Զինվորականին պայթեցրել են, կինը վիրավոր է․ ինչ է եղել Սանկտ Պետերբուրգում
Փաշինյանը խոստովանեց՝ ինքն ուզուրպացրել է դատաիրավական համակարգը․ Սողոմոնյան (տեսանյութ)
Կարևոր
Փոխնախարարը հրաժարական է տվել
Զախարովան կոշտ է պատասխանել Ադրբեջանին. Ամոթ է․ Զախարովան՝ Հայաստանին (տեսանյութ
Կարևոր
Ինչու՞ է 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել հասարակական տրանսպորտում. Քաղաքապետարանից պարզաբանում են
Փաշինյանն ասումա՝ դո՛ւրս եկեք ժողովուրդ, կրակենք ձեզ վրա․ Իշխանյան (տեսանյութ)
Բանակը միայն ուտելու վայր չէ․ բարոյահոգեբանական մթնոլորտը պետք է առողջացնել․ հոգեբան (տեսանյութ)
Փաշինյանը կոշտ մեղադրանք է հնչեցրել ՌԴ-ին. ԱՄՆ-ն զգուշացրել է Մոսկվային (տեսանյութ)
Քոչարյանի շուրջ իրավապահների քայլերը. ինչպե՞ս է արձագանքում փողոցը (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանի աղջիկների մանիկյուրը՝ պետբյուջեի հաշվին․ աղմկահարույց բացահայտում (տեսանյութ)

«Հրապարակ»․ Գարիկ Սարգսյանը Միհրան Մախսուդյանից 6 մլն դրամ է պահանջում

«Հրապարակ»․ Քոչարյանների գործով Հարություն Փամբուկյանի աղջկան էլ են փորձել կալանավորել

«Հրապարակ»․ Վարչապետի աղջիկների մանիկյուրը` բյուջեի հաշվին

«Հրապարակ»․ Վահե Ղազարյանն աչք է դրել նախարարի աթոռի վրա

«Հրապարակ»․ Քոչարյանին անգամ հիվանդանոցի հարցում չեն ընդառաջել

«Փաստ». Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը»

«Փաստ». Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել

«Փաստ». Երբ կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն ցուցանիշների, թվերի «արտադրությանը»

Փաշինյանը ցանկանում է ոչնչացնել ընդդիմությանը․ ո՞րն է հաջորդ թիրախը

«Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն

«Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել

«Հրապարակ»․ Նախարարությունը հրաժարվել է ֆինանսավորել «Մոնթե» ֆիլմը

Ադրբեջանական ԱԹՍ-ները Սյունիքում․ հայկական զինուժին հրահանգել են չկրակել (տեսանյութ)

Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ»

ՊՆ-ում վերջին ողբերգական դեպքերը հունից հանել են Նիկոլ Փաշինյանին. «Իրավունք»

Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»

Թող հասկանա «Где раки зимуют». «Իրավունք»

«Հրապարակ»․ Ռուզաննա Երեմյանին փոխարինող են նշանակել

Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ»