Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Փաշինյանն այս պահին չի ընդունվել ոչ Սպիտակ տանը, ոչ Պետդեպարտամենտում. Դանիելյան


ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ կատարած այցին․«Նիկոլ Փաշինյանի այցը ԱՄՆ և նրա հանդիպումները կոնգրեսականների ու սենատորների հետ, որոնք խոստացվել էին որպես «ռազմավարական գործընկերության զարգացման» քայլ, իրականում վկայում են Հայաստանի արտաքին քաղաքականության անգործունակության և իշխանության նկատմամբ միջազգային հետաքրքրության շարունակական նվազման մասին։Ամենից առաջ հարկ է նշել հանդիպումների մակարդակը։

Փաշինյանն այս պահին չի ընդունվել ոչ Սպիտակ տանը, ոչ Պետդեպարտամենտում, ոչ էլ հանդիպել է ԱՄՆ արտաքին քաղաքականության առանցքային որոշումներ կայացնող պաշտոնյաների հետ։

Հանդիպումներն անցկացվել են մի խումբ կոնգրեսականների և սենատորների հետ, որոնց ազդեցությունը ԱՄՆ քաղաքական օրակարգի վրա բավարար չէ։Այս հանգամանքը խոսում է ոչ թե հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման, այլ հակառակը՝ դրանց մակերեսայնացման և Հայաստանի արտաքին քաղաքական կշռի անկման մասին։

Եթե ԱՄՆ-ն Հայաստանի հետ իրականում պատրաստ լիներ խորացնելու ռազմավարական համագործակցությունը, ապա մենք կտեսնեինք այլ կարգի հանդիպումներ՝ պետական մակարդակում։ Փոխարենը, ներկայիս ձևաչափն ավելի շատ հիշեցնում է ձևական և երկրորդական շփումներ, որոնք ունեն միայն ցուցադրական բնույթ։

Փաշինյանի արտաքին քաղաքականության հիմնական խնդիրը նրա հետևողական անհաջողություններն են միջազգային հարաբերություններում։ 2018-ից հետո Հայաստանի դիրքերը միայն թուլացել են՝ թե՛ Ռուսաստանում, թե՛ Արևմուտքում։

Հայկական դիվանագիտությունը, որը նախկինում կարողանում էր պահպանել բալանսն ու կշիռ ունենալ տարածաշրջանում, այսօր վերածվել է կցորդային քաղաքականության՝ առանց հստակ ռազմավարության և տեսլականի։Հայաստանն այսօր կանգնած է լուրջ անվտանգության սպառնալիքների առջև, սակայն Փաշինյանի կառավարությունը շարունակում է զբաղվել PR-ով՝ ներկայացնելով ոչ ազդեցիկ հանդիպումները որպես դիվանագիտական հաջողություններ։

Իրականում այս այցն ավելի շատ փաստեց, որ Փաշինյանի վարչակազմն այլևս չունի վստահություն և գործընկերային արժանահավատություն համաշխարհային քաղաքական կենտրոններում։

Հայաստանի համար այսօր հրամայական է վերականգնել դիվանագիտական ակտիվությունը, վերադառնալ պրոֆեսիոնալ և հետևողական արտաքին քաղաքականության՝ հիմնված ազգային շահերի վրա։ Սակայն գործող իշխանության մոտեցումները միայն խորացնում են երկրի միջազգային մեկուսացումն ու ռազմավարական գործընկերների կողմից Հայաստանի հանդեպ հետաքրքրության նվազումը։

Եթե ԱՄՆ նախկին վարչակազմի վրա հնարավոր էր «վաճառել» Հայաստանի՝ ժողովրդավարության  բաստիոն լինելու մառազմը, ապա ԱՄՆ նոր ղեկավարը, լինելով գործարար, նման հեքիաթներին ոչ հավատում է, ոչ էլ կարևորում դրանք։Թրամփը բիզնեսմեն է, իսկ Նիկոլը՝ բանկրոտ։ Ուստի սպասելի է, որ Փաշինյանի այցն ԱՄՆ ոչ թե հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման, այլ դրանց դեգրադացիայի հերթական ապացույցն է»։

