Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումը որպես Հայաստանի ղեկավար այլ բառով, քան ազգային աղետ, դժվար է նկարագրել. Օսկանյան


ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումը որպես Հայաստանի ղեկավար այլ բառով, քան ազգային աղետ, դժվար է նկարագրել։ Վեց տարվա ընթացքում նրա ամբարտավան ոչ կոմպետենտությունը և քաղաքական կարճատեսությունը հպարտ ազգից թողել են նվաստացված ստվերը։

Նրա կառավարման ընթացքում Հայաստանը կրել է իր արդի պատմության ամենակործանարար պարտությունը՝ Արցախի լիակատար կորուստ, հայ բնակչության տեղահանություն և հազարավոր զոհեր։ Սա ոչ միայն ռազմադաշտում ձախողման պատմություն է, այլ պարտություն մի ղեկավարի, որի ամբարտավանությունը, տգիտությունը և խելամիտ խորհուրդների անտեսումը երկիրը տարել են անդունդ։

Այսօր, երբ հայ պատանդները դեռ տառապում են Բաքվում, ինքնիշխան հայկական տարածքների մի մասը զիջված է, և նոր զիջումների պահանջներ են սպասվում, Փաշինյանը կորցրել է կառավարելու բարոյական և քաղաքական որևէ լեգիտիմություն։

Երկրի գոյատևումը պահանջում է նրա անհապաղ հեռացումը։ 

Փաշինյանի կառավարումը ռազմավարական կանխատեսման անկարողության աննախընթաց ցուցադրություն է։ Պաշտոնը ստանձնելու պահից ի վեր նա ցուցաբերել է վտանգավոր անտեղյակություն արտաքին քաղաքականության և ռազմական հարցերում։ Ի տարբերություն Հայաստանի նախկին ղեկավարների, որոնք տարածաշրջանային բարդությունները կառավարում էին զգուշությամբ և ռեալիզմով, Փաշինյանի մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հարցում եղել է անզգուշության «վարպետություն»։ Նրա սադրիչ հռետորաբանությունը օտարացրեց դաշնակիցներին ու խրախուսեց Ադրբեջանին սկսելու 2020-ի կործանարար պատերազմը։ Երբ անխուսափելի աղետը հարվածեց, նրա որոշումները՝ հանդուգն համառությամբ, այլ ոչ թե իմաստնությամբ, երաշխավորեցին մեր ջախջախիչ պարտությունը։ Նրա անձեռնհասության համար հինգ հազար հայ զինվոր վճարեց սեփական կյանքով, ևս տասը հազարը դարձավ վիրավոր՝ բեկված ապագայով։
Այս աղետից դասեր քաղելու փոխարեն, Փաշինյանը կրկնապատկեց իր սխալները։

Արժանապատվությամբ հրաժարականի փոխարեն նա կառչեց իշխանությանը՝ մերժելով պատասխանատվությունը։

Նրա կառավարությունը ներգրավվեց քավության նոխազներ որոնելու ցինիկ արշավի մեջ՝ մեղադրելով նախկին կառավարություններին, արտաքին դաշնակիցներին և նույնիսկ հայ ժողովրդին այն ձախողումների համար, որոնք ամբողջովին իրենն էին։ Բայց պատմությունը չի ստում։ Հենց նրա կառավարումն է, որ հանգեցրեց Արցախի լիակատար կորստին, 120,000 հայերի բռնագաղթին և Հայաստանի տարածքային ամբողջականության աննախադեպ քայքայմանը։ 

Նվաստացումը սրանով չի դադարում։ Փաշինյանի օրոք Հայաստանը վերածվել է վասալական պետության՝ մշտապես հարկադրված տարածքային, պատմական, սահմանադրական և դիվանագիտական լրացուցիչ զիջումներ կատարելու։ Նրա արտաքին քաղաքականությունը եղել է անկայուն և ինքնակործան՝ այրելով կամուրջները դաշնակիցների հետ՝ միաժամանակ չկարողանալով ապահովել այլընտրանքներ։ Նրա ձախողումները թողել են Հայաստանը մեկուսացած, խոցելի և հակառակորդների ողորմածության ներքո։ Նույնիսկ հիմա, երբ հայ բանտարկյալները ադրբեջանական բանտում են, նրա կառավարությունը չունի կամք կամ իրավասություն՝ պայքարելու նրանց ազատ արձակման համար։

