Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Էթնիկ ինքնության ոչնչացման ծրագիրն իրականացնում են Հայաստանի թշնամիները՝ Հայաստանում իշխող վարչախմբի հետ ձեռք–ձեռքի տված. Սաղաթելյան


Բեյրութում կայացած ՀՅԴ 134-ամյակի միջոցառմանը ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ելույթ է ունեցել․ 

«Մեր 134-ամյա պատմության մեջ մեզ հաջողվեց պահպանել ամենակարևորը՝ հայկական երազանքը, որը փարոս դարձավ աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերի համար։

Երազանք, որ անօրինակ քաջությունների մղեց հայ ժողովրդի հազարավոր զավակների։ Այսօր մենք կանգնած ենք նոր հանգրվանի առջև. հայկական Արցախը դավաճանված է, Հայաստանի ինքնիշխանությունը՝ վտանգված։

Սակայն միայն պարտությամբ ու տարածքային կորուստներով չեն ավարտվում մեր մարտահրավերները։ Մեր նկատմամբ այսօր իրականացվում է դենացիոնալիզացիայի՝ էթնիկ ինքնության ոչնչացման ծրագիր։

Եվ սա իրականացնում են Հայաստանի թշնամիները՝ Հայաստանում իշխող վարչախմբի հետ ձեռք–ձեռքի տված։ 

Մենք կրկին պարտավոր ենք ուժ ու կամք դրսևորել, հույսի և փարոսի դեր կատարել հինգհազարամյա պտմություն ունեցող, Արցախ ազատագրած, հաղթանական բանակ ստեղծած, սակայն այսօր հուսահատ և հավատը վաղվա հանդեպ կորցրած մեր ժողովրդի համար։

Սա Դաշնակցությունն է, և սա է Դաշնակցության այսօրվա առաքելությունը։ Դաշնակցությունը հայության դիմադրողականությունն է, որ ուզում են կոտրել։ Չի՛ ստացվելու, չե՛ն կարողանալու: 

Մեր նպատակն է կերտել ազգային ուժեղ պետություն, որն ընդունակ է պաշտպանել մեր ինքնությունը, որի սահմաններն ամուր են, իսկ մարդիկ՝ անվտանգ, որտեղ պաշտպանված են մեր ազգային կառույցները, և իր առանձնահատուկ դերն ունի Հայ առաքելական սուրբ եկեղեցին։Հայրենիքի պաշտպանություն. սա պետք է լինի մեր ուղենիշը։

Գաղափար, որը պետք է դառնա համահայկական։ Մենք չունենք առանձին Հայաստանի, Արցախի կամ Սփյուռքի օրակարգեր։ Կա մեկ ազգ, մեկ Հայրենիք, մեկ պայքար։ Այդ պայքարում մենք պատրաստ ենք գործակցել վճռական արդարի, հայի ուժեղ տեսակի, բոլոր ազգային, պետականամետ ուժերի հետ։ Բայց չարի հետ մենք չե՛նք գործակցելու, մեզ այս վիճակին բերողի հետ չենք գործակցելու։ 

Հայաստանի նկատմամբ՝ իրավունք և պատասխանատվություն ունեն աշխարհի բոլոր ծայրերում ապրող հայերը՝ անկախ իրենց բնակվելու վայրից և քաղաքացիությունից, Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է, մեր ընդհանուր տունը։

Հայրենիքը մե՛ր ծնողն է, որ ունի մեր խնամքի ու հոգածության կարիքը։ Մենք իրավունք չունենք նեղանալ կամ հիասթափվել մեր հայրենիքից։ Իշխանությունները ժամանակավոր են, մնայունը հայրենիքն է և պետությունը: Շարունակե՛նք նայել Արարատին, վճռական և ուժեղ լինենք։ Դժվարությունները մարդու, ազգերի, պետությունների համար են։

Ուժ, պատիվ, հավատ ունենանք, որ վերականգնենք մեր արժանապատվությունը, որ հզոր Հայաստան ու համախմբված հայություն ունենանք։ՀՅԴ պատմությունը չհանձնվելու, անխոնջ ու նվիրական պայքարի պատմություն է։ Մեր պատմությունը գրվել և գրվում է ոչ թե խոսքերով, , այլ գործով։Որեմն՝ ի գո՛րծ, սիրելի՛ ընկերներ»։ 

