Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Փաշինյանը պետք է համոզի ԱՄՆ իշխանություններին, հայ համայնքին և լոբբիստներին, որ Վաշինգտոնը չկիրառի ճնշումներ Ադրբեջանի նկատմամբ,. միջազգայնագետ


Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Փետրվարի 3-7-ը Նիկոլ Փաշինյանը կգտնի Վաշինգտոնում։ Այցի պատրվակը մասնակցությունն է Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովին և Ազգային աղոթքի միջոցառմանը։

Այս միջոցառումները ամեն տարի անցկացվում են մայրաքաղաք Վաշինգտոնում։ Ֆորմալ առումով սա հիմք հանդիսացավ Փաշինյանի վաշինգտոնյան այցի համար, որը սկսվեց փետրվարի 3-ին։ Սակայն կարծում եմ, որ Փաշինյանի իրական օրակարգը բացարձակապես այս միջոցառումներին մասնակցելը չէ։

Բոլորին հայտնի է, որ Փաշինյանն առանձնապես աչքի չի ընկնում հավատքի և կրոնի նկատմամբ իր հետաքրքրվածությամբ կամ հավատքի ուժով։ Ավելին, ինձ զարմացրեց, որ այցին մասնակցում է նաև Արսեն Թորոսյանը, ով, որքանով ինձ հայտնի է, նույնպես կրոնական մարդ չէ։ Սա նշանակում է, որ նրա այցի նպատակը այլ է, և կրոնական միջոցառումները ընդամենը պատրվակ են։ Կարծում եմ, որ այցի իրական պատճառներն այլ են։ Մասնավորապես՝ 

1. Փաշինյանի համար կենսական անհրաժեշտություն է հասկանալ, թե ո՞ր ուղղությամբ է զարգանալու Թրամփի արտաքին քաղաքականությունը։ Արդյո՞ք նա կարող է ապավինել ԱՄՆ աջակցությանը, և արդյո՞ք Թրամփի վարչակազմը կտրամադրի այն տնտեսական, ֆինանսական և քաղաքական աջակցությունը, որը Բայդենի վարչակազմը տրամադրում էր Փաշինյանին։ 

2. Փաշինյանի համար կենսական նշանակություն ունի այս վարչակազմի դիրքորոշումը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի վերաբերյալ։ Նա պետք է հասկանա, թե արդյո՞ք Թրամփի թիմը պատրաստ է շարունակել միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում։ 

3. Նա պետք է հասկանա, թե արդյո՞ք այս վարչակազմը հետաքրքրված է իր՝ այսպես կոչված խաղաղության խաչմերուկի կոնցեպտով և որքանով է պատրաստ աջակցել դրա կյանքի կոչմանը:

 4. Նա պետք է պարզի, թե արդյո՞ք ամերիկացիները շարունակելու են միջնորդավորված աշխատել Թուրքիայի հետ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու համար։ 

5. Նա պետք է պարզի, թե ինչպիսին է լինելու Թրամփի քաղաքականությունը Իրանի և Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի հասկանա, թե որքան մանևրելու հնարավորություն կունենա այս երկրների հետ հարաբերություններում կամ որքան կկարողանա դիստանցավորվել դրանցից։ 

6. Նա փորձելու է հասկանալ, թե որքանով է այս վարչակազմը հետաքրքրված հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությամբ ընդհանրապես և ԱՄՆ առաջնահերթություններով՝ մասնավորապես։ 

7. Եվ վերջապես, Փաշինյանը պետք է համոզի ԱՄՆ իշխանություններին, հայ համայնքին և լոբբիստներին, որ Վաշինգտոնը չկիրառի ճնշումներ Ադրբեջանի նկատմամբ, հրաժարվի 907-րդ բանաձևից և ցանկացած այլ բանաձևի հնարավոր ընդունումից, որը կարող է ուղղված լինել Ադրբեջանի և Ալիևի դեմ՝ թեմա, որի մասին պաշտոնական Բաքուն վերջին օրերին շատ է խոսել: 

Այս հարցերին լավագույնս կարող են պատասխանել Թրամփը, պետքարտուղարը, անվտանգության հարցերով նախագահի խորհրդականը, պաշտպանության քարտուղարը և տարբեր պետական հաստատությունների տարածաշրջանային պատասխանատուները։ Տեսնենք՝ նրանցից ում հետ կհանդիպի Փաշինյանը։

Հայաստանի իշխանությունը վստահ էր, որ ընտրություններում հաղթելու են դեմոկրատները, և այս ցայտնոտային այցի կազմակերպման պատճառներից մեկն էլ հենց դա է»։