 Ամենաամոթալին թերևս այն է, որ Փաշինյանը վերջերս Հայոց ցեղասպանության ժխտողականանության ապշեցուցիչ մեկնաբանություններ արեց՝ անհասկանալի դավաճանություն սեփական ազգի պատմության հանդեպ։ Հայաստանի ղեկավարի կողմից հայ ժողովրդի ամենամեծ ողբերգության նվաստացումը և խեղաթյուրումը անընդունելի է։ Սա ծայրահեղ վիրավորանք է մի երկրի համար, որն արդեն չափազանց մեծ գին է վճարել նրա աղետալի ձախողումների համար։Բայցևայնպես, Փաշինյանը դեռ պաշտպաններ ունի, որոնք լավ գիտեն, որ նրա հռետորաբանությունն ու գործողությունները պաշտպանելի չեն։

Առաջնորդվելով անձնական և միգուցե նյութական շահերով՝ նրանք փորձում են գտնել նուրբ և ծուռումուռ լեզու և միջոցներ՝ նրան արդարացնելու համար։

Այդ անհատները հավասարապես վտանգավոր են, քանի որ նրանք հնարավոր են դարձնում Փաշինյանի կործանարար քաղաքականությունը և խոչընդոտում ազգի առաջընթացը։ Նրանց արդարացումների դեմը պետք է առնել և դրանք ի ցույց դնել։ Փաշինյանի հետագա պաշտոնավարումը ոչ միայն քաղաքական խնդիր է, այլ ազգային արտակարգ իրավիճակ։ Նրա ղեկավարումը եղել է անդադար նվաստացման, պարտության և անկման ժամանակաշրջան։

Նա կառավարում է ոչ թե որպես ղեկավար, այլ որպես մարդ, որը հուսահատ կառչած է իշխանությանը՝ որոշումներ կայացնելով ինքնապահպանման, այլ ոչ թե ազգային շահի հիման վրա։ Հայաստանը այլևս չի կարող դիմանալ նրա ձախողումներին։ Որքան երկար նա մնա պաշտոնում, այնքան մեծ վնաս կհասցնի։

Արդարացումների ժամանակն ավարտվել է։ Փաշինյանը պետք է հեռանա՝ հանուն Հայաստանի արժանապատվության, անվտանգության և ապագայի»:

Լրահոս

Քաղաքական թեժ օր Հայաստանում․ անվտանգության նիստեր, բանակցություններ և նոր նախագծեր
ՈՒՂԻՂ․ «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժումը «Խաղաղության մոդելները» թեմայով քննարկում է նախաձեռնել
Հակաեկեղեցական արշավը ճաքեր է տալիս. «մեգա» պլան է մշակել
Հայաստանը ջրառատ երկիր է, բայց շատ գյուղերում ջրի խնդիր կա. Կարապետյան
Թող ժողովրդավարությունը չեղարկեն, փոքրիկ խմբակով որոշեն՝ ով կլինի երկրի վարչապետ. Կարապետյան
Այսքան ժամանակ երկիրը չի կարողացել գյուղացիների ապրանքի վաճառքի հարցը կարգավորել. Նարեկ Կարապետյան
Թրամփը թույլատրել է ցամաքային զորքեր տեղակայել Իրանում. Time
Կարևոր
15 երկրի ԱՄՆ ռազմաբազաների ռմբակոծող Իրանը, կռմբակոծեր նաև Հայաստանի Թրիփը
ՈՒՂԻՂ. «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի ասուլիսը
Իրանը պնդել է, որ հակամարտության սկսվելուց ի վեր 600 հրթիռ է արձակել Իսրայելի և ԱՄՆ-ի թիրախների ուղղությամբ
Կատարը բարձր մակարդակի տագնապ է հայտարարել իր բնակչության համար
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանից հետո կկենտրոնանա Կուբայի վրա
Al Jazeera. Իսրայելը հաղորդել է Թեհրանի վրա լայնածավալ ավիահարվածների մասին
«Հրապարակ»․ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի օպերբաժնի պետի մոտից թմրամիջոց են հայտնաբերել
«Հրապարակ»․ Որտեղ է հանգստյան օրերին քարոզարշավ անցկացնելու Փաշինյանի թիմը
«Հրապարակ»․ Թարս ապտակից հետո Փաշինյանը «թայմաութ» է վերցրել
«Հրապարակ»․ ՔՊ–ում ահաբեկված են. խոշորացույցով հետեւում են Սամվել Կարապետյանի թիմին
«Իրավունք». Փաշինյանը «մեգա» պլան է մշակել
«Իրավունք». «Դուխներդ տեղը, սառը ցնցուղը վերջում է լինելու». Փաշինյանը՝ թիմակիցներին
«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավը ճաքեր է տալիս` Կոտայքի թեմի առաջնորդը լքո՞ւմ է Փաշինյանին