Լրահոս

Որն է ԱՄՆ-ի իրական նպատակը Վենեսուելայում․ CNN
ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը շարունակվում է
Կանադայի ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի կողմից չորս հայի ազատ արձակումը
Այս պահը փիառի պահ չէ, այստեղ մարդկային պահ կա, 5 տարի գերեվարված երիտասարդ կա. Սեւակ Հակոբյան
Կրեմլը սպասում է Ուիթքոֆի և Քուշների նոր այցին Ռուսաստան
Ուկրաինայում արտակարգ դրություն կհայտարարվի. ԱՄՆ-ն դադարեցնում է ներգաղթային վիզաների ձևակերպումը
Աշխարհում կա մի երեւույթ, որը կոչվում է գրականություն. Փաշինյանն անդրադարձավ իր հեղինակած վեպին
Մաքրվեցի՞ք դուք մեղքերից. հարց՝ Փաշինյանին
Պարգևավճարների հարցը «ռազբորկաների» թեմա է դարձել. ՔՊ-ում նախընտրական թեժ եռուզեռ է
Ո՞րտեղ և ի՞նչ վիճակում է գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանը. մանրամասներ
Պարոն Փաշինյան, ձեզ որքա՞ն պարգևավճար եք տվել. հարց՝ Փաշինյանին
ԱՄՆ-ն կարող է հարձակվել Իրանի վրա առաջիկա 24 ժամվա ընթացքում
ՈՒՂԻՂ․ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Մենք որդեգրում ենք եվրոպական ստանդարտ. Փաշինյան
Պատվաստման դեմ հակաքարոզչության ինչ-որ աղբյուրներ կան, ի՞նչ անելիքներ ունենք. Փաշինյանը՝ նախարարին
Կարևոր
ՈՒՂԻՂ. Վիգեն Էուլջեքյանը Մուրացան ԲԿ-ից տեղափքխվել է քննչական կոմիտե
ԱՄՆ-ն իրավունք չունի քննադատել Ռուսաստանին
Թաքցվում է փոխանակված գերի Վիգեն Էուլջեքյանի գտնվելու վայրը․ ԱՆ-ն հրաժարվում է հստակ պատասխան տալ
ՀՀ-ում պիտի ստեղծվի TRIPP ընկերությունը, երթուղիները պիտի որոշենք, էսօրվանից պիտի պատրաստվենք
Թաքցվում է փոխանակված գերի Վիգեն Էուլջեքյանի գտնվելու վայրը․ ԱՆ-ն հրաժարվում է հստակ պատասխան տալ

Լրացուցիչ նորություններ

...

Գերիների վերադարձը՝ նախընտրական գործիք դարձնելը․ Քրիստինե Վարդանյան

«Թրամփի ուղին» պանթուրքական նախագիծ է. Հայաստանը կանգնած է ռազմավարական կորուստների առաջ. Արմեն Այվազյան (տեսանյութ)

Ճշմարիտ հավատը վեր է ամեն խոչընդոտից․ Վագիֆ Խաչատրյանի դստեր գրառումը

Թե բա` «բենզինն էժանացել է». իսկ հեղուկ գա՞զը. Արթուր Խաչատրյան

1990 թ.-ի այս օրը Բաքվում ադրբեջանցի մարդասպանները տանջամահ արեցին ավելի քան 90 հայի. Խաչատրյան

Որոշ բարձրաստիճան զինվորականներ ամարձակվում են ճնշում գործադրել գնդերեցների վրա․ Մանուկ քահանա Զեյնալյան

Տեր Բարդուղիմեոսը ստում է, կեղծում իրողությունները Եկեղեցու «բարենորոգումից» մղված․ Տեր Նշան

Համբերենք, որ Տերը մաքրի Իր Տունը մինչև վերջին դպիրը և ուխտի մանուկը․ Սամվել դպիր Գրիգորյան

Լուրեր եմ ստանում, որ մեր գնդերեց եղբայրներին փորձում են ներքաշել այս ազգակործան օրակարգի մեջ․ Տեր Հովհաննես

Թող հիշեն բոլորը՝ ուխտը խախտողը կարող է ժամանակավորապես մոլորեցնել մարդկանց, բայց երբեք չի խաբի Աստծուն. Տեր Մանուկ

Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացեալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին․ Եղիշե վարդապետ

Մի կողմ թողեք երեսպաշտությունը, դուք խնդիր չունեք արտաքին միջամտության հետ․ Սաղաթելյան

Ուխտագրի 5-րդ կետում ասվում է. «Լինել հնազանդ Ամենայն Հայոց Հայրապետի հրամաններին»․ Հայր Աթանաս

Դու հիմա գերի ես, մեր կալանավորված սրբազաններն ավելի ազատ են, քան դու․ Տեր Զարեհը՝ Գևորգ Սարոյանին

«Սրբազան շարժման» ժամանակ դու կանգնած էիր հրապարակում և բոլորիս հետ հավասար պահանջում էիր Նիկոլի հրաժարականը, մոռացա՞ր․ Արթուր Հայրապետյանը՝ Տեր Վահան քահանային

Իմ հավատարմությունն անխախտ է Լուսավորչի գահակալին. Տեր Հեթում քահանա

Ափսոս այն օրը, որ քեզ վստահեցինք մեր զավակների մկրտության սուրբ ու պատասխանատու գործը․ Արաքս Թադևոսյանը՝ Տեր Շմավոնին

Ամոթ, երիցս ամոթ. Շուշան Պետրոսյանը` Փաշինյանին միացած Տեր Աշոտին

Ափսոս, որ չեք հասկանում, թե ինչ վնաս եք հասցնում մարդկանց և նրանց հոգու փրկությանը. Տեր Փառեն

Իրական խաղաղության փնտրտուքի ճանապարհին պետք է դադարեցնել համատարած այս աղմուկը․ Տեր Վահրամ