Լրահոս

Իրանում իրավիճակը փրկություն է ԵՄ-ի համար․ Զախարովա
Ֆրանսիան Թրամփին ազդանշան է ուղարկել
«Caspian Airlines» ավիաընկերության՝ Թեհրան-Երևան չվերթը չեղյալ է հայտարարվել
Թրամփը Գրենլանդիայի վարչապետին սպառնացել է «լուրջ խնդիրներով»
Սպասվում է ձյուն, բուք. ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով
Վագիֆ Խաչատրյանին դուստրը հանդիպել է գերությունից վերադարձած հոր հետ
Ուկրաինայում արտակարգ դրություն կհայտարարվի էներգետիկ ոլորտում. Զելենսկի
Խոշոր հրդեհ է բռնկվել․ ռեստորանային համալիրի տաղավարը վերածվել է մոխրակույտի
Վագիֆ Խաչատրյանի մոտ առկա է քրոնիկ հիվանդության սրացում. «Նորք-Մարաշ» ԲԿ-ի տնօրեն
Ռուբիոն Նեթանյահուի հետ քննարկել է ԱՄՆ-ի հնարավոր արձագանքը Իրանում ստեղծված իրավիճակին
Դանիան և ԱՄՆ–ը կստեղծեն աշխատանքային խումբ՝ Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու համար
Գերիների վերադարձը՝ նախընտրական գործիք դարձնելը․ Քրիստինե Վարդանյան
Արմավիրի մարզում ընտանիքի 4 անդամներ սննդային թունավորմամբ տեղափոխվել են հիվանդանոց
ԵՄ պաշտոնյաները ողջունել են Ադրբեջանի կողմից պահվող 4 հայերի ազատ արձակումը
«Որ Հայաստանում եմ՝ լավ եմ»․ ինչ է ասել Վագիֆ Խաչատրյանը՝ Ավանեսյանին
Շտապ
Reuters-ը հայտնել է առաջիկա 24 ժամվա ընթացքում Իրանի վրա ԱՄՆ-ի հնարավոր հարձակման մասին
«Թրամփի ուղին» պանթուրքական նախագիծ է. Հայաստանը կանգնած է ռազմավարական կորուստների առաջ. Արմեն Այվազյան (տեսանյութ)
Կարևոր
Գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանն այս պահին «Նորք Մարաշ» ԲԿ-ում է
Գնաճի հետևանքները․ ինչո՞ւ է անհամաչափ կերպով թանկանում պարենամթերքը (տեսանյութ)
Շտապ
ԱՄՆ-ն ժամանակավոր դադարեցնում է ներգաղթային վիզաների ձևակերպումը Հայաստանի համար

Լրացուցիչ նորություններ

...

Գերիների վերադարձը՝ նախընտրական գործիք դարձնելը․ Քրիստինե Վարդանյան

«Թրամփի ուղին» պանթուրքական նախագիծ է. Հայաստանը կանգնած է ռազմավարական կորուստների առաջ. Արմեն Այվազյան (տեսանյութ)

Ճշմարիտ հավատը վեր է ամեն խոչընդոտից․ Վագիֆ Խաչատրյանի դստեր գրառումը

Թե բա` «բենզինն էժանացել է». իսկ հեղուկ գա՞զը. Արթուր Խաչատրյան

1990 թ.-ի այս օրը Բաքվում ադրբեջանցի մարդասպանները տանջամահ արեցին ավելի քան 90 հայի. Խաչատրյան

Որոշ բարձրաստիճան զինվորականներ ամարձակվում են ճնշում գործադրել գնդերեցների վրա․ Մանուկ քահանա Զեյնալյան

Տեր Բարդուղիմեոսը ստում է, կեղծում իրողությունները Եկեղեցու «բարենորոգումից» մղված․ Տեր Նշան

Համբերենք, որ Տերը մաքրի Իր Տունը մինչև վերջին դպիրը և ուխտի մանուկը․ Սամվել դպիր Գրիգորյան

Լուրեր եմ ստանում, որ մեր գնդերեց եղբայրներին փորձում են ներքաշել այս ազգակործան օրակարգի մեջ․ Տեր Հովհաննես

Թող հիշեն բոլորը՝ ուխտը խախտողը կարող է ժամանակավորապես մոլորեցնել մարդկանց, բայց երբեք չի խաբի Աստծուն. Տեր Մանուկ

Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացեալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին․ Եղիշե վարդապետ

Մի կողմ թողեք երեսպաշտությունը, դուք խնդիր չունեք արտաքին միջամտության հետ․ Սաղաթելյան

Ուխտագրի 5-րդ կետում ասվում է. «Լինել հնազանդ Ամենայն Հայոց Հայրապետի հրամաններին»․ Հայր Աթանաս

Դու հիմա գերի ես, մեր կալանավորված սրբազաններն ավելի ազատ են, քան դու․ Տեր Զարեհը՝ Գևորգ Սարոյանին

«Սրբազան շարժման» ժամանակ դու կանգնած էիր հրապարակում և բոլորիս հետ հավասար պահանջում էիր Նիկոլի հրաժարականը, մոռացա՞ր․ Արթուր Հայրապետյանը՝ Տեր Վահան քահանային

Իմ հավատարմությունն անխախտ է Լուսավորչի գահակալին. Տեր Հեթում քահանա

Ափսոս այն օրը, որ քեզ վստահեցինք մեր զավակների մկրտության սուրբ ու պատասխանատու գործը․ Արաքս Թադևոսյանը՝ Տեր Շմավոնին

Ամոթ, երիցս ամոթ. Շուշան Պետրոսյանը` Փաշինյանին միացած Տեր Աշոտին

Ափսոս, որ չեք հասկանում, թե ինչ վնաս եք հասցնում մարդկանց և նրանց հոգու փրկությանը. Տեր Փառեն

Իրական խաղաղության փնտրտուքի ճանապարհին պետք է դադարեցնել համատարած այս աղմուկը․ Տեր Վահրամ