Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ուկրաինան Ռուսաստանի հարձակումներին պատասխանել է ԱԹՍ-ների գրոհով


Այս գիշեր Ռուսաստանի Վոլգոգրադի, Բելգորոդի, Ռոստովի, Վորոնեժի և Աստրախանի մարզերը ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի հարձակման։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ հարձակումների պատճառով օդանավերի ժամանումներն ու թռիչքները Աստրախանի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են։ Վոլգոգրադի օդանավակայանը նույնպես ինքնաթիռների թռիչքների և ժամանումների սահմանափակումներ է մտցրել։ Վոլգոգրադի մարզի ղեկավարը հայտնել է ԱԹՍ-ների զանգվածային հարձակումը հետ մղելու մասին։Ըստ Վոլգոգրադի նահանգապետ Անդրեյ Բոչարովի՝ ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումը հետ է մղվել ՀՕՊ ուժերի և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով․ անօդաչուների բեկորների ընկնելու հետևանքով այրվել են նավթաբազա և ենթակայան։Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը նույնպես հայտնել է մարզի մի քանի բնակավայրերի վրա ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման մասին։ Մեկ մարդ զոհվել է, 4 մարդ՝ վիրավորվել։ Վնասվել են նաև բնակելի տներ, սոցիալական օբյեկտներ, գազամատակարարման գիծ և մեքենաներ։ Հարձակումներ են տեղի ունեցել նաև Ռոստովի մարզում։ Նահանգապետ Վասիլի Գոլուբևը Telegram-ում հայտնել է, որ էլեկտրաենթակայաններից մեկում հրդեհ է բռնկվել, ՀՕՊ համակարգերը և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները մի քանի տասնյակ թիրախներ են խոցել մարզի տարբեր հատվածներում։ Վորոնեժի իշխանությունները նույնպես հայտնել են ուկրաինական մի քանի ԱԹՍ խոցելու մասին։ Տուժածներ և ավերածություններ չկան։ Իսկ Reuters գործակալությունը հաղորդում է, որ հուլիսի 8-ին ռուսական ուժերի կողմից ուկրաինական տարբեր քաղաքների հրթիռակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 41-ի, ավելի քան 170 մարդ վիրավորվել է։ Ըստ Ուկրաինայի նախագահի՝ վնասվել է ավելի քան 100 շենք, այդ թվում՝ Կիևի մանկական հիվանդանոցը, մանկապարտեզներ, բիզնես կենտրոն և տներ։ Հուլիսի 9-ին Ուկրաինայում սգո օր է հայտարարված։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դատապարտել է Ուկրաինայի վրա իրականացված հարձակումը՝ դա անվանելով «Ռուսաստանի դաժանության մասին սարսափելի հիշեցում»։Ռուսաստանն իր հերթին հայտարարել է, որ Կիևի հիվանդանոցի վրա ընկել է ուկրաինական ՀՕՊ համակարգի հրթիռ։ Ըստ Վաշինգտոնում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովի՝ ԱՄՆ-ն լռում է այդ մասին, որպեսզի այդ իրավիճակն օգտագործի Կիևին զենքի նոր մատակարարումներ ապահովելու համար