Լրահոս

Քաղաքացին փորձել է հրկիզել ԱԱԾ շենքը․ 1 անձ ձերբակալվել է (տեսանյութ)
Կարևոր
ՌԴ-ն Իրանին տվյալներ է տրամադրում ԱՄՆ ռազմական օբյեկտների մասին.The Washington Post
ԻՀՊԿ հետախուզության նախկին ղեկավար Հոսեյն Թաեբը ողջ է
Լոռու մարզում քրեական ոստիկանները վնասազերծել են «Դագաղի տակացու» մականվամբ հայտնի հանցագործին
Մենք հավատարիմ ենք տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը. Փեզեշքիան
Ընտրություններից առաջ պետք է որոշակի տրամադրություն ապահովել․ քաղաքացին պիտի տեր կանգնի իր քվեին (տեսանյութ)
Մեծ պատերազմը կարող է բռնկվել ցանկացած պահի․Դատարան է հանձնվել Մարտի 1-ի գործով քրվարույթի նյութերը (տեսանյութ)
«Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժումը կազմակերպել է «Խաղաղության մոդելներ. երաշխավորված խաղաղությո՞ւն, թե՞ Արևմտյան Ադրբեջան» թեմայով կոնֆերանս (տեսանյութ)
Պատերազմի կրակը տարածվում է տարածաշրջանում. ԱՄԷ-ից ՀՀ է վերադարձել գրեթե 200 անձ (տեսանյութ)
Վրաստանի բոլոր քաղաքացիների ստուգումները ԵՄ սահմաններին խստացվելու են
Ադրբեջանն այն երկիրը չէ, որ կարողանա պատասխանել Իրանին. Հոսսեինին՝ Նախիջևանի թիրախավորման մասին (տեսանյութ)
Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը համարձակ հայտարարություն է արել Ռուսաստանի մասին
Սյունիքում սահմանամերձ 25 գյուղի դպրոց փակվում է, ո՞րն է էդ գյուղերը դատարկելու նպատակը. Սողոմոնյան
Մարդիկ սահմանամերձ գոտիներում չեն կարողանում ապրել առաջին հերթին աշխատանք չլինելու պատճառով. Բաբայան
Կարևոր
Հոսանքի տատանումից կենցաղային տեխնիկան փչացել է․ քաղաքացիներն ահազանգում են, ՀԷՑ-ը լռում է
Ինքը լրագրող է, բայց ձերբակալությունների հերթը հասավ լրագրողներին
ԵՄ-ն գումար կհատկացնի ու Ջերմուկում շատ արագ շենքեր կկառուցեն ադրբեջանցիների համար. Ղազարյան
Հանցավոր խումբ է ձերբակալվել գողոնը ձեռքներին․ Հրդեհ՝ Երևան մոլլում, պայթյուն՝ ավտոտնակում
ՀՀ-ն դարձել է ենթապետություն, ոչ թե Ադրբեջանի, այլ Թուրքիայի, բայց Բաքուն էլ մասնաբաժին կունենա
Կարևոր
Ձերբակալվել է փաստաբան Ռուբեն Հակոբյանը

Լրացուցիչ նորություններ

...

Այս պատերազմից հետո աշխարհն առերեսվելու է բոլորովին այլ Մերձավոր Արևելքի հետ. Արմեն Այվազյան

Գագիկ Հարությունյանի վերջին գրառումը (լուսանկար)

«Մեռնում եմ, չեմ կարում». Գոռ Հարությունյանի հուզիչ խոսքերը եղբոր մահվան մասին

Խաչիկ Գալստյանը 2 օրից կլինի տանը․ փաստաբան

Ի՞նչ էր պատգամել Էնվերն ու ինչպե՞ս Փաշինյանի օգնությամբ Էրդողանը դա կյանքի կոչեց․ Շարմազանով

Սյունիքի, մասնավորապես Կապան համայնքի փակվող դպրոցների ցանկը (Լուսանկար)

Սրանց պետք է հեռացնել, որ և՛ անկախ Հայաստան լինի, և՛ իրական հայ-ռուսական դաշինք. Էդուարդ Շարմազանով

Սանասարյանը արդարացվեց. Արդյո՞ք Փաշինյանը ներողություն կխնդրի նրանից

«Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել»․ Լևոն Ազիզյան

2018-ից առ այսօր ՆԳՆ բյուջեն աճել է 3,3 անգամ, բայց ի՞նչ է ստացել «հերոս հարկատուն» դրա դիմաց. պատգամավոր

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ եւ նույն պրիմիտիվ հնարքներով նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն․ Աշոտյան

Երբեք դրամաշնորհ չեմ վերցրել, այդ թվում Սորոսից․ Դավիթ Սանասարյան

Արդյո՞ք սա նշանակում է, թե վաղը պատերազմ չի սկսվի․ Վարդան Ոսկանյան

Ես սատարում եմ բոլորին, ովքեր պայքարելու են ադրբեջանամետ, անպատիվ, անմշակույթ, ի վերջո անգրագետ իշխանության դեմ․ Դավիթ Ամալյան

Շիրակում կաթը գյուղացիներից մթերվում է150–160, խանութում վաճառվում է մինչև 900 դրամով. պատգամավոր

Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-23-ը կանխատեսվում է նորմայից բարձր 6-8 աստիճանով. Լևոն Ազիզյանը մանրամասնում է

Ստացել եմ դեռևս նախորդ տարվա նոյեմբերին իմ կողմից նշանակված միջազգային փորձաքննությունների արդյունքները՝ Արշակ սրբազանին վերագրվող տեսագրությունների վերաբերյալ. Բաբայան

Փաշինյանն ամեն կերպ փորձում է խափանել Ավստրիայում հրավիրված Եպիսկոպոսաց ժողովը․ Հակոբ Բադալյան

Երբ ճշմարտությունը կորցնում է իր օբյեկտիվ հիմքը, մարդը դառնում է անտարբեր և չի զանազանում չարը բարուց․ Տեր Իսահակ

Մինչև հունիս Փաշինյանն ու Ալիևը դեռ ինչե՜ր են անելու․ Արմեն Այվազյան