Լրացուցիչ նորություններ

...

Այս պատերազմից հետո աշխարհն առերեսվելու է բոլորովին այլ Մերձավոր Արևելքի հետ. Արմեն Այվազյան

Գագիկ Հարությունյանի վերջին գրառումը (լուսանկար)

«Մեռնում եմ, չեմ կարում». Գոռ Հարությունյանի հուզիչ խոսքերը եղբոր մահվան մասին

Խաչիկ Գալստյանը 2 օրից կլինի տանը․ փաստաբան

Ի՞նչ էր պատգամել Էնվերն ու ինչպե՞ս Փաշինյանի օգնությամբ Էրդողանը դա կյանքի կոչեց․ Շարմազանով

Սյունիքի, մասնավորապես Կապան համայնքի փակվող դպրոցների ցանկը (Լուսանկար)

Սրանց պետք է հեռացնել, որ և՛ անկախ Հայաստան լինի, և՛ իրական հայ-ռուսական դաշինք. Էդուարդ Շարմազանով

Սանասարյանը արդարացվեց. Արդյո՞ք Փաշինյանը ներողություն կխնդրի նրանից

«Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել»․ Լևոն Ազիզյան

2018-ից առ այսօր ՆԳՆ բյուջեն աճել է 3,3 անգամ, բայց ի՞նչ է ստացել «հերոս հարկատուն» դրա դիմաց. պատգամավոր

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ եւ նույն պրիմիտիվ հնարքներով նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն․ Աշոտյան

Երբեք դրամաշնորհ չեմ վերցրել, այդ թվում Սորոսից․ Դավիթ Սանասարյան

Արդյո՞ք սա նշանակում է, թե վաղը պատերազմ չի սկսվի․ Վարդան Ոսկանյան

Ես սատարում եմ բոլորին, ովքեր պայքարելու են ադրբեջանամետ, անպատիվ, անմշակույթ, ի վերջո անգրագետ իշխանության դեմ․ Դավիթ Ամալյան

Շիրակում կաթը գյուղացիներից մթերվում է150–160, խանութում վաճառվում է մինչև 900 դրամով. պատգամավոր

Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-23-ը կանխատեսվում է նորմայից բարձր 6-8 աստիճանով. Լևոն Ազիզյանը մանրամասնում է

Ստացել եմ դեռևս նախորդ տարվա նոյեմբերին իմ կողմից նշանակված միջազգային փորձաքննությունների արդյունքները՝ Արշակ սրբազանին վերագրվող տեսագրությունների վերաբերյալ. Բաբայան

Փաշինյանն ամեն կերպ փորձում է խափանել Ավստրիայում հրավիրված Եպիսկոպոսաց ժողովը․ Հակոբ Բադալյան

Երբ ճշմարտությունը կորցնում է իր օբյեկտիվ հիմքը, մարդը դառնում է անտարբեր և չի զանազանում չարը բարուց․ Տեր Իսահակ

Մինչև հունիս Փաշինյանն ու Ալիևը դեռ ինչե՜ր են անելու․ Արմեն Այվազյան