Լրահոս

Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն զոհվել է
Այսօր Իրանում տեղի կունենա Փորձագետների խորհրդի նիստ՝ Գերագույն առաջնորդ ընտրելու համար
Տեղի է ունեցել ԱԽ նիստ․ Փաշինյանը հանձնարարականներ է տվել
Ահմադ Վահիդին նշանակվել է ԻՀՊԿ-ի նոր գլխավոր հրամանատար
Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին սպանվել է, նրա մարմինը հայտնաբերվել է. BBC
Անհրաժեշտ է հարգել Իրանի ինքնիշխանությունը, անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը․ Չինաստանի ԱԳՆ
Դուբայի օդանավակայանում թռիչքի է սպասում շուրջ 5000 մարդ
Բացահայտվել է սպանության նախապատրաստություն, կա ձերբակալված․ ՀՀ ՆԳՆ
Կարևոր
Այս պատերազմից հետո աշխարհն առերեսվելու է բոլորովին այլ Մերձավոր Արևելքի հետ. Արմեն Այվազյան
Սևանի, Վարդենիսի, Գորիսի, Հրազդանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում
Իրանում դպրոցի հրթիռակոծման հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 50-ը
Ինչ է պատահել Աստղիկ Ալավերդյանի որդուն. դերասանուհին մանրամասնում է
Տարածաշրջանում պատերազմ է սկսվել, այս մարդիկ նարդի են խաղում․բացառված չէ՝ ընտրությունները հետաձգվեն (տեսանյութ)
Գրեթե բոլոր պաշտոնյաները ողջ են․ Արաղչի
Իրանի ու Իսրայելի հակամարտությունը հասնում է պայթյունավտանգ շեմի (տեսանյութ)
Շտապ
Ոչ մի հաստատված պաշտոնական տեղեկատվություն չկա Իրանի հոգևոր առաջնորդի զոհվելու մասին․ իրանագետ
Իրանի ԱԳ նախարարը խոստացել է, որ դպրոցի վրա հարձակումը անպատասխան չի մնա
Կարևոր
Լավրովը զրուցել է Իրանի արտգործնախարարի հետ
Թեհրանը հրթիռային հարվածների տակ․ ՀՀ ԱԳՆ-ն դիմել է Իրանում և Իսրայելում գտնվող հայերին (տեսանյութ)
Tasnim. Իրանը նոր հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին

Լրացուցիչ նորություններ

...

Ռուսաստանը մտադիր է ամբողջությամբ կարգավորել AZAL-ի ինքնաթիռի կործանման թեմայով մնացած բոլոր հարցերը. Զախարովա

Պեսկով. Զելենսկիի Մոսկվա գալու առաջարկը ուժի մեջ է մնում

Մոսկվայում հայտարարվել է եղանակային վտանգի դեղին մակարդակ

Մուտքային և ելքային չվերթների սահմանափակումներ` Մոսկվայի օդանավակայաններում

Ռուսաստանում նախատեսում են նոր հարկեր սահմանել միգրանտների համար

Մոսկվայի դատարանը ուժի մեջ է թողել Telegram և WhatsApp հավելվածներում զանգերի սահմանափակման որոշումը

Մարիամ Մերաբովային շնորհվել է ՌԴ վաստակավոր արտիստի կոչում

Ռուսաստանում ամբողջությամբ արգելափակվել է WhatsApp–ը

Մոսկվայի դատարանը կալանավորել է գեներալ Ալեքսեևի դեմ մահափորձի մեջ մեղադրվողներից մեկին։

Պեսկով. Ռուսաստանին այնպիսի աշխարհ է պետք, որտեղ իր շահերը լիովին պաշտպանված են

Մոսկվայի կենտրոնում գտնվող բնակելի շենքում բռնկված հրդեհի հետևանքով 35 մարդ տարհանվել է (տեսանյութ)

ՌԴ-ում առաջարկվում է թույլատրել միգրանտների արտաքսումը դատարանի որոշմամբ՝ բժշկական զննումից խուսափելու համար

Ռուսաստանի տարածքի երկնքում գիշերը խոցվել է 22 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ

Գեներալ Ալեքսեևի դեմ մահափորձ կատարողը ձերբակալվել է. Ո՞վ է նա (տեսանյութ)

Երեխան կուլ է տվել 14 սմ երկարությամբ գդալ (Լուսանկարներ)

Ձերբակալվել են ռուսական հետախուզության գեներալի մшհափորձի կասկածյալները

Տղամարդը հարձակվել է ուսանողների և ոստիկանության աշխատակցի վրա բուհի հանրակացարանում. Ուֆա

Եթե Մակրոնը իսկապես ցանկանում է լուրջ զրույց ունենալ Պուտինի հետ, ապա պարզապես պետք է զանգահարի․ Լավրով

Զախարովան զգուշացրել է Մեծ Բրիտանիային՝ նավերի հնարավոր խոցման մասին

Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 64 ուկրաինական անօդաչու սարք են ոչնչացրել